Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:
Ծանրության ուժը ուղղված է դեպի Երկրի կենտրոնը:
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:
Մարմնի կշիռը Երկրի ձգողության հետևանքով հենարանին կամ կախոցին ազդող ուժն է: Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը ձգում է մարմինները դեպի իրեն: