Նոյեմբերի 21-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեմա 8․ Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում։

Պարույր Նահապետը, Երվանդ Սակավակյաց և Տիգրան Երվանդյան թագավորների կառավարման շրջանը։
Հայաստանը Աքեմենյան տերության կազմում։ էջ 61-68։
Տե՛ս նաև։
Առաջադրանք․

1/Ո՞վ էր Պարույր նահապետը։ Պարույր նահապետը Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդու որդին էր, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։

2/Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։ Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։

3/Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։ Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա։

4/Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։ Պարսկական տերության մեջ Ք․ ա․ 522 թվականին սկսվեցին գահակալակաn կռիվներ։ Դրանք ավարտվեցին Աքեմենյան տոհմի ներկայացուցիչ Դարեհի հաղթանակով (տոհմի անունով էլ տերությունը կոչվել է Աքեմենյան)։

Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։ Դարեհ առաջինը պատերազմ սկսեց իր հակառակորդների հետ։ Դրանց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այդ արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, Էլամերենում՝ Հարմինույա, իսկ Բաբելերենում՝ Ուրարտու։

Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք Սատրապությունը վարչական միավորներն էին։ Աքեմենյան տերությունը Ք․ ա․ 520 թվին բաժանվեց 20 վարչական մեծ միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում էր 8-երորդ սատրապությունը։ Նա այդ կարգավիճակով Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք․ ա․ 331 թվականը։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s