Պարապունք 39

Թեմա՝ Թվի բացարձակ արժեք
Դրական թվի մոդուլ անվանում են հենց այդ թիվը։ Օրինակ՝ +3 թվի մոդուլը +3-ն է, գրում են այպես.
|+ 3| = + 3։
Բացասական թվի մոդուլ անվանում են նրա հակադիր (դրական) թիվը։
Օրինակ՝ −4 թվի մոդուլը +4-ն է, գրում են.
|−4| = + 4։ Այսպիսով՝ զրոյից տարբեր ամբողջ թվի մոդուլը դրական թիվ է։ Հակադիր թվերն ունեն նույն մոդուլը։ |2| = |−2|, |+3| = |−3| = +3, |−5| = |+5| = + 5։
0-ի մոդուլ 0-ն է, գրում են. |0| = 0։

Առաջադրանքներ:
1. Լրացրե՛ք բացթողումը, կարդացե՛ք ստացված գրառումը.
ա) |+1| = 1
բ) |-6| = 6
գ) |0| = 0
դ) |-3| = 3
ե) |+7| = 7
զ) |-8| = 8



2. Գտե՛ք տվյալ թվի մոդուլը. +2, −2, +5, −5, +8, −10, +100, +0, −3: 221.

|+2| = 2
|-2| = 2
|+5| = 5
|-5| = 5
|+8| = 8
|-10| = 10

|+0| = 0

|+100| = 100
|-3| = 3



3. Նշե՛ք երկու տարբեր թվեր, որոնց մոդուլները հավասար լինեն:

-4

+4



4. 2, 5, −3, 10, −17 թվերից յուրաքանչյուրի համար նշե՛ք նույն մոդուլն ունեցող մեկ այլ թիվ:

-2, -5, +3, -10, +17



5. Նշե՛ք երկու թիվ, որոնց մոդուլը լինի.
ա) 2 — +2, -2
բ) 7 — +7, -7
գ) 9 — +9, -9
դ) 8 — +8, -8



6. Կատարե՛ք գործողությունը.
ա) |+ 6| + |+ 7| = 13
բ) |− 9| + |− 8| = 17
գ) |− 6| + |+ 7| = 13
դ) |+ 8| + |+ 9| = 17



7. Հաշվե՛ք.
ա) |-9| – |-6| = 9 – 6 = 3
բ) |-5| – |+3| = 5 – 3 = 2
գ) |-20| – |-6| = 20 – 6 = 14
դ) |-17| – |-8| = 17 – 8 = 9



8. Հաշվե՛ք գումարը.
ա) |-7| + |+5| + |+8| + |-10| = 7 + 5 + 8 + 10 = 30
բ) |+12| + |-2| – |+10| + |-20| = 12 + 2 – 10 + 20 = 24
գ) |+18| + |-2| – |-5| – |-15| = 18 + 2 – 5 – 15 = 0
դ) |-10| + |-2| – |-8| + |-5| = 10 + 2 – 8 + 5 = 9



9. Գտե՛ք թիվ, որի մոդուլը լինի, քանի՞ այդպիսի թիվ կարելի է գտնել
ա) +5 = +5, -5 բ)0 = 0 գ)+21 = +21, -21 դ)+123 = +123, -123


10. Հետևյալ թվերից գտե՛ք ամենամեծ բացարձակ արժեքն ունեցող թիվը.

11, 15, – 3, – 18, – 21, 17:

Արա Գեղեցիկ և Շամիրամ»

Կատարում ենք լեզվական առաջադրանքները:
Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն:

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

Առատ խոստումներ տվեց ու գնաց:

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
Դու հե՞տ ես վերադարձել :

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք

Կրկին անգամ ասում եմ քեզ:
Կրկին ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:
Առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
Քեզ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:
Կարելի՞ է զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային:

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՇԱՄԻՐԱ
ara-gexecik-shamiram
Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։


Վ. Սուրենյանց «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»




Առաջադրանքներ

Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:
Արան բարի և խիզախ էր իսկ Շամիրամը հոգատար էր Արայի նկատմամբ և ամեն ձև ուզում էր օգնել Արա գեղեցիկ — իմ։

Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:
Բարձր, սպանված, գրգռված, մարտնչել, աշխարհում, ժոդովրդի:

Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:
Խիզախը և Հոգատարը

Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:
Կավարտեի ընենց որ Շամիրամը լիներ Արաի նման։

Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս:
Այս ավանդազրույցը երկու տարբեր բնավորություններով հերոսների մասին է։

Ինչպես եմ պատմել առասպելը

Արա Գեղեցիկի հակապատկերն է Շամիրամը։ Նա ցանկասեր էր, բռնակալ և Արայի հանդեպ ոչ թե սեր էր տածում, այլ տիրանալու տենչ։
Այս ավանդավեպը շարունակում է մյուսների հայրենասիրական և ազատասիրական գաղափարը։ Արան հետևելով Հայկ Նահապետի օրինակին, գերադասում է մեռնել, քան թե դավաճանել տուն ու հայրենիք։

Քաջքերը(Արտաշես և Արտավազդ)

Քաջքերը հետաքրքիր արարածներ են, երբեմն չար, երբեմն բարի, օգնող: Արտաշեսի և Արտավազդի մասին առասպելի մեջ Արտաշեսի անեծքով նրանք բռնում են Արտավազդին և շղթայում Մասիսի քարանձավում:
Քաջքերի կերպարներն են հիշեցնում կիկլոպները (միաչքանի հրեշները, որոնք սնվում էին մարդկանցով), գոբլինները, տրոլլները և այլն:
Կա նաև կարծիք, որ քաջքերը գրավում էին մարդկանց հոգիները և տանջում նրան:

Այժմ կծանոթանանք Արտաշես արքայի և որդու` Արտավազդի շուրջ հյուսված պատմությանը:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի,արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխարինող, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Շուտով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասիսի փեշերին որսի դուրս գալիս քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Առաջադրանքներ

Բացատրել մգեցված բառերը:
Արտաքսում-ազատում , կալվածքում-սեփականություն , արքունի-վերաբերող , հոժարակամ-Կամավոր, ազատակամ, պատրաստակամ, ինքնակամ, յուրակամ, վրդովվում — Հուզվել, փեշերին-տարածվել , ծեր , տարեմուտին-տարեգլուխ , կռան-մուրճ ,

Բացատրել երեք-չորս բառի գրությունը:
Քանի , որ խոսաքցության ժամանակ կոնկրետ , որևէ թիվ ասել դրահամար գործածում են երեք-չորս արտահայտությունը ։

Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
Լեզու առնել, Տղան լեզու առավ և երկար խոսեց ։ Եզան լեզուն բույսը բուժիչ է ։
մատից փուշ հանել, Տան երեխանները մատից փուշ են հանում։ Մայրիկս մեղույի փուշը հանեց մատիցս։
ձեռքերը լվալ, Ես տուն գալուց ձեռք եմ լվանում։ Վարպետը ասեց ես ձեռքերս լվանում եմ այս շինարարությունից։
քարը փեշից թափել, Քարը փեշիցտ թափիր տուն արիր։ Աշխատանքի ժամանակ փեշիս վրայի քարերը թափեցին։
առյուծի բաժին, Արամը բահանջեց , որ առյուծի բաժինը տան իրեն։ Առավոտյան առյուծի բաժնի կերը տվեցինք իրեն։
ոտքը քաշել , Հենց ոտս քաշեցի խառնվեցիք իրար։ Ոտս քաշելով ես գնացի այգի։

Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրել և համեմատել, թե որ տարբերակն է առավել հարմար:
Փոխ է տալիս <<պարտք>>, լավության տակից դուրս գա <<կհայտնի շնորհակալություն>>, գլխիդ մի փորձանք գա << միջադեպ>>, ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնեն<<բոլորը քեզնից կհեռանան>>:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար <<փող>> է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը <<շնորհակալություն>> հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն <<փորձանք պատահի >> լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ քեզ լքեն, արի, ես քո մազերը ձրի <<արանց գումարի >> կտրեմ:

5. Կազմել նախադասություն, որտեղ կլինեն միայն դարձվածքներ:

Ինչ ես ձայնդ գլուխդ գցել պոչդ հավաքիր և գնա այստեղից։

Թեմա՝ Պատահույթի հավանականություն

Նետում են զառ: Հաշվե՛ք պատահույթի հավանականությունը.
ա) «հանդես կգա 5 թիվը»

1/6


բ) «հանդես կգա զույգ թիվ»

3/6


գ) «հանդես կգա կենտ թիվ»

1/2


դ) «հանդես կգա 3-ի բաժանվող թիվ»:

1/2



2. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանդես կգա զինանշան:

1/2



3. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ հանդես կգա գիր:

1/2



4. 2 սև և 5 սպիտակ գնդակ պարունակող արկղից պատահականորեն հանվել է 1 գնդակ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանվել է.


ա) սև գնդակ,

2/7


բ) սպիտակ գնդակ:

5/7. 5.Նետում են երկու զառ: Որքա՞ն է հետևյալ պատահույթի հավանականությունը.


ա) «միավորների գումարը 2 է» — 1/36
բ) «միավորների գումարը 10 է» — 3/36
գ) «միավորների գումարը 12 է» — 1/36
դ) «միավորների գումարը 13 է» — 0/36


Հարցեր կրկնողության համար:

6. Հաշվիր.

ա) 50-ը 500-ի ո՞ր տոկոսն է,
հուշում.
50×100:500=5000:500=10%


բ) 25-ը 125-ի ո՞ր տոկոսն է,

25×100:125=20:125=20%


գ) 30-ը 300-ի ո՞ր տոկոսն է,

30×100:300=3000:300=10%


դ) 15-ը 75-ի ո՞ր տոկոսն է,

15×100:75=20:75=3%


ե) 40-ը 250-ի ո՞ր տոկոսն է,

40×100:250=16:250=15%


զ) 15-ը 900-ի ո՞ր տոկոսն է:

15×100:900=1:900=0%

7. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

Ավելի էժան դարձավ ապրանքը

8. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

35%

Պարապմունք 32.Տրված պայմաններին բավարարող իրավիճակների ելքերի քանակի հաշվում

1. «‎Վիվա-Սելը» ՄՏՍ բջջային կապը ամենաշատը քանի՞ բաժանորդ կարող է ունենալ 093-ով սկսվող:
10000000 բաժանորդ

2. Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է գրել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը չի կարելի կրկնել:
1. 5x(5-1)=20
2. 5x(5-1)x(5-2)=60
3. 5x(5-1)x(5-2)x(5-3)=120


3. Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է գրել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել:
5×5=25
5x5x5=125
5x5x5x5=625

4. Կլոր սեղանի շուրջը դրված է 4 աթոռ: Քանի՞ եղանակով կարելի է նստեցնել այդ աթոռ ներին.
ա) չորս երեխայի,
բ) երեք երեխայի,
գ) երկու երեխայի:

4x3x2x1=24
4x3x2=24
4×3=12


5. Շրջանագծի վրա նշել են 6 կետ: Քանի՞ հատված կստացվի, եթե ամեն կետ միացվի մնացածներից յուրաքանչյուրի հետ:
5+4+3+2+1=15

6. Քաղաքում կա 64 հազար ընտրող: Նրանց 85%-ը մասնակ ցել են ընտրություններին: Քանի՞ ընտրող է մասնակցել ընտ րություններին:
64000×85:100=6
7. Մրցումներում ւմ հաղթեց 9 մարզիկ կամ մրցույթի բոլոր մասնակիցների 18%-ը: Որքա՞ն էին մրցույթի մասնակիցները:
64000×85:100=54400

8. Գտեք 35-ի 8%-ը:
35×8:100=2.8

9. Գտենք այն թիվը, որի 12%-ը 3 է:
3×100:12=25

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքո

3.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Հարստացվում է բնությունը, տնկվում են ծառեր և այլն….

Կրթահամալիրում Սիրադեղյանական օրեր են:

 Երեխան աղքատ էր, բարի էր ու խեղճ էր, որովհետև նրան չեին կարողացել տաք հագուստ գնել, որ չմրսի։

  • Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:

Հարութ քեռին շատ անխիղճ ու էգոիստ մարդ էր, որովհետև ,եթե նա խիղճ ունենար աղքատ ու մրսող երեխային որը ուզում էր տաքանար ներս կթողներ։

  • Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես:

 Ես կարծում եմ ոչ ճիշտ չարեց,, որ երեխային չթողեց ներս, որովհետև երեխան մրսում էր ու շուտ էր եկել դպրոց տաքանալու համար։

  • Ի՞նչ կասես երեխայի երգի մասին:

Ես կարծում եմ նա երգում էր, որ իր վատ ու աղքատ կյանքը մի քիչ մոռանա։

  • Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը:

Որովհետև պատմվածքում կար բուք, երգ ու երեխա։

Դաս 6 – Հոկտեմբերի 31- Նոյեմբերի 4

(Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 36-48)

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ 

  1. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը հայտնի է Արարատ, ասորեստանցիները այն անվանում էին Ուրարտու, կոչվում է նաև Նաիրի անվամբ, Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ:

  1. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։

Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է, որը գոյություն է ունեցել Ք.ա. xxviii-xxvii դարերում

  1. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։

Օտար լեզուներում հայաստանն ամենից ավելի ճանաչված է <<Արմենիա>> անվամբ կամ դրա տարբերակներով:

  1. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները /գրավոր/
    ա/ Արմանի
    բ/ Արմի-Արմի (ֆր.՝ Armix), կոմունա Ֆրանսիայում` Էն գավառում։ Էնի գավառ, մտնում է Բելլե (շրջան)ի կազմի մեջ։ Վիրյո լե Գրան կանտոնայի կազմի մեջ։
    գ/ Հայասա
    դ/ Նաիրի երկիր
    ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /ՈՒրարտու /