Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:
Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ

Հարցեր և առաջադրանքներ

Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:

Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

Արեգակը, լուսինը և այլ մարմիններ որոնք ինքնուրույն են լույս հանում կոչվում են լույսի բնական աղբյուրներ: Իսկ լամպը, մոմը և այլ մարմիններ որոնք էլեկտրականությամբ են մյանում կոչվում են արհեստական աղբյուրներ:

Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Ստվերներ չէին առաջանա, լույսը կլուսավորեր ալքելքների հետևում գտնվող տիրույթը:

Կայծակի մասին

Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Ջերմաստիճան

1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Հեղուկային, էլեկտրոնային, մեխանիկական, օպտիկական, գազային։

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Տաքսառը հասկացություններ։

3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Զգողական ուժ

Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։


2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Ծանրության ուժը ուղղված է դեպի Երկրի կենտրոնը:


3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Մարմնի կշիռը Երկրի ձգողության հետևանքով հենարանին կամ կախոցին ազդող ուժն է: Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը ձգում է մարմինները դեպի իրեն:

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքո

3.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Հարստացվում է բնությունը, տնկվում են ծառեր և այլն….

Օքսիդներ

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

    Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:

    Աշխարադրության, շինարարության
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:

    Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն: