Մենք դասարանով այցելեցինք Շենգավիթ հնատեղի: Այնտեղի գիդը մեզ ցույց տվեց պեղումների ընթացքում գտնված իրերը: Այնուհետև գնացինք ինքներս պեղումներ անենք: Գտանք կուժեր, փոքրիկ արձանիկներ, տարբեր իրերի մասնիկներ: Մենք բաժանվել էինք երկու խմբի՝ առաջին խումբը փորում էր հատուկ պեղումների համար հատկացված վայրում, իսկ երկրորդը ծառի տակ: Երբ ,եկավ տեղերով փոխվելու ժամանակը ,մեզ չթույլատրեցին ծառի տակ պեղումներ անցկացնել, բայց մենք շատ չտխրեցինք: Մենք հասկացել էինք, որ այնտեղի իրերը հատուկ են պահված, բայց միևնույն է մեր այցելությունը շատ լավ անցավ:
Category: Հայրենագիտություն-Բնագիտություն
Ճամփորդություն Չարենցի տուն-թանգարան
Այսօր դասարանով այցելեցինք Չարենցի տուն-թանգարան: Այնտեղ տեսանք նրա գրասենյակը, երկրորդ կնոջ և աղջիկների ննջարանը՝ Չարենցը քնում էր իր գրասենյակում՝ թաղտին: Տեսանք իր առաջին կնոջ՝ Արփենիկի մահաքանդակը: Ասում են, երբ պատրաստել են Արփենիկի մահաքանդակը, Չարենցին փակել են սենյակում, որ չխանգարի, իսկ նա ամբողջ ընթացքում լաց է եղել և գոռացել.՝
-Մի՛ տանջեք իմ Արփերիկին:
Նրա կինը մահացել է ընդամենը քսանյոթ տարեկանում: Իրեն նոր կին գտնելուց հետո նա ունենում է երկու աղջիկ` առաջինին անվանել է Արփենիկ, հանգուցյալ կնոջ պատվին, իսկ երկրորդին Անահիտ: Շատ բան չեմ պատմի, որ հետաքրքիր լինի այցելել թանգարան: Գիտելիքներ հավաքելուց հետո մենք քայլեցինք դեպի Մանկական Երկաթուղի: Այնտեղ ընդմիջեցինք, խաղացինք և սկսեցինք հավաքվել: Գնացինք, նստեցինք երթուղային և վերադարձանք դպրոց:






Առաջադրանք
Առաջադրանք՝
1.Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը: Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։
2.Որ է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները: Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
3.Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:. Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պեղումների ժամանակ են գտնվել:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարցեր և առաջադրանքներ
1.Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի:
2.Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը: Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սենյակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:
3.Ի՞նչ է ֆաունան: Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավորված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
4.Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս: ձու — հավը , բուրդ — ոչխարը , կաթ — կովը միս — խոզը :
ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ
Հարցեր և առաջադրանքներ
1.Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան: Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, շարժվում, բազմանում և մահանում:
2.Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը արտահայտվում է նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդեցությամբ:
3.Ի՞նչ է էկոլոգիան: Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան:
4.Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի պայմանների ազդեցության օրինակներ: Օրինակ՝ բույսերը շրջակա միջավայրից վերցնում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին:
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը’ տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառր ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
2.Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք: Ես գիտեմ գործոններից առավել կարևորները՝ աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները և ծովային հոսանքները:
3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
4.Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին: Կլիմայի հիմնական տիպերն են՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
5.Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման՝ ցամաքների վրա:
6.Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ, իսկ Միջերկրածովային կլիման ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Գինեգործություն Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Գործնական աշխատանք
1.Տոնական սեղանին գինու հետ միասին տարբեր ուտելիքներ են դրվում: Որոնք են ձեր սիրելի ճաշատեսակները:
Իմ սիրելի ճաշատեսակներն են՝ կարտոֆիլի պյուրե, ֆիլեով ձվաձեղ, պիցցա, մակարոն և խոզի միս։
2.Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին:
Տոնական օրերին այդ օրվան համապատասխան ճաշատեսակներ՝ տոլմա,քյուֆթա, բլինչիկ, նաև պարսկական ճաշատեսակներ։ Իսկ այլ օրերին ֆրի, պիցցա և այլն։
3.Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Ղափամա, հարիսա, խորոված, տոլմա, խաշ։
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։
* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։
Տղան ձայն չի հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։
Հարցեր և առաջադրանքներ՝
Բառարան՝
Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն
Գրավոր աշխատանք
Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
դահիճ- Որևէ լավ՝ բարի գործ մեռցնող՝ խեղդող (մարդ, կարգեր):
հայտնի- Ոչ ծածուկ, ծանոթ, հանրածանոթ, որ բոլորը գիտեն: Դա հայտնի իրողություն է:
լացակումած-Կերկերուն, հեկեկուն, հեծկլտանքի նման։
Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց մեկ դիպուկ բառով:
Վաճառական – ագահ
Տղա – միամիտ
Հայրիկ – բարի
Մայրիկ – բարեսիրտ
Թագավոր – խելացի
Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝
ա. խելացի ու հնարամիտ էր
բ. արդարադատ էր
գ. բարի էր:
4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:
Վաճառականն արդար էր նրանով ,որ նա պատմեց թագավորին ։
Վաճառականը մեղավոր էր նրանով , որ նա անընդհատ ասում էր կախեք գյուղացու որդուն։
Գործակատարն արդար էր նրանով , որ նա խղճաց վաճառականին և ասաց թագավորրին չկախել նրան ։
Գործնակատարն մեղավոր էր նրանով , որ նա գնաց և ասաց, որ վաճառականը մահացել էր , բայց այդ ամենը այդպես չէր ։
5. Մեղադրի՛ր գործակատարին :
Գործակատարը անխիղճ էր, որովհետև տղային հինգ տարի աշխատացրեց և չցանկացավ վարձատրել։
Արդարացրո՛ւ գործակատարին:
Գործակատարը արդարացի էր, որովհետև անվճար հինգ տարի կերակրել, պահել է տղային և արհեստ է սովորեցրել
Մթնոլորտային Տեղումներ
Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնոլորտային տեղումներ:
Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդր լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:
Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով իրար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:
Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջանում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորանոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափվում են Երկրի վրա:
Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնականում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում, պարզկա գիշերային ժամերին:
Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:
Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերներին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:
Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանական կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:
Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաքվում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որոշում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:
Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլր տեղափոխում են տաք սենյակ, որ ձյունր (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրր նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տեղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա րնթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետրերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երեանում՝ մոտ 300 մմ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները: Մթնոլորտային տեղումներն առաջացնում է՝ երբ ջուրը հալվում է իսկ գոլորշին բարձրանում է վերև գոլորշին անձրև է դառնում և իջնում ներքև:
2.Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Անձրև, ձյուն, կարկուտ, ցող եղյամ:
Հեղուկ՝Անձրև,ցող:
Պինդ՝Ձյուն,կարկուտ, եղյամ:
3.Թվարկեք հեղուկ և պինդ տեղումները:
Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը: Անձրև՝Երկնքում ջրի մանըր կաթիլները միանալով իրար Երկրի ձքողության պատճառով թափվում են ցած:
4.Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։ Գիշերային անձրևից հետո առավոտյան անրևի շնորհիվ առաջացնում է ցող, իսկ սառը ջերմաստիճանի շնորհիմ առաջացնում է եղյամ
5.Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնակավայրում: Անձրևային տեղումներ
Որդան կարմիր

Հավերժական ներկը` որդան կարմիրը
«Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որ ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել» (Ալ. Ֆակ, 983 թ, միջնադարյան արաբ հեղինակ):
Հարյուրավոր տարիներ հայ թագավորների մենաշնորհն է եղել «արևելքի հրաշք» անվամբ որդան կարմիր միջատից ստացվող ներկն ու բուժական թանկարժեք միջոցների ստեղծումը: Այն կիրառվում էր թե՛ արվեստներում ու արհեստներում, թե՛ բժշկության մեջ: Ազնվազարմ տիկնայք իրենց գեղեցկությունն ու երտասարդությունը պահպանելու համար օգտագործում էին որդան կարմիրից պատրաստված յուղեր:
Որդան կարմիրից ստացած ներկը օգտագործվում էր ոչ միայն բուրդ կամ այլ գործվածքներ ներկելու համար, այլ նաև մանրանկարչության, որմնանկարչության մեջ: Մեզ հասած հազարավոր ձեռագրերն ու որմնանկարները որդան կարմիրի բացառիկ որակի և նշանակության ապացույցն են: Դրանցից են, օրինակ, Քոբայրի վանքում պահպանված որմնանկարները, որոնք դարերի ընթացքում չեն կորցրել իրենց հմայքը արևի, անձրևի, քամու ազդեցությունից:
Հայկական գորգերն աշխարհին հայտնի էին ոչ միայն իրենց գործվածքի բարձր որակով, այլև ներկանյութերով: Ամենահայտնին որդան կարմիրն էր: Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով: Դեռ Ք. ա. 714-ին Ասորեստանի Սարգոն II թագավորը բարձր էր գնահատում Մուսասիրի Խալդիի տաճարից վերցված ավարի կարմիր գործվածքները:
Որդան կարմիրի գործածությունը կիրառական արվեստով չի սահմանափակվել: Այն նաև կաթողիկոսական ու արքայական կնիքների ներկն էր, որը վերջին անգամ պատրաստել է Սահակ եպիսկոպոսը (Ծաղկարար) և գործածել է Հովհաննես կաթողիկոսը (1831-1842 թթ): Սահակ եպիսկոպոսը պատմականորեն վերջին անձնավորությունն էր, որ XIX դարում փորձեց վերականգնել որդան կարմիրի բաղադրատոմսն ու ներկանյութ ստանալ: Նրա թողած ձեռագրերը հիմա չափազանց արժեքավոր են հնագույն գաղտնիքի վերականգնման գործում: