Ամփոփում Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարը այս տարի անցկացրեցինք Միջին դպրոցում։ Իմ ջոկատավարը ընկեր Ռինան էր, ես շատ եմ սիրում ձմեռային ճամբարը։ ճամբարի ընթացքում ես ծանոթացա իմ ջոկատի միջին դպրոցի բարձր դասարացիների հետ։Միասին մենք այցելեցինք սահադաշտ, այնտեղ մենք մարզվեցինք և անցկացրենինք ուրախ ժամանակ։ Ճամբարի ընթացքում իրականացրեցինք Թբիլիսիյի հայկական դպրոցները նախագիծը, ուսումնասիրեցինք ովքեր են սովորել Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում։ Ջոկատում կազմակերպեցինք շախմատի մրցաշար։ Իսկ հետո միջին դպրոցում մեր ջոկատը կազմակերպեց շախմատի առաջնություն։ Սիրում եմ մեր դպրոցի ճամբարները։

Հովնանյան դպրոցի մասին

Հովնանյան դպրոց կամ Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1877 թվականին, Թիֆլիսում, բարերար Անանյանի (Հովնանյանի) նախաձեռնությամբ և միջոցներով։ Նախապես կոչվել է Հայ օրիորդաց Անանյան դպրոց։ Ընդունվել են բացառապես չքավոր ընտանիքների աղջիկներ և որբեր։ Ենթարկվել է հայ հոգևոր իշխանությանը, ղեկավարել է հոգաբարձական խորհուրդը։ Դասավանդվել են կրոն, հայ եկեղեցու պատմություն, հայկական, ռուսական և Ռուսաստանի պատմություն ու աշխարհագրություն (դասավանդվել են ռուսերեն)։ 1884 թվականին եղել է հինգդասյան միջնակարգ դպրոց։ 1885 թվականին փակվել է, վերաբացվել 1886 թվականին՝ որպես երկդասյան տարրական դպրոց։ 1887 թվականից Անանյանի խնդրանքով դպրոցը կոչել են Մարիամյան-Հովնանյան դպրոց (կնոջ և իր անունով)։ 1888 թվականին ունեցել է 246 աշակերտ։ 1896 թվականին կրկին փակվել է, վերաբացվել 1900 թվականին, 1908-1909 ուսումնական տարվանից՝ միջնակարգ։ Գործել է մինչև 1920 թվականը։ Տեսուչներ են եղել Տիգրան Ռաշմաճյանը, Ս. Մալխասյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը։ Դասավանդել են Մանուկ Աբեղյանը, Մակար Եկմալյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ի. Հարությունյանը, Խ. Կանայանը, Ե. Սարգսյանը և ուրիշներ։

Ներսիսյան դպրոցի մասին

Դեռևս 1815 թվականից Թիֆլիսում Վանքի տաճարի տարածքում գործել է հայկական դպրոց՝ տեղի թեմի կողմից հովանավորվող, որտեղ սովորում էր շուրջ 20 աշակերտ։ 1824 թվականին այդ օրերին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը[1]՝ այն օրերին Վանքի փողոցում (այժմ Անտոնելի փողոց)։ 19-րդ դարում դպրոցը ունեցել է երկու շենք։ Ըստ Ալեքսանդր Երիցյանի՝ առաջին շենքը կառուցվել է Վանքի պարիսպների դիմացը՝ հյուսիսի-արևմտյան կողմում՝ հին գերեզմանոցի տեղում՝ հավանաբար Բոլշայա Վանքսկայա (այժմ՝ Ատոնելի փողոց) և Կուրնայա փողոցների հատման տեղում։ Երկրորդ շենքը Բառոնսկայա փողոցի վրա է եղել (այժմ Անտոն Փուրցելաձե փողոց)։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ Սակայն 1837 թվականին ցարական իշխանությունների պնդմամբ այն վերափոխվում է Վրաստանի հայոց թեմի արական հոգևոր ճեմարանի[2]։

1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ Աշակերտների մոտ 65%-ը Թիֆլիսի նահանգից էին։ Մնացածը եկել էին Երևանից, Գանձակից, Քութայիսիից, Բաքվից, Կարսից, Հյուսիսային Կովկասից, Ղրիմից ու Բեսարաբիայից, Թուրքիայից ու Պարսկաստանից։ Դասերից հետո կազմակերպվել են գրական երեկոներ, աշակերտական ներկայացումներ` «Մեծապատիվ մուրացկաններ», «200,000՝ Մադոյի կտակը» և «Ճարահատյալ դերասան»։ Կրթսեր աշակերտները կազմակերպել են ներկայացում մոգական լապտերներով։ Դպրոցում աջակցել են չքավոր աշակերտների, ապահովել նրանց կրթաթոշակով, սնունդով, գրքերով, շորերով ու դեղերով։ Այդ տարի դպրոցին պատկանել մի շարք անշարժ գույք, կրպակներ ու հողակտորներ՝ ընդհանուր առմամբ մոտ 60,000 ռուբլի արժողությամբ[3]։