Իմ բլոգը

Ես Մարկ Հարությունյանն եմ սովորումեմ 5-1 դասարան

Ներկայացրու բլոգդ
Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա: 27.09.2019Ճամփորդություն դեպի Արզական

Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու: ռուսերեն, Անգլերեն, Հայրենագիտություն-Բնագիտություն, Մաթեմ, Մայրենի, Անգլերեն վորովհետեվ այնքան շատ բան չեմ անում դրա համար չեմ օգտագործում

Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ինչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։ Ոչ

Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում: Խորեն Սարգսյանի բլոգ որովհետեվ նա շատ լավ է աշխատում։

Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: իմ ծնողները սիրում են որ ես իմ դասեր բլոգում եմ անում։

Եղենաժիշտներին-գնուհու 4 հատվածի առաջադրանքները

հրամայել-Հաճություն հայտնել, բարեհաճել, թույլ տալ:

Նաժիշտ-Սպասավորուհի, աղախին:

կշտանալ-Բավականաչափ խմել, այլևս խմելու կարիք չզգալ:

մշտադալար-Տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող:

Իմ պատմաց 4-հատվաց

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհի 3 հատված պատմել

Շատ տխուր է թագավորի որդի:։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես:

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու: Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում: Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

– Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է: Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի: Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին:

– Քե՛զ է միայն արժանի այս ձուկը, – ասացին նրանք թագավորի որդուն, – եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա:

– Շնորհակա՛լ եմ, – ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց: Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում:

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ: Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

– Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել: Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա:

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա:

Եղեգնուհու առաջադրանքները

Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը: ուռկան — Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:

սաթ — Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն :

խորշել — Զզվել, գարշել, նողկալ :

ընծա — Իր , նվեր :

ննջել— Թեթևակի քնել :

Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը: բախտը փորձել — Արցյոք կհաջողվի

Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով: Բախտ բացել , Բախտ բերել , Բախտ բռնել :

Վերնագրիր հատվածը: Որդին և գեղեցիկ ձուկը

Ճամփորդություն Չարենցի տուն-թանգարան

Այսօր դասարանով այցելեցինք Չարենցի տուն-թանգարան: Այնտեղ տեսանք նրա գրասենյակը, երկրորդ կնոջ և աղջիկների ննջարանը՝ Չարենցը քնում էր իր գրասենյակում՝ թաղտին: Տեսանք իր առաջին կնոջ՝ Արփենիկի մահաքանդակը: Ասում են, երբ պատրաստել են Արփենիկի մահաքանդակը, Չարենցին փակել են սենյակում, որ չխանգարի, իսկ նա ամբողջ ընթացքում լաց է եղել և գոռացել.՝
-Մի՛ տանջեք իմ Արփերիկին:
Նրա կինը մահացել է ընդամենը քսանյոթ տարեկանում: Իրեն նոր կին գտնելուց հետո նա ունենում է երկու աղջիկ` առաջինին անվանել է Արփենիկ, հանգուցյալ կնոջ պատվին, իսկ երկրորդին Անահիտ: Շատ բան չեմ պատմի, որ հետաքրքիր լինի այցելել թանգարան: Գիտելիքներ հավաքելուց հետո մենք քայլեցինք դեպի Մանկական Երկաթուղի: Այնտեղ ընդմիջեցինք, խաղացինք և սկսեցինք հավաքվել: Գնացինք, նստեցինք երթուղային և վերադարձանք դպրոց:

Թվական

1.Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89: 54 — հիսունչորս

847 — ութ հարյուր քառասունյոթ

6985 — վեց հազար ինը հարյուր ութսունհինգ

12546 — տասերկու հազար հինգ հարյուր քառասունվեց

68 — վաթսունութ

95 — իննսունհինգ

15 — տասնհինգ

58 — հիսունութ

697 — վեց հարյուր ինսունյոթ

89 — ութսունին

2.Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին: թվերը գրվում են միասին։Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի

3.Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի: Տաս,քսան,երեսուն,քառասուն,հիսուն,վաթսուն,յոթանասուն,ութսուն,իննըսուն։ Ածանցը <սունն> է։ Սուն նշանակում է տասնյակ։

4.Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
գոյական ածական թվական։ գոյական — մեծություն, մարդ, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, վազք, թիվածական — մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, վերջին, լուսավոր, դատարկթվական — չորորդ, հինգ, երրորդ, հինգերորդ

Թվական

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն:

11-99 թվերը գրվում են միասին, 100-ից բարձր թվերը գրվում են առանձին:

վաթունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց:

Եղեգնուտի առաջադրանքները

1.Բառարանի օգնությամբ բացատրիր եղեգնուտ,-Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ: աներևույթ,-Չերևացող, աչքի տեսողությանը անմատչելի: անմատչելի-Որին չի կարելի տիրել՝ նվաճել, անառիկ:

2.Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը։
ա) Մի թագավոր էր ապրում աշխարհում։  Մի թագավոր է եղել։ Այս թագավորը մի որդի է ունեցել ։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
բ) Որոշեց որդուն ամուսնացնել։ Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես ուզում, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
գ) ….. և այլն։ Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունեմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինեմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքով տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ տեսավ
նրան մի ծերունուն․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ մտած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ , դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

3.Վերնագրիր  հատվածը։ Որդու հարսնացու

Լինում է չի լինում


Մի կենդանի է լինում, նա ամբողջ օրը տխուր էր, ոչինչ չէր ուտում, երբ մարդիկ գալիս են կենդաբանական այգի, ուզում են կերակրել նրան, բայց էլի ոչինչ չէր ուտում Մի մարդ եկավ կենդաբանական այգի և ուզեց կերակրել այդ կենդանուն։ Նա կերավ ու սկսեց չտխրել Բոլոր զարմացել էին, որ նա կարողացավ կերակրել նրան։

Բովանդակություն

Հանելուկներ․ առաջարկում են սովորողները
Բառերի ու արտահայտությունների հետքերով
Ճիշտ խոսենք
Բառարանների ստեղծման պատմությունից
Ինչպես օգտվել օնլայն բառարաններից
Հանելուկներ․ առաջարկում են սովորողները

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Միշտ կապույտ է,
Ջուր չէ, ամպերի տունն է։

Երկինք

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Գույնզգույն է, մեծ է,
Հայտնվում է երկնքում անձրևից հետո։

Ծիածան



Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է,
Համ է տալիս։

Սոխ

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է,
Քաղցր համ է տալիս։

Շաքար

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Սպիտակ է և փափուկ,
Պարելով իջնում է։

Փաթիլ

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Նա խոշոր է, 
Բայց փիղ չէ,
Սպիտակ ու մեծ է,
Ուտում է ձուկ։  Արջ