Պատմություն

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ։
Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
Իրանցիները ապրում են Իրանում, նաև հայտնի է, որպես Պարսկաստան, պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանը Հայաստանի հարավային հարևանն է:

Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
Նավասարդ

Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովռուզ և այն նշվում է գարնան առաջին օրը և այն իրանական օրացույցի տարվա սկիզբն է:

Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Իրան

Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր:

Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
Հայաստան

Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

Դեկտեմբերի 12-14

Թեմա 12-13։ Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում։ Արտաշեսյան թագավորության կազմավորումը։

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։
1․ Հայաստանը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։ էջ 73-74

2․ Հայոց թագավորությունները և Սելևկյանները։ էջ 73-74

3․ Երվանդական թագավորության անկումը։ էջ 74-75

4․ Հայկական թագավորությունների անկախացումը։ էջ 76-80

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։

Հարավային հարևանը Սելևկյան տերություն էր

2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։

Մեծ Հայք և փոքր Հայք

3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։

Սամոս Երվանդականը (Շամը) և Արշամը

4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։

Արտաշես 1-ինը-Հայոց թագավոր է մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։

Զարեհը— Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից։

5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։

6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Նոյեմբերի 28-30

ԹԵՄԱ 9։ ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72

Աքեմենյան Իրանը։ էջ 41-44

ԿԱՏԱՐԵ՛Լ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։ Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։ Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։ ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։ Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։ Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Նոյեմբերի 21-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեմա 8․ Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում։

Պարույր Նահապետը, Երվանդ Սակավակյաց և Տիգրան Երվանդյան թագավորների կառավարման շրջանը։
Հայաստանը Աքեմենյան տերության կազմում։ էջ 61-68։
Տե՛ս նաև։
Առաջադրանք․

1/Ո՞վ էր Պարույր նահապետը։ Պարույր նահապետը Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդու որդին էր, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։

2/Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։ Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։

3/Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։ Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա։

4/Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։ Պարսկական տերության մեջ Ք․ ա․ 522 թվականին սկսվեցին գահակալակաn կռիվներ։ Դրանք ավարտվեցին Աքեմենյան տոհմի ներկայացուցիչ Դարեհի հաղթանակով (տոհմի անունով էլ տերությունը կոչվել է Աքեմենյան)։

Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։ Դարեհ առաջինը պատերազմ սկսեց իր հակառակորդների հետ։ Դրանց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այդ արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, Էլամերենում՝ Հարմինույա, իսկ Բաբելերենում՝ Ուրարտու։

Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք Սատրապությունը վարչական միավորներն էին։ Աքեմենյան տերությունը Ք․ ա․ 520 թվին բաժանվեց 20 վարչական մեծ միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում էր 8-երորդ սատրապությունը։ Նա այդ կարգավիճակով Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք․ ա․ 331 թվականը։

Թեմա 7․ Վանի թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ։ Վանի թագավորության անկումը

Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետությունները։
Ասորեստանը, Սկյութական ցեղերը:

2/ Ովքե՞ր էին կիմերները։ Ռուսա 2-րդը ինչպե՞ս վարվեց կիմերների հետ։

3/ Ինչո՞ւ թուլացավ Վանի թագավորությունը։