Ջոան Ռոուլինգ

Այս հանգստյան օրերից սկսում ենք մուտք գործել Ջոան Ռոուլինգի կախարդական աշխարհ: Հեքիաթը սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել:

Հանգստյան օրերի համար

Բարդ Բիդլի հեքիաթները գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է: Այստեղ ներկայացվում են Բարդ Բիդլ անունով երիտասարդ կախարդի հեքիաթները: Դա այն նույն հեքիաթների ժողովածուն է, որը հիշատակվում է Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում՝ վիպաշարի վերջին մասում:

Ջոան Ռոուլինգ

Բարդ Բիդլի հեքիաթներից

Հաջողության փերու շատրվանը

Լեռան բարձունքին էր հաջողության փերու շատրվանը, կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը, հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստակելու մտնել պարտեզ։Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն, երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը՝ նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին՝ Ամատային, սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը՝ յուրաքանչյուրը ճչալով շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով ասպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

այսինքն գիրք, որի ստեղծվելը հարկավոր է գրքի հիմնական սյուժեն լրացնելու համար: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին: Ահա այդ հատվածը համանուն ֆիլմից: Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն:

Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր: Գիրքը ներկայացվում է որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք: Նովելում ասվում էր, որ ժողովածուի մեջ կար մի սիմվոլ՝ Մահվան պարգևների նշանը:

Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևների հետ: Գրքում «Երեք եղբայրների հեքիաթի» մոտ Հերմիոնան նկատում է մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը: Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, գիծը՝ Ավագ փայտիկը: Դրան կանդրադառնանք հաջորդ շաբաթ:

Այս երեք արտեֆակտները պատկանում էին Պևերել եղբայրներին, հետագայում պարզվում է, որ նրանք Հարրի Փոթերի և Վոլան դե Մորտի նախնիներ են: Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Պևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են երեք արտեֆակտների ստեղծագործողները լինել:

Գրքի ներածության մեջ Ջոան Ռոուլինգը հայտնում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում և ապրել է 15-րդ դարում:

Լրացուցիչ կրթություն

Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:
Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։

Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ փոթթերյան բառերի բացատրությունները.:
մագլ — որս
դեմենտոր — Ռոուլինգը հիվանդանում է կլինիկական դեպրեսիայով, և նրա մտքով նույնիսկ ինքնասպանության փորձ անելու գաղափարն է անցնում։ Հենց դա իր գիտակցության մեջ ստեղծում է երրորդ գրքի դեմենտորներին։ Դեմենտորները արարածներ են, որոնք ծծում են մարդկային հոգիները:
քվիդիչ — Քվիդիչը դարերի միջով (անգլ.՝ Quidditch Through the Ages), անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի վեպերից մեկում նկարագրված գիրք։ Իրականում գիրքը գոյություն ունի։ Գիրքը պատմում է Քվիդիչ խաղի կանոնների և պատմության մասին։