Պատմություն

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ։
Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
Իրանցիները ապրում են Իրանում, նաև հայտնի է, որպես Պարսկաստան, պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանը Հայաստանի հարավային հարևանն է:

Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
Նավասարդ

Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովռուզ և այն նշվում է գարնան առաջին օրը և այն իրանական օրացույցի տարվա սկիզբն է:

Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Իրան

Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր:

Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
Հայաստան

Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

Տեխնոլոգիայի հաշվետվություն

Մենք տեխնոլոգիայի ժամանակ թղթից պատրաստել ենք որդ որը, կարում է շարժվել տերևի վրա, և ձողիկով գորտ որը լեզուն հանում է ձողիկ փչելուց և մենք ընկեր Ռիմայի հետ Արևելյան դպրոց երեխաներին ցույց տալու և օգնելու ոնց ենք պատրաստել թղթից որդին ու գորտին և մենք տեսանյութ ենք նկարել և գցել ենք ընկեր Ռիմայի բլոգ։ Մենք օգնել ենք ընկեր Թամարին ջարդած աթոռները տանենք որ սարքեն։ Ընկեր Թամարը ասել էր որ մենք նոր տարվա բացիկ, անիմացիա և խաղ պատրաստենք։ Ես նկարել եմ նոր տարվա բացիկ բայց դեռ պատրաստ չի։

Բնագիտության հաշվետվություն

Մենք բնագիտությունից անցել ենք շատ թեմաներ ։ Մենք այս ամիս անցել ենք Բակտերիաններ և սնկեր , Պարարտանյութեր , Կարմիր գիրք , ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ , Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը , Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները , ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ նյութերի մասին ։ Մենք նաև ծաղիկներ է ծառեր ենք տնկում ։