ա․x=17+11
x=28
բ․
x=2-6
x=-4
գ․
x=-18
դ․
-8
ա -1
բ 5
ա x=2
բ x=1
ա x=11
բ x=-2
ա․x=17+11
x=28
բ․
x=2-6
x=-4
գ․
x=-18
դ․
-8
ա -1
բ 5
ա x=2
բ x=1
ա x=11
բ x=-2

ա)Այո
բ)ոչ




Քննարկում ենք ամփոփիչ աշխատանքը, պարզաբանում ենք հարցերը։
Թեմա՝ Մեկ անհայտով հավասարումներ
Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի խնդիրների, որոնց ձևակերպման մեջ որոնելի թիվը նշանակված է որևէ տառով կամ աստղանիշով։ Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։
Օրինակ` x – 19 = 23:
Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։ Լուծել հավասարումը, նշանակում է x-ի փոխարեն տեղադրել այնպիսի թիվ, որ ստացվի հավասարություն։
Լուծենք x – 19 = 23 հավասարումը։
Դժվար չէ տեսնել, որ հավասարման լուծումը 42 թիվն է։ Լուծումը հեշտությամբ կարելի է գտնել հավասարման վերջից հակառակ գործողություններ կատարելով։
x=23+19
x=42
Պատասխան՝ 42
1. Գրիր մեկ անհայտով հավասարման հինգ օրինակ։
x — 9 = 0
x + 5 = 15
9 * x = 45
x : 8 = 8
158 — x = 150
2. Այնպիսի հավասարումներ կազմիր, որոնց արմատը լինի 7:
x — 7 = 0
x * 5 = 35
49 : x = 7
3. Լուծիր հավասարումը.
ա) 1006 – 832 = 174
բ) 1405 – 1297 = 108
գ) 78 + 818 = 896
դ) 330 – 303 = 27
ե) 84 + 40 = 124
զ) 2003 + 2558 = 4561
4.Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.
ա) 3 – 3 = 0, այո
բ) 5 – 5 = 0, ոչ
գ) 7 – 7 = 0, ոչ
դ) 3 – 3 = 0, այո
ե) 2 ⋅ 3 = 6, այո
զ) 3 = 6 – 3, այո
5. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
ա) 2 ⋅ 2,5 = 5, ոչ
բ) 1 = 1, այո
գ) 6 ⋅ 1 + 8 = 14, այո
դ) 4 ⋅ 0 = 0, ոչ
6.Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.
ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19
15 + 4 = 19
բ) x թվից հանել են 10 և ստացել են 7
17 — 10 = 7
գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5
35 — 30 = 5
դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25
11 + 14 = 25
Պետք է լինել ավելի ուշադիր ու խելացի, զգոն, պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ու մտերմանալ: Պետք է կարողանալ ճիշտ ու տեղին օգտագործել ժամանակը, վայելել ճամփորդությունը:
Եվ ցանկացած խորհուրդ կյանքում պետք է ընդունել ու օգտագործել:
Կարո քեռին խորհրդատու և ամեն ինչի միջով անացած մարդ էր, նա Մելիք քեռուն խորհուրդ էր տալիս, թե ինչ չպետք է անել ճանապարհորդության ժամանակ։ Կարո քեռին շատ խորհուրդներ և խրատներ տվեց Մելիք քեռուն, բայց Մելիք քեռին այն կատարեց միայն մեկ օր։Պատմվածքի վերջում Կարո քեռին ուրախ էր, քանի որ գտնվել էր մեկը, որ գոնե մեկ անգամ, մեկ օր ընդունել ու կատարել էր խորհուրդները։
<<Հետաքրքիր ճամփորդություն>>
<<Կարո քեռու խորհուրդները>>
Կարո քեռի — Կարո քեռին այն մարդկանցից էր, ով չէր սիրում իր կյանքում սխալը, ռիսկի դիմել և նախընտրում էր զգույշ ապրել։ Դրա համար էլ նա ՄԵլիք քեռուն խորհուրդներ էր տալիս, նա գտնում էր որ, ոչ մեկին պետք չէ չվստահել և ոչ մեկի հետ միանգամից պետք չէ մտերմանալ։
Մելիք քեռի — Մելիք քեռին հետաքրքիր մարդ էր,եծին հարգել գիտեր, բայց սիրում էր ավելի ակտիվ կյանք։ Առաջին օրը նա հետևեց քեռու խորհուրդներին, բայց հաջորդ օրը նա հասկացավ, որ ավելի լավ է պարզապես հաճույք ստանալ ճամփորդությունից։
Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Մայրիկս առանձնացրեց կաթի սերը։
Սերը մի անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունք է։
Ռուսերենում կետը մեր վերջակետն է։
Կետը համարվում է ամենամեծ ջրային կենդանին։
Մաթեմատիկայի դասերին քանոն շատ ենք օգտագործում։
Ռիփսիմեն շատ լավ քանոն է նվագում։
Լուսինեի մարմնով դող անցավ։
Կարենը փոխեց իր մեքենայի դողը։
Ամեն տարի այդ օրը մեզ մոտ մեծ ու հանդիսավոր տոն է։
Գեղեցկուհի երգչուհին երգելիս վարպետորեն փոխում էր իր ձայնի տոնը։
Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ ձևերով գրել համապատասխան տեղերում։
1.Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճում, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
Նախագծային աշխատանք
Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։
1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել- համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել
2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։
5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։
Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել, շեղբ, սկահակ, տարեգրություն:
ականակիտ-ականակիր — ականներով զինված
այգաբաց-այգեբաց-խաղողի վազերը հողից ազատել
անութ-անոթ-աման
աշտանակ-աշտարակ-շինություն, ամրոցի մաս
բրդել-բրգել-բուրգի նման դիզել
գիրթ-գիրք
թափոր-սափոր-կուժ
կտրիճ-կտրիչ-կտրող գործիք
հերկել-հերքել-ժխտել
հրատարակել-հրապարակել-լուրը տարածել
շեղբ-շեղջ-կույտ,դեզ
սկահակ-ստահակ-խարդախ
տարեգրություն-տարագրություն-հայրենիքից հեռու ապրել, օտարություն
Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:
Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:
Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել—նվիրել : Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք—բարձրարժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել`—ընծայաբերել կովերի` ոսկուց ձուլած —ոսկեձուլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ—ավարտվեց, զարմանք ու հիացմունք առաջացրեց—հիացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված—մարմարակերտ, նուրբ գեղեցկություն ունեցող—նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահաց-նել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ —մոռանալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները—պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի—ոճրագործի անունը:
Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ-մատի չափ,
կիսագունդ-կիսած գունդ,
անհարթ-հարթություն չունեցող,
անտեսանելի-ոչ տեսնվող,
ինքնաշարժ-ինքնուրյուն շարժվող,
սկզբնական-Որևէ բանի սկիզբը կազմող,
արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպական,
աստղադիտարան-աստղերի դիտարան,
համաշխարհային-ողջ աշխարհ,
հավասարաչափ-հավասար չափ ունեցող: