Երկրաչափություն 7

 երկրաչափություն
/առաջադրանքների ժողովածու/  2023թ․

Պարապմունք 3.
Թեմա՝ Հատվող,չհատվող  ուղիղներ, հատված։

Ընդհանուր կետ պարունակող երկու տարբեր ուղիղներն անվանում են հատվող, իսկ առանց ընդհանուր կետերի երկու ուղիղները՝ չհատվող ուղիղներ: Տես նկարը՝



Երկրաչափության հաջորդ հիմնական հասկացություններից մեկը՝ հատվածն է։
Ուղղի վրա նշենք   ցանկացած A և B կետեր, այդ կետերով սահմանափակված մասը կոչվում է հատված։ A և B կետերն անվանում են AB հատվածի ծայրակետեր, իսկ այդ կետերի միջև դասավորված կետերը՝ AB հատվածի ներքին կետեր։ AB ուղղի այն կետերը, որոնք չեն դասավորված A և B կետերի միջև և չեն համընկնում այդ կետերից որևէ մեկին, կոչվում են AB հատվա­ծի արտաքին կետեր:
Տես նկարը՝


կարմիր մասը- արտաքին կետեր
կապույտ մաս-АB հատվածն է իր ներքին կետերով։


Պարզ է, որ  որ AB հատվածը համընկնում է BA հատվածի հետ։

Հարցեր և առաջադրանքներ։

1. Ո՞ր ուղիղներն են կոչվում հատվող ուղիղներ։
Հատվող ուղիղներ ունեն կետ իսկ չհատվող ուղիղներ չունեն կետ

2. Ո՞ր ուղիղներն են կոչվու չհատվող ուղիղներ։
այն ուղիղներ որոնք չեն հատվում

3. Ո՞րն է հատվածի արտաքին կետը։
AB ուղղի այն կետերը, որոնք չեն դասավորված A և B կետերի միջև և չեն համընկնում այդ կետերից որևէ մեկին, կոչվում են AB հատվա­ծի արտաքին կետեր:

4. Ո՞րն է հատվածի ներքին կետը։
A և B կետերն անվանում են AB հատվածի ծայրակետեր, իսկ այդ կետերի միջև դասավորված կետերը՝ AB հատվածի ներքին կետեր։

5. GEOGEBRA ծրագրով գծիր АB հատված։

6. GEOGEBRA ծրագրով գծիր CD հատված, նշիր հատվածի որևէ ներքին կետը Е-ով։

7. GEOGEBRA ծրագրով գծիր ЕF հատված, հատվածի վրա նշիր երկու ներքին կետ։ Քանի՞ հատված դարձավ։

8. GEOGEBRA ծրագրով գծիր АB հատված, հատվածի վրա նշիր երեք  ներքին կետ։ Քանի՞ հատված դարձավ։

9. GEOGEBRA ծրագրով գծիր a ուղիղ և նշիր դրա A և B կետերը: Նշիր նաև.
ա) AB հատվածի M և N կետերը
բ) P և Q կետերը, որոնք պատկանում են a ուղղին և չեն պատկանում AB հատվածին
գ) R և S կետերը, որոնք չեն պատկանում a ուղղին:

10. GEOGEBRA ծրագրով գծիր երկու հատվող ուղիղներ, հատման կետը նշիր E-ով, կետը դարձրու  կարմիր։

11. GEOGEBRA ծրագրով գծիր երկու  ուղիղներ, որոնք չեն հատվում։

12. Գծիր  ուղիղ և դրա վրա նշիր A, B, C կետերը: A, B, C ծայրակետերով քանի՞ հատված կստացվի: