Պարապմունք 4.
Թեմա՝ Ճառագայթ
Գծենք f ուղիղ, վրան նշենք որևէ А կետ։ Ուղիղը այդ կետով բաժանվում է երկու մասերի, յուրքանչյուր մասը կանվանենք А կետից ելնող ճառագայթ, տես նկարը։
Այս նկարագրից հետևում է, որ ուղղի ցանկացած А կետ առաջացնում է А գագաթով երկու ճառագայթ (դրանք երբեմն անվանում են հակադիր ճառագայթներ)։
Սովորաբար ճառագայթը նշանակում են կա՛մ լատիներենի փոքրատառով (օրինակ, f ճառագայթ), կա՛մ այլ եղանակով՝ լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ (օրինակ՝ OA ճառագայթը):
Տես նկարը՝
Հարցեր։
1.Ի՞նչ է ճառագայթը։
ճառագայտ նույն ուղինա որ գիծ չունի և վերչելիք
2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։
որ սկիզբ ունի բայց վերջ չունի
3. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ, վրան նշեիր Аկետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։

4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։
5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
6. A, B կետերը նշված են են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տուր գծագիրը։
7. Ի՞նչ է հատվածը։Ցույց տուր գծագիրը։
8. Երկու կետով քանի՞ ուղիղ կարող է անցնել։ Ցույց տուր գծագիրը։