Պարապմունք 9.
Թեմա՝ Անկյան կիսորդ

Սահմանում։ Անկյան կիսորդը անկյան գագաթից ելնող այն ճառագայն է, որն անկյունը տրոհում  է երկու հավասար մասերի։ Նկարում կիսորդը նշված է կարմիրով։

Առաջադրանքներ։
1. Ի՞նչ է անկյան կիսորդը։
Անկյան կիսորդը անկյան գագաթից ելնող այն ճառագայն է, որն անկյունը տրոհում  է երկու հավասար մասերի։
2. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, գծիր նրա կիսորդը։

3. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, գծիր նրա կիսորդը։

4. Գծիր երկու անկյուն այնպես,  որոնց գագաթը համընկնի։

5. Գծիր երկու անկյուն այնպես,  որոնք ունենան ընդհանուր կողմ։

6. Քանի՞ անկյուն կա նկարում,  բոլոր անկյունները նշիր։

7. Փռված անկյունից քանի՞ անգամ է փոքր 18 աստիճանի անկյունը։

8. Արտահատեք րեպեներով.
ա) 6 աստիճան
բ) 10 աստիճան
գ) 25 աստիճան 12 րոպե
դ)120 վայրկյան

9. Գտեք АBC անկյունը, եթե BD ճառագայթը այդ անկյան կիսորդն է և <АBD=48 աստիճան։

10. <ABC=168աստիճան է, BK-ն այդ անկյան կիսորդն է։ Գտեք АBK և KBC անկյունները։

11.BD ճառագայթը ABC  անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը  17 աստիճանով մեծ է մյուսից։ Գտեք այդ անկյունները, եթե    <ABC=77 աստիճան։

12. BD ճառագայթը ABC  անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը  հարաբերում է մյուսին ինչպես 2:7: Գտեք այդ անկյունները, եթե    <ABC=90 աստիճան։