Հայոց լեզու

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր — յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, յ, ու, ր
արհամարհել — ա, ր, հ, ա, մ, ա, ր, է, լ
ակնդետ — ա, կ, ը, ն, դ, ե, տ
լուսնկա — լ, ու, ս, ը, ն, կ, ա
ուղևորվել — ու, ղ, է, վ, ո, ր, վ, է, լ
երկաթյա — յ, է, ր, կ, ա, թ, յ, ա
Սեբաստիա — ս, է, բ, ա, ս, տ, յ, ա
հիացմունք — հ, ի, յ, ա, ց, մ, ու, ն, ք

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Ա,ի,ու,ը,է,օ հնչյունները ձայնավորներ են:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

Երամակ, ուլիկ, աղքատ, ամպ, այտ

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

Աստղ, երամ, ուլ, ագռավ, ամանոր

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Բարդի, նռենի, ձիթենի, վայրի, լորենի

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Խնձորենի, տանձենի, սալորենի, ծիրանենի, ճոպանուղի

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

Ինչևէ, ինչևիցե, երկաթե, ոսկի, եկեղեցի

5. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:

Որակ — սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով
ոզնի — սկսվեն և ավարտվեն ձայնավորով
երանգ — սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով
եղևնի — սկսվեն և ավարտվեն ձայնավորով
տերև —
ճանապարհ —
կաթսա — սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով
արոտ — սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով

  • Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր):

Բ շարքը լրացրո՛ւ:

Ա.                    Բ.

 պ                     փ

 կ                       ք

տ թ

ծ ց

ճ չ

  • Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:

Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ:

  • Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ, շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է կատարել:

1.  Մ, բ, փ — այս հնչյունները մենք արտասանում ենք շրթունքներով

2. Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ — այս հնչյունները մենք արտասանում ենք լեզվով

3. Գ, կ, ք, խ — այս հնչյունները մենք արտասանում ենք կոկրդով

  • Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:

1․ ն, դ, ճ, ղ,

2․ պ

3․ վ, ֆ, ս, ժ, ո

Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Մժիայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Հարցեր և առաջադրանքներ:
Կարդալ և համառոտ՝ տասը նախադասությամբ փոխադրել պատմվածքը:

Պատմվածքի հերոսը համարում էր որ ինքը գողություն չէր արել և ուզում էր որ դպրոցի տնօրենը կարդար իր պատմվածքը և հասկանար իրեն։

Նրան շատ անգամ էին պատժել, մտրակել բայց Փոլարդի պատիժը նա համարում էր որ ճիշտ չէր:

Պատմությունը գարնանային տանձերի մասին էր։ Ցանկապատ այգում ծառեր էին աճում, ճուղերից ոմանք ցանկապատից դուրս էին աճում։ Տղան մտածում էր քանի որ ճյուղերը դուրս են աճում ուրեմն իրենն են։ Նա ուղակի չէր ուզում այդ տանձերը նա ուզելու համար էր ուզում, պատկերացնում էր թե ինչպիսի հյութալի ու համեղ են այդ տանձերը, միայն թե կարողանար հասնել նրանց


Ի՞նչ զգացիր պատմվածքն ընթերցելուց հետո. մեկ-երկու նախադասությամբ գրիր զգացողություններիդ մասին:

Զգացի, որ տղան գողություն չէր արել։

Նրա համար տանձերին հասնելը երազանքի պես մի բան էր, բայց նրա ճիշտ խոսելը սխալ հասկացան և նրան պատժեցին։


Քո կարծիքով, տղան արժանի՞ էր նման պատժի. հիմնավորի՛ր կարծիքդ:

Ոչ որովհետև ինքը չէր գողացել այլ ուզում էր տանձերը ցույց տար բոլորին և պատմել թե ինչքան է նրանց սպասել։ Սակայն առանց նրա հասկանալու մեղադրեցին և պատժեցին։


Ի՞նչ ես կարծում, հեղինակն ինչո՞ւ է տարիներ անց խոսել այդ դեպքի մասին:

Որովհետև նա իրեն մեղավոր չէր համարել, թեկուզ տարիներ հետո նա ցանկացել է որ իրեն հասկանան։


Լեզվական առաջադրանք:
Բառարանի օգնությամբ գտիր մոգոնել, խստամբեր, խորշել, անհետել, մտորել, ձաղկել, պատսպարել, փափագել,հորջորջել, շլմորել, մոլեգին, քինախնդրություն բառերի հոմանիշները և դրանցով կազմել մեկական նախադասություն:

մոգոնել-հնարք, հերյուրել-հորինել
խստամբեր- ճգնավոր, ճգնակյաց-կյանքի դժվարություններին դիմացող
խորշել-նողկալ, գանել-զզվել,
անհետել-անհայտանալ, կորչել-կորչել առանց հետք թողնելու,
մտորել-խորհել, խորհրդածել-մտածմունքների մեջ ընկղմվել
ձաղկել-հարվածել, խփել-ծեծել,
պատսպարել-պաշտպանել, հովանավորել-պատսպարան տալ,
փափագել-ցանկանալ, բաղձալ-բուռն կերպով ցանկանալ,
հորջորջել-անվանել, կոչել-անուն դնել,
շլմորել-հուզվել, խռովել-շփոթվել,
մոլեգին-խելահեղ,ամեհի-կատաղի,
քինախնդրությու
ն-վրիժառություն, ոխակալությունբնավորություն,

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:
Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

Լարում

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

Ր տառը

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։

Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

2-րդ նյութ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:
Բառաշարքում գտիր այդ բառը:


Ա. համարիչ
Բ. մեղրամոմ
Գ. ցեղակից
Դ. մեղրահաց
Ե. հարմարանք

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր, նկար, հյուսն, խենթ, ներկ, թանկ, նպար

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ, դերասան, դարդ, գդալ, վարդ, արդար, դատել, դող

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:
Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սալոր-սալ, ալ, ալոր, լոր, որ
Պարտեզ-պար, պարտ, արտ, տեզ, եզ
Հովհար-հով, ով, հար
Հոտաղ-հոտ, ոտ, տաղ, աղ
Թակարգ-թակ, կար, կարգ, ար
Պարտատոմս

3-րդ նյութ

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-սունկ
քար-քարտ
վազ-նվազ
երան-գերան, բերան
կար-նկար
լոր-կլոր
պար-նպար, պարտ
աղեղ-բաղեղ
շուն-աշուն, շունչ
սան-սանր, փսան, թսան
ծուխ-ածուխ
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-գայլ
բու-բուք


2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
 Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
 Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
 Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

4-րդ նյութ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

Աղ


2.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:


3.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:


4.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

5.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս`  ավերված քաղաք, միասին մարդու հասակ:


6. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան


7..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ


8. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Մատանի, գնդիկ, տնօրեն, բախտ, վառարան, լյարդ, վերք

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում:
Արձրևից հետո սունկ դուրս եկավ:
Երկու գյուղացի ճամփա էին գնում:
Կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ:
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս:

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Դրամ, գեր, մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ-Գավառ, կտավ, մտրակ, պրակ, կավ:

Պարապմունք 8.

Պարապմունք 8.

Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպես է կոչվում անկյուն չափելու գործիքը։

2. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, գագաթը նշանակիր А տառով։

3. GEOGEBRA ծրագրով գծիր  ուղիղ անկյուն, գագաթը նշանակիր А տառով։

4. GEOGEBRA ծրագրով գծիր երեք սուր անկյուններ, նշանակիր երեք տարբեր ձևերով։

5. GEOGEBRA ծրագրով գծիր երեք բութ անկյուններ, նշանակիր երեք տարբեր ձևերով։

6. Նշիր անկյան աստիճանայաին չափման միավորներ։

7. GEOGEBRA ծրագրով գծիր 30 աստիճանի անկյուն։

8. GEOGEBRA ծրագրով գծիր  45 աստիճանի անկյուն։

9. GEOGEBRA ծրագրով գծիր 120 աստիճանի անկյուն։

10. GEOGEBRA ծրագրով գծիր  А գագաթով 90 աստիճանի անկյուն, հետո А գագաթից գծիր այնպիսի ճառագայթ, որ անկյունը բաժանվի հավասար մասերի։ Գտիր յուրաքանչյուր մասի աստճանային չափը։

11. GEOGEBRA ծրագրով գծիր  А գագաթով 60 աստիճանի անկյուն, հետո А գագաթից գծիր այնպիսի երկու ճառագայթներ, որ անկյունը բաժանվի երեք հավասար մասերի։ Գտիր յուրաքանչյուր մասի աստճանային չափը։

12. Երկու անկյունների աստիճանային չափերն  հավասար են, արդյո՞ք այդ անկյունները իրար հավասար են։

13. OE ճառագայթը  AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք <АОB-ն, եթե <AOE=63 աստիճան է, իսկ <EOB=27 աստիճան։


Պարապմունք 9.Միանդամ

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է միանդամը։

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը

2.Գրեք մի քանի միանդամի օրինակներ:

1, a, b,d,5,7

3.Բերեք հավասար միանդամների օրինակներ։
2xb bx2, 3xd dx3,

4.Ո՞րն է զրոյական միանդամը։

0

5.Գրեք այնպիսի միանդամների զույգեր, որ գրելաձևով տարբեր լինեն, բայց իրար հավասար լինեն (օգտվիր վերը նշված հատկություններից):

2×5,10
6×6,36

6. Նշեք միանդամի թվային արտադրիչը դեղինով, իսկ տառայինը՝ կապույտով:

ա) a9   բ) 0,6xy     գ) c 2/3    դ) b4c

ե) x(−1) y   զ) a      է) 5kb     ը) 0,21axy:

7. Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս.

Տես առաջին օրինակը՝

ա) 3ab=a3b=ab3

բ) d(−2)c   գ) x7yz    դ) ab4

ե) ab31    զ) a5    է) (−2)bc:

8. Պարզեցրու միանդամի գրությունը՝

0ab, xy0z, 1kpx, (-3)a(-5), 24bc2d

7. Ի՞նչ արժեք է ստանում  3x + 2y գումարը,  x, y-ի հետևյալ արժեքների դեպքում x = 2, y = -5
8.Միանդամ են արդյո՞ք հետևյալ արտահայտությունները՝

ab, -3c, 1+9d, a, -121a+3bc+4, 6a, 8, ¾, 2a+2b+1, 1a:

9. Հաշվեք․
10^2
1^7
2^4
10^3
5^2
4^4
(-2/3)^2
(-6)^2
0,5^2

10.Оրվա խնդիրը։
Քանի՞ ութանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը 2 է։ 

4, Միանդամ

5,

a,)b Միանդամ

axb=ab
a,b,c

2a

Հավասար Միանդամաներ

2×3, 6

a,b,c

1xa=a