Թեմա՝ Եռանկյան տեսակները

Եթե եռանկյան երեք անկյունները սուր են, ապա եռանկյունը կոչվում է սուրանկյուն եռանկյուն:

Եթե եռանկյան անկյուններից մեկը բութ , ապա եռանկյունը կոչվում է բութանկյուն եռանկյուն:

Եթե եռանկյան անկյուններից մեկը ուղիղ է, ապա եռանկյունը կոչվում է ուղղանկյուն եռանկյուն:

Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ մյուս երկու կողմերը՝ էջեր:

Եթե եռանկյան երկու կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարասրուն եռանկյուն:

Հավասար կողմրեին անվանում են սրունքներ, իսկ երրորդ կողմին՝ հիմք։

Եթե եռանկյան բոլոր կողմերը հավասար են,  ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ եռանկյուն։

Հարցեր և առաջադրանքներ։

1. Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն։

Եռանկյունը այն երկրաչափական պատկերն է, որն կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից63

2. Ո՞ր եռանկյունն  է կոչվում սուրանկյուն  եռանկյուն, GEOGEBRA ծրագրով գծիր։ Նշիր սուր անկյունները։

3. Ո՞ր եռանկյունն  է կոչվում բութանկյուն  եռանկյուն, GEOGEBRA ծրագրով գծիր։ Նշիր բութ անկյունը։

4. Ո՞ր եռանկյունն  է կոչվում   հավասարակողմ եռանկյուն, GEOGEBRA ծրագրով գծիր։ Նշիր հավասար կողմերը։

5. Ո՞ր եռանկյունն  է կոչվում ուղղանկյուն  եռանկյուն, GEOGEBRA ծրագրով գծիր։ Նշիր էջերը, ներքնաձիգը։

6. Ո՞ր եռանկյունն  է կոչվում հավասարասրուն  եռանկյուն, GEOGEBRA ծրագրով գծիր։ Նշիր սրունքները, հիմքը։

7. Հավասարասրուն եռանկյան կողմերն են 5սմ, 3սմ։ Գտեք եռանկյան պարագիծը։ Նայել բոլոր հնարավոր դեպքերը։

8.Եռանկյան պարագիծը 48սմ է, իսկ կողմերից մեկը՝ 18: Գտեք մյուս երկու կողմերը, եթե նրանց տարբեությունը 2Է։

9.ABC եռանկյան   AB կողմը հավասար է  17սմ,  AC  կողմը կրկնակի մեծ է  AB  կողմից, իսկ  BC կողմը   10 սմ-ով փոքր է    AC կողմից։ Գտեք    ABC եռանկյան պարագիծը։

10․ Գտեք եռանկյան կողմերը, եթե հարաբերում են ինչպես 3:4:5, իսկ եռանկյան պարագիծը 120սմ  է։