1. Ի՞նչ է թեորեմը, ի՞նչ է թեորեմի ապացույցը։
    Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։ Այդ դատողություններն էլ կոչվում են թեորեմի ապացույց։
  2. Ի՞նչ է նշանակում երկու պատկերներ իրար հավասար են։ Գծիր երկու հավասար պատկերներ։
  3. Ե՞րբ կասենք, որ երկու եռանկյուններ իրար հավասար են։
  4. GEOGEBRA ծրագրով գծեք երկու եռանկյուններ այնպես, որ լինեն իրար հավասար։ Նշեք համապատասխան հավասար կողմերը, հավասար անկյունները։
  5. GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն:
    Նշեք AB կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
    Նշեք BC  կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
    Նշեք AC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։

  6. Գրեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։
  7. ABC եռանկյան AB կողմը հավասար է 17սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից: Գտեք ABC եռանկյան պարագիծը:
  8. Եռանկյուններից մեկի պարագիծը մեծ է մյուս եռանկյան պարագծից։ Կարո՞ղ են հավասար լինել այդ եռանկյունները։
  9. Եռանկյուններից մեկի պարագիծը հավասար է մյուս եռանկյան պարագծին։ Կարո՞ղ ենք պնդել, որ հավասար են այդ եռանկյունները։

Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը: Oգտվելով եռանկյունների հավասարության առաջին հայտանիշից, ցույց տուր որ եռանկյուն АBD և եռանկյուն ADC իրար հավասար են։