Թեմա՝ Հավասարասրուն եռանկյուն

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք: 

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:

1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն:

4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

5․Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են , ապա եռանկյունը հավասարասրուն է։

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞ր եռանկյունն է կոչվում  հավասարասրուն։

2․ Ինչպե՞ս են կոչվում հավասարասրուն եռանկյան կողմերը։

3․ GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարասրուն եռանկյուն։

4․Ո՞ր եռանկյունն է կոչվում  հավասարակողմ։

5․ GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարակողմ եռանկյուն։

6․GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարասրուն եռանկյուն և տանել նրա միջնագիծը։

7․ Թվարկել հավասարասրուն եռանկյանը բնորոշ հատկությունները։

8․Լուծել խնդիրը

9․Լուծել խնդիրը․

10․Լուծել խնդիրը․

11․ Լուծել խնդիրը․

12․ Լուծել խնդիրը․

13․Լուծել խնդիրը․

14․Լուծել խնդիրը․

Թողնել մեկնաբանություն