Պարապմունք 25

Թեմա՝ Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Տրամագիծն ամենաերկար լարն է:

Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:

Rl2.png

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

Rinkis.png

1. Ո՞ ր պատկերն է կոչվում շրջանագիծ։

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

2.Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։

3. Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։

4. Ի՞նչ է շրջանագծի աղեղը։

5. Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։

6. Ի՞նչ է շրջանը։

7. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

9. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

11. GEOGEBRA ծրագրով գծել շրջանագիծ, տանել նրա շառավիղը, լարը, տրամագիծը:

12.GEOGEBRA ծրագրով գծել շրջան:

13․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

14․Թվարկել ստացված աղեղները:

15. AB և CD հատվածները շրջանագծի տրամագծեր են: Ապացուցել, որ ա) BD և AC լարերը հավասար են, բ) AD և BC լարերը հավասար են:

Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին,28․11․23

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ:
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։

Ես ընթերցեցի պատմվածքը, շատ հետաքրքիր էր, վաղը անպայման քննարկում կանցկացնենք դասարանում։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Պարտուսը-պարտադիր ուսուցում
3. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն թեև ծույլիկ էր, բայց մեծ սիրտ ուներ, և եթե նա կարողանում է մի բան անել,ապա անպայման դրանով ուզում է օգուտ տալ։
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Այո,անարդար է(խոսում է իմ միջի իրավաբանը)։ Կարծում եմ, եթե այն ժամանակ նա հինգ էր ստանում, այդ արարքից հետո առավել ևս պետք է ուսուցիչը հինգ նշանակեր։Ես հասկանում եմ, որ նա չի կատարել ամսվա առաջադրանքները, բայց նա դպրոցը փրկել է մեծ ծախսերից, ինչը պետք է գնահատել։
5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Ես երբեք, ինչքան էլ չգնահատեն իմ աշխատանքը, իմ մեծ ջանքերը այդպես հեշտությամբ ջուրը չեմ գցի։ Մյուս կողմից էլ նա վիրավորված է իրենց չգնահատելու համար։Ես ոչ կարող եմ արդարացնել, ոչ էլ մեղադրել Հենդոյին։ Նա երկու դեպքում էլ և՛ ճիշտ է, և՛ սխալ։

Ձորի Միրո-վերլուծություն

Հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, հատկապես 1915 թ. ցեղասպանությունը, մշտապես եղել են հայ գրողների ուշադրության կենտրոնում:Գալշոյանը հետաքրքիր ձևով է կառուցում վիպակի սյուժեն: Անցյալի պատկերները հաճախ ընդմիջվում են խաղաղ կյանքի տեսարաններով, որոնք փոխակերպվում են հիշողությունների անվերջանալի շարքի և ձգվում «էրգրի» ճակատագրի հետ կապված մոտ ու հեռավոր դեպքերից մինչև հեքիաթային մանկության ժամանակը:

Հերոսը՝ Միրոն, հավատարիմ մնաց իր խոստմանը, ու դրանով ապացուցեց, որ հայրենիքից թանկ բան չկա։ Նա իր կյանքը փրկելու համար, չմատնեց ուրիշներին,այլ պաշտպանեց և փրկեց։ Հավատալով գիտելիքի զորությանը, այդ շրջանում կրթության տվեց իր Հարութին, ով կրում էր պապու անունը։ Հարութ պապի հզորությունը շատ մեծ էր։ Նա, անգամ այն ժամանակ, երբ օսմանները հարձակվեցին, շարունակու էր վարել հողը, իր կյանքի վերջին պահին նա ձեռքի մեջ ամուր վերցրեց հողը և մահացավ։

Ես համարվում եմ մեր մշակույթի կրողը և տարածողը, ինչպես Հարութը՝Միրոյի որդին,ով կատարեց իր առաքելությունը։ Կռվից առաջ, նրանք պարեցին հաղթական <<Յարխուշտա>> պարը, որը հիմա ես սովորում եմ։Այն երգը, որ երգում էր Հարութը,ես հիմա սովորում եմ․․․․․․․․․

Գինարբ ծաղիկը/Գալշոյան/

Հարցեր և առաջադրանքներ։

1․Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տեքստում ընդգծված բառերը։

Ելվերիկով-

Հանց-որպես,իբրև

Գոգերում-սիներակ

Խլվլաց-

Տոհմիկ-բարետոհմ

Նախրորդ-նախրապան

Հերու-անցյալ տարի

Սավառնակ-ինքնաթիռ

Դնդնում էր-դանդաղորեն շարժվել

Դադրած-դադարել,հոգնել

Ճմլկտացին-ճմլկոտել

Տագնապի-հուզմունք,խուճապ

Թաք-թաք-թմբուկի՝ դռան ևն հարվածելու ձայն

Միջնակներով-միջին,միջակ

Խուչերով-

Մանկտիք-երեխաների խումբ

Աչք ածեց-չորս կողմը նայել,հայացքով որոնել

Չայիր-մարգագետին

Նշխար-կտորտանք,մնացուկ

Գեղի-գյուղի

Ափլփելով-խարխափել

Խուլին-լսողությունից մասնակի կամ ամբողջովին զուրկ

Պատրանքը-խաբեություն

Անոթի-սոված,քաղցած

Խճերը-քարի փոքրիկ բեկոր, կոպիճ, մանր քար՝ շարվածքի մեջ լցնելու՝ ճանապարհները խճապատելու ևն համար

2․Տեքստից դուրս գրիր 5 գոյական և որոշիր նրանց առումը, թիվը, հոլովը, հոլովումը/ թե սեռականում ինչ վերջավորություն է ստանում/։

Ծաղիկ-անորոշ,եզակի,ի հոլովում,ուղղական

Սեռականում՝ծաղկի

Ձեռքը-որոշյալ,եզակի,ի հոլովում,ուղղական

Սեռականում՝ձեռքի

Գլխարկը-որոշյալ,եզակի,ի հոլովում,ուղղական

Սեռականում՝գլխարկի

Քեռին-անորոշ,եզակի,ին հոլովում,ուղղական

Սեռականում՝քեռիին

Ականջները-որոշյալ,հոգնակի,ի հոլովում,ուղղական

3․ Ո՞վ էր Բարսեղ պապը․նկարագրիր նրան։

Բարսեղ պապը, ինչպես Գալշոյանի մյուս հերոսները, ապրում էր հուշերով։ Նա շատ լավ հիշողություն ուներ, որտեղ մեծացել էր, հիշում էր ամեն մի խոտ ու թուփ։Նա շատ հոգատար էր ընտանիքի անդամների նկատմամբ։

4․Ի՞նչն էր պապին ուրախություն պատճառել։

Պապը արդեն քառասուն տարի չէր տեսել այս սիրուն Գինարբ ծաղիկը, և երբ նա տեսավ այդ,շատ ուրախացավ,քանի որ ոչ-մեկին չէր հաջողվել գտնել այն։

5․Պատմվածքում առանձնացրու ներկայից անցյալին անցնելու հատվածները՝ մեկնաբանելով այդ մտքերը։

1.Ձեռնափայտը թխկթխկացրեց քարին ու լսեց ծանոթ պատասխանը։ Խոնարհվեց, ինչպես տարիներ առաջ` հացաշորը վերցնելիս, և առավ նաև քառասուն տարվա իր հաց ընկերոջ բույրը։ Չէ՜, սխալմունք չկա. քայլերը շիտակ են բերել։ Միայն թե՝ իր ու Խուչերով արտերի արանքում կանգնած էր իրական մի պատնեշ` իրար վրա թափված քարերի զիգզագ շարոց։

Անցել էր քառասուն տարի, բայց պապը հիշում էր այդ ձայնը, իսկ այդ ձայնը չէր փոխվել։ Մանկության հուշերն արթնանում էին պապի մեջ,հիշում էր իր ընկերներին։

6․Ի՞նչը տխրեցրեց Բարսեղ պապին․երկու նախադասությամբ ներկայացրու։

Նա տխրեց, քանի որ իմ հայրենի հողում փոփոխություն էր տեղի ունեցել, դրա համար էլ նեղսրտեց և այցելեց նախագահին։ Չէ որ Բարսեղ պապը հինգ մատի պես գիտի ամեն մի թփի տեղը։

7․Բնավորության ինչպիսի՞ գծերով են օժտված, ի՞նչ ընդհանրություններ ունեն Գալշոյանի քեզ արդեն ծանոթ հերոսները․ պատմիր նրանց մասին։

Հիմնականում բոլորը ծերունիներ են։ Բոլորն էլ հայրենասեր են, պատմությունները մեզ սովորեցնում են հայրենասիրություն,ինքնությունը պահպանելու կարևորությունը։ Բոլորն էլ ապրում էին անցյալի հուշեորվ, քանի որ Գալշոյանը իր ստեղծագործությունները գրել էր Եղերնից հետո, իր բարեկամների հետ պատահածի հիմնման վրա։

Էս հին ու նոր օրերը․․․․․

-Պապի’, նոր տարին շնորհավո’ր:
-Պապի…
Քույրերիս երեխաները տղա, աղջիկ, մեծ, փոքր, լվացված-սանրված, թաց մազերով ներս են խուժում ,շրջապատում հորս:
Հայրս նստած է վառարանի մոտ, թևերը ծնկերին ծալած և իննսուն տարիների հեռվից մշուշոտ հայացքով նայում է պատուհանից դուրս: Մեր պատուհանները բացվում են դեպի հարավ, հայրս այդ մեկը հաստատ գիտի, ավելի ճիշտ գիտեր: Հիմա,այս պահին, ես վստահ չեմ, թե հայրս հիշում է որտեղ է գտնվում ինքը, որ կողմն է նայում և ովքեր են դիպչում ծնկներին, հանգչող իր աջին :
Երեխաները հերթով բռնում են հորս աջը:
-Քո նոր տարին շնորհավոր, պապ, գոռում է Արտաշը:
-Աշո’տ, -ձայն է տալիս հայրս, – դո՞ւ ես :
-Հա,պապ, -առաջ է գալիս Աշոտը,- նոր տարիդ շնորհավոր:
-Աշոտ,դու հոս ի՞նչ կանիս, գառները ո՞վ քշե:
Տարիներ առաջ, երբ կառու_ցում էինք մեր այս տունը, և հայրս պահանջեց,որ բոլոր պատուհանները բացվեն դեպի հարավ, այն ժամանակ նա իր էրգրի մասին դեռ կարգին պատմություններ էր անում տեղը-տեղին, ու նա հիշում էր նաև, որ էրգրում իրենց գառնարածը Աշոտ անունով  մի տղա էր, որ Վարդավառի էն առավոտ գառների հետ բարձրացավ դեպի Սև սար և գառների հետ էլ չվերադարձավ:
-Գառներն ո՞վ է քշե ,Աշոտ, կրկնեց հայրս:
-Պապի, ինչ գառներ, գառ չունենք: Ձմեռ է, պապ, նոր տարի է, -Աշոտը գոռաց հորս  ականջին, -նոր տարի…նոր տարի…
-Հա ,պապա,նոր տարի:
-Հայլեեե, -հայրս տմբտմբացրեց գլուխը և փորձեց ավելի հարմար նստել: -Էս հին ու նոր օրեր, -երգեցիկ, օրհնանքի պես ասաց հայրս,և Աշոտն օղու բաժակը խցկեց հորս բուռը,  -էս մամռոտ օրեր…էս ո՞ր թիվն է: -Հարցրեց հայրս:
-Յոթանասունհինգ, պապ, յոթանասունհինգ:
-Յոթանասունհինգ… Մուշեղ հո՞ս է …Մուշեղ ,աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղա’ղ է, -պատասխանեցի ես, և քույրերիս երեխաները բարձրաձայնեցին
-Խաղա’ղ է ,պապի,խաղա’ղ:
-Խաղաղ ու խաղա՞ղ է…Մեր էրգրի կողմն թվանքի ձեն չի լսվի՞:
-Հայրս առավ աթոռին հենված ձեռնափայտը, փորձեց ոտքի կանգնել և զգաց ,որ մի բան խանգարում է :
-Էս ի՞նչ է, -ցույց տվեց ամուր բռնած բաժակը:
-Բաժակը է ,պապի , մեջը արաղ է: Խմի’ր : Գինի է:
-Գինի : -Հայրս կում-կում խմեց մինչև վերջ, ապա նորից թևերը ծալեց ծնկներին և, հայացքը պատուհանից դուրս, լռեց:
Քիչ հետո հարց տվեց.
-Մուշեղ, Տոնեն էս տարի արաղ շա՞տ ուներ…
Տարիներ առաջ, երբ հայրս իր էրկրի մասին կարգին պատմություններ էր անում տեղը տեղին , առիթով հիշում էր նաև, որ իր փոքր եղբարը՝ Մուշեղը,տեսար, մի քանի ոչխար քշում-իջնում էր Մշո դաշտ, տունե ի տուն և երկու-երեք օր հետո վերադառնում մի տիկ գինի շալակած:
-Մուշեղ, -հետո ասաց հայրս, -գարնան ծովասարի արտերն ի՞նչ ցանենք: Գարի ցանե՞նք, թե՞ գլգիլ:
-ԷԷ, Օվե, -հորս համերկրացի Գրիգորը գլուխը տարավ բերեց, -Աստված քու տունը չավերի, Օվե, դու էդ ո՞ւր ես հասել: -Եվ նա մեկեն ու տաք սկսեց երգել:
-Սասնո կելներ բարակ ծուխ, Հոյ նուբար… պարեք, ճժեր, -երգի հանգվույն կանչեց քեռի Գրիգորը, -Սասնո սարեր քար ու բար, Հայ նուբար…շախով պարեք, իմ խորոտիկ ճժեր: -Խրախուսեց քեռի Գրիգորը: -Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ Նուբար, կանաչ վարոց Հոտաղներ, Հայ Նուբար, գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար: Հայ Նուբար, Նուբար Նուբար…
-Օվե, -կանչեց հորս համերկրացին, էս ինչքան թոռ ունես…Պարեք, իմ նախշուն, իմ կապույտ ճժեր, պարե’ք: Դաշտով կանցներ ջուխտակ գետ, հայ Նուբար, մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ: Հայ Նուբար, Հայ Նուբար,Նուբար,Նուբար…
Մուշեղ, – չոր ձայն տվեց հայրս, – կխաղա՞ս: Հա՞:
Կխաղա’ս, կռվարար կրկնեց հայրս: -Էսօր ապրել մեռնելու օր է, դու կերգիս ու կխաղաս:
-Ի՞նչ է, Օվե, -գոռաց հորս համերկրացին, -քու ուզածն ի՞նչ է :
-Բա է՞դ խօսք էր, Մուշեղ, կռվարար պատասխանեց հայրս, -երեկ չէ մեր խուփը ջարդավ: Մենք Գալշոյ Մանուկի տղեքն էղնինք ու մեր գութան կանգնի: Հա: Մեր գութան կանգնի: Էս գիշեր բաբոն, թե սարից իջնի, ի՞նչ պատասխան կտաս:
Պապի, հորս ականջի մոտ կանչեց Աբրահամը, -ի՞նչ գութան, ի՞նչ խուփ, Նոր տարի է, նոր տարիի…
-Նոր տարի՞:
-Հա, պապ,Նո’ր, տարի:
-Հայեեե…Հեռու -հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս : -Էս հին ու նոր օրեր..էս մամռոտ օրեր…Մուշեղ հո՞ս է:
-Հա, պապի ,էստող է:
-Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղաղ է, հայրիկ:
-Խաղաղ է, պապ, բարձ_րաձայնեցին երեխաները, Խաղաղ է…
-Խաղաղ ու խաղաղ է…Դե Աստծու բարին, ձգուկ փառք տիրոջ:

1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։

Օվե պապի գերդաստանը հավաքվել էր, քանի որ Նոր տարի էր։

2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։

Պապը հիշում էր իր գառներին, թե ինչպես էին գութանով հողը վարում։ Իրենց կառուցած տունը, պատուհանները դեպի հարավ, դեպի արև գնացող։

3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։

Պապին անհանգստացնում էր իրենց կառուցած տունը, որ թողել էին թուրքերին։ Գյուղում իրենց կենցաղը, կարոտը։

4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։

Կարծում եմ, թոռները չէին հասկանում պապի զգացմունքները, քանի որ պապը Էրգրում էր  ապրել իր ողջ կյանքը,և հիմա այդ ամենի կարոտով է կարողանում կյանքի մնացած մասն ապրել։ Իսկ թոռները միայն լսել էին այդ ամենի մասին։

5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։

Երկուսն էլ ծերունի էին, կյանք տեսած ծերունիներ։ Երկուսն էլ ունեին թոռնիկներ, համառ թոռնիկներ։  Երկուսն էլ ապրում էին Էրգրի կարոտով, հոգու խորքում փայփայում էին այն մեծ սերը, որ առայսօր ունեն կորցրած հայրենի եզերքի նկատմամբ։ 

Մամփրեի մեջ դեռ կրակ կար, վրեժի կրակ, որով ապրեց մինչև իր կյանքի վերջը․․․Իսկ Օվե պապի մեջ կարծես ամեն ինչ մարել էր․․․

6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։

Օվե պապը դեռ մտքերով իր հին տանն էր, իր ապրած օրերի մեջ էր։ Եվ իր մտքում համատեղում էր հին և նոր օրերը։

Մամփրե արքան, մաս 4

Ահագին ժամանակ լուռ էին։

Հայոց գրերը խլվլում էին Մամփրեի ներսում, թռվռում էին հայացքի դիմաց, և նա անհանգիստ էր։ Տունը կանչում էր նրան։ Գրապահարանում նա արդեն իր անկյունն ուներ՝ այբբենարանը, կարմիր տառերով լցված տետրերը, անգրել տետրեր, ծայրած ու անծայր կարմիր մատիտներ, ռետին։ Տետրերն ու մատիտները կանչում էին, և նա ուզում էր ոտքի ելնել, բայց գարնան առավոտի արևը շատ էր դուրալի։ Գարնան արևը, խոնավ գետնի գոլը, սարերի ձնհալով լցված գյուղի կենտրոնական առուն, աղբյուրի ծորանից պոռթկացող ջրի շիթը… Ջուրը փշրվում է քարե գռում, և մանրիկ շիթերը պարս էին բռնել աղբյուրի գլխին։ Եվ Մամփրեն հիշեց. վարժապետ Տեր Հարությունը ասում էր՝ սուրբ Մաշտոցից առաջ հայոց գրեր են եղել և հայոց բան՝ փորված քարե սալիկներին։ Հայոց վայրագ թշնամին ջարդուփշուր է արել հայոց քարե մատյանները, և գրերը թևավորվել են, կերպարանափոխվել մեղուների և թռել սարերը… Տեսնես, սուրբ Մաշտոցից առաջ եղած հայոց գրերի վերջին տառը ի՞նչ պատկեր է ունեցել…

— Մամփրե,— Անդարդ Ավեն խորհող լռություն չի սիրում,— էսպես իմաստուն խոսք կա՝ ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։

— Թյուու,— Մամփրեն մեկեն բռնկվեց,— թյու էդ խոսքին առաջին անգամ շունչ տվողին, թյու էդ խոսքին թև տվողներին։

Ուրեմն Մաշտոցը տառերը երկնեց նրա համար, որ հայերը այդ գրերով հա՞ց աշխատեն։ Վարժապետ Տեր Հարությունը ասում էր, որ սուրբ Մաշտոցը հայոց առաջին դպրանոցները բացեց հայոց երկրի սահմանաեզրերում։ Շրջում էր հայոց սահմաններով, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում… Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։

Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։

Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։

Գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ։

Եվ հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։

Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը. Էրգրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր, ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է: Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորր, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։ Այսպես։

Մամփրեն հերսոտ ոտքի ելավ։

Եվ, առուն անցնելիս, ճիպոտի ծայրին առավ փսոր թղթերը. առվում, ցախերի մեջ խճճված փսոր թղթերը առավ ճիպոտի ծայրին և մեկնեց Ավեի ուղղությամբ.

— Ամեն հացակեր հայոց գրերի գլխին հարկ չէ, որ արքա դաոնա։— Եվ թղթերը շպրտեց Անդարդ Ավեի ուղղությամբ և հայհոյելով գնաց։

Ճամփից տետրերի ու գրքերի թերթեր, թերթերի պատառներ էր հավաքում, փչում ու ծալում թևի տակ և հայհոյում, հայհոյում էր գրի հետ այդպես վարվող անհոգիներին, հայհոյում էր անորոշ, իսկ ամենաշատը, ամենակրքոտ՝ Ավեին:

Եվ լցված հասավ տուն, գրապահարանի իր անկյունից վերցրեց անգրել մի տետր, կարմիր մատիտ, նստեց սեղանի մոտ և թափով ու գլխատառերով գրեց.

«Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներ են»։

Նա գրել էր առանձին բառեր — ասա, արա, սար, տար — գրել էր անուններ — Արարատ, Սանասար, Սիրան, Տիրան… — բայց լրիվ մի նախադասություն, ամբողջական մի միտք՝ սա առաջինն էր։ Եվ գրեց առանց ճիգ ու ջանքի, միանգամից և հուզվեց միայն գրելուց հետո, երբ զննեց թիկունք-թիկունքի զգաստ շարված կարմիր գլխատառերը։

Հետո գրածը խնամքով անջատեց տետրից, խնամքով ծալեց-դրեց ծոցը, նստեց դռանը և սպասեց. ուր որ է թոռնուհին դասից կգա։

Սակայն առաջին հայտնվողը փոստատարը եղավ։

— Քեռի Մամփրե,— խնդմնդաց փոստատարը,— թերթերի՞ն ես սպասում։

Շան թուլա։ Եթե Մամփրեն գրել կարող է՝ ահա… (ինչպես է տաքացել կուրծքը. ծոցում, կարծես, լուր կա՝ տաք, թպրտացող), եթե գրել կարող է, կարդալ… կարդալը ավելի դյուրին է։

Եվ թերթերից ընտրեց փոքրածավալը, ինչ խոսք, փոքրը՝ մատչելի է… Հերթը մեծերին էլ կհասնի։ Բացեց շրջանային թերթը և մի լուսանկար մեկեն բռնեց հայացքը… Վահ, սա իրենց հարևանուհի Ծաղիկը չէ՞… Շտապ դարձավ հարևանի տան կողմ, չնայած գիտեր, որ Ծաղիկը ձմեռանոցում է. Ծաղիկը կթվորուհի է, իսկ ֆերման ձմեռանոցից դեռ գյուղ չի բարձրացել։ Ծաղիկի սկեսուրը երեկ, հեռվից հեռու, հարսի հետ կռիվ էր տալիս, թե՝ եկ քո լակոտներին տեր կանգնիր, դռանը կանգնած նայում էր ձմեռանոցի կողմ և լացն ու հայհոյանքն ու անեծքը իրար խառնած կռիվ էր տալիս։

Մամփրեն ուշադիր նայեց լուսանկարին… Այո, Ծաղիկն է։ Չնայած լուսանկարում սիրուն է. այնպես մաշված ու կնճռոտ չի երևում, ինչպես իրականում կա, բայց նա է՝ Ծաղիկն է:

«Էս խղճուկ հարսնուկի նկարն ինչո՞ւ են կպցրե մեք թերթին ու ինչ խաբրիկ է»։

Գիրկապ կարդաց ակնարկի վերնագիրը՝ «Քարագլխի դուստրը»։

«Դուստր ի՞նչ է»։— Գլուխը բարձրացրեց։

Թոռնուհին թռվռալով գալիս էր։

— Երեք հատ հինգ եմ ստացել։

Մամփրեն հեռվից ժպտաց թոռնիկին և ձեռքը տարավ գրպանը։

— Տես ու գնահատե։— Եվ ամաչկոտ ժպիտը դեմքին՝ գլուխկախ սպասեց։

— Արքա… Պահ-պահ-պահ, հենց տառերը սովորեց, դարձավ արքա։ Եթե այդպես լիներ…

— Անխելք փապռեճ, համբերե, մեկնիմ զիմ միտք։

— Սոված եմ։— Եվ բամփեց պապին։— Ապրես։ Հինգ։

Մամփրեն, իհարկե, ավելի բարձր գնահատականի էր սպասում, ուսուցիչը գնահատեց միայն ուղղաշար տառերը, իսկ միտքը չհասկացավ։ Բայց թոռնուհին շտապում էր։

— Համբերե, ձգուկ։ Դուստրն ինչ է։

— Դուստր՝ աղջիկ։

— Լավ մտածե։

— Դուստր նշանակում է աղջիկ։— Եվ շտապեց տուն։

Մամփրեն գրածը խնամքով ծալեց-դրեց ծոցը և նորից թերթը ձեռքն առավ։ Ուրեմն՝ Քարագլխի աղջիկը… թ՛ող այդպես լինի։ Աղջիկ, թե հարս, մեկ է, Ծաղիկի մասին է։ Բայց ի՞նչ են գրել։— Նա… մանկուց… երազում… էր… կթվորուհի… դառնալ…— Կարգին տեղ չհասավ։ Մամփրեն բառ-բառ կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ, ապա վարժ, ամբողջ նախադասությունը, միանգամից։— Նա մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։

— Թյու, սատանի ծնունդ։— Մամփրեն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ճմռթեց թերթն ու շպրտեց։ Բայց և շտապեց հովից թռթռացող թերթի ետևից։— Տառերն են ափսոս, սուրբ Մաշտոցի գրերի համար է մեղք։– Եվ թերթը հարթեց-դրեց անթատակն ու հուզված սկսեց քայլել տնամերձում։

Ծախված հոգի, քեզ ո՞վ է ասել, թե այդ խեղճ հարսնուկը դեռ մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։ Մամփրեն, ախր, լավ է ճանաչում. աղջիկ ժամանակ Ծաղիկը Մամփրեի ձախակողմյան հարևանն էր և դարձավ աջակողմյան հարևանի հարսը։ Էդ խեղճ աղջիկն, ախր, ուսուցչուհի էր ուզում դառնալ, Մամփրեն հո լավ գիտի, մեկ՝ ուսուցչուհի, մեկ՝ բժշկուհի, մեկ՝ պարուհի, մեկ… Թռվռուն աղջիկ էր և հազար ու մեկ երազ ուներ… Սատանի ճուտ, ճշմարտությունն ասա։ Գրիր, որ աղջիկը, այսպես ու այսպես, հազար երազ ուներ, բայց, կյանք էր, վիճակ էր, բախտ էր, ամուսնացավ, երեխաները թափվեցին գլխին և երեխաներին հաց ու թաց էր պետք, աշխատել էր պետք և Ծաղիկ անվանակիր հարսնուկը փեշերը պոկեց երեխաներից և գնաց ֆերմա, դարձավ կթվորուհի։ Ճիշտը գրեիր, ճշմարտությունը գրեիր, արդարը գրեիր… Մարդու երազն էլ խլեն մարդուց, նույնիսկ անցած-գնացած երա՞զն էլ խլեն… Սադայելի ծնունդ, գրերին, արդարամիտ ու ճշմարտախոս ծնված գրերին ինչո՞ւ ես դարձնում ստալեզու-ստախոս և քեղ ո՞վ է իրավունք տվել, որ սուրբ Մաշտոցի զինվորներին այդպիսի պիղծ հրաման տաս։ Ո՞վ է իրավունք տվել… Այդ փսլնքոտը քանի՞ տարեկան կլինի… Քանի տարեկան էլ լինի՝ փսլնքոտ է, ինչպես Անդարդ Ավեն… Եվ Ավեի որդին է, թոռն է, արնակիցն է. Մաշտոցի գիրը նրա համար եփած հաց է, թևի տակ դրած հաց՝ կեր ու ման արի… Այս փսլնքոտն է պատճառը, ծախված հոգիներն են պատճառը, որ մրոտած թղթերը, թերթերը, գրերը շան ոտի հետ քշվում են… Այսքանը դեռ գյուղում, փոքրիկ մի գյուղում… Իսկ քաղաքներ կան, աշխարհում աշխարհի չափ մեծ քաղաքներ կան… Անցյալ ամռանը, իրիկնապահին, ինքը, Մամփրեն, քիչ մնաց թե խեղդվեր Երևանի փողոցում։ Լեռներից հանկարծ մի քամի փրթավ-մտավ քաղաք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք, կարծես չալտիկ ագռավների ոհմակ էր, որ խշշոցով հարձակվեց քաղաքի վրա: Ապա մի թերթ, ամբողջական ու բաց ու մեծ մի թերթ, եկավ ու ծեփվեց Մամփրեի դեմքին։ Եվ ինչպես էր կառչել, ինչպես էր կառչել, պատռվում էր, ճղճղվում էր, բայց չէր հեռանում դեմքից։ Շունչը, հա-հա, կտրվելու էր։ Անցած ամռան այդ իրիկնապահի պատկերը՝ քաղաքի երկնքում խշրտացող թղթերը չալթիկ ագռավների ոհմակ երևաց աչքին, լեշակերների խշշացող ոհմակ. այդպես երևաց, որովհետև ամռան այդ օրը ինքը, Մամփրեն, տառերին դեռ անծանոթ էր և մտհան էր արել վարդապետ Տեր Հարությունի խոսքը՝ գրերը զինվորներ են։ Իսկ հիմա, հիմա Մամփրեն հասկանում է, թե այդ օրը, այդ իրիկնապահին ինչ էր կատարվում քաղաքի երկնքում…

Պարտված զինվորների փախուստ էր։

Այո, այո, այդպես էր, այդ էր. եթե տառերը զինվորներ են (և զինվորներ են), այդ զինվորներին սխալ հրամաններ էին արձակել, հիմար հրամաններով էին շարժել ու պարտության մատնել և ահա՝ լեռներից իջած մի քամի և… պարտված զինվորները փախչում էին… Ախ, այդ փսլնքոտը, Ծաղիկի մասին գրողը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը… Բայց ո՞ւր էին փախչում պարտված գրերը այն երեկո… Պարտված գրերը ո՞ւր պետք է փախչեն, այս երկրից հո դուրս չե՞ն գա։ Նորից պետք է իջնեն երկիր, և երկիրը, երկիրը պետք է լցվի պարտված զինվորներով և գլուխը կորցրած պետք է պտտվի, պտտվի, պտտվի… Ինչքա՞ն գիր գրված կլինի աշխարհում: Աշխարհի բոլոր լեզուներով ինչքա՞ն գիր գրած կլինեն։ Եթե փռես՝ երկիրը քառասուն տակ կծածկվի, գրերն էլ հետը։ Իսկ եթե այդ բոլոր-բոլոր–բոլոր գրվածքները ճշմարիտ լինեին, ինչի համար արարվել են աշխարհի բոլոր գրերը՝ ճշմարտությունը պաշտպանելու և սուտը մերժելու, արդարը պաշտպանելու և անարդարը կործան անելու, գեղեցիկը պաշտպանելու և գեշը մերժելու, բիրտ ու նենգ ուժերի դեմ կռվելու, կռվելու և հերոսանալու և սրբագործվելու… Եթե այդպես լիներ, եթե աշխարհի բոլոր գրերով բոլոր գրվածքները արդարաշունչ լինեին։ Այսպես եթե շարունակվի, այսպես եթե շարունակվի, աշխարհի բոլոր տառերը, որ ծնունդով անարատ են, տառերը, որ կոչումով ասպետ զինվորներ են, կբարոյալքվեն։ Հա, Մարաթուկ վկա, կդառնան գող, ավազակ, թալանչի, մատնիչ, նենգ, դավաճան, վախկոտ, սուտասան, ստոր, ստրկամիտ, ծախու, անուղղելի դասալիք… Եվ… և Երկիր մոլորակը ուղեծրից դուրս կգա… Ախ, այդ վաճառված հոգին, այդ… այդ սադայելի ծնունդը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը։

Երբ երեկո եղավ, և գերդաստանը քնեց, Մամփրեն վերցրեց տետրերը, վերցրեց այբբենարանը. տեսար ու գրերից մեկի պատկերը մտքից թռավ, վերցրեց մատիտներն ու ռետինը և նստեց սեղանի մոտ։ Հիմա Մամփրեն այդ փսլնքոտին այնպիսի դաս կտա. այնպիսի մի կոթոց կգրի, որ մուխը պնչներից դուրս գա և ողջ կյանքում ձեռքը գրերից ետ քաշի… Բայց ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս դիմել…

Եվ ծոցից հանեց գրածը — Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերը զինվորներ են — հաճույքով կարդաց և մեկնեց սեղանին, պետք է գրել այսօրինակ՝ գլխատառերով, այսպես՝ թիկունք-թիկունքի, զինվորների պես զգաստ շարված և, անշուշտ, կարմիր մատիտով։ Եվ մատիտը թքոտեց։

«Տղա, փորի համար հոգին չեն ծախի։ Դու հոգի չունես, տղա, սուրբ Մաշտոցի արդար զինվորներին անարդար հրաման մի արձակե: Դու արքա չես ու գրերին հրաման արձակելու իրավունք չունես։ Քու հարամ աջը քեզ քաշե, տղա։ Թե կընկնիս իմ ձեռք…»։

Ստացվեց այնպես, ինչպես ուզում էր՝ գլխատառերը հավասար և ձիգ և առանց տողադարձի, որը Մամփրեն չսիրեց ու չընդունեց։ Միայն Թ-ի վրա աջը դողաց, բայց տեղն ու տեղը զայրացավ և գրեց թափով ու առանց կտիչի։ Մի քանի անգամ կարդաց գրածը, խնամքով ծալեց ու դրեց սեղանին։

Այս մեկ։

Որքան բան կա գրելու։ Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ— օր ծերություն։ Լավ էր գոնե, որ Մարաթուկը ուխտը կատարեց, և հիմա Մամփրեն կարող է Մաշտոցի զինվորները շարքի կանգնեցնել ու շարժել։ Որքան է խոսել և միշտ՝ ճշմարիտը, ժողովներին որքան և որքան է ոտքի կանգնել։ Հարյուր անգամ միայն՝ Խաչոյի համար։ Այո, մշեցի Խաչոյի արտի, արտերի համար նախագահի, նախագահների դեմ հա ճակատ է տվել. խեղճ մարդը, մշեցի Խաչոն, տարին մի արտ էր պատրաստում լանջերին, ձորաբերանին, քարերի մեջ, նախագահը խլում էր, թև ու թիկունք ջարդելով մշեցի Խաչոն քարցանք սարալանջերից էր հողը խլում, ձորից էր հողը խլում, նախագահը… նախագահը՝ Խաչոյից։ Եվ ինքը, Մամփրեն, ամեն ժողովի ոտքի էր կանգնում՝ արդար չէ, բողոքում էր, սխալ է և բացատրում էր՝ արտը Խաչոյից խլեցիք, իմացած եղեք, որ այդ արտը կկորցնեք. կտրորեք, կտաք բուլդոզերի բերանը, կլքեք-կտաք հեղեղի բերանը՝ կլցնեք ձորը (ինչպես որ եղավ, ինչպես որ եղավ)։ Թողեք, ասում էր, թող այդ լաթ արտը Խաչոյի ձեռքին մնա և սարալանջին կպած։ Բայց լսողն ո՞վ էր։ Քանզի խոսքը բանավոր էր՝ քամու բերան ընկած աշնան տերև։ Իսկ գիրը, գիրը, ճշմարտախոս գիրը… Հաշվիր, թե խոսքդ քարի վրա ես քանդակել, ժայռերի վրա՝ միշտ աչքի դիմաց, հաշվիր, թե քանց ցորեն ցանել ես, և ծիլ է տվել, կանաչել է, հասունացել ու ծփում է։ Դե եկ ու մի նայիր, եկ ու ասա այստեղ արտ չկա և ասա, ասա՝ ցորենի հասուն արտը ոչ մեկին, ոչ մեկին պետք չէ։ Ախ, եթե Մամփրեն հայոց գրերին էն գլխեն ծանոթ լիներ։ Բայց ուշ չէ, բոլորովին էլ ուշ չէ, մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության ու զեղեցիկի համար… Խաչոն դեռ «ավելորդ» մի արտ ունի, մշեցի Խաչոյի վերջին արտը դեռ մնում է սարալանջին, Խաչոն առվույտ է ցանել ու սպասում է նախագահի վճոին։ Ոչ, այդ արտի ճակատագիրն արդեն Մամփրեն է վճռելու։ Մամփրեն հենց այս գիշեր Մաշտոցի ասպետ զինվորները կշարի և արևը չծագած կքշի ուղիղ կոլտնտեսության գրասենյակ։ Այդպես։

Մատիտը բռում սեղմած, Մամփրեն մարտական քայլում էր. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ քուն չի գալիս աչքերին. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ ապրելու քիչ ժամանակ է մնացել, իսկ Մամփրեն անելիքներ ունի։ Գործ ունի։ Կռիվ ունի։ Զորօրինակ…

Տես, թե այդ հիմարներր, կոլտնտեսության վարչության ու գյուղսովետի խելոքները ինչ են որոշել. որոշել են ծառերը կտրել և հրապարակ պատրաստել, ուռենիները իրենց հով ու գովով, անուշ ստվերներով սրբել և տեղը ասֆալտ փռել։ Ուրեմն աղբյուրի մոտի ուռենիները…

Եվ հանկարծ գայթեց։ Թվաց, թե տախտակապատ հատակին քար հայտնվեց–կտրեց ճանապարհը, զարկվեց ոտքին։ Մամփրեն գայթեց և ձեռքը տարավ գլուխը.

— Օխաաշշշ…— Ծոծրակի մոտ այնպես իրական պոռթկաց ցավը, ինչպես, է՜, այն օրը, երբ ինքը Մեհրեաղբյուրի մոտ Օսմանի նենգ լակոտ Օսմանին լավ տրորեց, ապա ծնկեց՝ ջուրը դեպի իրենց շաղգամի արտի կողմ շտկելու, իսկ այդ ճպռոտ լակոտը, այնուամենայնիվ, թիկունքից քարով զարկեց-ջարդեց իր գլուխն ու փախավ և ուսն ի ետ քարերի պես շպրտում էր,— Աթաբունար… Աթաբունար,— որպես թե աղբյուրի անունը Մեհրե չէ, այլ Աթաբունար, որպես թե աղբյուրը քոնը չէ, այլ իմը…

— Օսման, ես քու հավատը…

Կոտորումն ու գաղթը վրա տվեցին և Մամփրեի ու քո կռիվը կիսատ մնաց։ Եվ մնաց որքա՜ն ժամանակ, որքա՜ն ժամանակ, մինչև այսօր… Իսկ այսօր, հիմա, հենց այս գիշեր Մամփրեն քո նենգ հերը կանիծի… Ահա թե ինչի համար, թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը… Յա՜, Մարաթուկ…

Գլխապտույտի մեջ և աչքերը մթնդած և շունչը հևիհև ափլփում էր դեպի սեղանը և այն մտքից, թե կարող է հանկարծ շունչը փչել, Մամփրեն սարսռաց… Տեր աստված, այդպիսի դաժանություն չանես, այսքան կյանք ես պարգևել Մամփրեին, շնորհիր նաև մեկ գիշեր, թաք մեկ գիշեր, այս գիշերն ի լույս։ Եվ բավական է: Եվ Մամփրեն գոհ կմնա։ Եվ Մամփրեն խաղաղ աչք կփակի: Սուրբ Մարաթուկ, դու, դու ճանանչ ես, ախր, Մամփրեին, դու օգնիր, որ Մամփրեն իր անպատասխան կռիվը անի (ահա թե ինչի համար սովորեց հայոց գրերը), իր պարտք–կռիվը տա, ապա կամքը քոնն է: Յա, Մարաթուկ…

Բայց հայացքի դիմաց մշուշ էր, ճերմակն ու կարմիրը խառնվել էին իրար։ Նա բռունցքով տրորեց կուրծքը, քունքերը և օգնության կանչեց Էրզրի սարերի շունչը, տրորեց աչքերը և օգնության կանչեց սարերին փլված ճանանչ եկեղեցիների զորությունը, և մատիտը ձեռքն առավ… Հիմա, հիմա… Ահա թե ինչի համար, թե ինչի համար սովորեց հայոց գրերը: Հիմա…

Բայց մատները չէին ենթարկվում, ձեռքը դողում էր և հենց առաջին տառը ճղվեց։

— Քու անունը… Օսման։

Ոտքի ելավ և հուզված սկսեց քայլել… Հիմա, հիմա, սիրտը կհանդարտի, դողը հիմա կանցնի, աչքերը կլուսավորվեն, կհանդարտի սիրտը, և Մամփրեն քո հարամ հերը կանիծի, ճամփաների դարանակալ ավազակ… Ահա թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը։ Համբերիր, հիմա, հիմա…

Հետո ննջարանից բերեց որդու ծխախոտը, վրա-վրա ծխեց և քշեց դեպի սեղանը։ Յա, Մարաթուկ…

Ընտրեց տետրերից լավագույնը, մատիտներից՝ ամենակարմիրը, թքոտեց մատիտն ու սկսեց.

«Օսման, ես քու հավատը…»։— Ոչ, սուրբ Մաշտոցի տառերով այդ հարամին հայհոյելը մեղք է։ Եվ բացեց տետրի նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։— Այ, այսպես, հենց այսպես պետք է սկսել, բայց… անտեր աջը ինչո՞ւ է դողում։ Նա ձախով խփեց աջին և բացեց նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։— Ոչ, մատիտը, կարծես, ուզած կարմիրը չէ, հարկ է ընտրել վառ կարմիրը, այն գույնով, որ վարժապետ Տեր Հարությունը տառերն էր գործում, այդ գույնով պետք է գրել՝ արնագույնով։ Եվ բացեց նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։- Ոչ, տառերը, կարծես, փոքր ստացվեցին և ոչ այնքան զգաստ։ Հարկ է գրել գլխատառերով և այնպես շեշտ ու զգաստ, որ ավարառուն գրի տեսքից իսկ դողա։ Եվ բացեց նոր էջ։

……………………………

……………………………

……………………………

Լուսաբացին որդին հորը գտավ սեղանի մոտ մարած, ճակատը սեղանին, սեղմված բռունցքում մատիտը և ճակատի տակ կարմիր գլխատառերով գիրը.

«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։

Մամփրե արքա»։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ինչո՞ւ է հայոց տառերն անվանում զինվորներ:

Հայոց տառերնն զինվորներ են։ Իրոք այս նախադասության մեջ ճշմարտություն կա։ Նրանք զինվորներ են, որոնք կատարում են ցանկացած հրաման, և մեռնում սխալ հրամանների պատճառով։

2.Մամփրեն ինչո՞ւ վրդովեց,երբ թերթի մեջ կարդաց հարևանուհու մասին:

Մամփրեն փոքրուց ճանաչել էր իրենց հարևանուհուն, և թերթում նրա մասին սխալ տեղեկություններ էր գրված, այսինքն լրագրողը հայոց զինվորներին սխալ և կործանիչ հրամաններ է տվել։

3.Մաշտոցի սուրբ գրերը ինչի՞ պիտի ծառայեն. ուշադիր կարդա Մամփրեի մտորումները հարցին ճիշտ պատասխանելու համար:

Հայոց գրերը պիտի ծառայեն մեր ինքնությունը պահպանելու, աշխարհը ստից ու անարդարությունից հանելու ու պաշտպանելու համար։

4.Ինչո՞ւ Մամփրե արքա:

Մամփրեն արքա էր, որ այդ տարիքում սովորեց գրերը, դրանք գործածեց, ու դրանցով գրեց իր սրտի նամակը։ Նամակը գրելով ցույց տվեց հայկական մշակույթի պատմությունն ու այդ փչացնելու օրինակները։

5.Մամփրեն ի՞նչ կռիվ ուներ, որ պատմվածքի սկզբից մինչև վերջը կարմիր թելի նման ձգվում էր:

Մամփրեն կռվում էր հայոց գրերի պահպանման, գրագետ սովորման համար։ Նա իր թոռնիկին սովորեցնում էր հայոց գրերը հին տարբերակով, և այդ տարիքում սկսեց սովորել հայոց գրերը։ Ամբողջ պատմությունը ցույց է տալիս գրերի կարևորությունը մեր կյանքում, և մեզ համար։

5.Ի՞նչ խորհրդանիշներ են Մարաթուկ սարն ու Մեհրեաղբյուրը պատմվածքում.շարադրիր հասկացածդ:

Մարաթուկ սարն այն սարն էր, որը տեսնելով մեծացավ Մամփրեն/մանկության հիշողություն/։ Իսկ Մեհրեաղբյուրը մի ամբողջ պատմություն ունեցող աղբյուր է, և Մամփրեն մինչև իր կյանքի վերջին րոպեն պայքարեց այդ աղբյուրի պատմության պահպանման համար։ Մեհրեաղբյուրը առաջացել է այն ժամանակ, երբ Մհերը առյուծին կիսել է երկու մասի։

6.Հանգամանորեն նկարագրիր Մամփրեին՝ ըստ պատմվածքի՝ ստեղծելով նրան բնութագրող մի փոքրիկ պատում/ դիմանկար/:

Մամփրեն մի ծերունի է՝ հայրենասեր, ուշադիր, նրբանկատ։Մամփրեից պետք է օրինակ վերցնել, վերջիվերջո, պատմվածքները ստեղծվել են մեզ որոշ բաներ սովորեցնելու համար։Ծերունին շատ ուշադիր է իր թոռնիկների կրթության հանդեպ, քանի որ փոքր ժամանակ նա չի հասցրել սովորել այբուբենը, և հիմա գլխին է տալիս։ Սակայն կամքի ուժն իրենն անում է։ Ուշ լինի, անուշ լինի։Նա ծերունի հասակում սովորեց այբուբենը, ցույց տվեց իր նպատակասլացությունը, զրկանքներն հանուն արդյունքի։ Ծերունին շատ ազնիվ է։ Մամփրեն սովորեց զինվորներին հրամաններ տալ, և այդ զինվորներով մինչև վերջին շունչը պայքարեց Մեհրեաղբյուրը պահելու և պահպանելու համար։

7.Ի՞նչ հարցեր կտայիր Մամփրե պապին, եթե ունենայիր այդ հնարավորությունը/ նվազագույնը 3 հարց/:

1.Եթե մի օր իմանայիք, որ ձեր մասին պատմվածք պիտի գրվի, ավելին կանեի՞ք ձեր փառաբանման համար, թեև ձեր արածը նույնպես փառաբանելու է։

2.Դուք նշում եք, որ եթե երիտասարդ ժամանակ սովորեիք ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ։ Ձեր կարծիքով, կյանքում ձեզ ի՞նչ առավելություններ կտար տառաճանաչությունը։

3.Միթե՞ ձեր գործը հեշտացնում էր ամեն տառը հիշել և պատկերել իր պատմությամբ։ Ինչպե՞ս սկսեցիք ասոցացնել տառերը Հայաստանի դաշտերի և գետերի հետ։

4.Ի՞նչ եք կարծում, օտար լեզուները հավասար են հայոց զինվորներին, թեև նրանց կարևորությունն աշխարհում ավելի մեծ է։

Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր ստորև բերված բառերը:

Հոս-այստեղ, հերսոտել-բարկանալ/զայրանալ/, ելվերում էին, ուրթ-արոտավայր, Մարաթուկ-սար/սարի անվանում,տեղանուն/, լիկկայան-լիկվիդացիոն կայան, անգրագիտության վերացման դասընթացներ մեծահասակների համար, ձեռքվեց, թամամ-ամբողջ/լիովին/, քղքղալ, ջղարա-սիգար, գուռ-ջրավազան/ավազան/, լաթ-գործված կտոր ,արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ,ափլփել-խարխափել:

Թեստային աշխատանք,04.12.23

1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ

 2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան

 3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման

 4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

 2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ

 3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ

 4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի

 3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:

 1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

 2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ

 3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ

 4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս

4. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:

 1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք

 2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր

 3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք

 4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք

5. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված հոգնակի թվով:

 1) րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ

 2) օրեր, անցք, բանալիներ, պտեր

 3) նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր

 4) գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում — եր վերջավորությամբ:

 1) տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ

 2) օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար

 3) հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց

 4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

 7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ:

 1) հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ

 2) վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն

 3) մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն

 4) հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ

 2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս

 3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ

 4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ

9. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) խաչակիր, վաչկատուն, վագր, վիպագիր

 2) շիկամուկ, այգեգործ, կաթնասուն, հերթապահ

 3) սերմնացան, զորամաս, անասնապահ, հրձիգ

 4) չափահաս, վառելանյութ, ծխամորճ, ձրիակեր

 10. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

 1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ

 2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ

 3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ

 4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր

Թեմա՝ Վարժությունների լուծում

1․Արտահայտությունը գրել միանդամի տեսքով.
ա) 3ax + 5ax, բ) 25 x2 − 4xx, գ) 12a b2 − 5a b2,
դ) 3 x2 − 7 x2 + 13xx, ե) bbc − 12bcb + b5bc, զ) −14yyz + 11 y2 z − 2 y2 z:

2․Միանդամը բերել կատարյալ տեսքի.
ա) -25aaabb c2, բ) −3xxxy, գ) x8xy5y, դ) −2 a2 7b2,
ե) 5, զ) −1 a2, է) 1aab, ը) − 7/4yx։

3․Ներկայացրել աստիճանի տեսքով.
ա) a2 ⋅ a5, բ) b2 ⋅ b2, գ) 53 ⋅ 57, դ) (−2 )2 ⋅ 23,
ե) (−x )⋅ (−x )5, զ) 2n ⋅ 42, է) 3n ⋅ 3n+1, ը) 5k ⋅ 5l։

4․Արտադրյալը գրել կատարյալ տեսքով.
ա) b2 ⋅ b5 ⋅ b2, բ) a1 ⋅ a2 ⋅ a3 ⋅ a4 ⋅ a5,
գ) xxy ⋅ yzz ⋅ zxx, դ) 4s2 ⋅ ( − 5)ts ⋅ r2 t2 s,

5. Բացել փակագծերը և գրել բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) a(b + c),

բ) 3x(x − 2), գ) 3(5x − 7),

դ) 3x 2(4x − 6y + 13z),

ե) 23 x(5x 2 − 11),

զ) −2c(bc + 5c2d)։

6․Հաշվել արտահայտության արժեքը.
ա) 3x 2 + 5x − 2x 2, երբ x = 6,


բ) ab 2 c 3d, երբ a = 2, b = 3, c = 4, d = 0,


գ) a 3 + 7a − a 2 ⋅ a, երբ a = 8,


դ) 2xy + 7x ⋅ y + y ⋅ x, երբ x = 5, y = 2,


ե) (a + b)2 − (a − b)2, երբ a = 8, b = 2,


զ) xyz − 73, երբ x = y = z = 7:

7․Արտադրյալը գրել կատարյալ բազմանդամի տեսքով.
ա) ax(x + 5)

բ) x 2(5 − x + y)

գ) a 2(a + b + 1)

դ) 3a( x 2 − 5x)

ե) (2x 3 − 7x) ⋅ 2a 2

զ) 4x( y 2 − 1)

է) a 2 (−2b + 4a 2)

ը) −2ax(3x − 5a)

թ) x y 2( x 2 y − x + 2y)

8. Բերել կատարյալ տեսքի.

ա) (3x − 1)(5x + 4) − 15x 2 

բ) (2x − 3)(2x + 3) − x(5 + 4x)

գ) 21x 2 + (1 − 3x)(2 + 7x)

դ) x 2 + x(6 − 2x) + (x − 1)(2 − x) − 1

ե) 3x 2 − x(8 − x) + (2x − 4)(2x + 4)

զ) (3x − 2)(x + 4) — 3(x + 5)(x − 1) + 1

9․Բազմանդամը վերլուծել արտադրիչների.
ա) ax + 2by 2 + a y 2 + 2bx

բ) 2 − ax − x + 2a

գ) 2ab − 5b − 6ac + 15c

դ) x 2 + xz + x + ax + az + a:

10․Արտահայտությունը գրել բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) 4xxy − 5y x 2 + 7x 2 y − xyx,

բ) 15x 2 xy + 3x 3 y ⋅ 4y 2 − x 2 y 2 ⋅ 9xy − 11x 3 y 3 + 8x x 2 y 3

գ) a + (b − (b − a)), դ) 5a2 − (9a2 − b2)

ե) 12ab(a2 + b) − 3a2 b(4a + 2b)

զ) 6a2(abb − b2) + 3a((ab)2 − 2ab2)