Գործնական քերականություն դերբայներից

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսելով երեխայի ճիչը ծնողները վազեցին դեպի բակ:

Բարձրահարկ աստիճանները բարձրանալուց հետո ծերունին կանգնեց և շունչ առավ:

Հեռանալով իր երկրից նա իրեն օտար էր զգում:

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)

Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կարդալուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)


202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:


203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ սաված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:


204. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:


205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

206. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև,մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

207. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին: