Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

 Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Պարապմունք 54

Թեմա՝ Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ:

Առաջադրանքներ։

1․ Տրված դիագրամը ցույց է տալիս «Ո՞րն է քո մեքենայի մակնիշը» հարցման արդյունքները: Մուգ կանաչով նշված են կանանց պատասխանները, իսկ բաց կանաչով՝ տղամարդկանց: Ո՞ր մեքենայից տղամարդիկ ավելի շատ ունեն, քան կանայք: 

н3.png

Տղամարդիկ ամենաշատը ունեն Lada, իսկ կանանցից շատ՝ Renault, KIA, Hyundai և VW:

2․Օգտվելով նկարի սյունակային դիագրամից՝ որոշել.

ա) քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա 7ա դասարանում

12 տղա և 15 աղջիկ
բ) քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա 7բ դասարանում

16 տղա և 11 աղջիկ
գ) քանի՞ տղա կա այդ երկու դասարաններում

12+16=28 տղա

դ) քանի՞ աղջիկ կա այդ երկու դասարաններում

15+11=26 աղջիկ
ե) ընդամենը քանի՞ աշակերտ կա այդ երկու դասարաններում

28+26=54 աշակերտ

3․ Ըստ աղյուսակի տվյալների կազմել սյունակային դիագրամ և գծել գրաֆիկը․

4․Կազմե՛ք սյունակաձեւ դիագրամ հետեւյալ տվյալներով. Հայաս­տա­նի տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ 2 է, Վրաստանի­նը՝ 70000 կմ 2 , Բելառուսինը՝ 208000 կմ 2 , Մոլդովայինը՝ 34000 կմ 2։ Գծել համապատասխան գրաֆիկը։


5․Կազմե՛ք սյունակային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի եր­կարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։ Գծել համապատասխան գրաֆիկը։

Հաշվետվություն

Կենսաբանություն առարկան ինձ համար նոր առարկա էր։ Ես այս ուսումնական շրջանում հասկացա, թե ինչ հետաքրքիր առարկա է կենսաբանությունը։ Ես այս առարկային կատարել եմ շատ աշխատանքներ որոնցից մի քանիսն են՝ Ծածկասերմերը, պտերները, մամուռները, ջրիմուռները և այլն։ Իմ բլոգի կենսաբանություն բաժնում կգտնեք հետևյալ առաջադրանքները և ոչ միայն այս առաջադրանքները, նաև կգտնեք լրիվ ուրիշ առաջադրանքներ։