
Թեմա՝ Զուգահեռագիծ։
1․ Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից մեծ է 400 -ով։ Գտնել զուգահեռագծի բոլոր անկյունները։

2․ Զուգահեռագծի մի անկյունը 4 անգամ մեծ է մյուս անկյունից: Հաշվել զուգահեռագծի անկյունները։
3․ Զուգահեռագծի պարագիծը 70 մ է: Հայտնի է, որ նրա մի կողմը 6 անգամ մեծ է մյուսից: Հաշվել զուգահեռագծի կողմերը:
4․ Հասմիկն ուզում է կառուցել զուգահեռագծի տեսքով ծաղկանոց: Նա ունի 40 մետր դեկորատիվ ցանկապատ: Որքա՞ն կլինի ծաղկանոցի երկրորդ կողմը, եթե նրա մի կողմը 10 մ է:
5․ ABCD զուգահեռագծի մեջ Օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ AOD եռանկյան պարագիծը հավասար է 22 սմ, AC=18 սմ, BD=16 սմ։ Գտնել BC-ն։

6․ ABCD զուգահեռագծի մեջ Օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ Գտնել BO և ОC-ն, եթե BD=14, AC=15:
7․ ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը BC հատվածում հատում է K կետում և տրոհում է 15 սմ և 9սմ հատվածների ։ Գտնել զուգահեռագծի պարագիծը ։