1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկածում էին թանձրացող խավարում, ապա անհետանում (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատում էր հաստոցը, վերցնում էր նոր պատրաստած դետալը և համեմատում էր գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը . ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, նոսր, ողորկ,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, ստորոտ,
թանձր, անբասիր։
Ջանասեր-ծույլ
Ապօրինի-օրինական
Նոսր-թանձր
Ողորկ-խորդուբորդ
Երկչոտ-համարձակ
Ամպոտ-ջինջ
Գագաթ-ստորոտ
ջրարբի-անջրդի
Անբասիր-արատավոր
Ուսյալ-տգետ
3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվեց այդ աղջկան:
Այլևս առավոտները չէին երգում:
Գառները հոտոտում էին հողի բույրը:
4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Իմ սերը եղբորս հանդեպ անմար է,թեթև ես միշտ վիճում եմ նրա հետ։
Կարո՞ղ ես ինձ սուրճը սերով սարել։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Տվյալ խոսքի վերջում կետ դրեք,նախադասությունը դեռ չի արատվել։
Կետի չափերը այնքան հսկայական են,որ նրան միայն օվկիանոսում է հարնաև տեղաշարժվել։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Ընկերուհիս դպրոցում քանոն նվագել է սովորել երգի դասաժամին։
Ինձ մոտ ուղիղ գիծ գծելը միայն քանոնով է ստացվում։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Այս մասին լսելիս մարմնովս դող անցավ։
Մեքենայիս դողերը փոխելու կարիք ունեն։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Այս երաժշտությունը պետք է սովորականից մեկ կամ երկու տոն բարձր երգել։
Սեպտեմբերին անկախության տոնն է։
6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է
7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես —վսեմ
Բ. նսեմ —չկա
Գ. ցնծություն —ուրախություն
Դ. երես —դեմք
Ե. ցնծալ –հրճվանք
8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ
10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:
11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,
12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք։