Թեմա՝ Արտագծյալ շրջանագիծ:
Եթե բազմանկյան բոլոր գագաթները գտնվում են շրջանագծի վրա, ապա շրջանագիծը կոչվում է այդ բազմանկյան արտագծյալ շրջանագիծ:

Շրջանագծի կենտրոնը հավասարահեռ է բազմանկյան բոլոր գագաթներից, հետևաբար այն գտնվում է բազմանկյան կողմերի միջնուղղահայացների հատման կետում:
Ոչ բոլոր բազմանկյուններն ունեն արտագծյալ շրջանագիծ՝ հաճախ բազմանկյան համար գոյություն չի ունենում այնպիսի շրջանագիծ, որը կանցնի բազմանկյան բոլոր գագաթներով:

Եթե քառանկյանը կարելի է շրջանագիծ արտագծել, ապա տեղի ունի հետևյալ հատկությունը՝ Ցանկացած ներգծյալ քառանկյան հանդիպակաց անկյունների գումարը 1800 է:

Հետևյալ հատկության միջոցով կարելի է պարզել, թե ո՞ր քառանկյուններն ունեն արտագծյալ շրջանագիծ:
Եթե քառանկյան հանդիպակաց անկյունների գումարը 180° է, ապա նրան կարելի է արտագծել շրջանագիծ:
Ի տարբերություն քառանկյունների, բոլոր տեսակի եռանկյուններին հնարավոր արտագծել շրջանագիծ:
Քանի որ եռանկյան կողմերի միջնուղղահայացները հատվում են նույն կետում, ապա ցանկացած եռանկյուն ունի արտագծյալ շրջանագիծ:
Սուրանկյուն եռանկյան դեպքում, արտագծյալ շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյան ներսում (տես ներքևի նկարը):

Ուղղանկյուն եռանկյան դեպքում, արտագծյալ շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյան ներքնաձիգի վրա (տես ներքևի նկարը):

Բութանկյուն եռանկյան դեպքում, արտագծյալ շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյունից դուրս (տես ներքևի նկարը):

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր շրջանագիծն է կոչվում բազմանկյանը արտագծյալ:
Եթե բազմանկյան բոլոր գագաթները գտնվում են շրջանագծի վրա, ապա շրջանագիծը կոչվում է այդ բազմանկյան արտագծյալ շրջանագիծ:
2․ Քանի՞ շրջանագիծ կարելի է արտագծել տրված եռանկյանը:
2
3․ Հնարավո՞ր է արդյոք ցանկացած քառանկյան արտագծել շրջանագիծ:
Ոչ
4․ Ի՞նչ հատկություն ունի շրջանագծին ներգծված քառանկյունը:
Պտտվող անկյան հատկություն, պտտվող քառանկյան հատկություն, պտտվող անկյունների հավասարություն։
5․Սեղանին արտագծված է շրջանագիծ: Հաշվիր սեղանի մյուս անկյունները, եթե անկյուններից մեկը՝ F=10° է:

F= G = 10
E=H=170
6․ Գտնել B և D անկյունները։

B = 180-85 = 95
D = 180-117 = 63
7․ O կենտրոնով շրջանագծին ներգծված է ZXY եռանկյունն այնպես, որ ZX-ը տրամագիծ է։ ZY աղեղի աստիճանային չափը հավասար է 1040 -ի։ Գտնել ZXY եռանկյան անկյունները։

X = 104 / 2 = 52
Y = 90
Z = 90 – 52 = 38
8․ Օգտվելով գծագրից, գտնել ∠ B-ը։

B = 90-46 = 44
9․ Գտնել ∠ R-ը և ∠B-ն։

B = 180-92=88
E = 180-74 = 106
10․ ABC եռանկյանը արտագծված է շրջանագիծ։ Գտնել այդ շրջանագծի շառավիղը, եթե AC=24 սմ, ∠A=600, ∠B=300:
սմ, ∠A=600, ∠B=300:
R = 48/2 = 24
11. Արդյոք կարելի՞ է տրված ABCD քառանկյանը արտագծել շրջանագիծ, եթե ա)∠A=640, ∠ B=950, ∠C=1060բ) ∠A=720, ∠B=690, ∠D=1110 գ) ∠A=900, ∠C=900, ∠D=800:
A+C = 170 ոչ
D+B = 182 այո
A+C = 180 այո
























