Կանադա

Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայում և աշխարհում տարածքով ամենամեծ երկրներից մեկն է՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանից հետո։

Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

Կանադայի կլիման շատ բազմազան է՝ կախված աշխարհագրական դիրքից և ռելիեֆից։ Երկրի մեծ մասը ունի սառը կամ շատ ցուրտ կլիմա, հատկապես հյուսիսային շրջաններում, որտեղ տիրում է բևեռային կլիմա։

Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսների առատությունը, բարենպաստ աշխարհագրական դիրքը, կրթված և բազմամշակութային բնակչությունը, քաղաքական կայունությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիան, ինչպես նաև միջազգային տնտեսական կապերը։

Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը, բնական ռեսուրսների արդյունահանումը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը և ծառայությունների ոլորտը։

Ճապոնիայի մասին

Առաջադրանք.

Փորձի՛ր գտնել հետաքրքիր փասեր Ճապոնիայի մասին:

1. Ճապոնիայում տարեկան շուրջ 1500 երկրաշարժ է գրանցվում:

2. Ճապոնիայում 50.000-ից ավելի մարդ հատել է 100 տարեկանի սահմանը:

3. Այս երկրում ընտանի կենդանիների թիվն ավելի մեծ է, քան երեխաների:

4. Ճապոնիայում բջջային հեռախոսների ավելի քանի 90 տոկոսը ջրակայուն է, քանի որ մարդիկ այն գործածում են նաև բաղնիքում:

5. Ճապոնիայում աշխատակիցներին պարգևատրում են քնելու համար, քանի որ կարծում են՝ դա տքնաջան աշխատանքի հետևանք է:

6.Սև կատուն այս երկրում հաջողության խորհրդանիշ է:

7. Ճապոնիայում շատ փողոցներ անվանումներ չունեն:

8. Ճապոներենում «ներողություն» բառն ունի ավելի քան 20 տարբերակ:

9. «Կարաոկե» բառը ճապոներենից է, որ բառացի նշանակում է «դատարկ նվագախումբ»:

10. Ճապոնական Տոյոտա ընկերությունն աշխարհում երրորդն է մեքենաներ արտադրելու թվաքանակով:

11. Ճապոնական հոքուն ամենակարճ չափածոի տեսակն է աշխարհում. այն բաղկացած է ընդամենը երեք տողից:

12. Ճապոներեն «գեյշա» բառը նշանակում է «արվեստի մարդ»:

Օտտո ֆոն Բիսմարկի մասին

Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ)՝ մանր ազնվականների ընտանիքում։ 1822-1827 թթ. Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։ 12 տարեկան հասակում նա թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիան: Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա: Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսում է սովորել Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն): Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում դիսերտացիա է պաշտպանել քաղաքական տնտեսության և փիլիսոփայության թեմայով: 1862թ.-ին Բիսմարկին նշանակում են կառավարության ղեկավար, և սկսվում է Բիսմարկ կանցլերի դարաշրջանը: 1888թ. մահանում է Վիլհելմ 1-ինը, որից անմիջապես հետո մահանում է Ֆրիդրիխ 3-րդը, իսկ Վիլհելմ 2-րդ կայսեր հետ հակամարտությունը հանգեցնում է Բիսմարկի պաշտոնաթող լինելուն (1890թ.-ի մարտի 20-ին): Մնացած կյանքը Բիսմարկն անցկացնում է Համբուրգի մոտ գտնվող Ֆրիդրիխսրուի իր կալվածքում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից: Հենց այնտեղ էլ նա վախճանվում է 1898թ.-ի հուլիսի 30-ին:

ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻԻ Մասին

Ջուզեպպե Գարիբալդին եղել է իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ։ Ջուզեպպե Գարիբալդին ծնվել է 1807թ. հուլիսի 4-ին: Դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ.՝ «Վերածնունդ» կազմակերպությունում:

Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին ընդդեմ Իսպանիայի: 1848-1849թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին: 1859-1860թթ.-ի իտալական հեղափոխության օրերին գլխավորելով ջոկատը՝ ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել։

1866թ. կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: 1943-1945թթ. Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցկա

Կոռուպցիան չարաշահում է վստահված իշխանությունը անձնական շահերի նպատակով։ Այն կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ կաշառք, խարդախություն, ազդեցության առևտուր, պաշտօնների վաճառք, հանրային ռեսուրսների յուրացում և այլն։

Կոռուպցիան կարող է տարածվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիայի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, բայց հիմնական պատճառները հետևյալներն են․

1. Իշխանության կենտրոնացում և վերահսկողության բացակայություն 
   Երբ որոշումներ կայացնում են փոքր խմբեր՝ առանց հաշվետվողականության, կոռուպցիայի ռիսկը մեծանում է։

2. Օրենքների ու կանոնների թուլություն կամ անարդյունավետ կիրառում
   Եթե օրենքները չեն կիրառվում արդար ու հավասար կերպով, մարդիկ սկսում են խուսափել դրանցից և փորձել լուծել հարցերը «այլ ճանապարհով»։

3. Ցածր աշխատավարձ ու սոցիալական ապահովություն
   Պետական ծառայողներն ու պաշտոնյաները, չունենալով բավարար եկամուտ, ավելի հակված են կաշառք վերցնելու։

4. Մշակութային և պատմական գործոններ
   Որոշ հասարակություններում նվեր տալը կամ «բարեխոսություն խնդրելը» սովորական են դարձել՝ հաճախ անցնելով կոռուպցիայի սահմանները։

5. Քաղաքացիական վերահսկողության պակաս
   Երբ հասարակությունը պասիվ է և չի պահանջում արդարություն ու հաշվետվողականություն, իշխանությունները կարող են չարաշահել իրենց դիրքը։

6. Անթափանց կառավարում** 
   Եթե որոշումները կայացվում են փակ դռների հետևում, առանց հանրային քննարկման կամ բացահայտման, դա նպաստում է կոռուպցիային։

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ

Հստակ մեղավորների շրջանակ նշելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև կոռուպցիան համակարգային խնդիր է, և դրա գոյության մեջ կարող են մասնակցություն ունենալ տարբեր կողմեր՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։ Բայց կարելի է տարբերել որոշ խմբեր, որոնք պատասխանատվություն են կրում կամ նպաստում են կոռուպցիայի պահպանմանը

Easter with my family

Easter is a celebration of the resurrection of Jesus Christ and symbolizes the overcoming of death and the beginning of a new life.
The day before Easter, my mother paints eggs and decorates the table. My brother and I fight eggs. In the evening, we sit around the table and eat bread and celebrate Easter. On Easter Day, we always go to my grandmother’s house and celebrate Easter there.

Պարապմունք 47

Թեմա՝ Պարզագույն իռացիոնալ անհավասարումներ։

Եթե անհավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա  այդպիսի անհավասարումը անվանում են իռացիոնալ: 

Սովորենք լուծել պարզագույն իռացիոնալ հավասարումները: Պարզագույն իռացիոնալ անհավասարումներն են՝ √x<a և √x>a, որտեղ a -ն տրված իրական թիվ է:

Դիտարկենք √x<a անհավասարումը:

1) Եթե a≤0, ապա թվաբանական քառակուսի արմատի սահմանման համաձայն, անհավասարումը լուծում չունի:

2) Եթե a>0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Եկանք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ կրկնակի անհավասարումը՝ 0≤x<a2

Դիտարկենք √x>a անհավասարումը:

1) Եթե a<0, ապա ձախից ոչ բացասական թիվ է, իսկ աջից՝ բացասական: Անհավասարումը միշտ ճիշտ է, եթե արմատն իմաստ ունի:

Հետևաբար այս դեպքում անհավասարման պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Գալիս ենք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ անհավասարումը՝ x>a2

Նման ձևով վարվելով՝ կարելի է լուծել պարզագույն ոչ խիստ անհավասարումները:

√x ≤a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, լուծում չկա: 

2) Եթե a≥0, ապա x∈[0;a2]

√x ≥ a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա x∈[a2;+∞)

Օրինակ

Լուծենք √2x−1<3 իռացիոնալ անհավասարումը:

1) Սկզբում գտնենք ԹԱԲ -ը՝ 2x−1≥0

2) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√2x−1)≥ 32

3) Եկանք հետևյալ համակարգին՝

4) Լուծենք ստացված համակարգը՝

5) Պատասխանը ստացված բազմությունների հատումն է՝ x∈[0.5;5)

Առաջադրանքներ։

1․Լուծել անհավասարումները;

233. x ∈ (4; +∞)

234. x ∈ [0;9]

235. x ∈ [0;4)

236. x ∈ [0;+∞)

237.x=0

238.x ∈ (64;+∞)

239.x ∈ [0;+∞)

240.x ∈ [0;16)

241. x ∈ [0;49)

242.x ∈ [0;+∞)

243. x ∈ (81;+∞)

244. x ∈ (7;+∞)

245.x ∈ [2;+∞)

246. x ∈ [2;7/3)

247. Ø

248.x=3

249.Ø

250.x ∈ (-8/3;+∞)

251. x(>=)4

252.x ∈ [-3;-1]

253.x ∈ [1;11/7)

254. x ∈ (5/6;+∞)

255.Ø

256.Ø

257.x ∈ (15,5;+∞)

258.x ∈ [4;8]

259.x=9

260. x ∈ [4; 16/3)

261.x(>=)2

262.Ø

263.x ∈ [2;8)

264.Ø

265.x ∈ [4; +∞)

266. x ∈ [4/3; 2,5]

267. x ∈ (10/3; 6]

268.Ø

2․ Լուծել անհավասարումները։

275.Ø

276.x ∈ (2; +∞)

277. x ∈ [-1/2; 2]

278.x ∈ {4/3}

Պարապմունք 46

Թեմա՝ Սեղանի մակերեսը։

Առաջադրանքներ։

1․ Ունենք ուղղանկյուն սեղան, որի հիմքեր են 9սմ ,18սմ, իսկ մեծ սրունքն, որն հիմքի հետ կազմում է ∠30° -ի անկյուն, հավասար է 16սմ ։ Գտնել սեղանի մակերեսը։

S=108սմ2

2․ Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, միջին գիծը 10 սմ է, իսկ բարձրությունը 4 սմ: Գտնել սեղանի հիմքերը և մակերեսը:

Հիմքերը — 12սմ, 8սմ
S=40սմ2

3․ Հավասարասրուն սեղանի բութ անկյունը 135օ է, իսկ այդ անկյան գագաթից տարված բարձրությունը մեծ հիմքը տրոհում է 1,4 սմ և 3․4 սմ հատվածների։ Գտնել սեղանի մակերեսը:

S=4,76սմ2

4․ Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 10 մ է, բարձրությունը՝ 3 մ, իսկ սրունքի և մեծ հիմքի կազմած անկյունը՝ 450: Գտեք սեղանի փոքր հիմքը և մակերեսը։

Փոքր հիմքը — 4սմ
S=21սմ2

Ճապոնիա

1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

Ճապոնիայի բնական պայմանները կարևոր դեր են խաղում երկրի տնտեսական զարգացման ձևավորման մեջ։

2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը հիմնականում համարվում է սակավ։ Երկիրը գրեթե չունի խոշոր բնական ռեսուրսներ, սակայն կարողացել է զարգանալ՝ հենվելով մարդկային ռեսուրսների, տեխնոլոգիաների և արտաքին առևտրի վրա։

3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ազդում են ինչպես երկրի սոցիալական, այնպես էլ տնտեսական վիճակի վրա։

4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

Ճապոնիայի կլիման բազմազան է և ձևավորվում է նրա աշխարհագրական դիրքով, ռելիեֆով և օվկիանոսային հոսանքներով։ Ահա Ճապոնիայի կլիմայի հիմնական բնութագրերը՝

5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

Տոկիո (Tokyo) – երկրի մայրաքաղաքը և աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենային տարածքը։
Յոկոհամա (Yokohama) – խոշոր նավահանգիստ և արդյունաբերական կենտրոն։
Օսակա (Osaka) – առևտրային, արդյունաբերական և մշակութային հզոր կենտրոն։
Նագոյա (Nagoya) – մեքենաշինության, մասնավորապես ավտոմոբիլաշինության կենտրոն։
Սապորո (Sapporo) – Հոկկայդոյի գլխավոր քաղաքը՝ հայտնի ձմեռային մարզաձևերով։
Կոբե (Kobe) – խոշոր նավահանգիստ և միջազգային առևտրի կենտրոն։
Կիոտո (Kyoto) – Ճապոնիայի հնագույն մայրաքաղաքներից, մշակութային և պատմական կենտրոն։

Տոկիոն ոչ միայն Ճապոնիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է, այլև համաշխարհային մեծությամբ մայրաքաղաք, որը միավորում է տեխնոլոգիական զարգացումը և դարավոր ավանդույթները։

Դեպի Արատես

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ մարզ`

Դեպի Արատես ճամփորդության մեր կանգառները`Արփայի հովիտ և Զորաց եկեղեցի:
ԱՐԱՏԵՍԻ վանական համալիրը ՝

Արետեսում իմ երորդ երեք օրերն էին, և այն նորից լավ անցավ Արետեսը մարդկանց շատ բան է սովորեցնում, թե ինչպես գոյատևել բնության մեջ ընկերների հետ: Մենք միասին կարտոֆիլ էինք եփում ջեռոցում, զրուցում, զբոսնում, մենք նայև աղբ հավաքեցինք, տերեևներ հավաքեցինք խաղեր խաղացինք և շատ այլ հիշարժան բաներ: