1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։
Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։
փաստ
Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։
պնդում
Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։
փաստ
Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։
պնդում
Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։
փաստ
Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։
պնդում
Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։
պնդում
Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։
փաստ
Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։
պնդում
,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։
փաստ
Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։
պնդում
Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։
փաստ
Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։
պնդում
2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։
Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։
Պնդում․ Անգաղթ խալիֆան համոզված է, որ երաժշտությունը մարդու հոգին կանաչեցնող և կյանքի արժեքը բացատրող ուժ ունի։
Բ․ Հետաքրքրասեր Բեսեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։
Պնդում․ Հետաքրքրասեր Բեսեն ինչ–որ նոր բան իմանալու անսպառ ծարավ ուներ և միշտ փորձում էր խորացնել յուրաքանչյուր ստացած պատասխան։
Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։
Պնդում․ Կայսրը համոզված էր, որ գլխարկների գույնի փոփոխությունը կարող է կարգ ու կանոն հաստատել պետությունում։