ՀՀ կարմիր գիրք

ԿԵՆԴԱՆԻ — Կովկասյան փառն (լեզգիյ փառն)

Ինչու է կարմիր գրքում․

Թվաքանակը կտրուկ նվազել է որսագողության, բնակավայրերի կորստի և անհանգստացման պատճառով։
Տարածման տարածքը սահմանափակ է և փոքր։

Տանձենու վայրի տեսակ (Վայրի տանձ / Ասիական տանձ)

Ինչու է կարմիր գրքում․

Հանդիպում է շատ քիչ վայրերում
Բնակավայրերը վնասվում են շինարարությամբ ու հողերի մշակմամբ

ԹՐՉՈՒՆ — Սև արագիլ

Ինչու է կարմիր գրքում․

Թվաքանակը շատ քիչ է, բների համար տեղերը սահմանափակ են։
Մարդկային գործունեությունը (անտառահատումներ, աղտոտում) խանգարում է նրանց բազմացմանը։

Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

 3. Ատոմի կառուցվածքը:

Ատոմը բաղկացած է միջուկից (պրոտոններ և նեյտրոններ) և էլեկտրոններից, որոնք պտտվում են միջուկի շուրջը։

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը:  Լիցքի պահպանման օրենքը

Մարմինների էլեկտրականացման բացատրությունը․
Երբ երկու մարմիններ շփվում կամ հպվում են, էլեկտրոնները անցնում են մեկ մարմնից մյուսը։ Մեկը ստանում է ավելորդ էլեկտրոններ և դառնում է բացասական, մյուսը կորցնում է էլեկտրոններ և դառնում է դրական։

Լիցքի պահպանման օրենքը․
Էլեկտրական լիցքը չի ստեղծվում և չի կորչում․ այն միայն տեղափոխվում է։ Ընդհանուր լիցքը միշտ մնալիս է անփոփոխ։

§ 3. Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:

Ռեզերֆորդի մոդելի համաձայն, ատոմն ունի փոքր, դրական լիցքավորված միջուկ, որի շուրջը շրջանառվում են էլեկտրոնները։ Ատոմի մեծ մասը դատարկ տարածություն է։

2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Տարբեր տարրերի ատոմները տարբերվում են միջուկում գտնվող պրոտոնների քանակով (ատոմական թիվ)։ Պրոտոնների քանակն է որոշում տարրի տեսակը։

3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Միջուկում կան՝

պրոտոններ (դրական լիցքով),
նեյտրոններ (չեզոք մասնիկներ)։

4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

Ջրածին (H) — 1 պրոտոն, 0 կամ 1 նեյտրոն, և 1 էլեկտրոն
Հելիում (He) — 2 պրոտոն, 2 նեյտրոն, և 2 էլեկտրոն
Բերիլիում (Be) — 4 պրոտոն, 5 նեյտրոն (մոտավորապես), և 4 էլեկտրոն

5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:

ա. դրական իոնները (կատիոններ)

Երբ ատոմը կորցնում է էլեկտրոններ, նրա վրա մնում է ավելորդ դրական լիցք։

բ. բացասական իոնները (անիոններ)

Երբ ատոմը ստանում է լրացուցիչ էլեկտրոններ, նրա վրա առաջանում է բացասական լիցք։

§ 4. Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Քանի որ դրական և բացասական լիցքերի քանակը հավասար է և իրար չեզոքացնում են։ Մարմինը ընդհանուրում էլեկտրաչեզոք է։

2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Երբ երկու տարբեր նյութեր շփվում են, էլեկտրոնները կարող են անցնել մեկ նյութից դեպի մյուսը։ Արդյունքում՝

մեկը ստանում է բացասական լիցք,
մյուսը՝ դրական։

3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Քանի որ էլեկտրոնները միայն տեղափոխվում են, ոչ թե ստեղծվում կամ ոչնչանում։
Եթե մի մարմինը կորցնում է որոշակի թվով էլեկտրոններ, մյուսը ստանում է նույնքան էլեկտրոններ, այսինքն՝ լիցքերի քանակները հավասար են, բայց նշանները՝ տարբեր։

4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Էլեկտրական լիցքի ընդհանուր քանակը մշտապես պահպանվում է․ լիցքները չեն կարող ստեղծվել կամ անհետանալ, նրանք միայն անցնում են մեկ մարմնից մյուսը։

Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

1Հարցեր.
1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ծանոթ են գրավիտացիոն շփման ռբխող տեղաշարժման, առաձգական, հիդրոստատիկ և օդային դիմադրության ուժերը

2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ

Քանի որ գրավիտացիոն ուժը շատ թույլ է փոքր զանգվածներ ունեցող մարմինների միջև

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Գրիչը ստանում է էլեկտրական լիցք և գրավում թղթի թեթև կտորները

4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Երկուսն էլ ստանում են նույն տեսակի լիցք և հեռու են մղվում իրարից։

5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Դրանք կոչվում են էլեկտրական ուժեր։

6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

«Էլեկտրոն» բառից (հունարեն՝ ambre, ամբեր/Էլեկտրա քար**).
Ամբերը շփելիս լիցքավորվում էր և գրավում թեթև մարմիններ։

7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Դրական (+) և բացասական (–) լիցքեր։

8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը՝

ուղղակի համեմատական է լիցքերի արտադրյալին,
հակադարձ համեմատական է նրանց միջև հեռավորության քառակուսուն։

9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Կուլոն (C)

Հարցեր

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Ազատ թեթև մարմինների միմյանց վանելու երևույթի վրա (նույնանման լիցքեր վանում են)։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Կազմված է՝
մետաղական գնդիկից,
բարակ լարից,
2 թեթև թղթե կամ ալյումինե թիթեղիկներից,
ամբողջը ամրացված է ապակե տարայի մեջ։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Սարք, որը չափում է էլեկտրական լիցքի մեծությունը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին

Ավելի մեծ բացում/շեղում → ավելի մեծ լիցք։
Փոքր բացում/շեղում → փոքր լիցք։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Լիցքավորված մարմնին մոտեցնելով երկու համաչափ թիթեղիկներ, նրանք հավասարապես լիցքավորվում են, այսինքն՝ լիցքը բաժանվում է։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ո՛չ։ Այն հնարավոր է բաժանել մինչև տարրական լիցք, որը այլևս չի բաժանվում։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

e = 1.6 × 10⁻¹⁹ C