1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։
Առաքյալն այն մարդն է, որ ունի կատարելու իր առաքելությունը։ Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ գործի անձնուրացաբար նվիրված գործիչ:
2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։
Պետրոս Կամսարյանին դրդում էր գնալ գյուղ իր կարող ձեռքերն ու ուղեղը, որոնք իր իսկ ծրագրի համաձայն կարող էին օգուտ բերել գյուղին։ Այն բաղկացած է հետևյալ կետերից. գյուղական հասարակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործի հիմնադրություն և գյուղացու տնտեսական դրության բարվոքում: Նրա կարծիքով գյուղացիներին ուղղակի անհրաժեշտ է շարժիչ ուժ։ Ստեղծագործության վերջում, եղավ այն ինչ լինում է մարդկանց մեծամասնության մեջ։ Գեղեցիկ ու հարուստ ամուսնության գայթակղությունն հաղթահարելուց հետո, առաջ եկավ անձնական ես-ի հարցը, որը սովորաբար հաղթում, սա էլ բացառություն չէր։ Վախենալով՝ որ իր <<հիմար>> ծրագիրը չի տա և ոչ մի օգուտ, այն հայտնվում է գետում, իսկ Չիբուխլուն… Սևանը… դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության։
3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։
Հայկական գյուղը, առաքյալի խոսքերով ավերակ էր, որտեղ մարդկային տգիտությունն ու խավարամտությունը դանդաղեցնում ու հետ էին տանում կյանքի ընթացքը։ Ամենուր ընտանի կենդանիներ, վաղ արթնացող մարդիկ, ինչ որ տեղ մեռած, բայց ինչ որ տեղ թնդացող կյանք։
4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։
Մուրացանը պատմվածքում ներկայացնում է հայկական գյուղի մի շարք խորքային խնդիրներ․կրթության պակաս և խավարամտություն, կեղծ արտաքին ձևականություններ, սոցիալական անարդարություն, մարդկանց անտարբեր վերաբերմունքը սեփական կյանքի որակի նկատմամբ։ Այս խնդիրները մասամբ արդիական են նաև այսօր։ Թեև ժամանակները փոխվել են, սակայն դեռ հանդիպում են կրթության թերագնահատման, կեղծ արժեքների հետևից ընկնելուն և սոցիալական անարդարության դրսևորումների։ Կարծում եմ հենց այդ պատճառով էլ ստեղծագործությունը շարունակում է ժամանակակից լինել մի քանի տասնամյակ շարունակ։
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։
Առաքյալը պատմվածքի հիմնական գաղափարն այն է, որ ժողովրդի փրկությունն ու առաջընթացը հնարավոր են միայն գիտակցության, կրթության և լուսավորության միջոցով։ Ժողովորուրդն ինքն էլ կարող է փոխել իր սեփական կյանքը, միայն հարմարավետությունը լքելու և ցանկության դեպքում։ Մուրացանը ցանկանում է ցույց տալ, որ անիմաստ հավատը և տգիտությունը խոչընդոտում են հասարակության զարգացմանը, իսկ իսկական առաքյալը նա է, ով մարդկանց տանում է գիտելիքի և մտածողության ճանապարհով։
6. Կարևո՞րն է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։
Ինձ համար, այս պատմվածքի օրինակով, գաղափարն էլ ավելի կարևոր է, որովհետև այն կարող է ծագել մի մարդու մոտ, ով ունակ չէ այն հավուր պատշաճի իրականացնել։ Մարդը կարող է սխալվել, մոլորվել կամ նույնիսկ արժեզրկվել, բայց եթե գաղափարը ճշմարիտ է ու մարդասիրական, այն շարունակում է ապրել և ազդեցություն ունենալ։ Այն կրողից նույնպես շատ բան է կախված։ Գաղափարն իհարկե կարևոր է, բայց այն պետք է կրի գիտակից, ազնիվ և լուսավոր մարդ, այլապես գաղափարը կորցնում է իր իրական արժեքը։