Մաշկ

Քննարկում ենք վիտամինները,նոր հանձնարարվող թեման լինելու  է
մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:

Ինչպե՞ս է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.

    Մաշկը պաշտպանում է օրգանիզմը՝ կանխելով մանրէների, վիրուսների և վնասակար նյութերի ներթափանցումը, պահպանում է ջերմային հավասարակշռությունը և կանխում ջրի կորուստը։

    Ի՞նչ գաղտնիք է թաքցնում մաշկը։

      Մաշկը թաքցնում է մարդու առողջության մասին բազմաթիվ գաղտնիքներ։ Նրա գույնը, խոնավությունը, ցաներն ու բծերը կարող են հուշել ներքին օրգանների հիվանդությունների, հորմոնալ խանգարումների կամ սթրեսի մասին։

      Վիտամիներ

      Ի՞նչ է օրգանիզմի ավիտամինոզը, թերվիտամինոզը, գերվիտամինոզը

      Թերվիտամինոզը որ D վիտամինի պակաս ունի

      Իսկ ավիտամինոզը որ D վիտամինի պակաս ունի

      Ի՞նչ խմբերի են բաժանվում վիտամինները

      A վիտամինով B վիտամինով C վիտամինով D վիտամինով և E վիտամինով

      Նկարագրել 2 հիվանդություն, որոնք առաջանում են օրգանիզմում վիտամինների անբավարաության պատճառով։

      Մարսողության համակարգ

      • Ի՞նչ բաժիններից է կազմված մարսողական համակարգը

      Բերանային խոռոչից, կլանից, կերակրափողից

      • Որո՞նք են մարսողական գեղձերը նկարագրել դրանց ֆունկցիաները
      • Որտե՞ղ է սկսվում մարսողությունը

      Մեխանիկական մարսողություն – Ատամները մանրացնում են սնունդը, որպեսզի այն հեշտությամբ անցնի մարսողական համակարգով։


      Քիմիական մարսողություն – Թքագեղձերը արտադրում են թուք, որը պարունակում է ֆերմենտներ, հատկապես ամիլազա, որը սկսում է ածխաջրերի քայքայումը։


      Լեզվի դերը – Լեզուն օգնում է սնունդը խառնել թքի հետ և ձևավորել կլլելի զանգված՝ որը կոչվում է բոլուս։

      Սիրտ

      1․ Նկարագրել սրտի կառուցվածքը,նշել նախասրտերը և փորոքները, սրտում գտնվող փականների տեսակները, դրանց ֆունկցիաները։

      Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

      Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

      2․Նկարագրել զարկերակների, երակների , մազանոթների կառուցվածքը, ֆունկցիաները, նշել հանդիպող բացառությունները։

      Արյան մակարդում, արյան խմբեր, իմունիտետ

      Արյան մակարդում

      Արյան մակարդումը (հեմոստազ) օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որն ապահովում է արյունահոսության դադարեցումը վնասված անոթի դեպքում։ Այն բաղկացած է մի քանի փուլից.

      1. Արյունատար անոթների սպազմ (վազոկոնստրակցիա) – վնասվածքի դեպքում անոթները սեղմվում են՝ նվազեցնելով արյան կորուստը։
      2. Թրոմբոցիտային խցանում (նախնական մակարդում) – թրոմբոցիտները կպչում են վնասված հատվածին և առաջացնում խցանում։
      3. Կոագուլյացիոն փուլ (վերջնական մակարդում) – հատուկ սպիտակուցների (ֆիբրինոգեն → ֆիբրին) միջոցով առաջանում է կայուն մակարդուկ (թրոմբ)։
      4. Մակարդուկի լուծում (ֆիբրինոլիզ) – երբ վերքը ապաքինվում է, թրոմբը աստիճանաբար քայքայվում է և վերանում։

      Արյան խմբեր

      Արյան խումբը որոշվում է մակերեսային սպիտակուցներով (անտիգեններով), որոնք առկա են էրիթրոցիտների վրա։ Գոյություն ունեն հետևյալ արյան խմբերը՝

      1. O (I) – առանց A և B անտիգենների։
      2. A (II) – պարունակում է A անտիգեն։
      3. B (III) – պարունակում է B անտիգեն։
      4. AB (IV) – պարունակում է A և B անտիգեններ։

      Բացի այդ, արյունը կարող է լինել ռեզուս-դրական (Rh⁺) կամ ռեզուս-բացասական (Rh⁻)՝ կախված Rh-անտիգենի առկայությունից։

      Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ

      Իմունիտետը օրգանիզմի պաշտպանական համակարգն է, որը պայքարում է հիվանդածին մանրէների, վիրուսների և այլ վտանգավոր նյութերի դեմ։ Այն լինում է.

      • Բնածին (ընդհանուր) իմունիտետ – օրգանիզմը բնածին մեխանիզմներով է պաշտպանում իրեն (օրինակ՝ մաշկ, լորձաթաղանթներ, ֆագոցիտոզ)։
      • Շնորհյալ (հատուկ) իմունիտետ – զարգանում է կյանքի ընթացքում՝ շփվելով հիվանդածին օրգանիզմների հետ կամ պատվաստումների միջոցով։

      Հատուկ իմունիտետը լինում է՝

      • Բնական – ձեռք է բերվում հիվանդանալուց հետո։
      • Արհեստական – ձեռք է բերվում պատվաստումների շնորհիվ։

      Արյան մեջ իմունային համակարգի հիմնական բջիջները լեյկոցիտներն են, որոնք արտադրում են հակամարմիններ, ոչնչացնում մանրէները և ապահովում օրգանիզմի պաշտպանությունը։

      Արյան ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ

      Արյան ձևավոր տարրերի քանակական և ֆունկցիոնալ խախտումների հետևանքները

      Արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ) քանակական կամ ֆունկցիոնալ խանգարումները կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ և օրգանիզմի խանգարումներ՝ կախված տվյալ բջիջների փոփոխություններից:

      Էրիթրոցիտների խանգարումներ

      • Անեմիա (սակավարյունություն)՝ առաջանում է էրիթրոցիտների կամ հեմոգլոբինի քանակի նվազման հետևանքով, որը բերում է հյուսվածքների թթվածնաքաղցի (հիպօքսիայի):
      • Պոլիցիտեմիա՝ էրիթրոցիտների ավելացման պատճառով արյունը խտանում է, ինչը կարող է բարձրացնել թրոմբոզների և արյան շրջանառության խանգարումների ռիսկը:

      Լեյկոցիտների խանգարումներ

      • Լեյկոպենիա (լեյկոցիտների նվազում)՝ իմունիտետի թուլացման պատճառ կարող է դառնալ, ինչը մեծացնում է վարակների հանդեպ հակվածությունը:
      • Լեյկոցիտոզ (լեյկոցիտների ավելացում)՝ վկայում է բորբոքային կամ վարակային գործընթացի, լեյկոզի կամ այլ պաթոլոգիաների մասին:

      Թրոմբոցիտների խանգարումներ

      • Թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների նվազում)՝ կարող է առաջացնել արյունահոսության վտանգ:
      • Թրոմբոցիտոզ (թրոմբոցիտների ավելացում)՝ բարձրացնում է թրոմբների առաջացման և անոթների խցանման ռիսկը:

      Առաջին ախտանիշները

      Արյան բջիջների խախտումների դեպքում հնարավոր են հետևյալ նախանշանները.

      • Էրիթրոցիտների խանգարումների դեպքում
        • Հոգնածություն, թուլություն
        • Գունատ մաշկ
        • Շնչառության դժվարություն
        • Սրտխփոց, գլխապտույտ
      • Լեյկոցիտների խանգարումների դեպքում
        • Հաճախակի վարակներ
        • Ջերմություն, սառը դող
        • Հեշտությամբ վերքերի ինֆեկցավորում
      • Թրոմբոցիտների խանգարումների դեպքում
        • Հեշտացած արյունահոսություն (քթի արյունահոսություն, արյունազեղումներ)
        • Մաշկի վրա բծեր և կապտուկներ
        • Հետաձգված վերքերի լավացում

      Կանխարգելիչ միջոցները

      Արյան բջիջների խանգարումներից խուսափելու կամ ռիսկը նվազեցնելու համար կարևոր են հետևյալ միջոցառումները.

      • Առողջ սնունդ՝ բավարար քանակությամբ երկաթ, ֆոլաթթու, վիտամին B12 (էրիթրոցիտների համար), վիտամին C (իմունիտետը բարձրացնելու համար):
      • Ֆիզիկական ակտիվություն՝ նպաստում է արյան շրջանառության լավացմանը:
      • Բավարար քուն և սթրեսի կառավարում՝ օրգանիզմի վերականգնման համար:
      • Վարակներից պաշտպանություն՝ վակցինացիա, հիգիենայի պահպանում:
      • Վնասակար սովորույթներից հրաժարում՝ ալկոհոլի, ծխախոտի չարաշահումից խուսափում:
      • Կանոնավոր բժշկական հետազոտություններ՝ արյան ընդհանուր անալիզ անցկացնել՝ պաթոլոգիաները վաղ հայտնաբերելու համար:

      Եթե առկա են նշված ախտանիշները, ցանկալի է անհապաղ դիմել բժշկի՝ ախտորոշման և անհրաժեշտ բուժման համար։

      Նյարդային համակարգեր

      Նյարդային համակարգի հիվանդությունները մի խումբ են, որոնց դեպքում ախտահարվում է նյարդային համակարգը։ Կան ավելի քան 600 հիվանդություններ, ներառյալ ժառանգական, վարակային, ուռուցքային, աուտոիմուն ախտահարումներ, ցնցումային հիվանդություններ (օր.՝ էպիլեպսիա), սիրտ-անոթային ծագման ախտահարումներ (օր.՝ կաթված), բնածին և զարգացման արատներ, դեգեներատիվ հիվանդություններ։

      Նյարդային համակարգի հիվանդությունները

      Կան հազարավոր վիճակներ, որոնք սկսվում կամ ազդում են նյարդային համակարգի վրա, այդ թվում՝

      • դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ ցրված սկլերոզ
      • ինսուլտ
      • ողնուղեղի վնասվածքներ
      • ցնցումային հիվանդություններ
      • քաղցկեղ, օրինակ՝ ուղեղի ուռուցքներ
      • վարակներ

      Ի՞նչ ախտանիշներ կարող են առաջանալ

      Կան նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդրի առկայության մասին «հուշող» շատ տարբեր ախտանիշներ՝

      • գլխացավեր
      • մշուշոտ տեսողություն կամ տեսողության այլ խանգարումներ
      • ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
      • վարքագծային փոփոխություններ
      • հավասարակշռության խանգարումներ
      • մկանային ուժի թուլություն կամ կորուստ
      • աղավաղված խոսք
      • հիշողության կորուստ 

      Ավելի մանրամասն տեղեկության համար։

      Կենսաբանություն 16.09-20.09․2024

      Օրգանիզմի կենսական գործառույթների կարգավորման եղանակները:Գեղձեր,տեսակները,ֆունկցիաները:

      Լրացուցիչ աշխատանք:

      Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

      Պապիկիս մոտ 65-70 տարեկան հասակում առաջացել էր տասներկումատնյա աղիքի խանգարում, ինչի հետևանքով նա խնդրի բացահայտումից երեք տարի անց մահացել է։ Իր մոտ լայնացել էր այդ աղիքը, և ներսից թարախակալվել։ Այն նաև չէր կատարում իր ֆունկցիան, ինչի հետևանքով պապիկս դիետաներ էր պահում սնունդը հեշտ մարսելու համար։

      Տեղեկություն գեղձերի մասին

      Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

      Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։Կան նաև խառը գեղձեր, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։

      Կենսաբանություն 09.09-13.09.2024

      Մարդու օրգաններ,բջիջհյուսվածք,օրգան-համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:

      Լրացուցիչ աշխատանք:

      Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

      Մարդու բջիջների երկարությունը 10-30 միկրոն է (0,01-0,0 բազմազան են. արյան բջիջները կլորավուն են, մաշկի բջիջները՝ բազմանիստ, գեղձերի մեծ մասի բջիջները՝ բջիջները՝ իլիկաձև կամ թելանման, նյարդային բջիջները։ Ամենամանր բջիջները թրոմբոցիտներն են՝ մոտ 2 միկրոն (0,002 մմ), ամենախոշորը ձվաբջիջը 150 միկրոն (0,15 մմ): Նյարդաթելերի երկարությունը կարող է հասնել 1 մետրի։

      Մարդու օրգանիզմում կան 104 թվաքանակով բջիջներ։

      Մարմնի 75 կգ միջին զանգվածով հասուն մարդու օրգանիզմում պարունակ- վում է մոտ 70 կգ թթվածին, ածխածին, ջրածին և ազոտ, մոտ 2 կգ կալցիում և 900 գ ֆոսֆոր, մի քանի գրամ կալիում, ծծումբ, նատրիում և քլոր, մոտ 6 գրամ երկաթ։

      Բջիջների երկու հիմնական տեսակ կա.
      Պրոկարիոտները Երկրի վրա կյանքի ամենավաղ և հիմնական ձևերն էին:
      Մարմնում ավելի շատ բակտերիաներ կան, քան մարդու բջիջները:
      Բջիջները պարունակում են ԴՆԹ:
      Բջիջները պարունակում են կառուցվածքներ, որոնք կոչվում են օրգանելներ, որոնք ունեն հատուկ դերեր: