Միթոզ  , քրոմոսոմի կառուցվածք

1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)

Կարևոր է որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն որովհետև յուրաքանչյուր դուստր բջիջ պետք է ստանա նույն գենետիկական նյութը Եթե բաժանումը սխալ է կարող են առաջանալ քրոմոսոմների ավելացում կամ պակաս բջջի աշխատանքի խանգարում կամ մահ ուռուցքային փոփոխություններ

2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։

Քրոմոսոմները բջջի միջին հարթությունում դասավորվում են մետաֆազի ընթացքում Դա անհրաժեշտ է որպեսզի քրոմատիդները հավասար ու ճիշտ բաժանվեն երկու բևեռների միջև և չլինեն սխալներ

3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։

․ Ցենտրիոլները կամ ցենտրոզոմները միտոզի ընթացքում ձևավորում են բաժանման ցանցը դրանք ուղղորդում են միկրոխողովակները որոնք կցվում են քրոմոսոմներին և քաշում քրոմատիդները դեպի բջջի հակառակ բևեռները ապահովելով ճշգրիտ բաժանում

4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։

Պրոֆազի ընթացքում քրոմոսոմները խտանում են դառնում ավելի կարճ և տեսանելի միջուկային թաղանթը քանդվում է և սկսում է ձևավորվել բաժանման ցանցը Տելոֆազի ընթացքում քրոմոսոմները դարձյալ բարակում են թուլանում վերականգնվում է միջուկային թաղանթը և բջիջը մոտենում է վերջնական բաժանմանը

5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։

Միտոզը համարվում է բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը որովհետև դրա միջոցով ավելանում են նոր բջիջներ փոխարինվում են վնասվածները և պահպանվում է գենետիկական ամբողջականությունը ինչը հնարավորություն է տալիս օրգանիզմին աճել և վերականգնվել

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ


ԹԵՍՏ 1

1. Գենը ինչի՞ միավոր է․
ա) Քրոմոսոմի սպիտակուցային հատված
բ) Ժառանգական տեղեկատվության միավոր
գ) Միտոզի փուլ
դ) Ռիբոսոմի կառուցվածքային միավոր


ԹԵՍՏ 2

2. Մարդու սոմատիկ բջիջներում որք՞ան քրոմոսոմ կա:
ա) 23
բ) 24
գ) 46
դ) 48


ԹԵՍՏ 3

3. Ինչպե՞ս է կոչվում մարդու քրոմոսոմների ամբողջական հավաքը, դասավորված ըստ չափի և կառուցվածքի:
ա) Գենոմ
բ) Կարիոտիպ
գ) Գենոտիպ
դ) Ֆենոտիպ


ԹԵՍՏ 4

4. Ո՞ր տեսակի քրոմոսոմներն են որոշում անձի սեռը:
ա) Սոմատիկ քրոմոսոմներ
բ) Ավտոսոմներ
գ) Սեռական քրոմոսոմներ
դ) Միտոխոնդրիալ քրոմոսոմներ


ԹԵՍՏ 5

5. Գենի տարբեր ձևերը, որոնք պայմանավորում են հատկանիշների տարբեր դրսևորումներ, կոչվում են․
ա) Կարիոտիպեր
բ) Ալելներ
գ) Հոմոլոգներ
դ) Մուտագեններ

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ

1․ Ո՞րն է բակտերիաների հիմնական առանձնահատկությունը․
ա) Ունեն բջջային կորիզ
բ) Ունեն մեմբրանային օրգանոիդներ
գ) Չունեն ձևավորված կորիզ և մեմբրանային օրգանոիդներ 
դ) Դրանք բազմաբջիջ օրգանիզմներ են


2․ Ո՞րն է վիրուսի առանձնահատկությունը բակտերիայի համեմատ․
ա) Ունի բջջային կառուցվածք
բ) Կարող է ինքնուրույն բազմանալ
գ) Ունի բջջապատ և ցիտոպլազմա
դ) Չունի բջջային կառուցվածք և բազմանում է միայն այլ բջջում 


3․ Ո՞ր հիվանդությունն է առաջացնում վիրուսը․
ա) Տուբերկուլյոզ
բ) Բոտուլիզմ
գ) Գրիպ 
դ) Սիբիրյան խոց


4․ Ինչպե՞ս են բակտերիաները բազմանում․
ա) Բջջամասնությամբ (միտոզով)
բ) Սպորների միջոցով
գ) Պարզ բաժանմամբ 
դ) Բողբոջմամբ


5․ Ո՞րն է բակտերիաների դրական դերը մարդու կյանքում․
ա) Բոլորը հարուցիչներ են
բ) Միայն հիվանդություններ են առաջացնում
գ) Օգտագործվում են հակաբիոտիկների ոչնչացման համար
դ) Օգտագործվում են կաթնաթթվային մթերքների, դեղերի և կենսատեխնոլոգիայի մեջ

6․Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է կազմված վիրուսը․

ա) Ցիտոպլազմա, բջջապատ և կորիզ
բ) Ռիբոսոմներ, ԴՆԹ և մեմբրանա
գ) Գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյան (կապսիդ) 
դ) Բջջային մեմբրանա և օրգանոիդներ