Ազատ լինելը նշանակում է ոչ թե նստել ու սպասել, այլ ինքնուրույն քայլել դեպի առաջ։ Ազատությունը գործելու հնարավորություն է՝ ընտրել, փորձել, ստեղծել ու պատասխան տալ սեփական ընտրությունների համար։ Իրական ազատ մարդը ոչ թե խուսափում է կյանքից, այլ ձևավորում է այն։
Category: Հայոց լեզու 9
Բառագիտություն 05․11
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
3) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
4) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
4) դրացի, հարևան, կողակից, դրկից
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4) սերել, ծնվել, ծագել, առաջանալ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
2) խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
3) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
4) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) անդուլ, հար, շարունակ, հանուր
2) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
3) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
4) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) սեղմել֊մամլել, տարտամ֊անորոշ, զտարյուն֊կորովի
2) այլազան֊տարբեր, կառչել֊թոշնել, համհարզ֊թիկնապահ
3) երեց֊ավագ, խարազան֊մտրակ, հեծել֊տանջվել
4) լայնախոհ֊նեղմիտ, շնորհազուրկ֊ապիկար, կարկառուն֊անվանի
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) ուշաթափվել֊նվաղել, աղոթել֊աստվածարել, հոծ֊խիտ
2) ուրույն֊բնորոշ, դավանանք֊խարդավանք, ամոքել֊սփոփել
3) պարագիծ֊շրջագիծ, գծուծ֊կծծի, ձեռնհաս֊ունակ
4) ծանուցել֊իրազեկել, մտացածին֊սնապարծ, ապավեն֊պաշտպան
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) տամուկ֊խոնավ, թեժ֊մարմանդ, դալուկ֊գունատ
2) միալար֊անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց֊անփորձ
3) թռվռալ֊խայտալ, կարկառել֊ծանուցել, թերուս֊իմաստակ
4) երկնչել֊երկյուղել, ընձյուղ–ոստ, խաժամուժ֊խառնամբոխ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) թյուր֊ճիշտ, հանգույն֊նման, ընդդեմ֊հակառակ
2) ստահոդ֊շինծու, աչառու֊կողմնակալ, անձայն֊մունջ
3) բաղձանք֊իղձ, անսայթաք֊անգայթ, աղճատել֊աղավաղել
4) հրապուրել֊զմայլել, խոհեմ֊ողջամիտ, դեռափթիթ֊նորածիլ
- Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:
1) Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով:
2) Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն:
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:
4) Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները:
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) բացահայտ–թաքուն, խորդուբորդ֊ողորկ, խենթ֊խելոք
2) տամուկ֊չոր, խրթին֊դյուրին, հարթ֊ծանծաղ
3) դալար֊ստվար, լայնարձակ֊անձուկ, տկար֊վատառողջ
4) բեկբեկուն֊ուղղաձիգ, կայուն֊անզոր, անամոք֊առողջ
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ուսյալ֊իմաստակ, երանգավար֊տամուկ, օրինական֊ապօրինի
2) ժիր-հեղգ, համր֊անբարբառ, մեկնում֊վերադարձ
3) խոժոռվել ժպտալ, բանուկ֊սակավագնաց, առաթուր֊անջրպետ
4) զարդարուն֊անպաճույճ, հոռետես֊լավատես, պարապել֊լիցքավորել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) անհողդողդ֊երերուն, քնքուշ֊վեհ, վեհանձն֊ստոր
2) ստույգ֊բացատրելի, ապառիկ֊կանխիկ, հակիրճ֊երկարաշունչ
3) ձերբակալել֊ազատել, հանգցնել֊կիզել, վհատեցնել֊քաջալերել
4) հետամտել-խուսափել, հիվանդանալ֊ապաքինվել, սիրել֊փայփայել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) երբեք֊միշտ, լայն֊անձուկ, հավերժ֊անընդհատ
2) գժտվել֊հաշտվել, չափավոր֊ծայրահեղ, երաշտային֊անձրևային
3) կշտամբել֊գանահարել, իրազեկ֊անտեղյակ, բացասում֊հաստատում
4) ուստր֊տղա, առատաձեռն֊ժուժկալ, բարի֊չար
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) զարդարուն֊անպաճույճ, օրինական֊ապօրինի, ջրարբի֊անջրդի
2) շաղակրատ֊քչախոս, գժտված֊համերաշխ, կայտառ֊շենշող
3) խաղաղ֊փոթորկուն, տեղական֊մշտական, ծածուկ֊բացահայտ
4) երկչոտ֊վախկոտ, ըմբոստ֊հնազանդ, պարտավոր֊կամավոր
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) զարդարուն֊անպաճույճ, վաստակել֊վատնել, երերուն֊անկայուն
2) աղտեղություն֊մաքրություն, սեղմ֊ճապաղ, հեղհեղուկ֊անհողդողդ
3) գովել֊դրվատել, սնապարծ֊համեստ, անպտուղ֊բարունակ
4) իրազեկ֊անտեղյակ, առինքնել֊վանել, փակել֊գոցել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) խոչընդոտել֊նպաստել, ստերջ֊անջրդի, հուսահատվել֊գոտեպնդվել
2) անհամեստ֊փառամոլ, ապառիկ–կանխիկ, ընդգրկուն֊ծավալուն
3) էական֊առանցքային, փութկոտ֊ծանրաշարժ, բաց֊գոց
4) վաղանցիկ֊մշտամնա, ապերջանիկ֊բախտավոր, հետամտել-խուսափել
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) սինլքոր֊վեհանձն, պարպել֊լիցքավորել, տարտամ֊կենսախինդ
2) քչախոս֊շաղակրատ, հուռթի֊արգավանդ, հարմար֊անպատեհ
3) օրհնանք֊անեծք, երեց֊կրտսեր, կամային֊թուլամորթ
4) վեհ֊ստոր, անաչառ-արդարադատ, գիտուն–անգետ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ցոփ֊ժուժկալ, լայնարձակ֊անձուկ, օրինական֊ապօրինի
2) սուր֊բութ, պարզ-պղտոր, վեհանձն֊փոքրոգի
3) խայտաբղետ֊երփներանգ, մարմանդ֊թեժ, կողմ֊դեմ
4) վրա֊ներքո, բանուկ֊սակավագնաց, պակաս֊լրիվ
Գործնական աշխատանք․24․09
1․ Լրացնել բաց թողնված տառերը:
Նա նստեց առափնյա մի նստարանի վրա հոգնած ոչ թե գիշերվա անքնությունից կամ ավելից ըմպելիքներից, այլ հոգեկան տառապանքներից: Ամենուրեք, ուր նայում էր, հայացքի առջև երևում էին մի զույգ անմեղ աչքեր: Ո՛չ, ինքը երբևիցե նրանց չի ձգի ճակատագրի քմահաճույքին, երբեք չի բաժանվի նրանցից ո՛չ հանուն հայրական անեծքի, ո՛չ հասարակական արհամարհանքի: Սաբատին մտքերից կտրեց այն կողմից լսվող բոժոժների ձայնը: Ուղտերի քարավանը բարձրանում էր դեպի ավազոտ լեռները, դեպի նավթից ու շոգուց զերծ բնությունը: Նայելով բիբլիական կենդանիներին մարդը կարծում է, թե գտնվում է հինավուրց, անաղարտ մի ուրիշ աշխարհում: Այնինչ ձախ կողմում՝ ջրերի վրա, օրորվում են շոգենավերը, կայծկլտում էլեկտրական լամպերը: Շուրջբոլորը սփռված է շոգու և երկաթի գոռոզ թագավորությունը: Նավաստիները ժրաջանջանջրեն լվանում են նավերի տախտակամածները՝ երգելով այն առողջ, առնական ձայնով, որի մեջ զգացվում է ջրերի տարերային զորությունը:
2․Վանկատել և բոլոր հնարավոր ձևերով տողադարձել հետևյալ բառերը՝ երաժշտական, անկյուն, Մկրտիչ, ակնդետ, լեռնաբնակ, հեղաշրջում, Ստեփան, գերբնական, փայլփլուն, հետաքրքրվել:
Երաժշտական
Վանկատում. ե-րա-ժըշ-տա-կան
Տողադարձ.
երա-ժշտական
երաժշ-տական
երաժշտա-կան
Անկյուն
Վանկատում. ան-կյուն
Տողադարձ.
ան-կյուն
Մկրտիչ
Վանկատում. Մ-կր-տիչ
Տողադարձ.
Մկր-տիչ
Ակնդետ
Վանկատում. ա-կըն-դետ
Տողադարձ.
ակըն-դետ
Լեռնաբնակ
Վանկատում. լեռ-նա-բնակ
Տողադարձ.
լեռնա-բնակ
Հեղաշրջում
Վանկատում. հե-ղա-շր-ջում
Տողադարձ.
հեղա-շրջում
Ստեփան
Վանկատում. Ս-տե-փան
Տողադարձ.
Ստե-փան
Գերբնական
Վանկատում. գեր-բնա-կան
Տողադարձ.
գերբնա-կան
Փայլփլուն
Վանկատում. փայլ-փլուն
Տողադարձ.
փայլ-փլուն
Հետաքրքրվել
Վանկատում. հե-տա-քր-քըր-վել
Տողադարձ.
հետա-քրքրվել
հետաքր-քրվել
հետաքրքր-վել
3․Գրել մեկ բառով՝ կատակ անել, բարև տալ, գլխի ընկնել, ձեռ առնել, սիրտ տալ, կարգի բերել, վայր բերել:
Կատակ անել — կատակել
Բարև տալ — բարևել
Գլխի ընկնել — հասկանալ
Ձեռ առնել — ծաղրել
Սիրտ տալ — քաջալերել
Կարգի բերել — կարգավորել
Վայր բերել — իջեցնել
4․Արտագրել տրված նախադասությունները՝ ընդգծված բառերի կողքին փակագծում գրելով համապատասխան հարցը:
ղավնիներն ու ճնճղուկները աշխուժորեն (ինչպե՞ս) թռչկոտում են այս ու այն կողմ իրենց համար կեր որոնելու։
Աստղերը հետզհետե (ե՞րբ) կորցնում են իրենց փայլը։
Թերակղզու հետևից բարձրանում է բոսորագույն (ինչպիսի՞) արեգակը։
5․Շարունակել պատմությունը 10-12 նախադասությամբ։
Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում բարձունքի վրա, կանգնած է ուշագրավ մի շինություն կերտված մոխրակապտավուն բազալտից: Դա Երևանի Մատենադարանն է…
որը ոչ միայն թանգարան է, այլև հայ մտքի և մշակույթի ամենամեծ պահոցը: Նրա հսկայական դռները կարծես բացվում են դեպի անցյալ, ուր պահպանվում են հազարամյա ձեռագրերը: Յուրաքանչյուր մագաղաթյա թերթ, յուրաքանչյուր նկարազարդում պատմում է հայ ժողովրդի դարավոր ուղու, նրա տառապանքների, հաղթանակների և անկոտրում ոգու մասին:
Մատենադարանի պատերն արձագանքում են Գրիգոր Նարեկացու աղոթքներին, Խորենացու պատմություններին և հազարավոր անանուն գրիչների անձնվեր աշխատանքին: Այնտեղ պահպանվող գանձերը լուռ վկայում են, թե ինչպես են հայերը, անգամ ամենադժվարին ժամանակներում, կարողացել պահպանել իրենց ինքնությունը և հավատը: Երբ քայլում ես նրա սրահներով, զգում ես քո կապը հայրենիքի և նախնիների հետ: Դա մի տեղ է, որտեղ անցյալը, ներկան և ապագան միահյուսվում են՝ հիշեցնելով, որ մենք ժառանգներն ենք մի հզոր և իմաստուն ազգի: