Խնդիր 1
Հայր և որդի որոշեցին քայլերով որոշել երկու ծառերի միջև եղած հեռավորությունը։ Հոր քայլի երկարությունը 70սմ է, իսկ տղայինը՝ 50սմ։ Պարզվեց, որ հոր և որդու ոտնահետքերը համընկան 13 տեղերում(հաշված նաև ծառերի մոտ)։ Քանի՞ մետր է ծառերի միջև հեռավորությունը։
42
Խնդիր 2
Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել թվերից զույգ, որոնց արտադրյալը կլինի զույգ։
1047552
Խնդիր 3
Մեկից քսան բնական թվերից քանի՞ եղանակով է հանարվոր ընտրել եռյակ, որոնց արտադրյալը կլինի զույգ։
1020
Խնդիր 4
Այգում ապրում են 70 կապույտ և կարմիր քամելեոններ։ Այն բանից հետո, երբ մի քանի կապույտ քամելեոն փոխվեցին կարմիր գույնի, պարզվեց, որ կապույտ քամելեոնների թիվը պակասեց հինգ անգամ, իսկ կարմիրների քանակը ավելացավ երեք անգամ։ Քանի՞ քամելեոն փոխեց գույնը։
40
Խնդիր 5
Քանի՞ հնգանիշ թիվ կարելի է կազմել 0 և 1 թվանշաններով։
24 = 16
Խնդիր 6
Դասարանի 13 աշակերտներից քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է ընտրել 11 հոգանոց ֆուտբոլի թիմ։
13 x 12 / 2 = 156 / 2 =78
Խնդիր 7
Վարդանը ցանկանում է ներկել նկարում պատկերված ուղղանկյուններն այնպես, որ ոչ մի հարևան կողմով ուղղանկյուններ միևնույն գույնի չլինեն։ Ամենաքիչը քանի՞ իրարից տարբեր գույներ կարող է օգտագործել Վարդանը այդպիսի ներկման համար։

2















