Օտտո ֆոն Բիսմարկի մասին

Օտտո ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի 1-ին Բրանդենբուրգյան պրովինցիայում (ներկայում՝ Սաքսոնիա-Անհալտ)՝ մանր ազնվականների ընտանիքում։ 1822-1827 թթ. Օտտոն սովորել է Պլամանի դպրոցում, որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվում սովորողների ֆիզիկական դաստիարակությանը։ 12 տարեկան հասակում նա թողեց Պլամանի դպրոցը, բայց շարունակեց մնալ Բեռլինում՝ հաճախելով Ֆրիդրիխ Մեծի անվան գիմնազիան: Երբ լրացավ Օտտոյի 15 տարին, նա տեղափոխվեց «Մոխրագույն վանքի մոտ» գիմնազիա: Գիմնազիան ավարտելուց հետո նա սկսում է սովորել Գեորգ Ավգուստի համալսարան (Գյոտինգեն): Բեռլինի Նոր մայրաքաղաքային համալսարանում դիսերտացիա է պաշտպանել քաղաքական տնտեսության և փիլիսոփայության թեմայով: 1862թ.-ին Բիսմարկին նշանակում են կառավարության ղեկավար, և սկսվում է Բիսմարկ կանցլերի դարաշրջանը: 1888թ. մահանում է Վիլհելմ 1-ինը, որից անմիջապես հետո մահանում է Ֆրիդրիխ 3-րդը, իսկ Վիլհելմ 2-րդ կայսեր հետ հակամարտությունը հանգեցնում է Բիսմարկի պաշտոնաթող լինելուն (1890թ.-ի մարտի 20-ին): Մնացած կյանքը Բիսմարկն անցկացնում է Համբուրգի մոտ գտնվող Ֆրիդրիխսրուի իր կալվածքում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից: Հենց այնտեղ էլ նա վախճանվում է 1898թ.-ի հուլիսի 30-ին:

ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻԻ Մասին

Ջուզեպպե Գարիբալդին եղել է իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ։ Ջուզեպպե Գարիբալդին ծնվել է 1807թ. հուլիսի 4-ին: Դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ.՝ «Վերածնունդ» կազմակերպությունում:

Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին ընդդեմ Իսպանիայի: 1848-1849թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին: 1859-1860թթ.-ի իտալական հեղափոխության օրերին գլխավորելով ջոկատը՝ ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել։

1866թ. կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: 1943-1945թթ. Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ XVII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ XVIII ԴԱՐՈՒՄ.ԾՐԱԳՐԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVII դ. երկրորդ կեսերին – XVIII դ. սկզբին: XVII դ. երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարը կազմակերպելու գործնական նոր ջանքերով։ Ուշագրավ էր, որ այս գործում, բացի Հայ առաքելական եկեղեցուց,
ներգրավվեցին նաև հայկական իշխանությունների մնացորդները և հայ վաճառականները։ Կարևոր դեր խաղացին Հայաստանի դժվարամատչելի անուններում դեռևս գոյություն ունեցող հայկական փոքր իշխանությունները՝ պաշտպանված լեռնային ամրոցներով։ Դրանք պահպանել էին իրենց ինքնավարությունը և նշանակալի դեր ունեցան ազատագրական շարժման գործում։ Հայաստանի ազատագրման գործընթացին մասնակցեցին նաև գաղթօջախների հայերը:

Ազատագրական պայքարի աշխուժացումը և Հայոց եկեղեցին։ XVII դ.կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան։ Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը։ Կաթոլիկ եկեղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին: Ազատագրման հույսեր էին փայփայում նաև հույները, ասորիներն ու վրացիները։Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի(Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումեր անելու ճանապարհով։ Նույն ժամանակ Եվրոպայի
օգնությամբ հակաօսմանյան պայքարին մասնակցեցին նաև հայ վաճառականները, հատկապես
Մահտեսի Մուրադը։ Արևմուտքից ակնկալություններ ուներ նաև Էջմիածինը։ 1677 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր գործիչներ։ Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Եվրոպա՝ աջակցություն ստանալու համար։ Պատվիրակությունը Կոստանդնուպոլսում էր, երբ կաթողիկոսը անսպասելիորեն մահացավ։ Պատվիրակները ստիպված վերադարձան Հայաստան՝ բացառությամբ երիտասարդ Իսրայել Օրիի։

Խնդրագրերից անցում ծրագրերի.Իսրայել Օրի։ Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից անցնում է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա։ Այստեղ ծառայում է բանակում և ստանում սպայի կոչում։ Այնուհետև մեկնում է Գերմանիա (Սրբազան հռոմեական կայսրություն), հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Ծառայության անցնելով կայսրընտիր իշխան Յոհան Վիլհելմի մոտ՝ հնարավորություն է ունենում նրա հետ քննարկելու Հայաստանի ազատագրության հարցը։ Վերջինս խոստանում է աջակցել Օրիին, եթե միայն Օրին ունենա պաշտոնական լիազորություն հայկական կողմից։ Յոհան Վիլհելմի խորհրդով Օրին վերադառնում է Հայաստան՝ հայ մելիքներից համապատասխան գրավոր փաստաթղթեր ստանալու նպատակով։ 1699 թ. Անգեղակոթում հրավիրված Սյունիքի մելիքների գաղտնի խորհրդաժողովը Օրիին հանձնում է մելիքների կնիքներով և ստորագրություններով թղթեր և լիազորում շարունակել բանակցությունները։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Յոհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության իր կազմած ծրագիրը՝ «Պֆալցյան ծրագիրը»։ Սակայն
միջազգային իրադրությունը Եվրոպայում զգալիորեն փոփոխվել էր. հակաօսմանյան տրամադրությունները մարել էին։ Արևմուտքից չստանալով որևէ շոշափելի օգնություն՝ Իսրայել Օրին մեկնում է Մոսկվա։ 1701 թ. նա Պյոտր I ցարին է ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը՝ «Մոսկովան ծրագիրը»։ Ցարը խոստանում է զբաղվել այդ գործով ռուսշվեդական (Հյուսիսային) պատերազմի բարեհաջող ավարտից հետո։ Հարավային Կովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պյոտրը միաժամանակ որոշում է Օրիի ղեկավարությամբ դեսպանություն
ուղարկել Պարսկաստան։
1708-1709 թթ. Օրին իրականացնում է իր ուղևորությունը։ Հարավային Կովկասում գտնվելու ողջ ընթացքում ակտիվորեն աշխատում է արմատավորել ազատագրական պայքարի գաղափարը և ապահովել Ռուսաստանի նկատմամաբ հայ ժողովրդի բարեհաճությունը։ Պարսկաստանից վերադարձի ճանապարհին նրան է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը։ Օրիի ծրագիրը, սակայն, մնում է անավարտ, քանի որ 1711 թ. նա մահանում է Աստրախանում։ Նրա գործը շարունակում են Արցախ վերադարձած կաթողիկոս Եսայի Հասան Ջալալանը և ուրիշներ։

Ազատագրական պայքարն Արցախում։ Գանձասար վանական համալիրը Շուշիի բերդը
1722 թ. Պարսկաստանի դեմ ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ստեղծված իրավիճակից փորձեց օգտվել Պյոտր Iը, որի վաղեմի նպատակն էր Մերձկասպան շրջանների գրավումը։ Ձեռնարկվեց Կասպիական արշավանքը։ Ռուսաստանի զինված օգնության ակնկալիքով օտար տիրապետությունը թոթափելու քայլեր ձեռնարկեցին վրացիներն ու հայերը։ Պյոտր Iը, սակայն, ընդհատեց արշավանքը և վերադարձավ Աստրախան։ Ռուսական զորքերին սպասող վրացհայկական զորքերը, որոնց առաջնորդներն էին Վախթանգ VIն ու կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը, ցրվեցին։ Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ՝ սղնախներ։ Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների։
Ռուսների արշավանքն անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը, որը ևս փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և ներխուժեց Պարսկաստան։ Օսմանցիների նպատակն էր փակել ռուսական զորքերի առաջխաղացման ուղիները։ Այսպիսով՝ Արցախի ուժերը ստիպված էին մարտնչել նաև ավելի հզոր ու վտանգավոր թշնամու՝ օսմանյան նվաճողների դեմ։ 1723 թ. օսմանյան զորքերը Թիֆլիսը գրավելուց հետո շարժվեցին դեպի Գանձակ։ Այստեղ ծավալված մարտերում հայերի, վրացիների և տեղի մուսուլմանների միացյալ ուժերը պարտության մատնեցին օսմանյան զորքերին։ Հայերն ու տեղի մուսուլմանները փոխօգնության պայմանագիր կնքեցին՝ ընդդեմ օսմանցիների։ Նույն նպատակով Արցախի զորահրամանատարները համաձայնության եկան նաև Պարսկաստանի հետ։ Ազատագրական շարժման համար նոր մարտահրավեր դարձավ 1724 թ. կնքված ռուսօսմանյան պայմանագիրը։
Դրանով ամրագրվում էր Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելը։ Վրաստանն ու Հայաստանն անցնելու էին Օսմանյան կայսրությանը։ 1724 թ. Երևանը գրավելուց
հետո Օսմանյան կայսրությունը ձեռնամուխ եղավ Արցախի և Սյունիքի նվաճմանը։ Հաջողվեց գրավել Գանձակը։ Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ՝ չնայած հայկական ուժերի համառ դիմադրությանն ու անգամ որոշ հաջողություններին։ Հիշատակելի են հատկապես Վարանդայի և Շուշիի մարտերում ունեցած հաջողությունները։ Արցախում առավելությունն օսմանյան զորքերին անցավ 1728 թ.։ Այդ նույն տարում մահացավ Գանձասարի կաթողիկոս ՀասանՋալալանը։ Ակտիվացան հայ առաջնորդների միջև ներքին տարաձայնությունները. ոմանք ցանկանում էին բանակցել օսմանցիների հետ, մյուսները՝ շարունակել պայքարը մինչ ռուսների օգնությունը։ Այդ պայմաններում հայկական զորամասերն աստիճանաբար կազմալուծվեցին։ Օգնական զորք ստանալու նպատակով Ռուսաստան մեկնած Ավան և Թարխան յուզբաշիների (հարյուրապետեր) գլխավորած պատվիրակությունը, օգնություն չստանալով, այլևս չվերադարձավ Արցախ՝ ծառայության անցնելով ռուսական բանակում։

Ազատագրական պայքարը Սյունիքում։ Տեղի հայ ազատագրական շարժման
մյուս կարևոր կենտրոնը դարձավ Սյունիքը։ Հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք եկած հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի մելիքների ուժերը և
ապստամբեց պարսկական տիրապետության դեմ։ Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում։ Շարժու այնքան ազդեցիկ էր, որ պայքարին մասնակցելու եկան անգամ Լեհաստանի և Ղրիմի հայերը։ Սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թ. գարնանը։ Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով
թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Օսմանցիները չկարողացան ներթափանցել բերդ։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի գլխավորած
խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝
պարտության մատնել նրան։ Դրան հաջորդած Մեղրիի հաղթանակից հետո Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Սեֆյան շահ Թահմասպ IIի հետ՝ հակաօսմանյան շարժումը համատեղ կազմակերպելու առաջարկով։ Վերջինս իր հատուկ հրովարտակով ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունյաց երկրում, անգամ արտոնեց նրան դրամ հատել։ Սակայն այս ձեռքբերումը տևական չեղավ. Դավիթ Բեկի հանկարծակի մահվանից հետո (1728 թ.) նրա հետևորդների շրջանում ակտիվացան կա՛մ ռուսական, կա՛մ պարսկական, կա՛մ էլ օսմանյան աջակցությունն ակնկալող ուժերը։ Իրավիճակը չշտկվեց, անգամ այն ժամանակ, երբ ազատագրական պայքարի գլուխ անցած Մխիթար Սպարապետը մի շարք ռազմական հաջողություններ ունեցավ օսմանցիների դեմ։ Տարաձայնությունների հետևանքով ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։
Հայ զինվորականության շրջանում ծայր առած տարաձայնությունները պառակտեցին ուժերը։
1730 թ. Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Չնայած Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումերը վերջնական հաջողության չհասան, սակայն ազատագրական պայքարը դուրս եկավ ծրագրային և ինքնապաշտպանական փուլերից։ Այն վերածվեց լավ կազմակերպված և հետևողական ռազմական շարժման։

Առաջադրանքներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։

XVI-XVII դարերում հայոց ազատագրական շարժման ղեկավարման հիմնական դերակատար դարձավ Հայոց եկեղեցին, քանի որ այն համարվում էր հայ ինքնության և պետականության հիմնական կրողը։


բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։

Հայ առաջնորդները Հայաստանի ազատագրման հարցը կապում էին արևմտաեվրոպական երկրների հետ, քանի որ Եվրոպայում արդեն ձևավորվում էր հակաօսմանյան կոալիցիա, իսկ կաթոլիկ եկեղեցին փորձում էր նպաստել քրիստոնյա ժողովուրդների ազատագրմանը։

գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։

Օրիի «Պֆալցյան» ծրագիրն իրատեսական չէր, քանի որ եվրոպական երկրները չունեին հստակ հետաքրքրություն Հայաստանի ազատագրման հարցում և հիմնականում զբաղված էին իրենց ներքին հակամարտություններով։

1.Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր կարևոր
ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում։ Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք։՛

Սղնախները կարևոր էին, քանի որ դրանք ծառայեցին որպես ռազմական դիմադրության կենտրոններ օտար բռնատիրության դեմ։ Արցախում և Սյունիքում ստեղծված սղնախները ոչ միայն պաշտպանական ամրություններ էին, այլև կազմակերպված դիմադրության հիմքեր, որտեղ կենտրոնացվում էին հայ ազատագրական ուժերը։

2.Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժուերը չհասան
վերջնական հաջողության։

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումները չհասան վերջնական հաջողության մի քանի պատճառներով.

Ռազմավարական աջակցության պակաս՝ եվրոպական երկրները չաջակցեցին, իսկ Ռուսաստանի ներգրավվածությունն էլ ընդհատվեց։

Թշնամիների գերազանցող ուժերը՝ թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Պարսկաստանը մեծ ռազմական ուժեր ունեին, որոնք դժվար էր հաղթել միայն հայկական ուժերով։

Ներքին տարաձայնություններ՝ հայ առաջնորդների միջև հակասությունները թույլ չտվեցին միասնական և հետևողական պայքար վարել։

Մշտական հարձակումներ տարբեր ուղղություններից՝ հայերն ստիպված էին կռվել ինչպես պարսիկների, այնպես էլ օսմանցիների դեմ՝ միաժամանակ չունենալով հուսալի դաշնակիցներ։

3.Գնահատի՛ր։ Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ IIի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:

Շահ Թահմասպ II-ի որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա ցանկանում էր հակազդել Օսմանյան կայսրությանը։ Պարսկաստանը, լինելով թուլացած վիճակում, հետաքրքրված էր հայերի աջակցությամբ՝ թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։

Մխիթար Սպարապետի մասին

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է XVII դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։

Սպարապետի ժամանումը Սյունիք

XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։

Սյունիքի ազատագրական պայքար 17-դարում

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

Դեկտեմբեր 9-13,8-րդ դասարան Հայաստանը և օսմանա-սեֆյան պատերազմները (XVI դ. և XVII դ.առաջին կեսին)

1. Օսմանա-սեֆյան պատերազմների ազդեցությունը առևտրային ուղիների և տնտեսական գործունեության վրա

Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև պատերազմները լուրջ ազդեցություն ունեցան տարածաշրջանի առևտրային ուղիների վրա՝ հատկապես Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների:

  • Առևտրային ուղիների վտանգավորություն. Պատերազմական գործողությունները դարձնում էին առևտրային ուղիները վտանգավոր առևտրականների համար։ Թալանը, կողոպուտները և պատերազմական բախումները դժվարացնում էին ապրանքների տեղափոխումը։
  • Ուղիների փոփոխություն. Շատ առևտրականներ նախընտրում էին շրջանցել հակամարտության գոտիները, ինչը հանգեցնում էր Հայաստանի տարածքով անցնող հայտնի առևտրային ուղիների՝ այդ թվում հայտնի «Մետաքսի ճանապարհի»` տնտեսապես անկմանը։
  • Տնտեսական անկում. Քանի որ առևտրականներն այլ ուղիներ էին ընտրում, Հայաստանի քաղաքները կորցնում էին իրենց միջնորդային դերը տարածաշրջանային առևտրի մեջ։ Բնակչությունը կորցնում էր իր եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, ինչը նպաստում էր տնտեսական անկմանը։

2. Քարտեզի մեկնաբանում. Ո՞ր տարածքներն էին վիճարկվում Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև

Օսմանյան կայսրությունը և Սեֆյան Պարսկաստանը վիճարկում էին Կովկասի և արևելյան Անատոլիայի տարածքները, հատկապես այն գոտիները, որոնք անցնում էին Հայաստանի միջով:

  • Վիճարկվող տարածքներ.
    • Արևմտյան Հայաստան (կենտրոնը՝ Էրզրում) — այս տարածքը վերահսկում էին օսմանցիները։
    • Արևելյան Հայաստան (կենտրոնը՝ Երևանի խանություն) — այս տարածքը հաճախ վերահսկում էին սեֆյանները։
    • Կենտրոնական տարածքներ — Վանի, Բայազետի, Նախիջևանի և Երևանի շրջանները հաճախ դառնում էին մարտական գործողությունների կենտրոններ։

Այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական մեծ նշանակություն ուներ, քանի որ այստեղով էին անցնում Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածները, և այդտեղի բերդերը (Երևանի բերդ, Նախիջևանի բերդ) հզոր ռազմական հենակետեր էին։


3. Օսմանյան սուլթանության և Սեֆյան Պարսկաստանի բախման հիմնական պատճառները (XV-XVI դդ.)

Օսմանյան սուլթանությունը և Սեֆյան Պարսկաստանը պատերազմում էին մի քանի ռազմավարական, քաղաքական և կրոնական պատճառներով:

  • Ռազմավարական պատճառներ. Երկու կայսրություններն էլ փորձում էին վերահսկել Կովկասյան տարածաշրջանը՝ հատկապես Հայաստանի տարածքը, քանի որ այն ուներ ռազմական և առևտրային մեծ նշանակություն:
  • Տնտեսական պատճառներ. Հայաստանի տարածքով անցնող առևտրային ուղիների վերահսկումը հնարավորություն էր տալիս հսկելու Մետաքսի ճանապարհի եկամուտները:
  • Կրոնական պատճառներ. Օսմանյան սուլթանությունը ներկայացնում էր սուննի իսլամը, իսկ Սեֆյանները՝ շիա իսլամը։ Այս կրոնական տարբերությունը հաճախ օգտագործվում էր որպես գաղափարական հիմնավորում ռազմական բախումների համար։
  • Քաղաքական իշխանություն. Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը մրցակցում էին իրենց հզորությունը տարածելու համար, հատկապես Կովկասում և Մերձավոր Արևելքում։

4. Օսմանյան-սեֆյան հակամարտության հետևանքները Հայաստանի մշակութային կյանքի և ժողովրդագրական պատկերի վրա

Օսմանա-սեֆյան պատերազմների հետևանքները աղետալի էին Հայաստանի բնակչության համար։

  • Ժողովրդագրական փոփոխություններ.
    • Դեպորտացիաներ. Սեֆյան շահ Աբասը 1604 թ.-ին իրագործեց Հայաստանի բնակչության բռնի տեղահանում (ավելի քան 300,000 հայերի տեղափոխում Պարսկաստանի խորքերը), որը հայտնի է որպես «մեծ սուրհունդ»։
    • Բնակչության կորուստներ. Պատերազմների, կողոպուտների և բռնագաղթերի պատճառով բնակչության թիվը զգալիորեն նվազեց։ Բազմաթիվ գյուղեր և քաղաքներ ավերվեցին։
    • Պատերազմական բախումներ. Կանոնավոր ռազմական բախումները ավերեցին գյուղերն ու քաղաքները՝ բերելով սովի ու բռնության տարածում։
  • Մշակութային հետևանքներ.
    • Մշակութային ժառանգության կորուստ. Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիներն ու վանքերը հաճախ ավերվում էին կամ վերածվում ռազմական հենակետերի։
    • Մշակութային ազդեցություններ. Բռնի տեղահանությունները խաթարեցին մշակութային կյանքը, քանի որ արհեստավորները, նկարիչները և վարպետները տեղափոխվեցին Սեֆյան Պարսկաստանի տարածք։ Արդյունքում հայկական մշակույթը զարգացավ նաև Սպահանում (Նոր Ջուղա)։

5. Հայազգի գործիչների քայլերը Հայաստանի ազատագրման ուղղությամբ և նրանց անհաջողության պատճառները

XVI դարում հայ գործիչները փորձում էին օգտվել Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև հակամարտություններից՝ Հայաստանին ազատություն բերելու համար։

  • Հայոց դիվանագիտական ջանքերը. Հայ գործիչները փորձում էին կապ հաստատել եվրոպական տերությունների (հատկապես՝ Հաբսբուրգյան կայսրության, Հռոմի պապի և Լեհաստանի թագավորության) հետ՝ աջակցություն ստանալու նպատակով։
  • Դավիթ Բեկի շարժումը. Այս շրջանում տեղի ունեցան հայկական զինված ապստամբություններ։ Հայերը փորձում էին զենքի ուժով պաշտպանել իրենց համայնքները, սակայն պարբերաբար պարտություն էին կրում՝ գերակշռող օսմանյան կամ սեֆյան զորքերի դեմ։
  • Անհաջողության պատճառներ.
    • Ռեսուրսների պակաս. Հայերն ունեին սահմանափակ թվով զինյալներ և ռազմավարական ռեսուրսներ։
    • Արտաքին ուժերի անվստահություն. Չնայած հայ գործիչները փորձում էին եվրոպական տերություններից աջակցություն ստանալ, օտար տերությունները չէին դիտարկում Հայաստանը որպես ռազմավարական կարևոր տարածաշրջան։
    • Երկու կայսրությունների թշնամանք. Քանի որ հայերը գտնվում էին օսմանյան և սեֆյան կայսրությունների ազդեցության գոտիներում, նրանց ապստամբական շարժումներն ընկալվում էին որպես սպառնալիք երկու կողմերի համար։

Դեկտեմբեր 2-6,8-րդ․դասարան

1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Լենկ
Թեմուրի ասպատակությունները Հայաստանի
բնակչության և քաղաքային կյանքի վրա։ Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց կամ տարվեց ստրկության, թեև եղան նաև համառ դիմադրություններ։ Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։
2. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 1441 թ.
Էջմիածնում հայոց հայրապետական աթոռի
վերահաստատումն Էջմիածնում։ Այս իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։
3. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ քաղաքականություն էր
վարում Ջհանշահը հայերի նկատմամբ, ինչո՞ւ։ Ջհանշահի հայերի նկատմամբ վարած քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես բարեկամական և գործնական, որտեղ նա չէի պատրաստվում խախտել հայերի տնտեսական և կրոնական իրավունքները, բայց նաև մտահոգված էր նրանց հնարավոր ազդեցությամբ արտաքին հարաբերությունների վրա: