Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թ և տևեց մինչև 1918 թ Պատերազմին մասնակցեցին աշխարհի շատ երկրներ բաժանված երկու դաշինքների մեջ՝ Եռյակ համաձայնություն (Ֆրանսիա Անգլիա Ռուսաստան) և Եռյակ դաշինք (Գերմանիա Ավստրո-Հունգարիա Իտալիա իսկ հետո նաև Օսմանյան կայսրությունը)
Պատերազմի պատճառներից կարևորներն էին գաղութների համար մրցակցությունը տնտեսական հակասությունները զինված ուժերի մրցավազքը և Բալկաններում լարված իրավիճակը Պատերազմի անմիջական պատճառ դարձավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում
Պատերազմը դարձավ շատ դաժան օգտագործվեցին նոր տեսակի զենքեր, զոհվեցին միլիոնավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ 1917 թ Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ 1918 թ Գերմանիան և նրա դաշնակիցները պարտություն կրեցին
Պատերազմն ավարտվեց Վերսալի պայմանագրով որը փոխեց աշխարհի քաղաքական քարտեզը և դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմքերը