ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ

Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝

  • Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
    տանիլ ու կատուին վիզէն կախել…
    Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…։

Անգամ մը- մի անգամ

Մուկեր-Մկներ

կը հաւաքուին- հավաքվում եին

Խորհելու-մտածելու

թե ինչ ընեն կատուին-որ ինչ անեն կատուին

եկեք կատուին վիզէն զանգակ մը կախենք-եկեք կատուի վզից զանգակ կախենք

կատուն երեւալուն պէս,-կատուն երբ երևած
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։-կա

Սուրբ Սարգիս զորավարի մասին

Սուրբ Սարգիս զորավարը(լատ. Սերգիուս) հայոց ամենասիրված սրբերից է։ Ծնվել է Գամիրքի Մաժաք քաղաքում մոտ. 330 թ.սպանվել է 363 թ.Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար)։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ 

Սուրբ Սարգիս (տոն)

Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ. Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։