Day: 28.02.2022
Թեմա՝ Կոտորակների հանում
1.Կատարե՛ք կոտորակների հանում:
63/15 – 48/15=1
100/19 – 31/19=69/19
8/7 – 1=1/7
10/197 – 4/197=6/197
2.Անկանոն կոտորակից նույն հայտարարն ունեցող ի՞նչ կանոնավոր կոտորակ պետք է հանել, որպեսզի պատասխանը բնական թիվ լինի.
10/3 — 1/3 -9/3 = 3
29/7 — 1/7 — 1/7 = 4
62/11 — 7/11= 4
3.ABC եռանկյան պարագիծը 12/7 սմ է: Հայտնի է, որ AC = 5/7 սմ, AB = 3/7 սմ: Գտե՛ք BC կողմի երկարությունը:
5/7+3/7=8/7
12/7-8/7=4/8=1/4
4.Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:
82/105 +* = 91/105
* + 11/12 = 29/12
5.Կատարե՛ք կոտորակների հանում:
27/24 – 19/32
25/81 – 5/18
35/48 — 17/36
43/64 – 15/24
81/56 – 3/14
72/169 – 5/26
6.Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի՝
4/9
17/5
18/13
Մովսես Խորենացի հետաքրքիր պատմություն
Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ: Նա 14 դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանասիրության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայել է իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրության նյութ: Ավելի քան 10 դար այս գրվածքը եղել հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար: Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը-տիեզերահռչակյալ քերթող: Պատմահայր, Քերթողահայրն (իբրև հատուկ նրան սեփական տիտղոս): Նրան կոչել են հայ Հերոդոտոս:
Խորենացու մասին կենսագրական տեղեկություններ քիչ ունենք: Նրանցից մեծ մասը հաղորդում է ինքը հեղինակը Պատմության մեջ պատահական կերպով: Սրանց վրա պետք է ավելացնել ժամանակով նրան մոտիկ ու նրան ծանոթ Ղազար Փարպեցու կարճառոտ, բայց շատ կարևոր վկայությունը: