Պարապմունք 26

Հարցերի քննարկում: Բանավոր հաշվարկ: Խնդիրներ տոկոսի վերաբերյալ:

1. Ավազանում 600մ3 ջուր կար։ Դրանից 150մ3 -ը արտահոսեց։ Ավազանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

2. Գրադարանում կա 50.400 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

3. Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։

4.Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

5. Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`
ա) 20 %-ը հավասար է 125-ի,
բ) 110 %-ը հավասար է 770-ի,
գ) 35 %-ը հավասար է 140-ի,
դ) %-ը հավասար է -ի։

6. Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-ի չափ ալյուր։ Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։
(375×100):75=500կգ
7. Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %-ն է։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

(18×100):120=15մմ լայնություն

(18+15)x2=66սմ