Ֆինան առաջանում է, երբ մարդը վատ եփված կամ քիչ տապակված միս է ուտում: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը
Եզան երիզորդը ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:
Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով
Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:
Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը: Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:
Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը
Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
Դա կլոր և տապակ որդերը
Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում
Նա ապրում է մարդու աղիներում և այնտեղից սնվում են։Մարդ նրա հանդիսանում է հիմնական տեր։
Ձկները ջրային ողնաշարավոր կենդանիներ են։ Նրանք ունեն խռիկներ, լողակներ և թեփուկներ։ Խռիկների միջոցով ձկները շնչում են։ Լողակները ձկներին օգնում են շարժվել ջրում։ Թեփուկները ծածկում են նրա մաշկը և պաշտպանում ձկներին վնասվածքներից։
Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում
Ձկները կարևոր նշանակություն ունեն բնության մեծ և մարդու կյանքում։ ձկները մարդկանց համար ուտելիք են համարվում։
Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։
Տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։
Բոլոր քորդավորները ունեն որոշակի օրգան, որը կոչվում է “քորդա”։ Քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։ Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ բայց որոշ քորդավորների մոտ իրենք վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։
Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ կամ 300 միկրոմետր): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկարությունը հասնում է մինչև 20-24 և նույնիսկ 33 մետրի։
Այսպիսով – իմանալով, որ 33 մետրը դա 34000 մմ դա նշանակում է, որ ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ ավելի մեծ է քան ամենափոքրը։
Ի՞նչ է քորդան
Ինչպես ես նշեցի վերին՝ քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։
Խնդիր: Քառակուսու կողմը 2 դմ է: Որոշիր, թե ինչպե՞ս կփոխվի քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծանա 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ:
Քառակուսու կողմը, դմ
2
6
8
10
Քառակուսու պարագիծը, դմ
8
24
32
40
Նկատում ենք, որ քառակուսու կողմը 3 անգամ մեծացնելիս (2 դմ էր, դարձավ 6 դմ), նրա պարագիծը ևս մեծացավ 3 անգամ (8 դմ էր, դարձավ 24 դմ):
Նույն ձևով, եթե քառակուսու կողմը մեծանում է 4 անգամ (2 դմ էր, դարձավ 8 դմ), ապա նրա պարագիծը ևս մեծանում է 4 անգամ (8 դմ էր, դարձավ 32 դմ):
Գալիս ենք եզրակացության, որ եթե քառակուսու կողմը մի քանի անգամ մեծանում է, ապա նույնքան անգամ մեծանում է նրա պարագիծը:
Ասում են, որ քառակուսու պարագիծը ուղիղ համեմատական է քառակուսու կողմին:
Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
Ուշադրություն
Եթե երկու մեծություններն ուղիղ համեմատական են, ապա նրանց համապատասխան արժեքների հարաբերությունները հավասար են:
Ստուգենք այս պնդումը վերևի խնդրի օրինակի վրա:
Յուրաքանչյուր դեպքում հաշվենք քառակուսու կողմի և պարագծի հարաբերությունները:
2/8=6/24=8/32=10/40=1/4
Ուղիղ համեմատականությունը տրվում է բանաձևի միջոցով:
y=kx բանաձևը կոչվում է ուղիղ համեմատական կախման բանաձև, որտեղ y-ը և x-ը փոփոխական մեծություններն են, իսկ k-ն՝ հաստատուն է:
k հաստատունը կոչվում էհամեմատականության գործակից:
Հարցեր և առաջադրանքներ:
1․ Ո՞ր մեծություններն են կոչվում ուղիղ համեմատական:
Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
2․ Գրել ուղիղ համեմատականության տրման բանաձևը:
Ուղիղ համեմատականության գրաֆիկը անցնում է կոորդինատների սկզբնակետով;
3․ Ինչպե՞ս է կոչվում k հաստատունը: k հաստատունը կոչվում էհամեմատականության գործակից:
4․ Պարզել, թե արդյո՞ք մեծությունների բերվող կախվածությունը ուղիղ համեմատականություն է:
ա) Կախվածությունը հաստատուն արագությամբ շարժվող մեքենայի անցած ճանապարհի և ծախսած ժամանակի միջև: Ճիշտ է։
բ) Կախվածությունը կնոջ տարիքի և նրա գլխարկի չափի միջև: Ճիշտ չե։
5․ Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են: Լրացնել դատարկ վանդակները:
Զանգված կգ
1
2
3
4
5
Գին (դրամ)
200
400
600
800
1000
6․ Լրացնել հետևյալ աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրվածի եռապատիկ թվին:
տրված թիվը
2
3
4
5
եռապատիկ թիվը
6
9
12
15
7․ Լրացնել աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրված թվի հինգերորդ մասին:
տրված թիվը
−40
−35
−30
−15
թվի հինգերորդ մասը
-8
-7
-6
-3
8․ Հայտնի է, որ աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են: Լրացնել աղյուսակը:
Զանգված (կգ)
1
2
3
4
5
Գին (դրամ)
150
300
450
600
750
9․ Աղյուսակում բերված են երկու ուղիղ համեմատական մեծությունների արժեքներ: Լրացնել աղյուսակի դատարկ պատուհանները:
Երկարություն (դմ)
1
2
3
4
5
Զանգված կգ
10
20
30
40
50
10․ Ո՞ր դեպքում են մեծություններն ուղիղ համեմատական:
Շեղանկյան անկյունը և շեղանկյան մակերեսը:
Հրավիրված հյուրերի թիվը և պատվիրված խմորեղենի քանակը:
Արշավախմբի անդամների թիվը և մեկ օրվա սննդամթերքի քանակը (սննդամթերքի ընդհանուր քանակը չի փոխվում):