Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։ 

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

սիրել-սիրող, սիրած, սիրելիս

գրել-գրող, գրած, գրելիս

կարդալ-կարդացող, կարդացած, կարդալիս

գնալ-գնացող, գնացած, գնալիս

փախչել-փախչող, փախչած, փախչելիս

գտնել-գտնող, գտնված, գտնվելիս

մոտենալ-մոտեցող, մոտեցած, մոտենալիս

հարստանալ-հարստացող, հարստացած, հարստանալիս

թռչել-թռչող, թռչացած, թռչելիս

վախեցնել-վախեցող, վախեցած, վախենալիս

հանգչել-հանգչող, հանգած, հանգչելիս

հանգցնել-հանգցնող, հանգցրած, հանգցնելիս

եռացնել-եռացնող, եռացրած, եռացնելիս

եռալ-եռացող, եռացած, եռալիս

սիրվել-սիրվող, սիրված, սիրվելիս

գտնվել-գտնվող, գտնված, գտնվելիս

թռչկոտել-թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

կտրատել-կտրատող, կտրատած, կտրատելիս

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

տեսնել-ե խոնարհում

անցնել-ե խոնարհում

զարկվել-ե խոնարհում

խաբել-ե խոնարհում

գցել-ե խոնարհում

վարձել-ե խոնարհում

կապել-ե խոնարհում

անցյալ-ա խոնարհում

գողանալ խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Եռացող ջուրը թափվում էր կաթսայից։

Գիշերը երեխան վախեցած լաց էր լինում։

Թռչելիս ագռավը խփնվեց ծառի և ցած ընկավ։

Ամեն առավոտ դպրոց գնալիս ես հանդիպում եմ իմ ընկերոջը։

Հնագետները կարողացան գտնել հին վազ, որին ավելի էր քան 100 տարի։

Պարապմունք 50

Թեմա՝ Ֆունկցիայի սահմանումը, պարզագույն օրինակներ։

Դիցուք X-ը որևէ թվային բազմություն է: Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի f օրենքով համապատասխանության մեջ է դրվում ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ X բազմության վրա տրված է y=f(x) ֆունկցիան:  

x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ ֆունկցիայի արժեք: X բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ:

y=f(x) բանաձևում՝

x-ը անկախ փոփոխականն է, կամ արգումենտը,

y-ը կախյալ փոփոխականն է, կամ ֆունկցիայի արժեքը x կետում,

f-ը կանոնն է, որով ամեն x արգումենտի համար գտնվում է ֆունկցիայի y արժեքը:

Ուշադրություն

Ֆունկցիան տալու համար պետք է նկարագրել f օրենքը (կանոնը, եղանակը), որի օգնությամբ X բազմության ցանկացած x-ի համար կարելի է գտնել ֆունկցիայի y արժեքը:

Օրինակ

Ֆունկցիայի օրինակ է x և y փոփոխականների միջև y=2x առնչությունը:

Այս դեպքում կանոնը հետևյալն է՝ ցանկացած x թիվ պետք է կրկնապատկել, ստացված կրկնապատիկ թիվը՝ y=2x-ը կլինի ֆունկցիայի արժեքը x կետում:

Քանի որ ցանկացած թիվ կարելի է կրկնապատկել, ապա այս ֆունկցիան իմաստ ունի ցանկացած x-ի համար: Սա նշանակում է, որ ֆունկցիայի որոշման տիրույթը՝  X բազմությունը, ամբողջ թվային առանցքն է:

Այս օրինակում ֆունկցիան տրվում է բանաձևի (y=2x) միջոցով: Գոյություն ունեն f օրենքը նկարագրելու (ֆունկցիայի տրման) այլ եղանակներ:  

Ֆունկցիայի տրման եղանակները

1. Գրաֆիկական եղանակ: Ֆունկցիան տրվում է գրաֆիկի (դիագրամի, սյունապատկերի) միջոցով:

Եթե ունենք y=f(x),x∈X ֆունկցիան, և xOy հարթության վրա նշված են (x;y) տեսքի բոլոր կետերը, որտեղ x∈X, և y=f(x), ապա այդ կետերի բազմությունը կոչվում է y=f(x),x∈X ֆունկցիայի գրաֆիկ:

Օրինակ

y=kx՝ուղիղ գիծ:  

taisne.png

2. Անալիտիկ եղանակ: Ֆունկցիան տրվում է բանաձևի միջոցով:

y=2x+5 y=|x|

3. Աղյուսակային եղանակ: Ֆունկցիան տրվում է աղյուսակի միջոցով:

x1234
y36912

4. Թվազույգերի եղանակ: Ֆունկցիան տրվում է թվազույգերով՝ (1;2), (2;4), (3;6)

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչ է ֆունկցիան։

Դիցուք X-ը որևէ թվային բազմություն է: Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի f օրենքով համապատասխանության մեջ է դրվում ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ X բազմության վրա տրված է y=f(x) ֆունկցիան:  

2․ Ինչպե՞ս են անվանում x-ը և y-ը։

x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ ֆունկցիայի արժեք:

3․ Ի՞նչ եղանակներով կարելի է տալ ֆունկցիան։

1. Գրաֆիկական եղանակ: Ֆունկցիան տրվում է գրաֆիկի (դիագրամի, սյունապատկերի) միջոցով:

2. Անալիտիկ եղանակ: Ֆունկցիան տրվում է բանաձևի միջոցով:

3. Աղյուսակային եղանակ: Ֆունկցիան տրվում է աղյուսակի միջոցով:

4. Թվազույգերի եղանակ: Ֆունկցիան տրվում է թվազույգերով՝ (1;2), (2;4), (3;6)

4․ Արդյո՞ք  այս s=2v արտահայտությունը ֆունկցիա է:

ա) այո բ) ոչ

5․ Ո՞րն է s=3v ֆունկցիայի կախյալ փոփոխականը:

ա) v բ) s գ) արտահայտությունը ֆունկցիա չէ

6․ Ֆունկցիան տրված է աղյուսակով: 

x3511
y71123

Լրացնել․

y=2x+1

ա) Եթե արգումենտի արժեքը 4-ն է, ապա ֆունկցիայի արժեքը հավասար է 9 ։

բ) եթե ֆունկցիայի արժեքը հավասար է 15-ի, ապա արգումենտը հավասար է 7։

7․ Գտնել  y=(x−3)/(x−1) ֆունկցիայի որոշման տիրույթը:

Որոշման տիրույթը 1 է։

 8․ա) Ո՞ր թիվը չի պատկանում f(x)=(2x+1)/(x−2) ֆունկցիայի որոշման տիրույթին: 

ա) 3 բ) −2 գ) 1 դ) 2

բ) Գտնել ֆունկցիայի արժեքը՝ f(3)-ը:

f(3)=(6+1)/(3-2)=7

9․ Ֆունկցիան տրված է y=2x+7 բանաձևով։ Գտնել y(-2), y(3), y(8):

10.