Ֆիզիկա

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը եկել է հունարեն ՙՙֆյուզիս՚՚ բառից, որը թարգմանաբար նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է բացատրել այն ամենը, ինչը տեղի է ունենում բնության մեջ:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը և այն ամենը ինչը տեղի ունենում բնության մեջ:

4.քննարկել  ինչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության երևույթ ասելով ես պատկերացնում եմ այն ամենը ինչը տեղի է ունենում բնության մեջ:

6.ինչ է նյութը։

Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմիները կոչվում է՝ նյութ:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ձայնային, ատոմային և միջուկային:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկան ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, գրիչ, մատիտ և այլն:

10.ինչ է մատերիան

Այն ամենի ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն գիտության մեջ անվանում են մատերիա

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Մենք ձեռք ենք բերում գիտելիքներ բնության երևույթների մասին դիտումների և փոևձերի օգնությամբ:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Փորձը մենք կարող ենք կրկնել այնքան ինչքան պետք է, իսկ դիտումների ժամանակ, մենք ունենք ընդհամենը մեկ փորձ:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Մաթեմատիկայում վարկածը չապացուցված ենթադրություն կամ թեորեմ է, որը ճշմարտանման է։ Օրենքը ապացուցված փաստն է:

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ (քանոն), ժամանակինը՝  1 վրկ (ժամացույց), զանգվածը ՝ 1 կգ (կշեռք):

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդհունված է համարել, որ այն հավասար է, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Բավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը: V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը: S = V · t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը: t = S : V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
Եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, մարմինը շարժվում է իներցիայի շնորհիվ:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա
Այլ մարմինների ազդեցության բացակայությանբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթն կոչվում է իներցիա:

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Արագությունը ակնթարթորեն չփոխելու հատկությունը անվանում են իրենտություն։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Գործնականում օգտագործվում են այս միավորները՝
տ=1000 կգ, 1 գ=0,001 կգ, 1 մգ =0,000001 կգ։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Որպես զանգվածի չափանմուշ է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Զանգվածի այդ միավորն անվանում են կիլոգրամ /կգ/:

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)
p = m/V (խտություն = զանված/ծավալ)

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը
կգ/մ3, գ/սմ3

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)
Ծավալ = զանգված ։ խտություն

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

Զանգված = ծավալ * խտություն

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծութունն է :

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը՝ կոչվում է դեֆորմացիա:

62.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Սպունգի սեղմվելը, թղթի ծալելը:

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ: Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ:

Առաձգական դեֆորմացիա է սպունգի սեղմվելը, իսկ պլաստիկ է թուղթը պատռելը:

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխման հակառակ ուղղությամբ կոչվում է առաձգականության ուժ։

67.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=k∙x

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է։

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Մարդու քայլելը, իրը սեղանի վրա մնալը և այլն:

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խողընդոտող ուժով։

73.Թվարկել շփման տեսակները:
Դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ, գլորման շփման ուժ:

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Խիտ հեղուկներով (մեղր, բևեկնախեժ, և այլն), ավազով, հղկաթուղթով, և այլն։

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Նոսր հեղուկներով (ջուր, յուղ, և այլն), և այլն։

76.Որ ուժն է կոչվում համազոր:
Համազոր ուժը այն ուժն է, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս։

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, եր

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին: A=Fs

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Աշխատանքը արտահայտվում է A միավորով:

80.Ի՞նչն է կոչվում հզորություն
Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը `t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը: N=A/t

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=N/t

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Մեխանիկակ աշխատանք կատարելու համար մադրկ օգտագործել են զանազան հարմարանքներ։ Այն մեխանիկական սարքերը որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակը, թեք հարթությունը, ճախարակը, ոլորանը և պտուտակ։

84.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար՝ ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Շարժական և անշարժ:

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Երբ բեռի շարժման ժամանակ շարժվում է նա ճախարակը,  այն կոչվում է շարժական ճախարակ:

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակաձակը:

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը սահմանող  բանաձևը:

p=F/S

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։
Արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։ Գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու, այլ ոչ թե մոտենալու, քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։ Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։ Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։ Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

100․Ճնշման բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշում: Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101.Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102.Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ p=ρgh

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը սահմանող  բանաձևը:

p=F/S

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։
Արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։ Գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու, այլ ոչ թե մոտենալու, քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։ Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։ Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։ Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

100․Ճնշման բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշում: Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101.Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102.Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ p=ρgh