120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:
Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
Հուզմունքից ծնկները ծալվում էին:Տղան սահում էր դահուկներով:
Շատ քայլելուց ոտքերս հոգնել են:Արամը բարկությունից մատներն էր կոտրատում:Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:
121.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:
Կաթը տա՛ր խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն արդեն բարկացնում էր մորը:
122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն)
… ծածկել ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի)
Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)
123.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:
Գոյականի հոլովումը
124.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:
125.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:
126.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ: