Ածական անուն.08.10

110.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Պարզ բառեր-գազան, ուժ, զոհ, նավ, ճամփա
Բարդ բառեր-մայրացամաք, նախաճաշ,արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք, վերադարձ
Պարզ ածանցավոր-գոյություն, գետին, ցնցում, նավակ, հայրենիք
Բարդ ածանցավոր-ողբերգություն, օտաևամոլություն

111.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայ – Հայաստան, հայուհի
Դպիր – դպրոց,ծ
Այգի – այգեստան
Հնոց – հնություն
Բույր – բուրաստան
Ծառ – ծառաստան
Բժիշկ – բժշկուհի, բժշկություն
Պարսիկ – պարսկաստան, պարսկուհի

112.Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

Նկարել – նկարչություն, նկարչական, նկարիչ
Գրել – գրություն
Զարթնել – զարթուցիչ
Թափել – թափել
Ուսուցանել – ուսուցում
Քերել – քերիչ
Վարել – վարիչ, վարում
Հաճախել – հաճախակի
Բախել – բախում
Հնչել – հնչյուն
Վազել – վազող
Հանել – հանող
Շարժել – շարժում
Մոտենալ – մոտեցում
Կոշտանալ – կոշտանալ

113.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛րԻ՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:

Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:

Շրը՛խկ – Շրըխկոց
թը՜շշ – թըշշոց
թրը՛մփ – թրըմփոց
թը՛խկ – թրխկոց
դը՜զզ – դըզզոց
մը՜ռռ – մըռռոց

114.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛րթե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Անք – հարգանք,պարսավանք
Ցի – Սիսիանցի, Աբարանցի
Ածո – պահածո, դրածո
Ք – պարտք, միտք
Ուկ – արջուկ
Իք – օծանելիք
Իչ – զարթուցիչ, քերիչ
Ու – օդաչու,վարժառու
Ան – անտառ,անգլուխ
Իկ – փոթորիկ, մանկիկ
Պան – մարդասպան
Ստան – Հայաստան, Ռուսաստան
Ուհի – հայուհի, գեղեցկուհի, պարսկուհի

Գոյականի տեսակները

115.Պարզի՛րթե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

Բոլորը հատուկ գոյականներ են

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

Բոլորը վերացական գոյականներ են

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

Բոլոր գոյականները անձ են

Գոյականի թիվը

117.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սնարեր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր,  դաշտավայրեր, շնագայլեր,  հեռագրեր, լրագրեր

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակիրներ
է. Մարդ, կին:

Մարդիկ, կանայք

118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը(լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:Հարթավայրում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերեվութաբանությամբ(օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով(սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտը(քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից(ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր(ծովախորշ) վերածվել են ցամաքի:

Հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 11-ը

Սիրելի՛ սովորողներ, միասին կարդում և լուծում ենք տրամաբանական խնդիրներ։

Դասի վերջին 10 րոպեն տրամադրում ենք Kahoot.it հարթակով ստեղծված խաղին։

Խնդիր 1:
Անուշը ունի 5 տարբեր թիվ և դրանք հաջորդական թվեր չեն։ Առաջին թիվը մեծ է երկրորդից, երկրորդը մեծ է երրորդից, իսկ չորրորդ թիվը փոքր է հինգերորդից և մեծ է երրորդից: Ո՞րն է ամենափոքր հնարավոր թիվը:

Խնդիր2:
Յուրաքանչյուր 10-րդ փուչիկը պայթում է: Եթե դուք փչում եք 100 փուչիկ, ապա քանի՞ փուչիկ կպայթի, մինչև բոլորը փչված լինեն:

Խնդիր 3:
Երկու գնացք շարժվում են միմյանց ընդառաջ՝ նույն արագությամբ։ Նրանց միջև հեռավորությունը 100 կմ է։ Ծիծեռնակը թռչում է առաջին գնացքից դեպի երկրորդը և վերադառնում  է առաջին գնացքին: Եթե ծիծեռնակը թռչում է 50 կմ/ժ արագությամբ, ապա քանի՞ կիլոմետր է այն անցնում մինչև գնացքները հանդիպելը։

Խնդիր 4:
Կա 5 քաղաք, որոնք պետք է կապել ճանապարհներով այնպես, որ յուրաքանչյուր քաղաքը կապվի մյուս չորս քաղաքների հետ: Քանի՞ ճանապարհ է անհրաժեշտ:

Խնդիր 5
Անուշն ունի այգի, որտեղ տարբեր տեսակի ծաղիկներ կան՝ կարմիր, դեղին, և կապույտ: Ամեն օր նա ընտրում է երեք ծաղիկ՝ մեկը ամեն տեսակից: Երրորդ օրը նա տեսնում է, որ իր բոլոր հնարավոր ընտրությունները կատարել է: Քանի՞ ծաղիկ ունի Անուշը:

Խնդիր 6

30 սովորողները պետք է մասնակցեն երգչախմբի և թատրոնի խմբակի պարապմունքներին։ Յուրաքանչյուր սովորող կարող է ընտրել կամ երգչախմբում, կամ թատրոնում մասնակցելու հնարավորությունը։ Եթե 15 սովորողները ընտրում են և մասնակցում երգչախմբի պարապմունքին, այս դեպքում քանիսն են կարողանում ընտրել և մասնակցել թատրոնի խմբակի պարապմունքներին։ Նույն սովորողը չի կարող մասնակցել երկու խմբակի պարապմունքներին։

Խնդիր 7

4 բադն ու 1 սագը միասին կշռում են 4կգ 100գ, իսկ 5 բադը և 4 սագը միասին՝ 4 կգ են։ Քանի՞ կգ է 1 բադը։

Խնդիր 8

Գծի՛ր 3 ուղիղ և նրանց վրա տեղադրի՛ր 3 կետ այնպես, որ ամեն ուղղի վրա լինի 2 կետ։

Խնդիր 9

Եռանկյան վրա տեղադրված շրջանների մեջ 1-ից 9 թվանշանները տեղադրել այնպես, որ յուրաքանչյուր կողմում նշված թվանշանների գումարը նույնը լինի։ Այդ նույն կողմերի գումարի քառակուսիները նույնպես պետք է նույնը լինեն։

Պարապմունք 9

Թեմա՝ Հավասարումների եվ հավասարումների համակարգերի համարժեքությունը։

Հավասարումները, որի ձախ և աջ մասերը x-ի և y-ի նկատմամբ առաջին աստիճանի բազմանդամներ կամ թվեր են, անվանում են x և y երկու փոփոխականներով գծային հավասարում:

Օրինակ՝

  • 2x – 3y + 1 = 0
  • 5x – 4y = 3x – 1
  • 2x – 10y = 7

Գծային հավասարման ձախ և աջ մասերում գտնվող բազմանդամների անդամներն անվանում են այդ հավասարման անդամներ:

Երկու հավասարումներ անվանում են համարժեք, եթե առաջին հավասարման ցանկացած լուծում լուծում է նաև երկրորդ հավասարման համար, իսկ երկրորդի ցանկացած լուծում նաև առաջինի լուծում է: Համարժեք են նաև այնպիսի երկու հավասարումները, որոնցից յուրաքանչյուրը լուծում չունի:

1) Եթե հավասարման երկու մասը բազմապատկենք զրոյից տարբեր միևնույն թվով (կամ բաժանենք միևնույն թվի վրա), ապա կստանանք սկզբնական հավասարմանը համարժեք հավասարում:

Օրինակ, 2x-3y+1=0 և 4x-6y+2=0 հավասարումները համարժեք են:

2) Եթե հավասարման որևէ անդամ հակադիր նշանով տեղափոխենք նրա մի մասից մյուսը, ապա կստանանք սկզբնական հավասարմանը համարժեք հավասարում:

Օրինակ, 5x-4y=3x-1 և 5x-4y-3x+1=0 հավասարումները համարժեք են:

3) Եթե գծային հավասարման ձախ և աջ մասերում կատարվի նման անդամների միացում, ապա կստացվի սկզբնական հավասարմանը համարժեք հավասարում:

Օրինակ, 2x-7+3x-4=y և 5x-11=y հավասարումները համարժեք են:

Հավասարումների երկու համակարգեր անվանում են համարժեք, եթե առաջին համակարգի ցանկացած լուծում երկրորդ համակարգի լուծում է, և երկրորդ համակարգի ցանկացած լուծում առաջին համակարգի լուծում է: Համարժեք են նաև այն համակարգերը, որոնցից յուրաքանչյուրը լուծում չունի:

Ակնհայտ է, որ համակարգի հավասարումներից մեկը փոխարինվի իրեն համարժեք հավասարումով, ապա ստացված համակարգը համարժեք կլինի սկզբնական համակարգին:

Եթե

համակարգում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են և բավարարում են հետևյալ պայմանին՝

ապա այդ համակարգը լուծում չունի, իսկ եթե տեղի ունի հետևյալ պայմանը՝

ապա այդ համակարգն ունի անթիվ բազմության լուծումներ:

Առաջադրանքներ։

1․ Համարժե՞ ք են արդյոք հավասարումները․

1. 2x – 2y = x => 2x – 2y – x = 0 => x – 2y = 0(համարժեք չեն)
3x – 5y = 0 => 3x = 5y (համարժեք են)

2 – x – 2y = 0 => -3(2 – x – 2y) = 0 => -6 + 3x + 6y = 0(համարժեք չեն)

x + y – 5 = 0 => x = 5 – y(համարժեք են)

2․ Կազմել տված հավասարմանը համարժեք հավասարում.

ա) 4x – 2 + y = 0
4x = 2 – y

բ) 5x + 4y – 2 = 2x – 3y + 5
3x + 7y – 7 = 0

գ) 3x + 6y – 9 = 0
(3x + 6y – 9) / 3 = 0
x + 2y – 3 = 0

դ) x – y – 1 = 0
-1(x – y – 1) = 0
-x + y + 1 = 0

3․ Համարժե՞ք են արդյոք հավասարումների համակարգերը.

1. x – y + 3 = 0 => x = y – 3(համարժեք են)
2. (համարժեք չեն) որովհետև երկրորդ հավասարումում x-ը չկա։

1. (համարժեք են) որովհետև նույն են
2. (համարժեք չեն) որովհետև երկրորդ հավասարումում y-ը չկա

1․ (համարժեք չեն)
2․ (համարժեք չեն)

Կոմիտասը բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

Առանձնացնեմ բանաստեղծությունները ըստ տիպի և ներկայացնեմ վերլուծությունները։

Սիրային-ԵՐՄԱԿ ՀԵՐ․ ԳԱՐՈՒՆ ՍԵՐ, ԻՄ ԵՐԱԶՈՒՄ, ՔՈ ԵՐԱԶՈՒՄ, ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կոմիտասի սիրո ստեղծագործություններում նկատելի ա անպատասխան ելևէջ։ Կարդալով բոլոր բանաստեղծությունները, հասկացա որ Կոմիտասը իր սիրո հետ չի շփվել։ Նկատեցի երազկոտ ելևէջներ, բայց դրանք ավելի են թեժացնում սերը նրա սիրելիի նկատմամբ։ Եվ իհարկե նա տարբերվում է իր յուրորինակությամբ, անգամ սեր զգացմունքը արտահայտելու պարագայում։ Բանաստեղծությունները նաև դժվարություն և անհասանելիություն են պարունակում։

Բնությանը նվիրված-ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ, ՄԵՆԱՎՈՐ, ՃԱՆԱՊԱՐՀ, ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Կոմիտասը հոգով արվեստին նվիրված մարդ է։ Իսկ արվեստն իր մեջ մեծ քանակությամբ բնություն է ներառում։ Սակայն Կոմիտասը բերելով օրինակներ բնության մեջ առկա երևույթներից, բնութագրում է մարդկանց, նրանց գործողություններն ու ապրելակերպը։ Այնքան գեղեցիկ է նկարագրել, որ անգամ բառեր չկան բացատրելու։ Հիացած եմ <<Ճանապարհ>> ստեղծագործությունից։ Եվ որքան ճիշտ է, որ մարդը կարող է և գազան լինել, և կյանքը վայելող թռչուն։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Ուսուցիչն իմ կյանքում

Ուսուցիչը շատ կարևոր դեր է խաղում կյանքում։ Այն ոչ միայն փոխանցում է գիտելիքներ, այլև ոգեշնչում, աջակցում և օգնում է զարգացնել քննադատական ​​մտածողությունը և անկախությունը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր «ուսուցիչը»՝ ոչ միայն դպրոցում, այլև ընտանիքում, ընկերների շրջանում կամ նույնիսկ գրքերում:

Մարդու պահանջմունքները

1.Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

  1. Գոյատևում. Ձեր միջավայրը հասկանալն օգնում է ձեզ հարմարվել և գոյատևել: Ուսումնասիրելով բնությունը՝ մարդն իմանում է ռեսուրսների, վտանգների ու հնարավորությունների մասին։
  2. Ինքնություն. Ինքդ քեզ ճանաչելն օգնում է անհատական ​​ինքնության ձևավորմանը: Սեփական ցանկությունները, արժեքները և վախերը հասկանալը թույլ է տալիս մարդուն ավելի լավ գիտակցել, թե ովքեր են:
  3. Հարաբերություններ. ինքնաճանաչումը օգնում է բարելավել միջանձնային հարաբերությունները: Որքան լավ ենք մենք հասկանում ինքներս մեզ, այնքան ավելի հեշտ է մեզ համար շփվել ուրիշների հետ:
  4. Նպատակներ և իմաստ. Ինքն իրեն ճանաչելու ցանկությունը թույլ է տալիս մարդուն որոշել իր կյանքի նպատակները և գտնել իմաստ: Այն օգնում է ավելի իմաստալից կյանք ստեղծել:
  5. Զարգացում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աշխարհի մասին իմացությունը նպաստում է անձնական աճին: Սա բացում է նոր հորիզոններ և հնարավորություններ ինքնաիրացման համար:
  6. Փիլիսոփայություն և գիտություն. մարդիկ միշտ փնտրել են կյանքի բնույթի, գոյության և աշխարհում նրանց դերի մասին խորը հարցերի պատասխանները: Այս ցանկությունը ծնում է փիլիսոփայական մտորումներ և գիտական ​​բացահայտումներ։

Այսպիսով, սեփական անձի և մեզ շրջապատող աշխարհի իմացությունը մարդու կյանքի կարևոր կողմն է, որը նպաստում է ինչպես անհատական, այնպես էլ սոցիալական զարգացմանը:

2.Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Նոր միջավայր և նոր աշխարհ ստեղծելու մարդու ցանկությունը դրսևորվում է տարբեր ձևերով.

  1. Տեխնոլոգիական նորարարություն. մարդիկ զարգացնում են նոր տեխնոլոգիաներ, որոնք փոխում են մեր ապրելակերպը, աշխատելը և հաղորդակցվելը: Օրինակները ներառում են ինտերնետը, արհեստական ​​ինտելեկտը և կենսատեխնոլոգիան:
  2. Սոցիալական շարժումներ. Հասարակության մեջ փոփոխության ցանկությունն արտահայտվում է մարդու իրավունքների, բնապահպանական արդարության և հավասարության համար հասարակական շարժումներում: Այս շարժումները հաճախ ձգտում են ստեղծել ավելի արդար հասարակություն:
  3. Մշակութային վերափոխում. մարդիկ ստեղծում են արվեստի, գրականության և երաժշտության նոր ձևեր, որոնք արտացոլում են իրենց հայացքներն ու իդեալները, ինչպես նաև ինքնադրսևորվելու ցանկությունը:
  4. Քաղաքաշինություն և ճարտարապետություն. ձգտում ստեղծել նոր տարածքներ և քաղաքներ, որոնք հաշվի կառնեն բնակիչների և շրջակա միջավայրի կարիքները:
  5. Բնապահպանական նախաձեռնություններ. Բնությունը պաշտպանելու և մոլորակի վրա մարդու ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար կայուն լուծումների մշակում:

Այնուամենայնիվ, նման ցանկությունը միշտ չէ, որ հանգեցնում է դրական հետևանքների.

  1. Անհավասարություն. որոշ փոփոխություններ կարող են խորացնել սոցիալական կամ տնտեսական անհավասարությունը, երբ նոր տեխնոլոգիաները կամ համակարգերը հասանելի են միայն մարդկանց որոշակի խմբի համար:
  2. Բնապահպանական խնդիրներ. Նորարարությունը կարող է առաջացնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններ, ինչպիսիք են աղտոտումը կամ ռեսուրսների սպառումը:
  3. Սոցիալական կոնֆլիկտներ. հասարակության փոփոխությունները կարող են հանգեցնել տարբեր խմբերի միջև կոնֆլիկտների, հատկապես, եթե դրանք հակասում են հաստատված ավանդույթներին կամ շահերին:
  4. Մշակութային ժառանգության կորուստ. արդիականացման ձգտումը կարող է հանգեցնել ավանդական մշակույթների և արժեքների անհետացման:

Ընդհանրապես, նոր աշխարհ ու նոր միջավայր ստեղծելու ցանկությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Կարևոր է հաշվի առնել այս ասպեկտները և ձգտել համաչափ ու կայուն զարգացմանը:

Թեմա՝ Գործակիցների հավասարեցման (գումարման) կանոնը:

Երկու անհայտներով երկու հավասարումների համակարգի լուծման գումարման (գործակիցների հավասարեցման) եղանակի ալգորիթմը:

1. Հավասարեցնել (եթե անհրաժեշտ է) փոփոխականներից մեկի գործակիցների մոդուլները:
2. Գումարել կամ հանել հավասարումները: Լուծել ստացված մեկ փոփոխականով հավասարումը և գտնել անհայտներից մեկը:  

3. Երկրորդ քայլում գտած արժեքը տեղադրել հավասարումներից որևէ մեկի մեջ և գտնել համակարգի երկրորդ փոփոխականի արժեքը:  

4. Գրել պատասխանը: 

Օրինակ

1. Լուծել հավասարումների համակարգը՝ 

Լուծում:

Գումարենք հավասարումները՝

2. Լուծել հավասարումների համակարգը՝ 

Լուծում: Այս համակարգում փոփոխականների գործակիցները մոդուլով հավասար չեն իրար: Հետևաբար, պետք է հավասարեցնել փոփոխականներից մեկի, օրինակ՝ x-ի գործակիցները: Դրա համար առաջին հավասարումը բազմապատկենք 3-ով, իսկ երկրորդը՝ 5-ով: Հիմա x-ի գործակիցները հավասար են և կարող ենք հավասարումները իրարից հանել: 

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումների համակարգը․

y+2=0

y=-4

x-4-3=0

x=7

2y+2=0

2y=-2

y=-1

x=2

x+(-5)=0

x=5

y=-18

2x+6=0

2x=-6

x=-6/2

x=-3

y=4

2․ Լուծել հավասարումների համակարգը․

x=-y-1
-y-1+2y-3=0
y-4=0
y=4
x=-4-1
x=-5

x=1-y
1-y-3y+3=0
4-4y=0
-4y=-4
-y=-4/4
-y=-1
y=1
x=1-1
x=0

y=2-4x
3x+2-4x+3=0
-x+5=0
-x=-5
x=5
y=2-20
y=-18

x=y+7
3(y+7)+y-1=0
3y+21+y-1=0
4y+20=0
4y=-20
y=-20/4
y=-5
x=-5+7
x=2

3․ Լուծել հավասարումների համակարգը․

x=y-3
2(y-3)+y-4=0
2y-6+y-4=0
3y-10=0
3y=10
y=10/3
x=10։3․3

-x=3-y
x=y-3
3(y-3)-y+2=0
3y-9-y+2=0
2y-7=0
2y=7
y=7։2
y=3,5
x=3,5-3
x=0,5

Հայոց լեզու

120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
Հուզմունքից ծնկները ծալվում էին:Տղան սահում էր դահուկներով:
Շատ քայլելուց ոտքերս  հոգնել են:Արամը բարկությունից մատներն  էր կոտրատում:Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:

121.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն  ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն)
ծածկել ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի)
Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

123.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Գոյականի հոլովումը

124.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

125.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

126.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:

Ֆիզիկա

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը եկել է հունարեն ՙՙֆյուզիս՚՚ բառից, որը թարգմանաբար նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է բացատրել այն ամենը, ինչը տեղի է ունենում բնության մեջ:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը և այն ամենը ինչը տեղի ունենում բնության մեջ:

4.քննարկել  ինչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության երևույթ ասելով ես պատկերացնում եմ այն ամենը ինչը տեղի է ունենում բնության մեջ:

6.ինչ է նյութը։

Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմիները կոչվում է՝ նյութ:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ձայնային, ատոմային և միջուկային:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկան ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, գրիչ, մատիտ և այլն:

10.ինչ է մատերիան

Այն ամենի ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն գիտության մեջ անվանում են մատերիա

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Մենք ձեռք ենք բերում գիտելիքներ բնության երևույթների մասին դիտումների և փոևձերի օգնությամբ:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Փորձը մենք կարող ենք կրկնել այնքան ինչքան պետք է, իսկ դիտումների ժամանակ, մենք ունենք ընդհամենը մեկ փորձ:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Մաթեմատիկայում վարկածը չապացուցված ենթադրություն կամ թեորեմ է, որը ճշմարտանման է։ Օրենքը ապացուցված փաստն է:

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ (քանոն), ժամանակինը՝  1 վրկ (ժամացույց), զանգվածը ՝ 1 կգ (կշեռք):

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդհունված է համարել, որ այն հավասար է, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Բավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը: V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը: S = V · t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը: t = S : V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
Եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, մարմինը շարժվում է իներցիայի շնորհիվ:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա
Այլ մարմինների ազդեցության բացակայությանբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթն կոչվում է իներցիա:

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Արագությունը ակնթարթորեն չփոխելու հատկությունը անվանում են իրենտություն։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Գործնականում օգտագործվում են այս միավորները՝
տ=1000 կգ, 1 գ=0,001 կգ, 1 մգ =0,000001 կգ։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Որպես զանգվածի չափանմուշ է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Զանգվածի այդ միավորն անվանում են կիլոգրամ /կգ/:

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)
p = m/V (խտություն = զանված/ծավալ)

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը
կգ/մ3, գ/սմ3

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)
Ծավալ = զանգված ։ խտություն

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

Զանգված = ծավալ * խտություն

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծութունն է :

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը՝ կոչվում է դեֆորմացիա:

62.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Սպունգի սեղմվելը, թղթի ծալելը:

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ: Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ:

Առաձգական դեֆորմացիա է սպունգի սեղմվելը, իսկ պլաստիկ է թուղթը պատռելը:

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխման հակառակ ուղղությամբ կոչվում է առաձգականության ուժ։

67.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=k∙x

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է։

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Մարդու քայլելը, իրը սեղանի վրա մնալը և այլն:

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խողընդոտող ուժով։

73.Թվարկել շփման տեսակները:
Դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ, գլորման շփման ուժ:

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Խիտ հեղուկներով (մեղր, բևեկնախեժ, և այլն), ավազով, հղկաթուղթով, և այլն։

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Նոսր հեղուկներով (ջուր, յուղ, և այլն), և այլն։

76.Որ ուժն է կոչվում համազոր:
Համազոր ուժը այն ուժն է, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս։

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, եր

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին: A=Fs

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Աշխատանքը արտահայտվում է A միավորով:

80.Ի՞նչն է կոչվում հզորություն
Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը `t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը: N=A/t

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=N/t

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Մեխանիկակ աշխատանք կատարելու համար մադրկ օգտագործել են զանազան հարմարանքներ։ Այն մեխանիկական սարքերը որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմներ են՝ լծակը, թեք հարթությունը, ճախարակը, ոլորանը և պտուտակ։

84.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար՝ ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Շարժական և անշարժ:

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Երբ բեռի շարժման ժամանակ շարժվում է նա ճախարակը,  այն կոչվում է շարժական ճախարակ:

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակաձակը:

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը սահմանող  բանաձևը:

p=F/S

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։
Արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։ Գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու, այլ ոչ թե մոտենալու, քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։ Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։ Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։ Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

100․Ճնշման բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշում: Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101.Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102.Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ p=ρgh

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը սահմանող  բանաձևը:

p=F/S

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։
Արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։ Գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու, այլ ոչ թե մոտենալու, քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։ Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։ Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։ Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

100․Ճնշման բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշում: Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101.Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102.Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ p=ρgh

Գերմանիա

Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները

Գերմանիան Կենտրոնական Եվրոպայում է և ունի հստակ աշխարհագրական դիրք, որը բազմաթիվ առավելություններ և թերություններ ունի.

Առավելություններ

  1. Գերմանիան գտնվում է Եվրոպայի սրտում, ինչը նպաստում է միջազգային առևտրին և տրանսպորտային կապերի զարգացմանը։
  2. Հյուսիսային ծովի և Բալթիկ ծովի ափերը հնարավորություն են տալիս ծովային առևտրի զարգացմանը։

Թերություններ

  1. Ներկայումս բնական ռեսուրսների պաշարները սպառվում են, ինչը Գերմանիային ստիպում է ավելի մեծ կախվածություն ունենալ ներկրվող ռեսուրսներից։
  2. Երկրում կլիմայական փոփոխությունները կարող են վնասել որոշ ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու էներգետիկան։

Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները

  1. Գերմանիան ունի զարգացած գիտական ու տեխնոլոգիական բազա, ինչը նպաստում է նորարարություններին։
  2. Բարձր կրթական մակարդակ և հմուտ աշխատուժ։ Գերմանիան մեծ կարևորություն է տալիս մասնագիտական կրթությանը։

Գերմանիայի դերը ժամանակակից աշխարհում

  1. Գերմանիան աշխարհի չորրորդ խոշոր տնտեսությունն է և Եվրամիության ամենախոշոր տնտեսությունը։
  2. Գերմանիան կարևոր դեր է խաղում Եվրոպական Միությունում, միջազգային կազմակերպություններում և դիվանագիտության մեջ։
  3. Գերմանիան առաջատար է գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում՝ ապահովելով համաշխարհային առաջընթաց նորարարություններում։

Գերմանիայի հարևան պետությունները և ջրային ավազանները

  1. Դանիա
  2. Լեհաստան
  3. Չեխիա
  4. Ավստրիա
  5. Շվեյցարիա
  6. Ֆրանսիա
  7. Լյուքսեմբուրգ
  8. Բելգիա
  9. Նիդերլանդներ

Գերմանիայի երկրամասերը

Գերմանիան ունի 16 երկրամաս , որոնցից որոշ հայտնի երկրամասեր են՝ Բավարիա, Բադեն-Վյուրթեմբերգ, Բեռլին, և այլն։

Գերմանիայի խոշոր գետերը

  1. Ռայն
  2. Էլբա
  3. Դանուբ

Բնակչության մասին

  1. Բնակչության թվաքանակն է 83 միլիոն
  2. Բնակչության մի մասը ներգաղթյալներ են՝ հիմնականում Թուրքիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից։
  3. Գերմանիայի բնակչությունը ծերանում է, ինչը առաջացնում է սոցիալական համակարգի վրա բեռի ավելացում։