Պարբերական համակարգը և տարրերի հատկությունները

Քիմիական տարրերի պարբերական համակարգը ՊՀ բնության հիմնարար օրենքներից մեկի՝ Դ.Ի.Մենդելեևի հայտնագործած պարբերական օրենքի, գրաֆիկ պատկերն է: Գոյություն ունեն ՊՀ տարբեր ձևեր: Օրինակ՝

Գործնականում կիրառվում են, այսպես կոչված, երկար և կարճ ձևերը: Երկար ձևը կազմված է յոթ պարբերություններից և տասնութ խմբերից:
ՊՀ-ի կարճ ձևը կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:

* 1−3 պարբերությունները կոչվում են փոքր, 4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ:
* Յուրաքանչյուր խումբ կազմված է գլխավոր և երկրորդական ենթախմբերից: Գլխավոր ենթախումբերը ներառում են և՛ փոքր, և՛ մեծ պարբերությունների տարրեր, իսկ երկրորդական ենթախմբերը՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:
* Ըստ ատոմի էլեկտրոնային թաղանթում լրացվող վերջին էլեկտրոնի բնույթի, տարրերը բաժանվում են չորս խմբի՝ 𝑠−,𝑝−,𝑑−,𝑓−տարրեր: 𝐼 և 𝐼𝐼 խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերը 𝑠− տարրեր են, 𝐼𝐼𝐼−𝑉𝐼𝐼𝐼 խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերը 𝑝− տարրեր են, երկրորդական ենթախմբերի բոլոր տարրերը 𝑑− տարրեր են, իսկ 58−71 և 90−103 կարգաթվով տարրերը՝ 𝑓− տարրեր:
* Պարբերության համարը ցույց է տալիս տվյալ պարբերության տարերի ատոմների էլեկտրոնային թաղանթում էներգիական մակարդակների, կամ էլեկտրոնային շերտերի թիվը:
Խմբի համարը ցույց է տալիս տարրի վալենտային էլեկտրոնների թիվը:
* Տարրի կարգաթիվը (ատոմային համարը) ցույց է տալիս միջուկի դրական լիցքը՝ պրոտոնների թիվը, և էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը:
Տարրի որոշիչ հատկանիշը միջուկի լիցքի մեծությունն է, ինչի հիման վրա էլ տրվում է պարբերական օրենքի ժամանակակից սահմանումը:
Քիմիական տարրերի ինչպես նաև դրանց միացությունների հատկությունները պարբերական կախման մեջ են միջուկի լիցքից:
Տարրից տարր միջուկի լիցքը մեծանում է մեկ միավորով, սակայն տարրերի հատկությունները փոխվում են պարբերական ձևով:
Օրինակ երկրորդ պարբերությունում՝

Նման օրինաչափությունները կրկնվում են նաև մյուս պարբերություններում:
- Տարրերի ատոմային շառավիղները պարբերություններում ձախից աջ փոքրանում են, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ մեծանում:

- Տարրերի ատոմների իոնացման էներգիաները պարբերություններում ձախից աջ մեծանում են, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ փոքրանում:
- Տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում ձախից աջ մեծանում է, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ փոքրանում:
- Դու արդեն գիտես
Ատոմի շառավիղը որոշվում է էլեկտրոններով լրացված էներգիական մակարդակների թվով։ Որքան լրացված մակարդակներն ատոմում շատ են, այնքան մեծ է ատոմի շառավիղը: Պարբերություններում ատոմների շառավիղները ձախից աջ փոքրանում են, խմբերում՝ վերևից ներքևմեծանում: Էլեկտրաբացասականությունը մոլեկուլում տարրի ատոմի քիմիական կապ առաջացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու հատկությունն է: Պարբերություններում ձախից աջ տարրերի էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերումվերևից ներքև` փոքրանում:
Դու արդեն կարող ես
Բացատրել քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը: Ներկայացնել քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական համակարգի խմբերում և պարբերություններում: Համեմատել տարրերի ատոմների շառավիղները և էլեկտրաբացասականությունները` ելնելով ՊՀ–ում այդ տարրերի դիրքից:

Պատաախանել հարցերին
1.Ո՞րն է ատոմի շառավիղը:
2.Սահմանիր էլեկտրաբացասականություն հասկացությունը:
3.Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերի նշանները դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների մեծացման.
w) C, Na, Li,
p) N, Mg, P,
q) S, Si, Cl,
η) Sr, Mg, Ca:
4.Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների նվազման.
ա) բոր, ածխածին, լիթիում,
բ) լիթիում, ազոտ, բերիլիում,
գ) սիլիցիում, ֆտոր, ֆոսֆոր,
դ) նատրիում, քլոր, ծծումբ:
5.Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր էլեկտրաբացասականության մեծացման հերթականությամբ.
ա) ֆոսֆոր, ալյումին, սիլիցիում,
բ) քլոր, բրոմ, ֆտոր:
6.Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորի՛ր էլեկտրաբացասականության փոքրացման հերթականությամբ.
ա) մագնեզիում, քլոր, թթվածին,
բ) բոր, մագնեզիում, բերիլիում: