Մենդելի 2-րդ օրենքը

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Մենդելի 2-րդ օրենքը (ալելների տարանջատման օրենք) ասում է, որ գամետների առաջացման ժամանակ նույն գենի ալելները բաժանվում են, և յուրաքանչյուր գամետ ստանում է միայն մեկ ալել։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապաքանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապա կարող է առաջացնել 2 տեսակ գամետ՝ A և a։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

1AA : 2Aa : 1aa։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

3 դոմինանտ 1 ռեցեսիվ

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է, որովհետև 75 : 25 = 3 : 1, ինչը Մենդելի օրենքով սպասվող հարաբերությունն է։