Վանո Սիրադեղյան, Բուքը, երգը, երեխան, 07.11.2024

Գրիր դրանց մասին քո վերլուծությունը, վերլուծիր կերպարները՝ նրանց արարքները արդարացնելով կամ քննադատելով։

Այս պատմությունն իրականում իր հետ մեծ տխրություն բերեց, քանի որ ներկայացվում էր մարդու կյանքի սև, նենգ ու տխուր գույները, անցյալում ապրած քաղցր հուշերով կյանքը շարունակնել ու վերջիվերջո, ինձ համար ամենավատ բանն ներկայիս աշխարհում՝ մենակությունը։Մեզ մեծերը շատ են ասում գնահատիր ժամանակը, ապրիր քանի դեռ երիտասարդ ես, բայց մենք ուշադրություն չենք դարձնում այդ խոսքերին։ Պատմվածքը ընթերցելուց հետո հասկացա․ այդ խոսքերը իմաստ ունեն։ Նրանք հիշում են իրենց անցյալը, փորձում մեզ հետ պահել վատից, խորհուրդներ տալիս։ Որքան մոտենում ես այդ դառը ճշմարտությանը, որ մի օր պետք է գնաս անվերադարձ, այդքան ավելի ես գնահատում անցյալդ, կարևորում թե ի՞նչ կթողնես քեզնից հետո, արդյո՞ք կհիշվես։ Մարդիկ ծնվում են մաքուր, առանց մեղքերի, իսկ պատիժները մեր մեղքերի արդյունքներն են։ Այդ նվեր տրված կյանքի գինը բնությունը նենգաբար չէր հատուցի։ Հաճախ մենք ավելի շատ բան ենք տեսնում անցյալում, քան ներկայում, և սխալ է ասել անցյալը բաց թող։Դա մեր ապրածն է այս երկրագնդի վրա, բաց թողնել անցյալը նշանակում է ջնջել քո հետքը գնդաձև այս անհարթ մոլորակի վրայից, որի վրա պետք է մեծ ու հաստ հետք թողնել, կարևոր ու օգտակար լինել։ Ապրելը այնքան մեծ նվեր է, որ արժե հատուցումներ տալ դրա համար։ Ամփոփելով մտքերս մեջբերեմ տպավորված հատվածներից․ դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ․․․

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Պատմվածքից դուրս գրիր 10 գոյական անուն և հոլովիր։

Գրող

Ուղղական՝ գրողը

Սեռական՝ գրողի

Տրական՝ գրողի

Հայցական՝ գրողը

Բացառական՝ գրողով

Գործիական՝ գրողի

Ներգոյական՝ գրողում

Երգ

Ուղղական՝ երգը

Սեռական՝ երգի

Տրական՝ երգի

Հայցական՝ երգը

Բացառական՝ երգով

Գործիական՝ երգի

Ներգոյական՝ երգում

Երեխա

Ուղղական՝ երեխան

Սեռական՝ երեխայի

Տրական՝ երեխայի

Հայցական՝ երեխան

Բացառական՝ երեխայով

Գործիական՝ երեխայի

Ներգոյական՝ երեխայում

Տարածք

Ուղղական՝ տարածքը

Սեռական՝ տարածքի

Տրական՝ տարածքի

Հայցական՝ տարածքը

Բացառական՝ տարածքով

Գործիական՝ տարածքի

Ներգոյական՝ տարածքում

Գիրք

Ուղղական՝ գիրքը

Սեռական՝ գրքի

Տրական՝ գրքի

Հայցական՝ գիրքը

Բացառական՝ գրքով

Գործիական՝ գրքի

Ներգոյական՝ գրքում

Կանգառում

Ուղղական՝ կանգառը

Սեռական՝ կանգառի

Տրական՝ կանգառի

Հայցական՝ կանգառը

Բացառական՝ կանգառով

Գործիական՝ կանգառի

Ներգոյական՝ կանգառում

Տուն

Ուղղական՝ տունը

Սեռական՝ տան

Տրական՝ տան

Հայցական՝ տունը

Բացառական՝ տնով

Գործիական՝ տան

Ներգոյական՝ տանը

Շուն

Ուղղական՝ շունը

Սեռական՝ շան

Տրական՝ շան

Հայցական՝ շանը

Բացառական՝ շներով

Գործիական՝ շան

Ներգոյական՝ շնում

Դպրոց

Ուղղական՝ դպրոցը

Սեռական՝ դպրոցի

Տրական՝ դպրոցի

Հայցական՝ դպրոցը

Բացառական՝ դպրոցով

Գործիական՝ դպրոցի

Ներգոյական՝ դպրոցում

Պատ

Ուղղական՝ պատը

Սեռական՝ պատի

Տրական՝ պատի

Հայցական՝ պատը

Բացառական՝ պատով

Գործիական՝ պատի

Ներգոյական՝ պատում
2․Դուրս գրիր ներկա ժամանակի 10 բայ և վերականգնիր նրանց սկզբնաձևերը։

լիզում-լիզել

կուրացնում-կուրանալ

տխրում-տխրել

սուզվում է-սուզվել

ջնջում է-ջնջել

տպված-տպել

շարժման-շարժում

շառաչող-շառաչել

լսվում-լսել

գտնում-գտնել
3․Դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառակապակցությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Կենվոր-տնվոր, բնակիչ

Փորոտիք-որովայն
4․Դուրս գրիր հնգական պարզ և ածանցավոր բառ և վերլուծիր բառակազմորեն։

Տուն, սուրճ, գույն,տաք, ծառ
5․ Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր։

ա/Ծայրից ջնջվող՝ բայց հոգում միշտ ցնծող երեխայից

բ/Շարժվել կյանքի հետ համընթաց, թողնել ինքդ քեզ սխալվել, ուղղել այն բացելով ճանապարհ հաջորդ սխալվողների համար

գ/Ժամանակը չի փոխվում, դրա վերաբերյալ տեսակետն է փոխվում, աստիճանաբար արժեքանալով
6․ Բաժանածդ հատվածները առանձին-առանձին վերլուծիր՝ ընդգծելով հեղինակի ասելիքը։

Փորձեցի հնարավորինս վերնագրում խորանալու միջոցով ներկայացնեմ առանձնացված հատվածի ասելիքը։

ա/Պատմում է մանկության երեխայից, դեռևս մնացած հիշողություններից։

բ/-գ/Սխալներն զգալը, բայց ամեն ինչ շարունակել, ապրել, իմաստ տալ կյանքին։
7․ Ո՞րն էր պատմվածքի գլխավոր միտքը, առանձնացրու։

Առանձնացնելը շատ դժվար կլինի, քանի որ պատմվածքի իմաստները իրար հետ շղթայով կապված են։ Վերջին վարժությունում նշել եմ ինձ համար ինչ է ուզում ասել Սիրադեղյանը, մենությունն կարող է քեզ կյանքը ընթացքում ուղղորդել, բայց կարևոր է թեկուզ ստեղծված մենության մեջ կարողանալ ճիշտ ապրել, մի բան ստանալ ու հասկանալ ապրածից։
8․ Այս ստեղծագործության միջոցով հեղինակը ի՞նչ էր փորձում ընթերցողին ասել։

Գնահատիր ունեցածդ, իսկ դրանից առաջ գնահատիր ամենամեծ ձեռքբերումդ՝ առողջ ապրելու կարողությունը։Կառչիր անցյալից, բայց կերտի՛ր ապագան։

Վանո Սիրադեղյան, Ափսոս էր Երեխան․05․11․2024թ․

1․Մասնակցիր Սիրադեղյանական օրեր նախագծին՝ կարդալով Վ․ Սիրադեղյանի պատմվածքներից։
2․Գրիր դրանց մասին քո վերլուծությունը, վերլուծիր կերպարները՝ նրանց արարքները արդարացնելով կամ քննադատելով։
3․ ,,Գրականություն,, բաժնիդ մեջ ստեղծիր Վանո Սիրադեղյան փաթեթ՝ քո կատարած աշխատանքներով, և ուղարկիր ինձ։

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական է,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։

-Ի՜նչ լավ էր, այն երեխան չգիտեր քո գոյության մասինե։ Եվ զգույշ, որպեսզի մարմնի մեջ մի տեղ մի ջիլ ցավոտ ձիգ չտա, զգույշ եւ ուշադիր վեր կացավ՝ իր համար սուրճ դնելու։ Հիմա ինքը պիտի խնձոր կլպելիս լիներ։ Կամ որդու հեծանիվը սարքելիս պիտի լիներ։ Կամ նման այլ բաներ, որ տանը անում են 50-ից հետո։ Այնինչ, հիմա իր ողջ կենսագործունեությունը ուղղված էր սեփական անձը սպասարկելուն։ Եվ ամեն մի գործողություն եթե ոչ անիմաստ, գոնե ձանձրալի էր։ Կլպած, կտրտած ու բոլորեքյան ափսեի մեջ շարած խնձորի համից ուրախացող չկար, հեծանիվը արագ գործի գցող հոր ձեռքի հմտությունով հպարտացող չկար, եւ նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը, ինքն իրեն գնահատողը՝ սալաթի համուհոտի հարցում, նույնիսկ ինքն իր ունկնդիրը, որովհետեւ սկսել էր ինքն իր հետ խոսել։ Երեք հարյուր քայլի վրա պետք է լիներ ծովը, որի ո’չ շունչն էր զգացվում, ո’չ ձայնն էր լսվում, որովհետեւ ծովը քաղաքից կտրում էր գիշեր-ցերեկ շառաչող մայրուղին։ Մայրուղուն կպած միհարկանի տներով ավանը ցերեկը կարծես չէր ապրում։ Մարդիկ դրսում էին լինում միայն հույժ անհրաժեշտության բերումով, իսկ մայրամուտից հետո երեխաներին քշում էին տները, որովհետեւ արեվածագից շատ առաջ սկսում էր տապը, իսկ երեխաները պիտի առնեին իրենց քունը եւ դպրոց գնային։ Տունը կարծես թե բարեխիղճ էր կառուցված եւ հնարավորին չափ մեկուսացված էր աշխարհից, բայց մողեսի ձագերը ծակուծուկ գտնում, սողոսկում էին զովի այդ դրախտը, որտեղ մարդը մենակ տերուտնօրեն էր՝ պատերով, առաստաղով հանդերձ անհասկանալիորեն ահռելի մի տարածքի, որտեղ օրվա տապից կարող էր շունչ քաշել միլիոն մողես։ Բայց մողեսների բախտը չէր բերել, որովհետեւ կենվորը զզվում էր սողուններից եւ առհասարակ լպրծուն բաներից։ Նա մինչեւ քսան տարեկան դառնալը նույնիսկ մակարոն չէր կերել (իսկ բրինձ չէր ուտում, որովհետեւ մեծ եղբայրը չէր ուտում), եւ երբ տնեցիները ճաշի էին նստում, մայրը ամեն անգամ հոգապահուստ մի բան գտնում էր նրա համար։ Իսկ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարեց կամքի գերագույն լարումով։ Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ։ Այդ ժամանակ էլ սովորեց օղի խմել։ Թե այլ հարավցիներ ինչու են օղի խմում, չհասկացավ, բայց ինքը օղի սկսեց խմել՝ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարելու համար։ Թեեւ օղի խմելն էլ մի առանձին զզվանք էր։ Իսկ փորոտիքը, այնուամենայնիվ, ափսեից հանում էր միշտ, ինչպես մինչ այդ սոխն էր հանել։

…Պարզվեց, որ հեռուստացույցի էկրանից պոկ չգալու մարդկային կարողությունը անսահման է։ Նայել լինում էր գրեթե անընդհատ՝ օրուգիշեր եւ շաբաթներ շարունակ, նաեւ բազմոցի մեջ ննջել-արթնանալով, եւ հայտնի չէր՝ դա կբերի ծույլ-անմեղ ապուշությա՞ն, թե՞ ներսում դավադիր պրկվող մի լար հանկարծ կճայթի։ Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։ Բայց այնքան ժամանակ չէր անցել, որ քաղաքականության թողած խորշանքը անցած լիներ, այնքան էլ թարմ չէին տպավորությունները, որ վիրավորվածությունը ձգտեր ժայթքելու։ Նաեւ այդքան անխելք չէր, որ մտածեր, թե իր կյանքի օրինակը մեկնումեկին դաս կլինի։ Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ Ելքը անպաճույճ օրագրությունն էր։ Չորս պատերի մեջ անցկացրած աննման օրերի նկարագրությունը գերադասելի էր թվում, քան աննկատելիորեն բարձրաձայն մտածելուն անցնելը, ինչի նշանները երեւում էին։ Մնում էր հեռու վանել օրագիր պահող տասնչորս տարեկան աղջկա պատկերը։ Այդ պատկերը հուշում էր սենտիմենտով ցեխ դառնալու վտանգը, ինչը ոչնչով լավ չէր վաղաժամ զառամախտից։ Որոնք, գուցե, նույն երեւույթի երկու դրսեւորումներն էին։ Բայց ահա գրիչը երկար ժամանակ չէր նստում ձեռքին։ Երեւի այդպես եղել էր առաջին անգամ սափրվելիս։ Այդպես հաստատ լինում է տեւական հիվանդությունից հետո շապիկի կոճակները կոճկելիս։ Երբ տարին տարվա վրա սուրճը դնում են օգնականները, գրում են օգնականները, զենքը յուղում են, հեռախոսը լիցքավորում են… Հարկադիր պորտաբույծի այդ առօրյայում գրելուց մնում է մակագրելը, մտածելուց՝ այլոց մտքերին հավանություն տալը կամ չտալը, իսկ մնացած բաներից` միայն այն, ինչ չեն անում ուրիշի ներկայությամբ նույնիսկ օրուգիշեր թիկնազորով շրջապատված գեներալները։ Եվ երբ մարդը վերջնականապես մնում է մենակ, երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ դա ծերությունի՞ց է, թե՞ անբանության վարժվելուց։ Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով, աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան։ … Սուրճը այս անգամ էլ թափվեց։ Սեւեռուն նայում էր սրճեփի բերանին, նույնիսկ երկու քայլ չարեց գավաթը ողողելու համար, բայց փրփուրի բարձրանալը չնկատեց։ Խնդիրը հիմա այն էր՝ անմիջապես մաքրի՞, քանի դեռ թափվածքը չի չորացել տաքացած էմալի վրա, թե՞ մնա սուրճ խմելուց հետո։ Հետոյին մնալը ժամանակ էր խլելու։ «Իսկ ժամանակիդ ի՞նչ է եղելե,- հեգնեց Մենակը։ Ժամանակ առ ժամանակ բեռնատարի մի հռնդյուն, մարդատարի մի շչակ հիշեցնում էր, որ տան պատերից դուրս, այնուամենայնիվ, ինչ-որ կյանք կա։ Այդ կյանքի գոյությունը հիշեցնում էր, մեկ էլ, ճնճղուկների ձայնը մայրամուտից հետո։ Որտե՞ղ են ճնճղուկները թաքնվում ցերեկը անստվեր այս երկրում։ Ինքը ինչքան պիտի ապրի այս երկրում, որ արմավենու ստվերը համարի ստվեր, եւ ճնճղուկների ճռվողյունը արմավենու սաղարթների մեջ հնչի համոզիչ։ Ավելի համոզիչ կլիներ կաչաղակի գոյությունը։ Կամ ավելի բազմերանգ մի բանի։ Իսկ ճնճղուկը պատկերանում է վաղ գարնան հալոցքի ջրերի մեջ ցայվելիս։ Եվ եթե ծառի գոյությունը անխուսափելի է այդ պատկերի մեջ, ծառը պիտի ուռի լինի կամ ծիրանի ծառ՝ խոնավ շիվերը բողբոջելու խոստումով մգացած։ Եվ եթե հալոցքի ջրերում ձմռան անսնունդ օրերին նիհարած, բայց գարնան վրա առույգի եկած ճնճղուկը կա, հնարավոր չէ, որ կողքը չհայտնվի փողքերը քշտած ու սանդալները բոբիկ ոտքերին, ճիպոտը ձեռքին, չփչփոցով ճնճղուկներին հալածող երեխան։ «Արդյո՞ք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէ,-զգուշորեն, եռման սուրճի առաջին կումը անելու նման մտածեց Մենակը։ Հիմա սուրճը պետք էր խնամքով տեղափոխել աշխատասենյակ – այդպես անվանել էր երկու սենյակներից մեկը, որտեղ չէր քնում։ Մոխրամանը վերցնի՞ հետը, թե՞ կվերադառնա… Բայց վերցրեց հետը։ Իհարկե, շտապելու տեղ չուներ, բայց եթե ողջ կյանքում շարժումներդ արդյունավետ դարձնելուն ես վարժվել, դա անհնար է փոխել, թեկուզեւ օրդ անվերջանալի լինի, եւ ժամանակդ` անսահման։ Այդպես էլ չսովորեց սուրճը ափսեով խոհանոցից տեղափոխել սենյակ։ Ափսեին դրած թափում էր։ Եվ երբ մի քանի տարի առաջ կռահեց, որ պետք է բաժակը առանձին պահել, ափսեն՝ առանձին, արդեն ուշ էր։ Նաեւ վիրավորական էր այդքան ուշ հասկանալը։ Նույնքան վիրավորվեց իր համար ու հպարտացավ որդու համար, երբ տեսավ՝ ինչպես էր դեռ վեցամյա որդին օճառում մի ձեռքը՝ ուղղանկյուն օճառը մի ափի մեջ պտտեցնելով։ Այդ տարիքում, երբ մի կյանք է վատնվում կոշիկի քուղերը կապել սովորելու վրա, դժվար է մտածել, թե մի տեղ մեկ անգամ տեսել-սովորել էր։ Բարեբախտաբար, ինչ-ինչ հմտություններ կապիկից դեռ մնացել են մարդու մեջ եւ եթե մեր մեջ չեն դրսեւորվում, մեզնով փոխանցվում են մեր երեխաներին։ Մի խոսքով, եթե սուրճը չէր մատուցվում, խմում էր առանց ափսեի։ Բայց այն դեպքում, երբ պահը ներքուստ հանդիսավոր էր թվում, վերադառնում էր խոհանոց՝ ափսեն բաժակին հասցնելու։ Միաժամանակ փոխում էր մոխրամանը։ «Եվ եթե այդպես է,- մտածեց Մենակը՝ առանց հեռուստացույցի պատկերը ընկալելու,-եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության: Ծխախոտը կպցրեց ֆիլտրով ծայրից։ Սխալ կպցնելիս առաջին ռեակցիան այն էր լինում, որ ծխախոտը արագ շուռ էր տալիս եւ հալված ֆիլտրով վառում լեզուն։ Հետեւյալ շարժումով միայն ծխախոտը նետում էր մոխրամանի մեջ։ Այդ բանի հետ արդեն հաշտվել էր։ «Այդ դեպքում ո՞րն է քո հատվածը այդ շղթայում։ Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչ։ Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան` կյանքի, այսինքն՝ ոչ մի… Կյանքի անվերջանալիության զգացողության կարճ մի շրջան, որը գուցե կարիք ունի վերստին, շարունակաբա ր խաղարկվելու՝ որպես իսկական վարկածը չափահաս մարդու արդեն կարծես թե չեղած կյանքի… Չեղած, որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։ Հետո զարմանալիորեն եկավ մահվան գոյության գիտակցումը, անմիջապես էլ սարսափը՝ անհասկանալիի հանդեպ, հետո՝ տարակուսանքը, բայց` ինչո՞ւ։ Եվ այնուհետեւ դա եղավ ոչ թե կյանք, որ էր մինչեւ Առաջին Սարսափի Պահը, այլ մահին խաբս տալու հնարքների մի երկար ընթացք։ Այլ անդուլ ստորաքարշություն Աստծո առաջ։ Սուրճը դառը թվաց։ Առավել դառը, քան անշաքար սուրճը պիտի լիներ։ Արժեր մի կտոր շաքարով քաղցրացնել օրը, վերջին հաշվով նոր շաբաթ էր սկսվում։ Անցած տասնմեկ ամիսների օրերի հաջորդականության մեջ միայն այն էր տեղի ունենում, որ շաբաթը սկսվում, շաբաթը վերջանում էր։ Չհաշված, որ օրը լուսանում-օրը մթնում էր։ Բայց անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե` ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը կիրակիից առաջ, թեթեւ երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո… Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։ «Գոհացիր սուրճիդ այս պահի համով,-ինքն իրեն խորհուրդ տվեց Մենակը։ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։ Չի բացառվում նաեւ, որ եթե երբեւէ կորսվի անգամ համի զգացողությունդ, համի հիշողությունը թույլ չի տա կռահել այդ մասին։ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին։ Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր։ Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեւանի բակում, եւ` իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը։ Այս ճերմակությունը ինչի՞ համար է։ Արեւից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի։ Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում։ Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում։ Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ։ … Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը։ Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեւ կլոր տարին ցերեկը դժոխք է, եւ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եւ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը։ Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեւ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եւ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի։ Եվ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եւ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ։ Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եւ հավատալ միաժամանակ։ Եվ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական։ Եվ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի։ Իսկական, որովհետեւ այս մեկը կարծես թե չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ «Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Պատմվածքից դուրս գրիր 10 գոյական անուն և հոլովիր։
2․Դուրս գրիր ներկա ժամանակի 10 բայ և վերականգնիր նրանց սկզբնաձևերը։
3․Դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառակապակցությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։
4․Դուրս գրիր հնգական պարզ և ածանցավոր բառ և վերլուծիր բառակազմորեն։
5․ Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր։
6․ Բաժանածդ հատվածները առանձին-առանձին վերլուծիր՝ ընդգծելով հեղինակի ասելիքը։
7․ Ո՞րն էր պատմվածքի գլխավոր միտքը, առանձնացրու։
8․ Այս ստեղծագործության միջոցով հեղինակը ի՞նչ էր փորձում ընթերցողին ասել։

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

Անձնական շփումների պատճառ կարող են դառնալ մի շարք գործոններ, ինչպիսիք են.

  1. Հաճախակի շփում: Երբ մարդիկ հաճախ են հանդիպում, ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում մոտեցում և հասկանալու համար:
  2. Հանրային շահերից մեկից ելնելով: Եթե մարդիկ ունեին նույն հետաքրքրությունները կամ նպատակները, դա կարող է նրանց կապել:
  3. Զրույցների թեմաները: Անձնական և անկեղծ զրույցները կարող են բարձրացնել վստահությունը և ավելի խորը կապեր ստեղծել:
  4. Զգացմունքային աջակցություն: Մարդկանց միմյանց աջակցելը և դժվարություններին դիմակայելը կարող է ուժեղացնել կապերը:
  5. Հնարավորությունները: Նոր միջավայրերում կամ իրադարձություններում մարդիկ կարող են նոր ընկերություններ և հարաբերություններ հաստատել:

Այս գործոնները կարող են նպաստել ավելի մոտ և անձնական կապերի ձևավորմանը:

Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն

Համակեցություն, համագործակցություն և հաղորդակցություն՝ սա երեք կարևոր հասկացություն է, որոնք կապված են մարդու հարաբերությունների և թիմային աշխատանքի հետ:

  1. Համակեցություն: Սա վերաբերում է մարդկանց կամ խմբերի միասնական գոյությանը, որտեղ նրանք ապրում կամ աշխատում են միասին, համատեղելով իրենց ռեսուրսները և ցանկությունները: Համակեցությունը կարող է ստեղծել սոցիալական կապեր և համայնքային զգացողություն:
  2. Համագործակցություն: Սա նշանակում է, որ մարդիկ կամ խմբերը միավորում են իրենց ուժերը, գիտելիքները և կարողությունները մեկ ընդհանուր նպատակին հասնելու համար: Համագործակցությունն ընդգրկում է միասնական աշխատանք, որտեղ յուրաքանչյուր անդամ նպաստում է ամբողջականությանը:
  3. Հաղորդակցություն: Սա տեղեկության, գաղափարների և զգացմունքների փոխանակում է մարդկանց միջև: Հաղորդակցությունը կարևոր է ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ հարաբերություններում, քանի որ այն ապահովում է հասկացողությունը և կապը:

Այս երեք հասկացությունները միմյանց վրա հիմնված են և փոխկապակցված են, և միասին նպաստում են առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար անհրաժեշտ են մի շարք քայլեր ու մոտեցումներ:

  1. Հանդիպում կազմակերպելը: Հակասությունների մասին բաց և անկեղծ խոսակցություն կազմակերպելը կարող է օգնել խնդիրները պարզաբանել և լուծումներ գտնել:
  2. Լսելու հմտություններ: Մի քանի կողմերի տեսակետները լսելը կարևոր է: Սա թույլ է տալիս հասկանալ մյուսների դիրքորոշումները և զգացմունքները:
  3. Հարգանքը: Այն, որ բոլոր անդամները զգան իրենց կարծիքները հարգված, կօգնի նվազեցնել լարվածությունը:
  4. Բաց հնչեցում: Խմբի անդամները պետք է կարողանան ազատորեն արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները առանց վախի:
  5. Համատեղ լուծումներ: Հակասությունները կարող են լուծվել, եթե բոլորը պատրաստ են աշխատել միասին և գտնել շահավետ լուծումներ:
  6. Միջնորդություն: Եթե հակասությունները լուրջ են, կարող է անհրաժեշտ լինել երրորդ կողմի (օրինակ, ղեկավարի կամ արտաքին խորհրդականի) միջամտությունը:
  7. Ապագայի վրա կենտրոնացում: Հակասությունների քննարկման ընթացքում կարևոր է շեշտադրել ապագայի հնարավորությունները և նպատակները, ոչ թե պարզապես անցյալի խնդիրները:

Այս քայլերն օգնություն կարող են տրամադրել խմբի անդամներին՝ հաղթահարելու հակասությունները և ամրապնդելու նրանց կապերը:

Պարապմունք 15

Թեմա՝ Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները։

Իմանալով իրական թվերի բազմապատկման կանոնը՝ սահմանենք իրական թվի ամբողջ ցուցիչով աստիճանը:

Օրինակ

4−3=1/43=1/64 7−2=1/72=1/49

0-ի 0 աստիճանը և բացասական աստիճանը չեն սահմանվում: 

Օգտվելով իրական թվերի բազմապատկման օրենքներից՝ դժվար չէ համոզվել, որ այս ձևով սահմանված ամբողջ ցուցիչով աստիճանն ունի հետևյալ հատկությունները՝ 

Նշենք ամբողջ ցուցիչով աստիճանի ևս երկու հատկություն:

6. Եթե (a > 1) և (m > n), ապա am>an

7. Եթե (0 < a < 1) և (m > n), ապա am<an

Մասնավորապես՝

1) մեկից մեծ թվի դրական աստիճանը մեծ է մեկից, իսկ բացասական աստիճանը՝ փոքր,

2) մեկից փոքր դրական թվի դրական աստիճանը փոքր է մեկից, իսկ բացասական աստիճանը՝ մեծ:

Առաջադրանքքներ։

1․ Հաշվել բացասական ցուցիչով աստիճանի արժեքը՝ 

ա) 6−4=1/64  բ) 5-2 =1/52 գ) 3-3 =1/ 33դ) 12-1 =1/121

2․ Համեմատիր  կոտորակները:

ա) (7/31)28  <  (14/31)28  բ) (18/31)8  > (18/31)18 գ) 37.2 4  >  37.214

3․ Գտնել  տրված արտահայտության արժեքը՝ 

ա) n−7⋅ n−3=n-10 բ) a-5 ⋅ a6=a1 գ) b-8 b9=b1 դ) m-6m-6=m-12

4․ Աստիճանի հատկությունների հիման վրա, ձևափոխիր b49/h−21 կոտորակը:

b49⋅h21

5․ Տրված է, որ b24/(k−12t−6)=A6: Գտիր A-ի արժեքը:

A=b4⋅k2⋅t 

6․ Համեմատիր A=6900⋅10−3 > B=69⋅10−2 արտահայտությունները:

A=6900⋅10−3=6.9

B=69⋅10−2=0.69

7․ Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով․

ա) a-1
բ) a1
գ) a3
դ) a0
ե) a-10
զ) a9
է) a-3
ը)a-5
թ) a1
ժ) a9
ի) a-3
լ) a8

8․ Հաշվել․

ա) 50=1

բ) (-1/3)0=1

գ) (-1,2)0=1

դ) (-1)0=1

ա) 24/23=2

բ) 24/24=1

գ) 24/25=0,5

դ) 25/27=0,25

ե) 35/34=3

զ) 3100/3100=1

է) (-0.3)4/(-0.3)3=-0․09

ը) (0,2)7/(0.2)5=0

9․ Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով․

ա) 21
բ) 3-1
գ) 58
դ) 102
ե) 5-6
զ) 82

10․ Աստղանիշի փոխարեն գրեք այնպիսի թիվ, որ հավասարությունը ճիշտ լինի.

Պարապմունք 14

1․ Լուծել հավասարումների համակարգը։

y=5-3x

x-5-3x+1=0

-2x-5+1=0

-2x=4

x=-2

y=11

2․ Որոշել y=3x+6 ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատաները.

y=0.6

x=-2,0

3․ Որոշել ֆունկցիայի գրաֆիկների հատման կետերի կոորդինատները. y=x-6 և y=2x

x=-6

y=-12

(-6,-12)

4․ Գտնել հետևյալ ax+4y=16 հավասարման a գործակիցն այնպես, որ դրա գրաֆիկը անցնի (2;3) կետով:

5․ Երկու թվերի գումարը 25 է, իսկ տարբերությունը՝ 11: Գտնել այդ թվերը:

x+y=25

x-y=11

y=25-x

x-25+x=11

2x=36

x=18

18+y=25

y=7

Ատոմի հատկություններ. Շառավիղ , էլեկտրաբացասականություն։

Պարբերական համակարգը և տարրերի հատկությունները

chem-2.jpg

Քիմիական տարրերի պարբերական համակարգը ՊՀ բնության հիմնարար օրենքներից մեկի՝ Դ.Ի.Մենդելեևի հայտնագործած պարբերական օրենքի, գրաֆիկ պատկերն է: Գոյություն ունեն ՊՀ տարբեր ձևեր: Օրինակ՝

2000px-Periodic_system_Zmaczynski&Bayley.svg.png

Գործնականում կիրառվում են, այսպես կոչված, երկար և կարճ ձևերը: Երկար ձևը կազմված է յոթ պարբերություններից և տասնութ խմբերից:

ՊՀ-ի կարճ ձևը կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:

periodic-system-1059755.png

* 1−3 պարբերությունները կոչվում են փոքր, 4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ:

* Յուրաքանչյուր խումբ կազմված է գլխավոր և երկրորդական ենթախմբերից: Գլխավոր ենթախումբերը ներառում են և՛ փոքր, և՛ մեծ պարբերությունների տարրեր, իսկ երկրորդական ենթախմբերը՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

* Ըստ ատոմի էլեկտրոնային թաղանթում լրացվող վերջին էլեկտրոնի բնույթի, տարրերը բաժանվում են չորս խմբի՝ 𝑠−,𝑝−,𝑑−,𝑓−տարրեր: 𝐼 և 𝐼𝐼 խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերը 𝑠− տարրեր են, 𝐼𝐼𝐼−𝑉𝐼𝐼𝐼 խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերը 𝑝− տարրեր են, երկրորդական ենթախմբերի բոլոր տարրերը 𝑑− տարրեր են, իսկ 58−71 և 90−103 կարգաթվով տարրերը՝ 𝑓− տարրեր:

* Պարբերության համարը ցույց է տալիս տվյալ պարբերության տարերի ատոմների էլեկտրոնային թաղանթում էներգիական մակարդակների, կամ էլեկտրոնային շերտերի թիվը:

Խմբի համարը ցույց է տալիս տարրի վալենտային էլեկտրոնների թիվը:

* Տարրի կարգաթիվը (ատոմային համարը) ցույց է տալիս միջուկի դրական լիցքը՝ պրոտոնների թիվը, և էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը:  

Տարրի որոշիչ հատկանիշը միջուկի լիցքի մեծությունն է, ինչի հիման վրա էլ տրվում է պարբերական օրենքի ժամանակակից սահմանումը:

Քիմիական տարրերի ինչպես նաև դրանց միացությունների հատկությունները պարբերական կախման մեջ են միջուկի լիցքից:

Տարրից տարր միջուկի լիցքը մեծանում է մեկ միավորով, սակայն տարրերի հատկությունները փոխվում են պարբերական ձևով: 

Օրինակ երկրորդ պարբերությունում՝

slide_2 (1)-w658.jpg

Նման օրինաչափությունները կրկնվում են նաև մյուս պարբերություններում:

  • Տարրերի ատոմային շառավիղները պարբերություններում ձախից աջ փոքրանում են, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ մեծանում:
autogen_23745.jpg
  • Տարրերի ատոմների իոնացման էներգիաները պարբերություններում ձախից աջ մեծանում են, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ փոքրանում:
  • Տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում ձախից աջ մեծանում է, իսկ ենթախմբերում վերևից ներքև՝ փոքրանում:
  • Դու արդեն գիտես

  • Ատոմի շառավիղը որոշվում է էլեկտրոններով լրացված էներգիական մակարդակների թվով։ Որքան լրացված մակարդակներն ատոմում շատ են, այնքան մեծ է ատոմի շառավիղը: Պարբերություններում ատոմների շառավիղները ձախից աջ փոքրանում են, խմբերում՝ վերևից ներքևմեծանում: Էլեկտրաբացասականությունը մոլեկուլում տարրի ատոմի քիմիական կապ առաջացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու հատկությունն է: Պարբերություններում ձախից աջ տարրերի էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերում վերևից ներքև` փոքրանում:

  • Դու արդեն կարող ես

  • Բացատրել քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը: Ներկայացնել քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական համակարգի խմբերում և պարբերություններում: Համեմատել տարրերի ատոմների շառավիղները և էլեկտրաբացասականությունները` ելնելով ՊՀ–ում այդ տարրերի դիրքից:

  • Ատոմի շառավիղը որոշվում է էլեկտրոններով լրացված էներգիական մակարդակների թվով։ Որքան լրացված մակարդակներն ատոմում շատ են, այնքան մեծ է ատոմի շառավիղը: Պարբերություններում ատոմների շառավիղները ձախից աջ փոքրանում են, խմբերում՝ վերևից ներքևմեծանում: Էլեկտրաբացասականությունը մոլեկուլում տարրի ատոմի քիմիական կապ առաջացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու հատկությունն է: Պարբերություններում ձախից աջ տարրերի էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերում վերևից ներքև` փոքրանում:
    Դու արդեն կարող ես
    Բացատրել քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը: Ներկայացնել քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական համակարգի խմբերում և պարբերություններում: Համեմատել տարրերի ատոմների շառավիղները և էլեկտրաբացասականությունները` ելնելով ՊՀ–ում այդ տարրերի դիրքից:

Պատաախանել հարցերին

1.Ո՞րն է ատոմի շառավիղը:

2.Սահմանիր էլեկտրաբացասականություն հասկացությունը:

3.Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերի նշանները դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների մեծացման.

w) C, Na, Li,

p) N, Mg, P,

q) S, Si, Cl,

η) Sr, Mg, Ca:

4.Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների նվազման.

ա) բոր, ածխածին, լիթիում,

բ) լիթիում, ազոտ, բերիլիում,

գ) սիլիցիում, ֆտոր, ֆոսֆոր,

դ) նատրիում, քլոր, ծծումբ:

5.Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր էլեկտրաբացասականության մեծացման հերթականությամբ.

    ա) ֆոսֆոր, ալյումին, սիլիցիում,

    բ) քլոր, բրոմ, ֆտոր:

    6.Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորի՛ր էլեկտրաբացասականության փոքրացման հերթականությամբ.

    ա) մագնեզիում, քլոր, թթվածին,

    բ) բոր, մագնեզիում, բերիլիում:

    Պարապմունք 14

    Թեմա՝ «Քառանկյուններ» թեմայի ամփոփում

    Առաջադրանքներ։

    1․ Զուգահեռագծի մի անկյունը 4 անգամ մեծ է մյուս անկյունից: Հաշվել զուգահեռագծի անկյունները:

    4x+4x+x+x=360

    x=36

    4x=144

    36,36,144,144

    2․ Զուգահեռագծի C անկյունը 56° է: Գտնել զուգահեռագծի մյուս անկյունները:

    56+56=112

    360-112=248

    248/2=124

    56,56,124,124

    3․ Զուգահեռագծի պարագիծը 36 սմ է: Գտնել զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից:

    2x+x+2x+x=36

    x=6

    12,12,6,6

    4․ Տրված է ABCD սեղանը, ∢A=37°, ∢C=121°։ Գտնել ∢B և ∢D։

    180-37=143=B

    180-121=59=D

    5․ Տրված է ABCD սեղանը, EF-ը միջին գիծն է։ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտնել EF-ը:

    28+30=58

    58/2=39

    6․ Սեղանի կողմերը հարաբերում են ինչպես՝ 8:5:12:7, իսկ սեղանի պարագիծը 128 սմ է: Հաշվել սեղանի կողմերը:

    8+12+5+7=32

    128/32=4

    4*8=32

    4*12=48

    4*5=20

    4*7=28

    32,48,20,28

    7․ Ուղղանկյան մի կողմը 11 սմ է, իսկ մյուս կողմը 4 սմ-ով մեծ է: Հաշվել ուղղանկյան պարագիծը:

    11+4=15

    15+15+11+11=52

    8․ Հաշվել շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 67° է:

    67+67=134

    360-134=226

    226/2=113

    113,113,67,67-

    9․ Քառակուսու պարագիծը 84 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

    84/4=21

    10․ Հաշվել շեղանկյան պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 6.75 դմ:

    6.75*4=27

    11․ Ուղղանկյան պարագիծը 192 մ է և նրա մի կողմը 7 անգամ մեծ է մյուսից: Հաշվել ուղղանկյան կողմերը:

    7x+x+x+7x=192

    16x=192

    x=12

    84,84,12,12

    Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն

    Մասնակցի՛ր Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն նախագծին՝ կատարելով ստորև դրված աշխատանքները։

    Տվյալ նախագծի շրջանակներում ես կներկայացնեմ աշպատանք բաժանված երկու մասի․ գրաբարից փոխադրություն և օտար լեզվից փոխադրություն։ Օտար լեզվի փոխադրությունը կկատարեմ ռուսերենից, որի ռուսերեն տարբերակը այստեղ։

    Бесполезное золото/անպետք ոսկի

    Մի թագավոր էր ապրում, որը սովոր էր շատ ոսկի բաժանել աղքատներին ու կարիքավորներին: Նա դա անում էր ամեն օր։ Մահից հետո նա հայտնվեց դրախտում՝ ոսկյա պալատներում: Նրանք կահավորվել են ոսկյա կահույքով՝ ոսկյա աթոռներ, ոսկե սեղաններ՝ ամեն ինչ ոսկուց էր, միայն ոսկուց։ Նա ուրախ էր, որ այս նվերներն իրեն որպես արժանի վարձատրություն եկան։
    Բայց քիչ անց թագավորը շատ ծարավ զգաց և ժողովրդին ասաց, որ ծարավ է։ Նրանք պատասխանեցին նրան.
    «Այն, ինչ դուք ցանում եք, պետք է լինի պալատի ներսում»: Ներս մտեք և նայեք, եթե գտնեք:
    Բայց ներսում մի կաթիլ ջուր չգտավ։
    Որոշ ժամանակ անց նա սովածացավ և նորից ասաց, բայց ուրիշներին, որ քաղցած է։ Նրանք պատասխանեցին.
    «Այն, ինչ ցանես, թող քո պալատում լինի»։
    Բայց թագավորը համոզվեց, որ ամեն ինչ ոսկուց է, և այնտեղ միայն ոսկի կա։ Նա իրեն շատ դժբախտ էր զգում. «Ի՞նչ օգուտ է այս ոսկին։ Ես սոված եմ։ Ես չեմ կարող ոսկի ուտել, դա ինձ ոչ մի օգուտ չի տալիս»։
    Այնուհետև նա խնդրեց մահվան հրեշտակին, որ իրեն նորից հնարավորություն տա՝ մի փոքր երկարացնել մարդու կյանքի տևողությունը, որպեսզի կատարի բոլոր անհրաժեշտ բաները: Նա նաև ցանկանում էր սերմերը ցանել այնտեղ հարմարավետ ապրելու համար անհրաժեշտ մնացած բոլոր իրերի համար։
    Եվ նրան եւս տասնհինգ օր ժամանակ տրվեց։ Եվ այս տասնհինգ օրերի ընթացքում նա շրջում էր՝ ուտելիք ու ջուր, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր բաժանելով կարիքավորներին։

    Գրաբարյան հատվածի համար ընտրել եմ հատվածի ու բառերի փոխադրություն սյունիքիի բարբառով և գեղարքունիքի բարբառով։

    Սյունիքի բարբառ

    Մի տղամարդ ու կինը լինում են։ Ծերացել են, մի տղա ունեն։ Տղային պսակելու մտադրություն ունեն։ Տղային ասում են՝ «Պե՛ր, տղային պսակենք»: Պատասխանելիս ասում են՝ «Պսակենք»։

    • Բայց ո՞ւմ աղջիկն ընտրենք:
    • Ես մտածում եմ՝ մեր գյուղում նման խելոք աղջիկ չկա։ Ամենախելոքն եկեղեցու քահանան է, եկեք նրա աղջիկն ընտրենք…

    Խոսում են քահանայի հետ, և իր աղջկան ընտրում են։ Վերադարձնում են տուն։ Այսօր հարսն է, նոր-նոր է եկել, մյուս օրը կլավանա։ Օրեր անցնում են՝ երեք օր, չորս օր։ Հիմա տունը ջուր չկա, թոնիրը կիսատ է վառվում, կաթսան էլ կժգռվի։

    Տղամարդը կնոջը ասում է՝ «Ա՛յ կնիգ, ախր կաթսան կժգռվի, ջուր չկա, պետք է գնամ, մի վեդրո ջուր բերեմ»: Կինը պատասխանելուց ասում է՝ «Չէ՛, այ մարդ, ամոթ է, ես այստեղ եմ, հարսն այստեղ է, դու գնա՞ ջուր բերես: Թո, ես կգնամ»:

    Տղամարդն ու կինը կռվում են՝ նա ասում է՝ «ես գնամ», կինը հակաճառում է՝ «ես գնամ»։ Հարսը վեր է կենում ու ասում՝ «Ա՛յ ձեզ, ինչի՞ եք կռվում, հերթ արեք, ամեն մեկը մեկ անգամ գնացեք ու ջուր բերեք»։

    Ահա ձեզ նոր հարս։

    Գեղարքունիքի բարբառ

    Հիրգուն-երեկո
    Ըղունգ-եղունգ
    Խաց-հաց
    Խա—այո
    Մթամ—իբր
    Խորոտ-սիրուն, գեղեցիկ
    Ջիշամ-չեմ հիշում
    Չէնգէլ-պատառաքաղ

    Մուշեղ Գալշոյան, Կռունկ.10.10

    1.Ստուգի՛ր և քննարկի՛ր նախորդ ժամի դասարանական և տնային աշխատանքը:

    2. Վերջնական տեսքի՛ բեր Կոմիտասյան օրեր նախագիծդ:

    Կռունկ

    Մաս  1-ին       

    — Մարգարի՛տ․․․

    Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
    Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
    — Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
    Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
    — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

    -Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
    Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
    ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
    հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
    Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
    Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
    հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
    Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

    — Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
    Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
    — Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
    — Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
    — Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
    — Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
    ․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
    — Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
    — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
    Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
    — Մնա լուսնկային։
    — Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
    Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

    Մաս 2-րդ

    …Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
    Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

    Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
    — Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
    հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
    — Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
    — Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
    Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
    — Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
    — Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
    սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
    Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
    — Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
    — Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

    -Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
    -Crane:
    Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
    -Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
    հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
    ․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
    Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
    — Կարոտի՞ մասին է։
    — Այո՛, պանդուխտի երգ է։
    Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
    մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
    Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
    Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
    — Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

     Մաս 3-րդ

    Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
    Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
    «Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
    Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
    փաթաթվեց նրան։
    «Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
    Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
    Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
    «Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
    — Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

    Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

    — Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
    Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
    — Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

    Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
    — Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
    Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
    -Եվ կռունկը չհասավ երամին։
    -Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

    Հարցեր և առաջադրանքներ

    1.Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

    2.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

    Մյուռոն-սուրբ յուղերի խառնուրդ, որով օրհնում են մարդկանց, իրականացնում միջոցառումներ

    Տարաշխարհիկ-օտարերկրյա

    Նշխար-անթթխմոր հաց, որի մի երեսին Հիսուսն է պատկերված, մնացուկ

    Վեղար-հայ կրոնավորի գլխի ծածկույթ

    Արևմարք-արևի մարելը, մայրամուտ

    Լավա-հրաբխից ժայթքող թեժ հեղուկ

    Հարկավ-անշուշտ, անկասկած

    Փերթ-փերթ/պատառ-պատառ

    Պանդուխտ-օտարական

    Ականջող-լսող ականջ, պատմությունները լսող մեկը

    3.Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

    Իրիկնապահ-իրիկնադեմ, երեկո

    Արթնանալ-զարթնել, աչքերը բաց անել

    Պանդուխտ-օտարական, գաղթական

    Տխուր-տրտում, մռայլ, անտրամադիր

    Վեհ-վսեմ, բարձր

    Աղեկտուր-մորմոքող, աղիքները կոտորող

    4.Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

    Առնական-տղամարդուն հատուկ, տղամարդկային

    Հզոր-զորավոր, ուժեղ, մեծազոր

    Տրտմություն-տխրություն, թավիծ, ցավ

    Սևահեր-սևածամ, սևամազ, թխահեր

    Ծիծաղկոտ-ծիծաղել սիրող

    5.Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

    1-Կոմիտասի այցը

    2-Պանդուխտների հավաքույթը

    3-Հայրենիքի կանչը, օտարական կռունկերները

    6.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

    Իռլանդուհին զգացմունքային էր, շատ հանգիստ, ինքնափոփ ու երբեմն խեղճ։ Չոր բարձրաձայնում ներքին ապրումները, փորձում էր զսպել հոգու ճիչը, բայց չէ որ այն մի օր պետք է պայթի, չէ որ դու պատմություն ունես, որից հեռվացել ես։

    7.Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

    Կա էսպիսի մի ասածվածք։ Եթե կռունկը հետ մնաց խմբից, մի տեղ կընկնի և կսատկի։ Այդպես է նաև լինում օտարականի հետ, երբ հեռանում է հայրենի հողից, հայրենիքը միշտ կանչում է։ Կռունկն այն վառ օրինակն է երկիրը լքող օտարականների,  ինչպիսին էր իռլանդուհին։

    8.Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

    Այո միանշանակ կարող է։ Նրա հուզմունքը շատ արդարացված է։ Երկար տարիներ լինելով հայրենիքից հեռու, ամենափոքր բանն է հոգուդ մեղեդին լսելուց հուզվելը, այն էլ երբ երգը կատարում է մեծանուն Կոմիտասը։

    Գործնական աշխատանք, 28.10.24

    180.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք էկարող ես նախադասությունից բառ հանել):

    Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    Իմ որսն իր ոտքով եկավ:
    Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
    Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
    Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
    Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
    Քո սիրտը քա՛ր է, քար:
    Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

    Քո ընկերը-ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    Իմ որսն-որսս իր ոտքով եկավ:
    Մենք, այսինքն` ծովափի բնակիչները-բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
    Դու` մեր ամենաուժեղ մարզիկը-մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
    Ես ծեր որսորդ-որսորդս եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
    Դուք` մեր շնորհալի տղաները-տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
    Քո սիրտը-սիրտդ քա՛ր է, քար:
    Ձեր ձեռքն-ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

    181.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

    ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր. Առաջին դեմք
     բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր. Երկրորրդ դեմք

    Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

    Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Շուրջս ոչինչ չեմ նկատում: Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Աչքներդ լույս լինի: Կիրակի օրը ծնողներիս հեւր գազանանոց էինք գնացել: Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում: Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:

    182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր: Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
    16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
    Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

    Հոլովի՛ր ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք դերանունները և յուրաքանչյուր դերանվան երկու հոլովաձևով կազմիր նախադասություններ:

    Ուղղական-ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք։
    Սեռական-իմ, նրա, իր, նրանց, ձեր, բոլորի, երբվա, ում, սրա, ամենքի, որի, որոնց։
    Տրական-ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, ում, սրան, ամենքին, որին, որոնց։
    Հայցական-ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբ, ում, սա, ամենքին, որին, որոնց (որոնք)։
    Բացառական-ինձնից, նրանից, իրենից, նրանցից, ձեզնից, բոլորից, երբվանից, ումից, սրանից, ամենքից, որից, որոնցից։
    Գործիական-ինձնով, նրանով, իրենով, նրանցով, ձեզնով, բոլորով, ումով, սրանով, ամենքով, որով, որոնցով։
    Ներգոյական-ինձնում, նրանում, իրենում, նրանցում, ձեզնում, բոլորում, սրանում, ամենքում, որում, որոնցում։