- За 25 лет творчества Чеховсоздал около 900 разных произведений (коротких юмористических рассказов, серьезных повестей, пьес), многие из которых стали классикой мировой литературы. Чехов входит в тройку наиболее экранизируемых писателей в мире (1-Шекспир, 2- Чехов, 3 – Диккенс).
- Фамилия писателя произошла от старинных имен Чох и Чех, но в семье самого Антона Павловича была легенда, что в роду у них был предок чех. Его дед был крепостным, но смог выкупить свободную для всей семьи.
- Ему нравилось подписывать свои произведения интереснымипсевдонимами, например: Шампанский, Дяденька. У него было примерно 50 комических псевдонимов, хотя самым известным считается “Антоша Чехонте”.
- Рост Чехова – 1, 80 м.
- Детство и юность Антона Чехова были очень тяжелыми – он с братьями работал в магазине отца с пяти утра и до одиннадцати вечера. И при этом учился в гимназии и пел в церковном хоре. И это не все, чем был заполнен день Антона Чехова. Он еще изучал портняжное ремесло. Нрав отца Антона Чехова был очень тяжелым по отношению ко всем членам его семьи.
- Антон Чехов был страстным коллекционером почтовых марок. Он собирал их всю жизнь. Отклеивал от конвертов с приходящими ему письмами, а также покупал во всех посещаемых странах.
- Антон Чеховдружил с композитором Чайковскими даже посвятил ему рассказ “Мрачное утро”. Также близкими друзьями Чехова были такие известные писатели – Иван Бунин, Максим Горький .
Ձմեռային ճամբարի տպավորությունները, 29.01.24թ.
Գրի՛ր քո ձմեռային ճամբարի մասին՝ որպես բովանդակություն հիմք ընդունելով ստորև դրված հարցերը:
Շարադրի՛ր խոսքդ այնպես, որ լինի գրագետ, գեղեցիկ, պատկերավոր և արտահայտիչ: Այդպիսի խոսք ունենալու համար գործածիր հոմանշային, հականշային բառազույգեր, մակդիրներ, փոխաբերություններ, դարձվածքներ և հարադրություններ: Հիշի՛ր մեր անցած խոսքի մասերը, որպեսզի թույլ չտաս քերականական սխալներ:
1.Ի՞նչ տվեց ինձ ճամբար:
ուրախություն
2.Ի՞նչ նախագծերի մասնակցեցի և ո՞ր նախագիծն էր իմ ամենասիրելին:
Նախագծե չունէինք
3.Ինչո՞վ է տարբերվում ճամբարային առօրյան ուսումնական առօրյայից:
ճամբարային առօրյայում մենք խաղում ենք զվարճանում ենք իսկ ուսումնական առօրյայում մենք սովորում ենք
4. Ինչպիսի՞ սպասելիքներ ունեի այս ճամբարից և որքանո՞վ արդարացան:
5.Ի՞նչ կուզեի՝ իրականանար ՝ ծրագիր, նախագիծ, ճամփորդություն, որ մնաց անկատար:
արատեսը

Թեմա՝ Քառակուսիների տարբերությունը։
Քառակուսիների տարբերության բանաձևը՝ a2−b2=(a−b)(a+b)
Երկու թվերի քառակուսիների տարբերությունը հավասար է այդ թվերի գումարի և տարբերության արտադրյալին:
(a−b)⋅(a+b)=a⋅a+a⋅b−b⋅a−b⋅b=a2+ab−ab−b2=a2−b2
Բանաձևի կիրառությունը․
a2−b2=(a−b)(a+b)
Օրինակ․
Բանաձևի օգնությամբ՝
(x−3)(x+3)=x2−32=x2−9
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝(x−3)(x+3)=x⋅x+x⋅3−3⋅x−3⋅3=x2+3x−3x−9=x2−9
Բանաձևի օգնությամբ՝
Բանաձևի օգնությամբ՝
(4x−y)(4x+y)=(4x)2−y2=16x2−y2
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(4x−y)(4x+y)=4x⋅4x+4x⋅y−y⋅4x−y⋅y==16x2+4xy−4xy−y2=16x2−y2
Քառակուսիների տարբերության բանաձևը հաճախ օգտագործում են հաշվարկների պարզեցման համար։ Օրինակ՝ 41*39= (40+1)(40-1)= 402-12=1600-1=1599
Հաշվենք արտահայտության արժեքը՝ 48 ⋅ 52:
ԼՈՒԾՈՒՄ: Նկատենք, որ 48-ը 50-ից 2-ով փոքր է, իսկ 52-ը՝ 2-ով մեծ։
Ուստի՝ 48 ⋅ 52 = (50 − 2)(50 + 2) = 502 − 22 = 2500 − 4 = 2496:
Հարցեր և առաջադրանքներ։
1․Գրառեք քառակուսիների տարբերության բանաձը։
a2−b2=(a−b)(a+b)
Երկու թվերի քառակուսիների տարբերությունը հավասար է այդ թվերի գումարի և տարբերության արտադրյալին:
2․ Արտահայտությունը ներկայացնել բազմանդամի տեսքով․

3. Արտահայտությունը ներկայացնել քառակուսիների տարբերության տեսքով․

4․Բազմանդամը ներկայացրել բազմանդամների արտադրյալի տեսքով․

5.Հաշվել`օգտագործելով քառակուսիների տարբերության բանաձևը.

6. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

7. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

Պարապմունք 30

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում:
- Գտնել տառային արտահայտության արժեքը, եթե a=3

1, 395
2, 41
3, 42
4,
2. Պարզեցնել միանդամի գրառումը` օգտագործելով աստիճանը.

3. Բարձրացնել աստիճան.

4. Գրել միանդամի հակադիր միանդամը.

5. Գրել միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

6. Ձևափոխել արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի.

7. Գտնել միանդամի և բազմանդամի արտադրյալին հավասար բազմանդամը.

8. Կատարել բազմապատկումը.

9. Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

10. Լուծել խնդիրը.

December 18-22




Ածական անուն,տեսակները,08․12․23
․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։
Ածականը ցույց է տալիս գոյականի կամ բայի ինչպիսի լինելը։
2․Ինչպիսի՞ հարցերի է այն պատասխանում։
Ածականը պատասխանում է ինչպիսի՞,որպեսզի՞ հարցերին։
3․Որակական և հարաբերական ածականներ,դրանց տարբերակիչ հատկանիշները։
Որակականը ցույց է տալիս ախականի ուղիղ ձևը(գեղեցիկ, բարի,չար,կարմիր), իսկ հարաբերականը համեմատում է գոյականների իրարից մեծ լինելը։
Օրինակ՝ Երևանը ավելի մեծ քաղաք է, քան Գյումրին։
4․Ածականի ձևաբանական արժեքը։
Ածականները կարող են նաև գոյականաբար գործածվել և հոլովվել։ Դա ածականի ձևաբանական արժեքն է։
Օրինակ՝ գեղեցիկ-գեղեցիկի, չար-չարի։
5․»Ածական» բառի բառակազմական արժեքը ,դրանից բխող նրա գործածությունը։
Ածական բառը բաղկացած է ածել բառից, որը նշանակում է ավելացնել,լցնել գոյականը։ Այսինքն՝ ածականը լրացնում է գոյականին։
Օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, ուրախ տղա։
Առաջադրանքներ 162,164-րդ 7-րդ դասարանի քերականության գրքից։
162. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Սարսափելի թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափազդու թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուր սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ ձկների արձակած բազմաթիվ ձայների իսկական նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմազան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Ածականների տեղադրելուց հետո ստացված տեքստում ձկներին և իրենց պատմության մասին վկայող արձանագրությունը բնութագրվում է, խոսվում և ներկայացվում է իրենց տեսքի, ձայնի մասին։
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Անվնաս և հետաքրքիր լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների չքնաղ և գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի զանազան վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծանծաղ ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Տեքստերը համեմատելիս նկատում ենք, որ ածականների ավելացնելուց հետո նույն տեքստը նոր գույներ է ստանում, գոյականները բնութագրվում են և այդպես ավելի պատկերավոր է դառնում ընթերցածը։
164. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը ավելի փոքր է,քան կետաշնաձուկը, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
1․Ընդգծե՛ք ածականները և նշե՛ք տեսակը։
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու ՜ , լազուր կամարում:
Որակական-Դյութիչ,հրաշալի,երջանիկ,անհաս,սուրբ,վեհ,չըքնաղ,լազուր,աստվածային,անհուն
Հարաբերական-անմուրազ
2․Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ ածական անվամբ․
1․ճահիճներով պատված-ճահճապատ 2․մանրէներ ծնող-մանրէածին 3․մորը սիրող-մայրասեր 4․մարդկանց ատող-մարդատյաց 5․մաքուր գրած-մաքրագրած 6․միայնակ կյանք վարող-մենակյաց 7․մեգով պատված-մեգապատ 8․միշտ փթթած-մշտափթիթ 9․թախծոտ դեմքով-թախծադեմ 10․միրգ տվող-մրգատու 11․նոր տնկած-նորատունկ 12․նվեր տվող-նվիրատու 13․նուրբ հնչող-նրբահունչ 14․շահույթ բերող-շահութաբեր 15․շեկ վարսերով-շիկահեր 16․շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ17․ինչքից զուրկ-ինչքազուրկ 18․ոսկուց ձուլված-ոսկեձույլ 19․ուշքը կորցրած-ուշաթափված 20․ջուր տանող-ջրատար
3․Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք որակական 5 ածական․
ա․ մայրենի, բազմաքանակ, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, ջղային, խուճուճ, գեղագրական, քարակոփ, թմբլիկ
բ․ ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, հնգամյա, առավոտյան, թթվաշ, բազմաշերտ, նկարչական, սակավակեր, ենթամաշկային
գ․ տտիպ, կավաշեն, անկարգ, մագաղաթյա, հովվական, ցանցառ, երևանյան, հողե, թարմ, սարսափելի
4․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք հարաբերական 5 ածական․
ա․ առաջնակարգ, պղնձակոփ, առևտրային, փոքրաթիվ, սառցեղեն, խառնակ, պարզկա, արտաժամյա, գրավոր, խելացի
բ․ տաղտկալի, պողպատակուռ, փխրուն, հաճախադեպ, կերային, վիրավորական, օտարերկրյա, մտավոր, ոճական, դժգոհ
գ․ թվականական, ահռելի, կավաշեն, ձախափնյա, խաղաղ, թավշե, գունային, ծանծաղ, թթվաշ, անհարթ
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք գերադրական աստիճանի 3 ածական․
ա․ խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, կպրագույն, միագույն
բ․ մանուշակագույն, արջնագույն, հիմարագույն, դժվարագույն, չարագույն, բոցագույն
գ․ արնագույն, գերագույն, բարձրագույն, պողպատագույն, ծայրագույն, մաշկագույն
դ․ հզորագույն, ածխագույն, յուղագույն, նորագույն, խոշորագույն, նռնագույն
ե․ մերձավորագույն, ցորնագույն, ստորագույն, կարևորագույն, ելակագույն, մշուշագույն
զ․ ամպագույն, ավշագույն, քաղցրագույն, փոքրագույն, կավագույն, կրտսերագույն
է․ ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենակործան, ամենիմաց, ամենաքիչ
ը․ ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաստեղծ, ամենաճկուն, ամենանվաստ
թ․ ամենանվաճ, ամենաթթու, ամենասփյուռ, ամենասեր, ամենաթեժ, ամենափափուկ
ժ․ ամենաթույլ, ամենանվեր, ամենակոշտ, ամենանկատ, ամենապաղ, ամենաշնորհ
Լրացուցիչ կրթության համար/ տանը/
Հոլովել գեղեցիկ, մեծ, խելոք, բարի, պարծենկոտ ածականները և նրանց հոլովված ձևերից յուրաքանչյուր երեք ձևով կազմել նախադասություններ․կարող եք գործածել նաև հոգնակի թվով։
Գեղեցիկ-գեղեցիկ,գեղեցիկի,գեղեցիկին,գեղեցիկով,գեղեցիկ,գեղեցիկում,գեղեցիկից
Գեղեցիկ աղջիկը զբոսնում էր այգում։
Միշտ պետք է գեղեցիկով հիանալ։
Գեղեցիկից է պետք սովորել։
Մեծ-մեծը,մեծի,մեծին,մեծով,մեծից,մեծ
Նա շատ մեծ ու վիթխար է։
Մեծին պետք է լսել։
Մենք մեծերից ծատ սովորելու բաներ ունենք։
Խելոք-խելոքը,խելոքի,խելոքին,խելոքով,խելոքից,խելոքին
Խելոքի հետ շփվելով շատ բան կսովորես։
Խելոքներին մեշտ պետք է մեր կողքին պահել։
Խելոքից մեծ ակնկալիքներ ունեցի՛ր։
Բարի-բարի,բարու,բարիին,բարիով,բարի,բարուց
Բարու հետ շփվելով բարություն կսովորես։
Բարիով միշտ պետք է հպարտանալ։
Բարին կփրկի աշխարհը։
Պարծենկոտ-պարծենկոտը,պարծենկոտի,պարծենկոտին,պարծենկոտով,պարծենկոտից,պարծենկոտ
Պարծենկոտ տղան չէր շփվում ոչ մեկի հետ, և շուտով ամբողջովին մենակ մնաց։
Պարծենկոտի կյանքում ընկերների պակասը միշտ զգալի է։
Բոլորը միաբերան ասում էին․ <<Պարծենկոտից պետք է հեռու մնալ>>
Պարապմունք 29

Թեմա՝ Լրիվ քառակուսու առանձնացումը:
Լրիվ քառակուսու առանձնացման մեթոդը հիմնված է հետևյալ բանաձևերի վրա:
a2+2ab+b2=(a+b)2 a2−2ab+b2=(a−b)2
Լրիվ քառակուսու առանձնացումը նույնական ձևափոխություն է, որի արդյունքում տրված եռանդամը ներկայացվում է գումարի կամ տարբերության (a±b)2 քառակուսու և որևէ թվային կամ տառային արտահայտության տեսքով:
Դիտարկենք օրինակներ:
Օրինակ 1 x 2+ 14x + 45 բազմանդամից առանձնացնել լրիվ քառակուսի.
Լուծում.
Բազմանդամից առանձնացնենք լրիվ քառակուսի: Կիրառենք գումարի քառակուսու բանաձևը: Պետք է ստանալ՝ x2+14x+49 եռանդամը, ուստի տրված x2+ 14x + 45 եռանդամին գումարենք և հանենք 4 թիվը՝
x2+ 14x + 45=x2+ 14x + 45+4−4=(x2+ 14x + 49)−4=(x+7)2−4
Այսպիսով, տրված բազմանդամից առանձնացվեց (x+7)2 լրիվ քառակուսին:
Օրինակ 2 x2 − 6x − 7 բազմանդամից առանձնացնել լրիվ քառակուսի.
Լուծում.
Բազմանդամից առանձնացնենք լրիվ քառակուսի: Կիրառենք տարբերության քառակուսու բանաձևը: Պետք է ստանալ՝ x2−6x+9 եռանդամը:
Արտագրենք x2 − 6x արտահայտությունը՝ x2−6x =x2−2⋅x⋅3 տեսքով: Ստացված արտահայտության մեջ առաջին գումարելին x-ի քառակուսին է, իսկ երկրորդը՝ x-ի և 3-ի արտադրյալի կրկնապատիկը:
Որպեսզի ստացվի լրիվ քառակուսի, պետք է գումարել (և հանել) 32: Ստանում ենք՝
x2−6x−7=x2−2⋅x⋅3+32−32−7= (x2−2⋅x⋅3+32) −32−7==(x−3)2−9−7=(x−3)2−16:
ՕՐԻՆԱԿ 3 x 2 + 10x + 7 արտահայտությունից առանձնացնենք լրիվ քառակուսի։
ԼՈՒԾՈՒՄ։
x 2 + 10x + 7 = x 2 + 2 ⋅ x ⋅ 5 + 7 = (x 2 + 2 ⋅ x ⋅ 5 + 52) − 52 + 7 = (x + 5)2 − 18
Նույն կերպ լրիվ քառակուսի առանձնացվում է տարբերության քառակուսու բանաձևի օգտագործմամբ:
ՕՐԻՆԱԿ 4 24x 2 − 28x − 1 բազմանդամից առանձնացնենք լրիվ քառակուսի։
ԼՈՒԾՈՒՄ։
4x 2 − 28x − 1 = (2x)2 − 2 ⋅ 2x ⋅ 7 − 1 = ((2x)2 − 2 ⋅ 2x ⋅ 7 + 72) −
72 − 1 = (2x − 7)2 − 50:
Լրիվ քառակուսի անջատելու միջոցով հնարավոր է գնահատել արտահայտության արժեքը
ՕՐԻՆԱԿ 5
Ապացուցենք, որ x-ի ցանկացած արժեքի դեպքում x 2 − 7x + 20 արտահայտության
արժեքը մեծ է 7-ից։
ԼՈՒԾՈՒՄ։ x 2 − 7x + 20 արտահայտությունից առանձնացնենք լրիվ քառակուսի.
x 2 − 7x + 20 = x 2 − 2 ⋅ x ⋅ 3.5 + 3.52 − 3.52 + 20 = (x − 3.5)2 + 7.75:
Նկատենք, որ (x − 3.5)2 արտահայտության արժեքը չի կարող լինել բացասական,
քանի որ x-ի ցանկացած արժեք տեղադրելու դեպքում ստացվելու է որևէ թվի
քառակուսի, որը բացասական լինել չի կարող։ Այսպիսով.
(x − 3.5)2 + 7.75 ≥ 7.75 > 7:
Ավելին՝ կարող ենք եզրակացնել, որ x 2 − 7x + 20 արտահայտության նվազագույն
արժեքը 7.75-ն է, որն արտահայտությունն ընդունում է, երբ x = 3.5: Իսկապես, x-ի
այդ արժեքի դեպքում (x − 3.5)2 ընդունում է իր փոքրագույն արժեքը՝ 0։
Հարցեր և առաջադրանքներ:
- Արտահայտությունը ներկայացնել ցուցիչով աստիճանի տեսքով.

2. Արտահայտությունը ներկայացնել երկու արտահայտությունների կրկնապատիկ արտադրյալի տեսքով.

3. Բազմանդամին գումարել միանդամ, որ ստացվի լրիվ քառակուսի.

4. Բազմանդամին գումարել միանդամ, որ ստացվի լրիվ քառակուսի.
ա) a 2 − 2a, բ) x 2 + 2xy, գ) b2 + 4,
դ) 16 + 8d, ե) a 2 + 4a, զ) x 2 − 4xy,
է) 1 + 4c, ը) 6x + 9, թ) x 2 + 6x։
5. Բազմանդամից անջատե՛ք լրիվ քառակուսի.
ա) x 2 + 2x + 3, բ) a 2 − 2a − 1, գ) a 2 + 4a − 5,
դ) 4b2 − 2b + 1, ե) a 2 + 3a, զ) 4a 2 + 12a + 2,
է) m2 − 4m + 1, ը) p 2 − 4p + 5, թ) m2 +8m
6. Բազմանդամից անջատել լրիվ քառակուսի.

7. Ապացուցե՛ք, որ ցանկացած y թվի համար ճիշտ է անհավասարությունը.
ա) y 2 − 2y + 2 > 0, բ) y 2 + 4y + 6 > 0,
գ) 4y 2 − 8y + 7 > 0, դ) y 2 − 6y + 12 > 0,
ե) 9y 2 − 9y + 5 > 0, զ) −y 2 + 12y − 39 < 0:
Ածականի գործածությունը,գործնական աշխատանք,15.12.23
1. Հետևյալ հատուկ և հասարակ գոյականներից կազմի՛ր ածականներ.
Հայաստան,Հայաստանյան Երևան,Երևանյան Շվեյցարիա,շվեցարյան Սանկտ Պետերբուրգ,սանկտպետերբուրգյան Լոս Անջելես,լոսանջելեսյան սեր,սիրային քույր,քույրական,քրոջական ընկեր,ընկերական,ընկերային ծաղիկ,ծաղկային փողոց,փողոցային ուսուցիչ,ուսուցչական քաղաք,քաղաքական,քաղաքային
2. Տեքստի սեռական հոլովով գոյականները փոխարինել այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառների գոտին: Գյուղական կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:
3. Դու՛րս գրիր ածականները, որոշի՛ր դրանց տեսակը և լրացրու՛ բաց թողնված տառերը:
Հին ժամանակ ապրում էրն մի ասպետ՝ գեղեցիկ, սլացիկ ու բարի: Նրա ձիու սմբակները չէին տրորում քնքուշ ու նուրբ ծաղիկները,զմրուխտյա մարգագետինները: Մի օր էլ բերրի լեռների գոտում նկատեց մի շողշողուն լճակ: Նրա վճիտ ու ողորկ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմք: Ոսկյա մազերով աղջիկը նստած էր մարմարյա պատշգամբում: Խիզախ պատանին խթանեց ձին և սուզվեց մթին լճակի խորքը՝ հասնելու հեքիաթային աննման գեղեցկուհուն:
Որակական-հին,գեղեցիկ,սլացիկ,բարի,քնքուշ,նուրբ,վճիտ,ողորկ,չքնաղ,խիզախ
Հարաբերական-զմրուխտյա,բերրի,ոսկյա,մարմարյա,աննման
Ինքնաստուգում
1)Ի՞նչ անվանում են ստացել բնությունն ուսումնասիրող գիտությունները.
- պատմական
- հումանիտար
- բնագիտական
- իրավագիտական
2)Ո՞ր շարքում են թվարկված միայն ֆիզիկական մարմիններ.
- գիրք, մեխ, ալյումին
- սեղան, գրիչ, տետր
- երկաթ, բաժակ, ոսկի
- քացախ, դույլ, աղ
3)Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.
- ճոճանակի շարժումը
- փայտի այրումը
- մեքենայի ընթացքը
- երկրագնդի պտույտը արեգակի շուրջ
4)Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.
- գիրք
- տուփ
- մեքենայի շարժիչ
- դուռ
5)Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմները նյութի ամենափոքր, անբաժանելի մասնիկն է: Այն անվերջ շարժման մեջ է և անտեսանելու է անզեն աչքին: «Ատոմ» բառը եկել է հունարեն «ատոմոս» բառից, որը նշանակում է ՛անբաժանելի՛:
6)Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.
ա) քարը՝ ավազի,
բ) թթվածինը՝ օզոնի,
գ) սառույցը՝ գոլորշու։
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել։
Բ դեպքում եմ կատարում քիմիական փոխարկում, որովհետև մյուս բոլոր դեպքերում մի նյութը փոխվում է այլ նյութի:
- Սահմանեք ֆիզիկական երևույթ . հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
2)Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը
բ) ջրի գոլորշիանալը
գ) պղնձի սևանալը տաքացնելիս
դ) բաժակի կոտրվելը
3)Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
4)Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
5)Թվարկեք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերեք օրինակներ:
6)Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները։