բնագիտություն 18.05.2023

Հարցեր՝

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:

Մեխանիկական ազդեցություններ՝ կոտրվածք, այրվածք, վերք, թունավորում։
Վարակային հիվանդություններ՝ մանրեներ, շնչառական հիվանդություններ, սննդի հիվանդություններ։
Հյուսվածքային հիվանդություններ՝ նորագոյացություններ։
Հոգեկան հիվանդություններ։

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Երբ մի օրգան կամ նրանց խումբը դադարում է նորմալ աշխատելուց, օրգանիզմը հիվանդանում է։

ծխելը, համակարգիչ երկար ժամանակով օգտագործելը, ալկոհոլ խմելը, անկանոն քնելը կամ սնվելը։

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

ծխելը, համակարգիչ երկար ժամանակով օգտագործելը, ալկոհոլ խմելը, անկանոն քնելը կամ սնվելը։

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունն

ծխելը կարող է թոքերը փչացնել, առաջացնել քաղցկեղ։ Ալկոհոլ խմելը կարող է օրգաններին և համակարգերին վնասել և ինքնազգացողությունը վատացնել։ Համակարգիչ երկար օգտագործելը կարող է աչքերին վնասել և ժամանակի զգացողությունը վատացնել։ Անկանոն քնել կարող է գլխացավ և հոգնածություն առաջացնել։

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

1.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

2.Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

3,Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

4․Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

5․Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

6․Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամի

Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

7․Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ :

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Պարապմունք 107.

Քննարկում ենք ամփոփիչ աշխատանքը, պարզաբանում ենք հարցերը։

Թեմա՝ Մեկ անհայտով հավասարումներ

Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի խնդիրների, որոնց ձևակերպման մեջ որոնելի թիվը նշանակված է որևէ տառով  կամ աստղանիշով։ Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։
Օրինակ` x – 19 = 23:
Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։ Լուծել հավասարումը, նշանակում է x-ի փոխարեն տեղադրել այնպիսի թիվ, որ ստացվի հավասարություն։
Լուծենք x – 19 = 23 հավասարումը։
Դժվար չէ տեսնել, որ հավասարման լուծումը 42 թիվն է։ Լուծումը  հեշտությամբ կարելի է գտնել հավասարման վերջից հակառակ գործողություններ կատարելով։
x=23+19
x=42
Պատասխան՝ 42

1. Գրիր մեկ անհայտով հավասարման հինգ օրինակ։
x — 9 = 0
x + 5 = 15
9 * x = 45
x : 8 = 8
158 — x = 150

2. Այնպիսի հավասարումներ կազմիր, որոնց արմատը լինի 7:
x — 7 = 0
x * 5 = 35
49 : x = 7

3. Լուծիր  հավասարումը.
ա) 1006 – 832 = 174
բ) 1405 – 1297 = 108
գ) 78 + 818 = 896
դ) 330 – 303 = 27
ե) 84 + 40 = 124
զ) 2003 + 2558 = 4561

4.Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.
ա) 3 – 3 = 0, այո
բ) 5 – 5 = 0, ոչ
գ) 7 – 7 = 0, ոչ
դ) 3 – 3 = 0, այո
ե) 2 ⋅ 3 = 6, այո
զ) 3 = 6 – 3, այո

5. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
ա) 2 ⋅ 2,5 = 5, ոչ
բ) 1 = 1, այո
գ) 6 ⋅ 1 + 8 = 14, այո
դ) 4 ⋅ 0 = 0, ոչ

6.Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.
ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19
15 + 4 = 19

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7
17 — 10 = 7

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5
35 — 30 = 5

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25
11 + 14 = 25

Մայրենի 5/11/2023

  • Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Պետք է լինել ավելի ուշադիր ու խելացի, զգոն, պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ու մտերմանալ: Պետք է կարողանալ ճիշտ ու տեղին օգտագործել ժամանակը, վայելել ճամփորդությունը:
Եվ ցանկացած խորհուրդ կյանքում պետք է ընդունել ու օգտագործել:

  • Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Կարո քեռին խորհրդատու և ամեն ինչի միջով անացած մարդ էր, նա Մելիք քեռուն խորհուրդ էր տալիս, թե ինչ չպետք է անել ճանապարհորդության ժամանակ։ Կարո քեռին շատ խորհուրդներ և խրատներ տվեց Մելիք քեռուն, բայց Մելիք քեռին այն կատարեց միայն մեկ օր։Պատմվածքի վերջում Կարո քեռին ուրախ էր, քանի որ գտնվել էր մեկը, որ գոնե մեկ անգամ, մեկ օր ընդունել ու կատարել էր խորհուրդները։

  • Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

<<Հետաքրքիր ճամփորդություն>>
<<Կարո քեռու խորհուրդները>>

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Կարո քեռի — Կարո քեռին այն մարդկանցից էր, ով չէր սիրում իր կյանքում սխալը, ռիսկի դիմել և նախընտրում էր զգույշ ապրել։ Դրա համար էլ նա ՄԵլիք քեռուն խորհուրդներ էր տալիս, նա գտնում էր որ, ոչ մեկին պետք չէ չվստահել և ոչ մեկի հետ միանգամից պետք չէ մտերմանալ։
Մելիք քեռի — Մելիք քեռին հետաքրքիր մարդ էր,եծին հարգել գիտեր, բայց սիրում էր ավելի ակտիվ կյանք։ Առաջին օրը նա հետևեց քեռու խորհուրդներին, բայց հաջորդ օրը նա հասկացավ, որ ավելի լավ է պարզապես հաճույք ստանալ ճամփորդությունից։

  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
    • Օրորոց – 7 տառ, 7 հնչյուն;
    • եղինջ – 5 տառ, 6 հնչյուն;
    • հևիհև- 5 տառ, 9 հնչյուն;
    • օթևան – 5 տառ,   7 հնչյուն;
    • երկյուղ – 6 տառ, 7 հնչյուն; ,
    • երբեմն – 6 տառ, 7 հնչյուն; 
    • սերկևիլ – 7 տառ, 9 հնչյուն; ,
    • պարգև – 5 տառ, 7 հնչյուն;
    • խխունջ – 5 տառ, 5 հնչյուն; ,
    • պատշգամբ – 8 տառ, 9 հնչյուն;
    • ճակնդեղ – 7 տառ, 8 հնչյուն:

Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Մայրիկս առանձնացրեց կաթի սերը։

Սերը մի անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունք է։

Ռուսերենում կետը մեր վերջակետն է։

Կետը համարվում է ամենամեծ ջրային կենդանին։

Մաթեմատիկայի դասերին քանոն շատ ենք օգտագործում։

Ռիփսիմեն շատ լավ քանոն է նվագում։

Լուսինեի մարմնով դող անցավ։

Կարենը փոխեց իր մեքենայի դողը։

Ամեն տարի այդ օրը մեզ մոտ մեծ ու հանդիսավոր տոն է։

Գեղեցկուհի երգչուհին երգելիս վարպետորեն փոխում էր իր ձայնի տոնը։

Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրել համապատասխան տեղերում։
1.Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)


2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)


3.  Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճում, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
  • Բնութագրի՛ր Կարո քեռուն։
  • Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

Մայրենի 5/5/2023

Նախագծային աշխատանք

Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։

1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելիպարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատումհակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Մայրենի 5/4/2023

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

ականակիտ-ականակիր — ականներով զինված

այգաբաց-այգեբաց-խաղողի վազերը հողից ազատել

անութ-անոթ-աման

աշտանակ-աշտարակ-շինություն, ամրոցի մաս

բրդել-բրգել-բուրգի նման դիզել

գիրթ-գիրք

թափոր-սափոր-կուժ

կտրիճ-կտրիչ-կտրող գործիք

հերկել-հերքել-ժխտել

հրատարակել-հրապարակել-լուրը տարածել

շեղբ-շեղջ-կույտ,դեզ

սկահակ-ստահակ-խարդախ

տարեգրություն-տարագրություն-հայրենիքից հեռու ապրել, օտարություն

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդոսկեհուր, հավասար, դեղնակարմիրձվաձևկիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժեռալեզու, առհավետ, սրածայրհամընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկշքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույնանգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ: