Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել—նվիրել : Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք—բարձրարժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել`—ընծայաբերել կովերի` ոսկուց ձուլած —ոսկեձուլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ—ավարտվեց, զարմանք ու հիացմունք առաջացրեց—հիացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված—մարմարակերտ, նուրբ գեղեցկություն ունեցող—նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահաց-նել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ —մոռանալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները—պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի—ոճրագործի անունը:
Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ-մատի չափ,
կիսագունդ-կիսած գունդ,
անհարթ-հարթություն չունեցող,
անտեսանելի-ոչ տեսնվող,
ինքնաշարժ-ինքնուրյուն շարժվող,
սկզբնական-Որևէ բանի սկիզբը կազմող,
արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպական,
աստղադիտարան-աստղերի դիտարան,
համաշխարհային-ողջ աշխարհ,
հավասարաչափ-հավասար չափ ունեցող: