Պարապմունք 1

Կրկնողություն

1․ Նշեք չորս թիվ, որոնք լինեն՝ ա) բնական, բ)բացասական, գ) ամբողջ, դ) զույգ

Բնական թիվ: Օրինակ՝ 1, 5, 12, 100։ Դրանք հաշվելու համար օգտագործվող թվերն են։

Բացասական թիվ: Օրինակ՝ -3, -10, -55, -200։ Դրանք զրոյից փոքր թվերն են։

Ամբողջ թիվ: ին օրինակ՝ -7, 0, 8, 15։ Դրանք ներառում են բոլոր բնական թվերը, նրանց հակադիրները և զրոն։

Զույգ թիվ: Օրինակ՝ 2, 8, 24, 96։ Դրանք այն թվերն են, որոնք բաժանվում են 2-ի՝ առանց մնացորդի։

 2․ Գտնել  տրված արտահայտության արժեքը՝ 

ա) n−7⋅ n−3 
Հիմքերը նույնն են, ցուցիչները գումարվում են. (−7)+(−3)=−10

Պատասխան՝ n−10
բ) a-5 ։ a6 
Հիմքերը նույնն են, ցուցիչները հանվում են: (−5)−6=−11

Պատասխան՝ a−11
գ) b-8 ⋅ b9 
Հիմքերը նույնն են, ցուցիչները գումարվում են: (−8)+9=1

Պատասխան՝ b1=b
դ) m-6 ⋅ m6

Հիմքերը նույնն են, ցուցիչները գումարվում են: (−6)+6=0

Պատասխան՝ m0=1 (Ցանկացած թվի 0 աստիճանը հավասար է 1-ի)

3․ Տրված թվերը կլորացնելով 0,1 ճշտությամբ` գտնել նրանց մոտավոր գումարը.

ա) 3,2878+0,1235

3,2878≈3,3
0,1235≈0,1
Մոտավոր գումարը՝ 3,3+0,1=3,4

բ) 0,10011…+0,243

0,10011…≈0,1
0,243≈0,2
Մոտավոր գումարը՝ 0,1+0,2=0,3

գ) −1,236+2,555

−1,236≈−1,2
2,555≈2,6
Մոտավոր գումարը՝ −1,2+2,6=1,4

4․ Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տրված թվերի միջև  

    ա) a=1,16 և b=1,17 միջև

Այս երկու թվերի միջև կան անվերջ թվեր։ Օրինակ՝ 1,165
Որպեսզի ավելի հեշտ գտնեք, կարող եք երկու թվերի վերջում ավելացնել զրոներ և դիտարկել նրանց միջև ընկած թիվը։ Օրինակ՝ 1,160 և 1,170-ի միջև։ 

բ) a=6,57 և b=6,(57) միջև

  • 6,57 թիվը կարելի է գրել որպես 6,5700…
  • 6,(57) թիվը նշանակում է 6,575757…
  • Այս երկու թվերի միջև ընկած է, օրինակ՝ 6,572 կամ 6,575։

Այս երկու թվերի միջև կան անվերջ թվեր։ Օրինակ՝ 1,165։

5․ 7-ից մինչև 268 բնական թվերի մեջ 15-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։

17−0=17

Պատասխան՝ 17։

6․ Գտնել 24-ի պարզ բաժանարների քանակը։

24=2⋅12

12=2⋅6

6=2⋅3

Այսպիսով՝ 24=2⋅2⋅2⋅3=23⋅3

7․ Գտնել 35-ի բոլոր բաժանարարների գումարը։

  • 35:1=35
  • 35:5=7
  • 35:7=5
  • 35:35=1

35-ի բոլոր բաժանարարներն են՝ 1, 5, 7, 35։

Դրանց գումարը՝ 1+5+7+35=48։

Պարապմունք 1

Կրկնողություն

1․ Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերը հավասար են a=5 սմ, b=6սմ։

S=5*6=30

2․ Քառակուսու կողմը 25 սմ է: Գտնել նրա մակերեսը:

S=252=625

3․ Եռանկյան կողմերից մեկը 15 սմ է, իսկ եռանկյան մակերեսը՝ 180 սմ2 է։ Գտնել տրված կողմին տարված բարձրությունը։

h=180/15=12

4․ Որքա՞ն է ներգծյալ անկյունը, որը հենված է 260° աստիճանային չափով աղեղի վրա:

260°/2=130° 

5․ Որքա՞ն է կենտրոնային անկյունը, եթե նրան համապատասխանող ներգծյալ անկյունը 56° է:

2*25=112° 

6․ Խորանարդի նիստերից մեկի պարագիծը 20 սմ է։ Գտնել խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը։

4*a=20
a=20/4=5սմ
6*52=6*25=150 սմ2

7․ Ուղղանկյունանիստի չափումներն են ՝ 2 սմ, 3 սմ և 4 սմ։ Գտնել ուղղանկյունանիստի ծավալը։

V=2*3*4=24 սմ3

Ամառային ճամբար Ամփոփում

Մեր կրթահամալիրում չորորդ ուսումնական շրջանը դա ամառային ուսումնական ճամբարն է։ Ես շատ եմ սիրուն ամառային ճամնարը։ Ես ընտրել եմ Ռինա Շագինյանի ջոկատը։ Ճամբարային օր սկսվում է ընդհանուր պարապունքով, ըստ օրակարգի։ Մեր ճամբարային նախագիծն է՝ «Մշակույթի պահպանման» նախագիծ։ Մենք խոսել ենք հայկական ավանդական արհեստի տեսակների մասին, օրինակ՝ գորգագործություն․ խաչքարեր, ժողովրդական երաժտություն։ Ուսումնասիրել ենք պատմությունը, նշանակությունը։ Ես ուսումնասիրել եմ տեղեկություններ  թզբեխի մասին։ «Մշակույթի պահպանման» նախագծի շրջանակում այցելել ենք Ժողվրդական արվեստների թանգարան։ Հայաստանում Վրաստանի դեսպանատան հրավերով մասնակցել եմ «Էրիսիոնի»՝ Վրաստանի ժողովրդական երգի և պարի պետական ակադեմիական անսամբլի ելույթին։

Ճամբարի ընթացքում ունեցել ենք տարբեր հետաքրքիր դասընթացներ՝ ընկեր Սարգիսի մոտ մաթեմ ա.բ-ի, մասնաքցել ենք տարբեր մարզաձևերի՝ ֆուդբոլ, վոլեյբոլ, վարել ենք հեձանիվ, խախացել ենք տարբեր խաղեր այս տարվա ամառային ճամբար շատ հետաքրքիր էր։

Մեր ժառանգությունը, մեր ապագան։ Մշակույթի պահպանման նախագիծ

Տերողորմյա, համրիչ կամ թազբեհ, ժապավեն կամ թել, որի վրա հերթականությամբ գնդեր են հավաքված։ Բազմաթիվ կրոններում (բուդդիզմ, քրիստոնեություն, իսլամ, հինդուիզմ) օգտագործվում է մանթրաների, աղոթքների կամ այլազան կրոնական գործողությունների հաշվման, ռիթմի պահպանման, կենտրոնացման և այլ նպատակներով։ Տերողորմյաները օգտագործվում են նաև բանտերում՝ կալանավորների կողմից։

Գործնական քերականություն․ 02․04

1․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել – Նա երկար ժամանակ մտքի ծովն էր ընկել՝ փորձելով լուծում գտնել։

Լեզուն փակ պահել – Նույնիսկ քննության ժամանակ նա կարողացավ լեզուն փակ պահել և ոչինչ չհայտնել։

Հինգ մատի պես գիտենալ – Նա իր քաղաքի բոլոր փողոցները հինգ մատի պես գիտի։

Թևերը ծալած նստել – Բոլորը աշխատում էին, իսկ նա թևերը ծալած նստել էր։

Էժան պրծնել – Վթարի ժամանակ միայն փոքր քերծվածք ստացավ՝ կարելի է ասել՝ էժան պրծավ։

Արցունքները կուլ տալ – Նա միայնակ նստեց ու արցունքները կուլ տվեց։

2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

Լեզուն չորանալ

ա) Ամբողջ օրը խոսելուց հետո լեզուն չորացել էր։
բ) Նրա մոտ քննության ժամանակ լեզուն չորացավ ու չկարողացավ խոսել։

Ջուրը չտեսած՝ բոբիկանալ

ա) Երեխան ջուրը չտեսած՝ բոբիկ էր դուրս եկել լողավազան։
բ) Նոր աշխատանքին դեռ չսկսած՝ արդեն բոբիկացել էր՝ մեծ պարտականություն ստանձնելով։

Ականջին հասնել

ա) Նրա բարձր ձայնը բոլորի ականջին հասավ։
բ) Այդ լուրն ի վերջո նրա ականջին հասավ։

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

3. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

Իր մետրով չափել

ա) Նա ճշգրտորեն իր մետրով չափեց կտորը։
բ) Նա բոլորին իր մետրով է չափում՝ առանց հաշվի առնելու տարբերությունները։

Մազից կախված

ա) Նրա մազից մի փոքր խճճված էր։
բ) Նրա ճակատագիրը մազից կախված էր՝ փոքր սխալը կարող էր ճակատագրական լինել։

Այծերը գալ

ա) Դաշտում այծերը եկան ու սկսեցին արածել։
բ) Տեսավ, որ բոլոր այծերը եկել են՝ գործը փչացել է։

Հացը ցամաք ուտել

ա) Նա հացը առանց ջրի՝ լրիվ ցամաք ուտեց։
բ) Մեծ դժվարությամբ է ապրում՝ հացը ցամաք ուտում է։

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:

4. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել։ Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում էին։ Հիմա արդեն հասկացանք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով ստեղծվում է թունավոր նյութ։

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում։ Շատ վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախով օգտագործել։ Բայց գյուտն ուշացել էր։ Սովորությունը ազդել էր։ Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի։

5․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. (արմատ + ածանց)

Թվական – թիվ +ական

Պատմություն – պատմ +ություն

Աղյուսակ – աղյուս +ակ

Գրիչ – գր +իչ

Ազդեցություն – ազդ +եց +ություն

Խորություն – խոր +ություն

Ընդհանուր՝ ածանցով գոյականներ։

Բ. (բաղադրյալ բառեր)

Արևելք – արև + ելք

Արևմուտք – արև + մուտք

Կենսագիր – կենս + գր (կյանքի մասին գրող)

Օտարամուտ – օտար + մուտք

Ծովագնաց – ծով + գնաց

Ինքնատիպ – ինքն + տիպ

Ընդհանուր՝ բարդ բառեր՝ բաղադրյալ։

Գ. (արմատ + ածանց կամ բազմաբաղադրիչ)

Բազմատեսակություն – բազմ + տեսակ +ություն

Արևելյան – արև + ելք + յան

Կենսագրություն – կենս + գր +ություն

Արևադարձային – արև + դարձ + ային

Անուշահոտություն – անուշ + հոտ +ություն

6 .Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
 ա) Հնչյունափոխված

Զուգել – զուգ (հնչյունափոխված ձև՝ «զույգ»-ից)

Լուսավոր – լույս → լուս

Ջրամբար – ջուր → ջր

Լճափ – լիճ → լճ

Շինության – շինել → շին

Հանգստություն – հանգչել → հանգստ

Չվերթ – չվել → չվ

Գնել – գին → գն

բ) Միայնակ չգործածվող արմատներ

Փառամոլ – մոլ

Խորաքնին – քնին

Հետախույզ – խույզ

Մեծասքանչ – սքանչ

Զորասյուն – սյուն (սրա դեպքում որոշման հարց կա, բայց որպես բարդ բառի բաղադրիչ՝ առանձին քիչ է գործածվում)

Զբոսանավ – նավ (սա գործածվում է)

Կենտրոնախույս – խույս

Ճյուղակոտոր – կոտոր

7․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

ԱգեվազԽոտեվազ

ԿակղամորթԽեցիամորթ

ՄարտունակԽոսունակ

ԱրծճապատՈսկեպատ

ՄեծասքանչՓոքրասքանչ

ՀողածինԱրյունածին

ՓառամոլԳաղափարամոլ

ԱտոմակայանՋերմակայան

8. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

ՀեռախոսՀեռադիտակ

ՀանրածանոթՀանրահավաք

ՁյունածածկՁյունաբուք

ԵրկրագունդԵրկրաշարժ

ԿենսակերպԿենսաբանություն

ՀնավանդՀնատուն

ՄտահոգՄտահղացում

ԲարենպաստԲարեգութ

ԱկնթարթԱկնկալում

ԼուսանցքԼուսարձակ

Վիլյամ Սարոյան, «Գնացքները». 15.04

Նա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։
Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։
Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն՝ չնայած այդ քաոսային և երբեմն էլ ծիծաղելի տունն ամեն վայրկյան կողքին էր, իր հետ։ Անհրապույր շրջապատն ավելի էր խորացնում նրա ներքին տագնապը, և մի երազային, սառն անտարբերություն ու անկարողություն էր արթնանում հոգում։

Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր։
Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը։
Երեկոյան դուրս էր գալիս, որ մեկի հետ հանդիպի, խոսի, բայց թափառում էր քաղաքում, նստում որևէ սրճարանում ու նորից համր լռությամբ վերադառնում իր երկու սենյականոց բնակարանը։ Եվ զարմանափն այն էր, որ այդպիսին էր նաև խմած ժամանակ, երբ սովորաբար դառնում էր սրամիտ, շատախոս ու բարյացակամ։
Հիմա, դրանից անթիվ ժամեր, օրեր ու գիշերներ հետո, նա միայն մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Փողոցի մյուս կողմում Սանտա Ֆե կայարանն էր, և այդ իրողությունը, թեպետ ինքը դեռ չէր գիտակցում, չափազանց հաճելի էր, որովհետև այդտեղ ամեն ինչ շատ էր մոտ հեռանալուն։
Նա տխրում էր, երբ գնացքները մեկնում էին, իսկ դրանց ժամանումից հրճվում էր ու ամեն անգամ փորձում էր պարզել, թե ովքեր են գնացքից իջնող մարդիկ, որտեղից են գալիս և ինչու են եկել այս քաղաքը։ Եվ այսպես՝ ամեն անգամ։
Մի օր փոքրիկ, սև ճամպրուկով մի աղջկա տեսավ կառամատույցում։ Աղջիկն այնքան մենակ էր ու վախվորած, որ ցանկացավ ձայն տալ, իջնել նրա մոտ, ժպտալ ու ասել. «Իմ անունը Ջո Սիլվերա է։ Ծնվել եմ այս քաղաքում, բայց տասնյոթ տարեկանում հեռացել եմ ու յոթ տարի հետո վերադարձել, չորս ամիս է, ինչ տանն եմ։
Դիմացի փողոցում եմ ապրում։ Նկարիչ եմ։ Արի գնանք տուն, կհանգստանաս, հետո գինի կխմենք»։
Դուրս եկավ փողոց, բայց աղջիկն անհետացել էր։ Հետո ամբոխի մեջ որոնելով նրան՝ վերուվար արեց Թուլր փողոցով, իսկ հաջորդ օրը ոտնատակ տվեց ամբողջ քաղաքը, և դեռ մի շաբաթ հետո էլ մտածում էր, թե ուր կարող էր կորչել նա։
Դատարկությունը ճնշում էր նրան, ճնշում էր ամենաահավոր ձևով։ Սակայն բանականությունը դեռևս հերիքում էր, որ լիովին չպարտվի, այլ միայն համակերպվի, զգա, հասկանա այն, թեկուզ և սոսկ հետաքրքրությունից։ Միայն փախուստը կփրկի այս ամենից, փախչել, թողնել ամեն ինչ ու գնացքով հեռանալ։ Յոթ ժամից կլինի Սան Ֆրանցիսկոյում, ուր անտունությունը կատարյալ կլինի, հաղթահարելը՝ դյուրին, և առավել դյուրին համակերպվելն ու մոռանալը։ Նա գիտեր, թե որքան փոքր էր աշխարհը, եղել էր աշխարհի ամենագրավիչ քաղաքներում, ուր երազում են լինել բոլոր գավառաբնակ տղաները, բայց քչերին է հաջողվում։ Գիտեր նաև, որ այդ քաղաքներում հայտնվելը զուտ գնացքների կամ նավերի չվացուցակների խնդիր է, իսկ փող չունենալու դեպքում կարելի է պատահական մեքենայով, բեռնատար գնացքով կամ նավով գնալ։ Սրանք բոլորը սուտ բաներ էին։ Քաղաքներն ամենևին էլ գրավիչ չէին։ Իսկ բնակիչները նման էին բոլոր մյուս քաղաքների, ինչպես և այս քաղաքի բնակիչներին։
Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայում ապրող իր ընկեր Օտտո Բենրան։
Միգուցե ամեն ինչ այդպես էր կամ ամենևին էլ ոչ այդպես։ Միգուցե իր միտքն էր պատրանքներ կերտում։ Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։
Զգում էր, մոտեցել է վճռելու պահը, բայց չգիտեր՝ կմնար թե կգնար։ Երկուսից մեկը, իսկ նա ուզում էր մնալ։ Մնալ այս հովտում ու նկարել, մնալ երկար ժամանակով։ Հեռանալով հովտից՝ նա ասես ավելի էր մոտենում մահվանը և ամբողջ ուժերը լարում էր, որպեսզի մահը մի փոքր ավելի հեռացնի իրենից։ Բայց ուժերն այդպես վատնելը իմաստ չուներ։
Գնացքները գալիս էին ու գնում։ Իսկ նա նայում էր, թե երբ են հարավից հայտնվելու Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքների նեղ վագոնները։ Լսում էր նրանց ժամանման սուլոցը, որ մարմնական ու հոգեկան ցավերով բռնված, տառապանքով ու հուսալքությամբ լեցուն մարդկային ճիչ էր հիշեցնում։ Լսում էր անիվների ճռինչը, տեսնում վերջին պահերի իրարանցումը. հոգնած գնացքը ծխի ու գոլորշու միջով տխուր ու դանդաղ սահում էր, ու վերջապես հասնում էր հանգստի երազած պահը։ Գնացքները չեն թափառում մարդկային հոգու պես, այլ նորից շարժվում են, գյուղից գյուղ անցնում, քաղաքից քաղաք, հորիզոնից հորիզոն, եղանակից եղանակ։ Իսկ հոգին անհեթեթ, բայց վեհ կոչումների՝ կյանքի իմաստի, մահապարտության, անմահության և Աստծո գաղափարի որոնումների մեջ է մշտապես։ Երևի մարդիկ այս ամենը մի մեծ ու պայծառ քողի տակ են տեսնում, դառնորեն մտածում էր նա։
Ամբողջ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին տաք ու հաճելի օրեր էին։ Բայց տագնապն ու վարանումը հանգիստ չէին տալիս նրան, մյուս կողմից էլ կարծես ներքին մի ուժ հարձակման մղեր, թերևս դա էր փրկության միջոցը։ Բայց ոչ, նա համոզված էր, որ ամեն ինչ կարող էր հաղթահարել միայն ֆիզիկական լարումով ու խմիչքով, ոչինչ, որ մի քիչ էլ լկտի ու կռվարար կդառնար։
Օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին հովտում հրաշալի եղանակներ էին, բայց նրա համար միևնույն էր։
Կարծես կալանավոր լիներ, թեև զգում էր, որ վերջնական փախուստը շատ հեշտ է լինելու, և՝ ոչ տևական։
Բայց սեպտեմբերյան մի կիրակի արդեն համոզված էր, որ եկել է վճռելու պահը։ Կամ մնալ ու ավելի մթնդել հուսահատության ու անգործության խավարի մեջ, կամ ճանապարհ որոնել դեպի լույսը, իսկ միգուցե հեռանալ գնացքով, փախչել ու տնտղել աշխարհը։ Այս վերջինն ամենահեշտն էր ու ցանկալին։
Առավոտյան վեցին նա արդեն արթուն էր, նայում էր մարդատար գնացքներին։ Հետո դուրս եկավ տնից ու քայլեց փողոցներով՝ դիտելու քաղաքի կիրակնօրյա անիմաստ դեմքը, ունկնդրելու նրա տրտմալից հանդարտությունը։
Մարիփոզա փողոցի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո դուրս եկավ, շրջեց քաղաքում ու մտավ Բրոդվեյի «Ուայթ Ֆաուն» գինետուն՝ գարեջուր խմելու։ Այդտեղի գարեջուրը միշտ սառն է լինում։
Բավական խմել էր, երբ անսպասելիորեն ձայն տվեց բարապանին.
— Հեյ, Մաք, վեց շիշ գարեջուր բեր։
— Որքա՞ն,– հարցրեց բարապանը։
— Վեց չէ, ավելի լավ է՝ յոթ։ Յոթ շիշ գարեջուր։
— Մեկ-մե՞կ,– հարցրեց բարապանը։
— Չէ՛,– բղավեց նա,– միանգամից։
Այլևս ամեն ինչ վճռված էր, զգում էր, որ կամաց-կամաց սթափվում է ու հանկարծակի արթնացածի պես ժամանակ առ ժամանակ ցնցում էր գլուխը։
— Ամսի քանի՞սն է,- բղավում էր նա։ -Ո՛՞ր տարվա։ Ո՞վքեր են ապրում քաղաքում։ Ի՞նչ արտառոց դեպք է կատարվել այս օրերին։
Եվ այսպես շարունակ։
Արդեն կեսօր էր, գարեջրի ջերմությունից շառագունած դեմքով ու փոքր-ինչ ճոճվելով նա դուրս եկավ սրահից։ Կարծես թե լցվել էր բարյացակամությամբ, դարձել հմայիչ և ամեն կերպ ջանում էր բարեկիրթ երևալ։ Ու երբ մոտենում էր հեռագրասյուներին, ողջունում էր խոնարհվելով, ծամածռում էր դեմքն ու քստքստացնում կրունկները։
Ամեն ինչ հրաշալի էր ու թեթև, նույնիսկ օրը ցերեկով խելքը թռցնելը։
Հետո քայլերն ուղղեց դեպի Հաուզ այգին, մոտեցավ պայտ խաղացողներին ու նրանց մարտի հրավիրեց։
Խաղը չափազանց զվարճալի էր։ Իսկ հետո, երբ անսպասելիորեն սթափվեց ֆիզիկական լարումից, ամաչեց արածի համար և դարձավ ներողամիտ։
Խմած ժամանակ հետաքրքիր խաղ էր ստացվում։ Մեկ շատ հեռու էր նետում, մեկ էլ շատ մոտ։
Այս ամենը չափազանց զավեշտական էր։ Իսկ հետո, երբ սթափվեց ու ամեն կերպ ջանում էր ճիշտ նստել, ամենևին էլ զվարճալի չէր։
Խաղը չառաջացրեց այն մեծ ոգևորությունը, որ կարող էր խմած ժամանակ ունենալ։ Նա խաղացողներին շնորհակալություն հայտնեց և հեռացավ, բայց եթե գլուխը տաք լիներ, կասեր, որ իրենից խաղալ սովորեն։
Հետո մտավ զբոսայգի, մեկնվեց մագնոլիայի ծառերից մեկի տակ և դեմքի տխուր ու ձանձրացած արտահայտությամբ քնեց մինչև առավոտ։
Թվում էր, թե անթիվ օրեր ու գիշերներ, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ է քնել, բայց երբ արթնացավ, ժամը չորսն էլ չկար։ Նստեց, հորանջելով բացեց աչքերն ու շշմած նայեց շուրջը։ Կողքին աղջիկ էր։ Նրան թվաց, թե դեռ քնած է ու նորից ցնցեց գլուխը։ Աղջիկը նստած էր խոտերի մեջ, նույնիսկ ծառի տակ՝ ճիշտ իր կողքին, և անկասկած քնած ժամանակ իրեն էր նայել։
— Ողջույն,– ասաց նա առանց մտածելու, նույնիսկ անժպիտ, կարծես թե աշխարհին կամ էլ ոչ մեկին դիմեր։
— Ողջույն,– պատասխանեց աղջիկը։
Հետո, անակնկալից շփոթված, նորից փռվեց ու փակեց աչքերը։ Եվ փակ աչքերով ասաց.
– Անունս Ջո է։ Մի փոքր անց, ուղղակի որպես սրամտություն ավելացրեց,– Ես նկարիչ եմ, մեծ նկարիչ։
Նստեց ու նորից բացեց աչքերը։ Հիմա արդեն լիովին արթուն էր։ Աղջիկն իրական էր։
Նա լավիկն էր, ճիշտ է՝ այնքան էլ գեղեցիկ չէր, բայց կոկիկ էր, բարետես, սիրուն ձեռքեր ուներ։
Աղջիկը ժպտում էր։ Երևի այս այգին գիշերները հաճախող փչացածներից է, եկել է հանգստանալու, մտածում էր Ջոն։ Բայց աղջիկը չէր քսմսվում, և նա մտածեց, որ սխալվում է։
– Ջո Սիլվերա,– ասաց տղան։ -Ապրում եմ այս դժոխքում, ինչ կարող եմ անել իմ ծննդավայրն է։ Դո՞ւք էլ եք այս քաղաքից։
— Ոչ,– պատասխանեց աղջիկը։
— Իսկ որտեղի՞ց եք։
Աղջիկը մի պահ վարանեց, մտածեց ու ասաց.
– Միևնույն չէ՞, թե որտեղից։ Միգուցե Տեխասից։ Այո, Տեխասից։
— Ես միշտ սիրել եմ Տեխասը։
— Ամենուր էլ լավ է։
— Եթե…եթե՞,– շարունակեց Ջոն։
— Եթե փող ունես կամ աշխատանք,– պատասխանեց աղջիկը։
— Ճիշտ է,– ասաց Ջոն։ -Գիտես, շատ սոված եմ։ Արի նախաճաշենք միասին, իսկ հետո կշարունակենք մեր զրույցը։
Աղջիկը նորից վարանեց։
— Ռեստորանում,– ավելացրեց Ջոն։ «Մեկը հարցներ, թե ինչո՞ւ է նա ձևեր թափում,– մտածում էր նա,– երբ օգնեմ բարձրանա՝ անպայման կհամբուրեմ»։
— Լավ,– համաձայնեց աղջիկը։
Ջոն ոտքի կանգնեց, որ օգնի նրան, և երբ փորձում էր համբուրել, աղջիկը կքվեց՝ բարձրացնելու պայուսակը։ Նա կռահել էր Ջոյի մտադրությունը։
Աղջիկը շատ էր քնքուշ, դեմքը թովիչ էր ու մեղմ։ Վաղորդայնի լույսերի մեջ նա սքանչելի էր, թերևս հենց այդպիսին էլ պիտի լիներ սեպտեմբերյան մի ոսկե առավոտ քաղաքային զբոսայգում արթնացած յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ կազմվածքն իրոք որ լավն էր։
Ջոն զգում էր, որ սրանք վաղանցուկ պատրանքներ են, բայց նա հիացած Էր։ Աղջիկն այնքան արտասովոր էր, այնքան բաղձալի. թերևս մոտենում էր այն պահը, որ պիտի սթափվեր իր թափառուն մտքերից, հոգին լցվեր բերկրանքով ու գոհունակությամբ և ոտքերի տակ զգար հարազատ տունը։
Նա այնքան էլ չէր հավատում աղջկա խոսքերին, բայց համոզված էր, խորապես համոզված, որ նրա հայտնությամբ արտասովոր շրջադարձ է կատարվելու իր կյանքում, և հովիտը նորից դառնալու է իրենը։ Այս ամենը շատ էր բաղձալի։
Հրաշալի երեկո անցկացրին միասին։ Գինին առատ էր, դանդաղ ուտում էին, մեղմիկ զրուցելով՝ ծիծաղում, և աղջիկը կամաց-կամաց խենթացնում էր նրան։ Ոչ մեծ դժվարությամբ Ջոն նրա մասին իմացավ այն ամենը, ինչ կցանկանար իմանալ, և համոզված էր, որ կգա Սանտաֆե կայարանի դիմացը գտնվող իր բնակարանը։
Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։
Առավոտյան Ջոն զգում էր, որ պիտի կայացնի իր որոշումը, բայց նրան միշտ թվացել էր, թե դա սոսկ իր գործն է, իսկ հիմա այդ աղջկա ներկայությունը անսպասելի էր, և չափազանց հապճեպ նրա միջամտությամբ որոշելը:
Նկարներն այնքան էլ դուր չեկան աղջկան, և երբ հարցրեց, թե ինչի՞ մասին են դրանք, Ջոն պատասխանեց.
— Ամեն ինչի մասին։
Հյուսիս, Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքի սուլոցը լսելով՝ նա աղջկան ուղեկցեց դեպի պատուհանը, և նրանք դիտեցին, թե ինչպես գնացքը մոտեցավ կառամատույցին ու կանգնեց։
Աղջիկը կողքին էր, իրեն շատ մոտ, Ջոն լուռ էր։ Հուզմունքից հոգին փոթորկվում էր՝ տեսնես ինչ է մտածում նա այս սովորական դեպքի մասին, որն իր համար իմաստավորվել էր, դարձել սրտառուչ։ Միայն թե աղջիկը ոչինչ չասի, սոսկ շրջվի և մի գոհունակ հայացք նետի, և ինքը կառնի նրան իր թևերի մեջ, կհասկանա, որ այս քաղաքն իրենն է և անձկորեն կերազի, որ հաջողությունն այսպես շարունակվի։
Ջոն վախվորած սպասում էր ու չէր հանդգնում խոսել։
Անսպասելիորեն աղջիկը հեռացավ պատուհանից ու առանց շրջվելու ասաց.
– Գնացքները երևի շատ աղմուկ են հանում, չէ՞։
Ջոն նստեց ու վառեց ծխախոտը։
Դրսից լսվում էր գնացքների սուլոցն ու անիվների դղրդյունը, և հանկարծ նա այնպես ցանկացավ գնացքում լինել, ճանապարհին, այս տնից հեռու։
Ջոն մոտեցավ պատուհանին և հայացքը հառեց դեպի հյուսիս մեկնող գնացքին։
Տխրամած սուլոց արձակելով, գնացքները հեռանում էին, և նրանց դղրդյունից սենյակը ցնցվում էր։
Շուտով սենյակում կրկին լռություն էր տիրում, գնացքն այլևս չէր երևում։
Ջոն նստեց ու ժպտում էր աղջկան, հետո սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Աղջիկը ոտքի կանգնեց՝ երևի ուզում էր մոտենալ Ջոյին։
– Գնո՞ւմ ես,– հարցրեց Ջոն։
Աղջիկն այդ մասին չէր էլ մտածել։
— Մեքենայով ճանապարհե՞մ,– շարունակեց Ջոն։ — Շնորհակալ եմ, քեզ հետ հաճելի էր զրուցելը։
Երբ աղջիկը հեռացել էր, Ջոն վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Պատմվածքի հերոսը ինչո՞ւ էր իր տան մեջ իրեն անտուն զգում:
Հերոսը հոգեպես օտարվել և հեռացել էր ամեն ինչից, սեփական տնից և նույիսկ իրենից։


2. Ինչո՞ւ էր շրջապատը նրա համար անհրապույր ու ձանձրալի:
Դատարկությունից և հուսահատությունից հերոսի համար իր շրջապատը անհետաքրքիր և անհրապույր էր դարձել։

3. Բացատրի՛ր վերնագիրը. ինչու՞ գնացքներ, ի՞նչ խորհուրդ ունեն գնացքները պատմվածքում:
Գնացքները խորհրդանշում են փախուստ և նոր սկիզբ, իսկ պատմվածքի հերոսը փորձում էր իր կյանքը նոր էջից սկսել և վերջապես իր տունը գտնել։

4. Նկարագրիր հերոս

ին, ինչպիսի՞ մարդ է նա, հոգեպես ի՞նչ վիճակում է գտնվում:
Հերոսը հուսահատության մեջ էր գտնվում, նա մենակ և հոգեպես ճնշված կերպար էր, սակայն նա ամեն ձև փորձում էր փրկություն և ելք գտնել այդ ճնշումից։

5. Անծանոթ աղջկա հայտվելը ի՞նչ փոխեց մեր հերոսի կյանքում:
Աղջկա շնորհիվ հերոսը զգաց ջերմություն, հույս և կարճատև իմաստ կյանքի մեջ։

6. Ի՞նչ զգացմունք/զգացողություններ/ արթնացրեց աղջիկը նրա հոգում:
Աղջիկը հերոսին բերեց ապրելու ցանկություն, հետաքրքրություն և նույնիսկ սեր։

7. Ըստ քեզ՝ ինչու՞ նրանք միասին չմնացին:

8. Առաջարկիր պատմածքն ավարտելու քո տարբերակը:
Հերոսը նստում է գնացք և վերջապես անջատում է իր կյանքը դատարկ քաղաքից, գտնելով նոր իրեն և սկսելով նոր կյանք։

9. Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

10. Դուրս գրիր մակդիրներն ու փոխաբերություները:

Մաշկ

Քննարկում ենք վիտամինները,նոր հանձնարարվող թեման լինելու  է
մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:

Ինչպե՞ս է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.

    Մաշկը պաշտպանում է օրգանիզմը՝ կանխելով մանրէների, վիրուսների և վնասակար նյութերի ներթափանցումը, պահպանում է ջերմային հավասարակշռությունը և կանխում ջրի կորուստը։

    Ի՞նչ գաղտնիք է թաքցնում մաշկը։

      Մաշկը թաքցնում է մարդու առողջության մասին բազմաթիվ գաղտնիքներ։ Նրա գույնը, խոնավությունը, ցաներն ու բծերը կարող են հուշել ներքին օրգանների հիվանդությունների, հորմոնալ խանգարումների կամ սթրեսի մասին։

      Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը․10․04

      Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
      — Արա՛մ,— ասաց նա։
      Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
      Չէի կարող տեսածիս հավատալ։
      Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
      Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
      Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
      — Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
      Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

      Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

      Սա հրաշալի մասն էր։

      Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

      Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

      Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

      Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

      Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

      Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

      Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

      — Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

      — Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

      Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

      Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

      — Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

      — Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

      Ես շտապ հագա շորերս։

      Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

      Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը, իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

      Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
      Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
      Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
      Ի վերջո Մուրադն ասաց.
      — Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
      — Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
      — Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
      — Ձին կթողնի,— ասացի ես։
      — Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
      — Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
      — Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
      — Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
      Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիուն ու հայերեն բղավեց.
      — Վազի՜ր։
      Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
      Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
      Արևը դուրս էր գալիս։
      — Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
      Մուրադը ձիուց ցած իջավ։
      — Հեծիր,— ասաց նա։
      Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
      — Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
      Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
      Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
      — Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
      Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
      Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
      — Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբողջ աշխարհը արդեն արթուն է:
      — Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
      — Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
      Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
      — Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
      — Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
      — Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
      Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
      — Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
      — Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
      — Այս առավոտվանից,— ասաց նա։
      — Ճի՞շտ ես ասում։
      — Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
      — Շատ լավ,— համաձայնեցի ես։
      Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
      Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
      — Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
      — Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
      — Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
      — Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
      — Պարզ և ազնիվ։
      — Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
      — Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
      Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
      Նույն օրը կեսօրից հետո մեր տուն եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
      — Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
      Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
      — Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
      — Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայրոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
      — Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
      — Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
      — Ոչինչ, ոտքեր ունես։

      — Ձախ ոտքս ցավում է։

      — Ուշադրություն մի դարձրու։

      — Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

      — Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

      Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

      Մայրս սկսեց բացատրել։

      — Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

      Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

      Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

      — Ի՞նչ կա,— հարցրեց նա։

      — Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

      — Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

      — Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

      — Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

      — Ե՞րբ,— ասացի ես։

      — Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

      Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

      Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

      Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

      — Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

      — Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

      — Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

      — «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

      — Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

      — Անշուշտ,— ասաց Մուրադը։

      Ագարակատերը նայեց ձիու բերանը։

      — Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

      — Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

      — Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

      — Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

      Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

      Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցույց տվեց գողացված ու վերադարձված ձին։

      — Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

      Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

      — Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

      Հարցեր և առաջադրանքներ:

      1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

      1. Անծանոթ բառերի բացատրություն.
      Գտիր և բացատրի՛ր տեքստում հանդիպող հետևյալ անծանոթ կամ քիչ օգտագործվող բառերը.

      ա. Արշավել – վազել, արագ շարժվել (հատկապես ձիու մասին)
      բ. Գավակ – սանձի մի մասն է, որը ձիավորը օգտագործում է ձիու վրա նստելու և կառավարելու համար
      գ. Որթատունկ – խաղողի բույսի երիտասարդ ճյուղ կամ տնկի
      դ. Քմահաճ – անկանխատեսելի, կամակոր, հակումներին հեշտությամբ տրվող
      ե. Խրխնջալ – ձիու կողմից հնչեցվող բարձր ձայն, երբ այն խիստ հուզված է կամ զայրացած
      զ. Վերհիշել – հիշել անցածը, մտաբերել
      է. Դարմանել – բուժել, խնամել վնասվածքը


      2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

      Արամի կարծիքով, Մուրադի արածը գողություն չէր։ Թեպետ նա հասկանում էր, որ ձին ուրիշինն է, նա համոզված էր, որ իրենց ընտանիքում գողեր չկան, և եթե Մուրադը վերցրել է ձին, ուրեմն դա չի կարող լինել գողություն։ Արամը փորձում էր արդարացնել

      3. Բնութագրիր Արամին:

      Արամը պատմվածքի պատմողն է։ Նա բարեսիրտ, ազնիվ, երազկոտ և մի քիչ էլ հետաքրքրասեր տղա է։ Չնայած գիտեր, որ Մուրադը ձին գողացել է, նա հավատում էր, որ իրենց ընտանիքում գողեր չեն լինում, և փորձում էր արդարացնել եղբոր արարքը։

      Արամը սիրում է արկածներ և երազում է ձի վարել։ Նա հիանում է Մուրադի համարձակությամբ, բայց նաև մտածող ու զգայուն բնավորություն ունի։ Նա պատմության ընթացքում աճում է ներսից, սկսում է տարբերել ճիշտն ու սխալը։

      4. Մեղադրի՛ր Մուրադին, արդարացրո՛ւ, բնութագրի՛ր:

      Մուրադը գողացել էր ձին առանց թույլտվության։ Թեև ինքը կարծում էր, թե դա պարզապես ձին վարժեցնելու արկած էր, իրականում սեփականատիրոջից առանց հարցնելու որևէ բան վերցնելը գողություն է։ Նա վտանգեցրեց Արամի ազնվությունը և խախտեց իրենց ընտանիքի՝ պատվի և ազնվության անունը։

      5. Բնութագրի՛ր Խոսրով քեռուն:

      Խոսրով քեռին շատ առանձնահատուկ մարդ է։ Նա ազգայնորեն հպարտ, արագ բորբոքվող, բայց միևնույն ժամանակ մեծ սրտով ու քաջ մարդ է։ Նրա ամենահայտնի արտահայտությունը՝
      «Չնչին բան է, մի ասա», ցույց է տալիս, որ նա սովոր է ամեն ինչին չմեծ կարեւորություն տալու և պահի մեջ ապրելուն։

      Խոսրով քեռին շատ հաճախ անհոգ է, երբեմն էլ՝ անլուրջ, բայց նրա կերպարը ստեղծում է հումորային և կենդանի մթնոլորտ պատմության մեջ։ Նա ներկայացնում է մի մարդու, ով փորձում է ամեն ինչ վերապրել հանգիստ, նույնիսկ՝ ամենածանր իրավիճակներում։


      6. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ։

      Ձին դարձել էր ավելի ուժեղ ու մեղմ, որովհետև զգում էր, որ իրեն սիրում են և խնամքով են վերաբերվում։ Մուրադն ու Արամը նրան ազատ էին թողնում, ուշադիր էին նրա հանդեպ, խաղում էին նրա հետ, իսկ դա նրան վստահություն և հանգստություն էր տալիս։ Նա արդեն չէր վախենում մարդկանցից, չէր զգում բռնություն կամ ստիպողաբար վերաբերմունք։

      Այսպիսով, ձին փոխվել էր, որովհետև սերը, հոգատարությունն ու ազատությունը բարենպաստ էին ազդել նրա վարքի վրա։

      Բրազիլիա

      1․Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը:

      Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկայում և աշխարհագրական դիրքով այն շատ կարևոր և մեծ երկիր է տարածաշրջանում։ Այն զբաղեցնում է Հարավային Ամերիկայի տարածքի մոտ կեսը և ունի ծովեզերք Ատլանտյան օվկիանոսի երկայնքով։

      2.Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

        Բրազիլիայի զարգացման նախադրյալները (այսինքն՝ այն հիմնական պայմաններն ու գործոնները, որոնք նպաստում են երկրի տնտեսական և սոցիալական առաջընթացին) բավականին բազմազան են։ Բրազիլիան ունի ինչպես բնական, այնպես էլ մարդկային ու աշխարհագրական պայմաններ, որոնք նպաստում են երկրի զարգացմանը։

        3.Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

          Բրազիլիայի տնտեսությունը համարվում է ամենամեծերից մեկը ոչ միայն Հարավային Ամերիկայում, այլև աշխարհում։ Այն բազմաճյուղ է, այսինքն՝ միաժամանակ զարգացած են մի քանի ոլորտներ։ Ստորև ներկայացված են Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը՝ պարզ բացատրությամբ։

          Բնական աղետներ

          1.Բնական աղետներՁեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

          Բնական աղետ — Երկրաշարժ

          Երկրաշարժը բնության կողմից առաջացող հզոր ցնցում է, որը տեղի է ունենում երկրակեղևի ներսում գտնվող տեկտոնական սալերի շարժման հետևանքով։ Այն կարող է առաջացնել մեծ ավերածություններ՝ վնասելով շենքեր, ճանապարհներ, կամուրջներ և վտանգելով մարդկանց կյանքը։ Երկրաշարժերը հատկապես վտանգավոր են այն տարածքներում, որտեղ շինությունները չեն կառուցվել սեյսմակայուն նորմերով։

          Օրինակ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ Սպիտակի երկրաշարժը, որը հսկայական մարդկային և նյութական կորուստներ պատճառեց։

          Երկրաշարժից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել՝ իմանալ արտակարգ իրավիճակներում վարվելու կանոնները և ապահովել շենքերի սեյսմիկ անվտանգությունը։

          2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

          Երկրաշարժի առաջացման հիմնական պատճառը երկրակեղևի տեկտոնական սալերի շարժումն է, սակայն մարդկային գործունեությունը երբեմն կարող է նպաստել այդ շարժումների ակտիվացմանը կամ մեծացնել դրանց հետևանքները։ Օրինակ, անսեյսմիկ շինարարությունը, հանքագործական աշխատանքները կամ խոշոր ջրամբարների կառուցումը կարող են փոխել ստորգետնյա ճնշումները և առաջացնել տեղաշարժեր։ Այսպես, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բազմաթիվ շենքեր փլվեցին, քանի որ կառուցված էին առանց սեյսմակայունության նորմերի պահպանման, ինչը ցույց է տալիս մարդկային գործոնի ազդեցությունը աղետի հետևանքների վրա։

          3․Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

          Երկրաշարժը կարող է լրջորեն վնասել բնական միջավայրը՝ փոխելով լանդշաֆտը, առաջացնելով սողանքներ, գետերի հունի փոփոխություն և անտառների ոչնչացում։

          4.․Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

          Երկրաշարժի դեմ կարելի է պայքարել սեյսմակայուն շինարարության, բնակչության իրազեկման և արտակարգ իրավիճակների պատրաստվածության միջոցով։