Թմկաբերդի առումը

1.Անհասկանալի բառերի բացատրություն

Նադիր – Պարսից շահ, տիրակալ։

Գոռ – Ահեղ, հզոր, սարսափազդու։

Դավ – Դավադրություն, խարդախություն։

Գինարբուք – Խնջույք, հարբեցողություն։

Անմահական – Հավերժական, չմեռնող։

2. «Նախերգանքի» մեկնաբանություն

Նախերգանքը պոեմի փիլիսոփայական հիմքն է։ Թումանյանն այստեղ խոսում է կյանքի անցողիկության և բարի գործի անմահության մասին։

Տեսակետ: Մարդն ունի կարճ կյանք, բայց նրա թողած հետքը (լավ կամ վատ գործը) ապրում է դարերով։ Այն սովորեցնում է, որ նյութական հարստությունն ու փառքը ժամանակավոր են, իսկ բարոյական արժեքները՝ հավերժ։

3. Հերոսների բնութագրում

Թաթուլ իշխան – Քաջ, անպարտելի և հայրենասեր ռազմիկ։ Նա մարմնավորում է հայկական ոգու անկոտրում ուժը։ Թշնամին չի կարողանում հաղթել նրան բաց մարտում։

Թմկա տիրուհի – Գեղեցիկ, բայց փառամոլ և թուլակամ կին։ Նա դավաճանում է ամուսնուն և հայրենիքին՝ հավատալով շողոքորթ խոստումներին։

Նադիր շահ – Նենգ, խորամանկ և դաժան տիրակալ։ Նա հասկանում է, որ ուժով չի կարող հաղթել Թաթուլին, ուստի դիմում է ստորության՝ օգտագործելով կնոջ թուլությունը։

4. Տիրուհու շարժառիթները և «արդարացումը»

Տիրուհու դավաճանության հիմնական պատճառը փառամոլությունն ու վախն էր։ Շահի ուղարկած երգիչները գովերգում էին նրա գեղեցկությունը և խոստանում ավելի մեծ փառք ու իշխանություն Պարսկաստանում։

Արդարացման փորձ: Կարելի է ասել, որ նա զոհ դարձավ կնոջ նկատմամբ կիրառված հոգեբանական նենգ մանիպուլյացիային։ Նա երազում էր ավելի մեծ աշխարհի ու փառքի մասին, քան կարող էր տալ լեռների մեջ փակված բերդը, և կուրացավ այդ փայլից։

5. Ստեղծագործության գաղափարը

Հիմնական գաղափարը բարի գործի հավերժությունն է և դավաճանության անարգանքը։ Հեղինակը շեշտում է, որ ոչ մի դավաճանություն չի մնում անպատիժ, և միայն նա է ապրում սերունդների հիշողության մեջ, ով իր կյանքն ապրել է արժանապատիվ ու բարի գործերով։

6. Գեղարվեստական կարևոր հատվածներ

Ինձ համար առավել կարևոր են.

1.Նախերգանքը – Իր խորը փիլիսոփայական մտքերով։

2.Տիրուհու և Շահի երկխոսությունը վերջում – Երբ Շահը հարցնում է, թե արդյոք Թաթուլը քաջ էր ու գեղեցիկ, և ստանալով դրական պատասխան՝ հրամայում է սպանել տիրուհուն։ Սա արդարության և դավաճանության նկատմամբ արհամարհանքի ամենացայտուն պահն է։

Առաքյալը

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Առաքյալն այն մարդն է, որ ունի կատարելու իր առաքելությունը։ Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ գործի անձնուրացաբար նվիրված գործիչ:

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Պետրոս Կամսարյանին դրդում էր գնալ գյուղ իր կարող ձեռքերն ու ուղեղը, որոնք իր իսկ ծրագրի համաձայն կարող էին օգուտ բերել գյուղին։ Այն բաղկացած է հետևյալ կետերից. գյուղական հասարակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործի հիմնադրություն և գյուղացու տնտեսական դրության բարվոքում: Նրա կարծիքով գյուղացիներին ուղղակի անհրաժեշտ է շարժիչ ուժ։ Ստեղծագործության վերջում, եղավ այն ինչ լինում է մարդկանց մեծամասնության մեջ։ Գեղեցիկ ու հարուստ ամուսնության գայթակղությունն հաղթահարելուց հետո, առաջ եկավ անձնական ես-ի հարցը, որը սովորաբար հաղթում, սա էլ բացառություն չէր։ Վախենալով՝ որ իր <<հիմար>> ծրագիրը չի տա և ոչ մի օգուտ, այն հայտնվում է գետում, իսկ Չիբուխլուն… Սևանը… դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության։

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Հայկական գյուղը, առաքյալի խոսքերով ավերակ էր, որտեղ մարդկային տգիտությունն ու խավարամտությունը դանդաղեցնում ու հետ էին տանում կյանքի ընթացքը։ Ամենուր ընտանի կենդանիներ, վաղ արթնացող մարդիկ, ինչ որ տեղ մեռած, բայց ինչ որ տեղ թնդացող կյանք։

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։

Մուրացանը պատմվածքում ներկայացնում է հայկական գյուղի մի շարք խորքային խնդիրներ․կրթության պակաս և խավարամտություն, կեղծ արտաքին ձևականություններ, սոցիալական անարդարություն, մարդկանց անտարբեր վերաբերմունքը սեփական կյանքի որակի նկատմամբ։ Այս խնդիրները մասամբ արդիական են նաև այսօր։ Թեև ժամանակները փոխվել են, սակայն դեռ հանդիպում են կրթության թերագնահատման, կեղծ արժեքների հետևից ընկնելուն և սոցիալական անարդարության դրսևորումների։ Կարծում եմ հենց այդ պատճառով էլ ստեղծագործությունը շարունակում է ժամանակակից լինել մի քանի տասնամյակ շարունակ։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Առաքյալը պատմվածքի հիմնական գաղափարն այն է, որ ժողովրդի փրկությունն ու առաջընթացը հնարավոր են միայն գիտակցության, կրթության և լուսավորության միջոցով։ Ժողովորուրդն ինքն էլ կարող է փոխել իր սեփական կյանքը, միայն հարմարավետությունը լքելու և ցանկության դեպքում։ Մուրացանը ցանկանում է ցույց տալ, որ անիմաստ հավատը և տգիտությունը խոչընդոտում են հասարակության զարգացմանը, իսկ իսկական առաքյալը նա է, ով մարդկանց տանում է գիտելիքի և մտածողության ճանապարհով։

6. Կարևո՞րն է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Ինձ համար, այս պատմվածքի օրինակով, գաղափարն էլ ավելի կարևոր է, որովհետև այն կարող է ծագել մի մարդու մոտ, ով ունակ չէ այն հավուր պատշաճի իրականացնել։ Մարդը կարող է սխալվել, մոլորվել կամ նույնիսկ արժեզրկվել, բայց եթե գաղափարը ճշմարիտ է ու մարդասիրական, այն շարունակում է ապրել և ազդեցություն ունենալ։ Այն կրողից նույնպես շատ բան է կախված։ Գաղափարն իհարկե կարևոր է, բայց այն պետք է կրի գիտակից, ազնիվ և լուսավոր մարդ, այլապես գաղափարը կորցնում է իր իրական արժեքը։

Ամփոփիչ հարցեր/բանավոր պատասխանելու համար/գրավոր

1. Բացատրել բառերը՝ պանիսլամիզմ, պանթյուրքիզմ։

Պանիսլամիզմ — բոլոր մահմեդականների միավորման գաղափար։

Պանթյուրքիզմ — բոլոր թյուրքախոս ժողովուրդների միավորման գաղափար։

2. Հայության բնաջնջման համիդյան ծրագիրը, համիդյան ջարդերի հետևանքները։ Միջազգային արձագանք։

Համիդյան ծրագիր — Աբդուլ Համիդ II-ի քաղաքականություն՝ ուղղված հայության ճնշման ու բնաջնջման։

Հետևանքներ — 1894–1896 թթ. հարյուր հազարավոր հայեր զոհվեցին, բնակավայրեր ավերվեցին։

Միջազգային արձագանք — դատապարտում եղավ, բայց գործնական միջամտություն՝ ոչ։

3. Համեմատել Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայրսությունների տիրապետության տակ 20-րդ դարի սկզբում։

Ռուսական կայսրություն — հայերը ունեին ավելի ապահով կյանք, դպրոցներ ու մշակույթ։

Օսմանյան կայսրություն — հայերը ճնշվում էին, ենթարկվում ջարդերի ու բռնությունների։

4. Ինչ է Հայկական հարցը, Հայկական հարցի վերաբացումը 1912-1914թվականներին։

Հայկական հարցը — Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը։

Վերաբացումը (1912–1914) — եվրոպական տերությունները նորից առաջ քաշեցին հայկական բարեփոխումները, բայց պատերազմը խափանեց դրանց իրականացումը։

5. Առաջին համաշխարային պատերազմը և հայոց ցեղասպանությունը, հետևանքները և դատապարտումը։

Պատերազմ և ցեղասպանություն — 1915 թ․ Օսմանյան իշխանությունները իրականացրին հայերի ցեղասպանություն։

Հետևանքներ — 1,5 մլն զոհ, հայրենիքի կորուստ, սփյուռքի ձևավորում։

Դատապարտում — ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է բազմաթիվ պետությունների կողմից։

6. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

Բրեստ-Լիտովսկի պայմանագիր (1918) — Ռուսաստանը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից և զիջեց տարածքներ Գերմանիային ու Օսմանյան կայսրությանը, ինչը նրանց տվեց առավելություն։

7. Բաթումի խորհրդաժողովը։

Բաթումի խորհրդաժողով (1918) — քննարկվեց Հարավային Կովկասի խաղաղ կարգավորումը, սահմանները և հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ, սակայն վերջնական համաձայնություն չհասավ։

8․ Մայիսյան հերոսամարտերը, ՀՀ-ի հռչակումը Բաթումի պայմանագիրը։

Մայիսյան հերոսամարտեր (1918) — հայերի պայքար թուրք-թաթարական ուժերի դեմ։

Հռչակում (28 մայիս 1918) — ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը։

Բաթումի պայմանագիր (4 հունիս 1918) — սահմանվեց Հայաստանի տարածքային իրավունքը Օսմանյան կայսրության հետ։

9. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում (1919–1920) — քննարկվեց հայերի իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի սահմանների ճանաչումը, բայց իրական վերականգնումը չկատարվեց։

10. Հայաստանը խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում․ ՀՀ-ի անկումը։

Հայաստանը 1920 թ․ — խորհրդային Ռուսաստան և Մուստաֆա Քեմալ ճնշեցին, Հայաստան ներխուժեց կարմիր բանակը, և անկախ Հանրապետությունը խորհրդայնացավ։

11. Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ 19-դարի վերջ 20-րդ դարի սկիզբ։

Ռուսաստան — համեմատաբար անվտանգ, մշակութային ու կրթական իրավունքներ։

Օսմանյան կայսրություն — ճնշումներ, բռնություններ, համիդյան ջարդեր։

Պարսկաստան/Իրան — խաղաղ, առևտրային ու մշակութային կապեր։

Դեկտեմբերի 15-19

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցման ժամանակ առաջանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ։

2. Ի՞նչ է ատոմը:
Ատոմը փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկ է։

3. Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: 
Ամենահայտնի օգտագործվող աղը նատրիումի քլորիդն է` NaCl։

4. Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև 
Չեզոք աղերը ստացվում են թթուների լրիվ չեզոքասման արդյունքում, օրինակ՝ NaCl, KNO3, CuSO4։ Թթվային աղերը ստացվում են բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ H2SO4 + NaOH = NaHSO4 + H2O։ Հիմնային աղերը ստացվում են բազմաթթվային հիմքերի ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ Cu(OH)2•CuCO3

5. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ:

6. Ասա հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.
ա) նատրիումի հիդրօքսիդ
NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ
Ca(OH)2
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ
Fe(OH)3

7. Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:   
Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը: 

8. Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։
Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է: Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:

9. Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:

10. Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։
Թթուները միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: 

11. Ի՞նչ է օքսիդը։
Թթվածնի ատոմ պարունակող երկտարր միացությունները անվանվում են օքսիդներ:

12. Ո՞րն է մետաղական օքսիդի օրինակ։
Fe2O3

13. Ո՞րն է ոչ մետաղական օքսիդի օրինակ։
H2O

14. Ինչպե՞ս կարելի է ստանալ օքսիդներ։
Օքսիդներ կարելի է ստանալ պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությամբ, անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս, որոշ աղեր քայքայելիս և այլն․

15. Թվարկե՛ք ալկալիներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն։
Նրանք լավ լուծվում են ջրում և ջրային լուծույթներում տալիս են հիմքային հատկություն ունեցող լուծույթներ։

Դեկտեմբերի 8-12

Թեմաներ

Աղեր

Օքսիդացման աստիճան

Վալենտականություն

Հարցեր.

1.Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:

Աղը քիմիական միացություն է, որը առաջանում է թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։ Սովորաբար աղը ստացվում է չեզոքացման ռեակցիայով, երբ թթուն և հիմքը փոխազդում են՝ առաջացնելով աղ և ջուր։

2.Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:

Ամենահայտնի աղը սեղանի աղն է՝ նատրիումի քլորիդը (NaCl)։ Այն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ ջրաղային հավասարակշռությունը պահպանելու, նյարդային ազդակների փոխանցման և մկանների նորմալ աշխատանքի համար։

3.Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:

Չեզոք աղեր՝ առաջանում են ուժեղ թթվի և ուժեղ հիմքի փոխազդեցությունից (օր․ NaCl)։

Թթու աղեր՝ առաջանում են, երբ թթվի ջրածնի մի մասը պահպանվում է աղում (օր․ NaHSO₄)։

Հիմնային աղեր՝ պարունակում են հիդրօքսիլային խմբեր (օր․ Cu(OH)Cl)։
Տարբերությունը պայմանավորված է աղի կազմով և նրա առաջացման պայմաններով։

4.Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:

Այդ պրոցեսը կոչվում է աղերի հիդրոլիզ։

5.Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:

Շինարարություն – կալցիումի աղերը օգտագործվում են ցեմենտի և շաղախի արտադրության մեջ։

Գյուղատնտեսություն – նիտրատները և ֆոսֆատները կիրառվում են որպես պարարտանյութեր։

Արդյունաբերություն – տարբեր աղեր օգտագործվում են ապակու, ներկերի և քիմիական նյութերի արտադրության մեջ։

Ինչպես են Ախալքալաքում դիմավորում Նոր տարին

Ախալքալաքում Նոր տարին դիմավորում են ընտանիքի շրջապատում։ Տները զարդարում են տոնածառով ու լույսերով։ Տոնածառը զարդարում են գունավոր լույսերով, խաղալիքներով, գնդիկներով և աստղով։ Պատրաստում են ավանդական ուտեստներ։ Մարդիկ այցելում են միմյանց, մաղթում առողջություն ու երջանկություն։ Կեսգիշերին հնչում են շնորհավորանքներ, իսկ քաղաքում երբեմն լինում են տոնական

Մարդիկ այցելում են միմյանց տուն՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություն։ Կեսգիշերին հնչում են շնորհավորանքներ, ծիծաղ ու ուրախություն, և երբեմն քաղաքի հրապարակում կամ բակերում լինում են փոքր տոնական միջոցառումներ, երաժշտություն ու հրավառություն։

Ախալքալաքում Նոր տարին անցնում է ջերմ, տոնական և ուրախ մթնոլորտում, որը բոլորին հիշեցնում է ընտանիքի կարևորությունը և ընկերների հետ միասին անցկացրած գեղեցիկ պահերը։

Դաս 8․ (Թեմա Էլեկտրական երևույթներ) 01․12-07․12 2025

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են սահմանում հաղորդիչի էլեկտրական դիմադրությունը:

Հաղորդիչի էլեկտրական դիմադրությունը (R) սահմանվում է որպես այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքանով է հաղորդիչը հակառակվում էլեկտրական հոսանքին։ Գոյություն ունեցող լարման (U) և հաղորդիչով անցնող հոսանքի (I) հարաբերությամբ՝R=UI.R = \frac{U}{I}.

2. Ինչպե՞ս են սահմանում հաղորդիչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմը։
Օհմը (1 Օմ) սահմանվում է այսպես. Եթե հաղորդիչի ծայրերին լարվածությունը 1 Վոլտ է, և նրա միջով անցնող հոսանքի ուժը 1 Ամպեր է, ապա հաղորդիչի դիմադրությունը հավասար է 1 Օմին.1 Ω=1 V1 A.1\,\Omega = \frac{1\,\text{V}}{1\,\text{A}}.


3. Կախված է արդյոք հաղորդիչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից և հոսանքի ուժից։ Պատասխանը հիմնավորեք։
Ոչ, սովորական ohմական հաղորդիչների համար դիմադրությունը չի կախված լարումից (U) և հոսանքից (I), այն կախված է միայն հաղորդիչի նյութից, երկարությունից և հատվածի մակերեսից:R=ρlS,R = \rho \frac{l}{S},

որտեղ՝ ρ-ն՝ նյութի տեսակարար դիմադրությունը, l-ը՝ երկարությունը, S-ը՝ հատվածի մակերեսը:


4. Ձևակերպե՛ք Օհմի օրենքը։
Օհմի օրենքը ասում է՝ հաղորդիչով անցնող հոսանքի ուժը (I) ուղիղ համեմատական է նրա ծայրերին կիրառված լարման (U)-ին և հակադարձ համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R):I=UR.I = \frac{U}{R}.


5. Ի՞նչ տեսք ունի հաղորդիչում հոսանքի ուժի կախումը հաղորդիչի ծայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը։
Գրաֆիկը ուղիղ գիծ է, որը անցնում է սկզբնակետից (0,0), իսկ հորիզոնական առանցքում՝ լարում, ուղղահայաց առանցքում՝ հոսանք: Կայուն R-ի դեպքում:


6. Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդիչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից։R=ρlSR = \rho \frac{l}{S}

  • Ցածր տեսակարար դիմադրություն ունեցող նյութերը (բարեհաղորդիչներ՝ մետաղներ) ունեն փոքր R:
  • Որքան երկար է հաղորդիչը, այնքան մեծ է դիմադրությունը:
  • Որքան մեծ է հատվածը, այնքան փոքր է դիմադրությունը:

7. Ինչո՞վ է պայմանավորված հաղորդիչի տեսակարար դիմադրությունը։
Տեսակարար դիմադրությունը (ρ) պայմանավորված է նյութի էլեկտրոնային կառուցվածքով, որն ազդում է էլեկտրոնների շարժունակության վրա։ Տարբեր նյութերի համար ρ տարբեր է, օրինակ՝ հում ոսկին շատ ցածր է, ռեզինն ու ապակին՝ շատ բարձր:


8. Ինչպե՞ս են պատկերում դիմադրատարրը և ռեոստատը էլեկտրական շղթաների սխեմաներում։

Ռեոստատ (հարելի հսկվող դիմադրություն)՝ ցույց է տրված նույն սիմվոլով, բայց կողքին՝ մատներով շարժվող սլայդեր կամ այն աղեղով, որը ցույց է տալիս կարգավորվող բնույթը:

Դիմադրատարր (R)՝ նշվում է որպես մի կլորացված կամ ուղղանկյուն ժապավենով գծի վրա, հաճախ ուղղանկյունով կամ պատկերված՝ ի նշան դիմադրության:

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրե՛ք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն, և ո՞ր շերտերը՝ բացասականորեն:

Ամպը լիցքավորվում է օդի շարժումների և ջրային կաթիլների ու մառախուղի միջև բախումների արդյունքում։ Երբ տաք և խոնավ օդը բարձրանում է, օդային հոսքերը ստեղծում են ամպի ներսում մասնիկների խառնվել և բախվելը։ Այս գործընթացում էլեկտրոնները տեղափոխվում են՝ առաջացնելով լիցքավորման տարբերություններ.

2. Նկարագրե՛ք կայծակի առաջացման մեխանիզմը:

Ամպի լիցքավորումը
Ամպի վերին մասը հիմնականում դրական լիցքավորված է, ստորին մասը՝ բացասական։

Էլեկտրական դաշտի ձևավորում
Ամպի ստորին շերտի բացասական լիցքը ձգում է երկրի մակերեսի դրական լիցքերը։ Ստացվում է ուժեղ էլեկտրական դաշտ ամպի և երկրի միջև։

Կայծակի ուղի առաջանալը
Երբ դաշտը բավական ուժեղ է, օդը չի կարող դիմադրել և առաջանում է նախնական ուղի ամպից դեպի երկիրը։

Կայծակի հարվածը
Նախնական ուղին միանում է երկրի մակերեսից դուրս եկած հակառակ ճյուղին, և տեղի է ունենում հզոր հոսանք, որը մենք տեսնում ենք որպես կայծակ։

3. Ինչու՞ է կայծակն ուղեկցվում որոտով:

կայծակն ուղեկցվում է որոտով, որովհետև այն շատ արագ տաքացնում է օդը, օդը առաջիկա մի պահում ընդլայնվում է, և այդ արագ ընդլայնման պատճառով առաջանում է ձայն՝ որոտը։

4. Ի՞նչ է շանթարգելը: Ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը (այլ անունով՝ կայծակահետային համակարգ) — սա մի սարք է, որը պաշտպանում է շինությունը կայծակի հարվածից։

Ինչպես է գործում.

1.Շանթարգելը սովորաբար տեղադրվում է շինության մասին բարձրության վրա, հաճախ տանիքում։

2.Այն գործում է որպես էլեկտրական «հրահանգող»՝ ուղղորդելով կայծակի հոսանքը դեպի հող, առանց վնասելու շինությունը։

3.Երբ ամպից կայծակն ուզում է հարվածել շինությանը, շանթարգելը վերցնում է հարվածի էներգիան և այն անցկացնում է կայուն ճանապարհով հողի մեջ, որպեսզի շենքը չվնասվի և ոչ ոք չվնասվի։

    5. Ե՞րբ է մարդու մարմինը զգում հոսանքը:

    Մարդու մարմինը սկսում է զգալ էլեկտրական հոսանքը այն ժամանակ, երբ հոսանքի ուժը բավական է՝ ազդելու համար նյարդային համակարգի վրա։

    6. Հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր, և որո՞նք են մահացու մարդու համար:

    Մինչև 1 մԱ – գրեթե չի զգացվում, թեթև «սառչելու» կամ քորոցի զգացում։

    5–10 մԱ – զգացվում են մկանների թրթռում, անհարմարություն, կարող է դժվար լինել ազատվել հոսանքից։

    20–100 մԱ – վտանգավոր. Մկանները կծկվում են, շնչառությունը դժվարանում է, սրտի ռիթմը կարող է խախտվել։

    100–200 մԱ և ավել – մահացու. Կարող է առաջացնել սրտի կանգ կամ շնչառության կանգ, մահը հնարավոր է։

    7. Բուժական ի՞նչ նպատակներով են օգտագործում էլեկտրական հոսանքը:

    1.Մկանների և նյարդերի բուժում

    Օգնեցնում է մկանների թուլություն վերացնելու, մկանային թրթռումները թեթևացնելու, վնասված նյարդերի վերականգնմանը աջակցելու համար։

    2.Վնասվածքների վերականգնում

    Կարող է խթանել արյան շրջանառությունը, արագացնել վերքերի ապաքինումը, նվազեցնել այտուցները։

    3.Երկարատև ցավերի թեթևացում

    Օգտագործվում է էլեկտրոթերապիա, օրինակ՝ ցավային ազդակները կրճատելու, մկանների սպազմը թուլացնելու համար։

    4.Մկանների ուժեղացում և սպորտային վերականգնում

    Էլեկտրական հոսանքով խթանելով մկանները՝ նրանք կարող են պահպանել ուժը և վարժություններից հետո արագ վերականգնվել։

    Նախագիծ․ «Էլեկտրական երևույթները մեր կյանքում»

    Արդիականությունը․

    Էլեկտրականությունը աշխարհի ամենակարևոր ռեսուրսներից մեկն է․ այն ապահովում է մեր տեխնիկան, լուսավորությունը, տրանսպորտը, կապը և անվտանգությունը։ Հոսանքի, լարման և դիմադրության փոխազդեցությունները կիրառվում են գրեթե բոլոր էլեկտրասարքերում՝ սմարթֆոններից մինչև բժշկական սարքեր։ Էլեկտրական երևույթների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս հասկանալու էներգիայի արդյունավետ օգտագործումը, անվտանգությունը և տեխնոլոգիական զարգացման հիմքերը։

    Նպատակը․ Ուսումնասիրել էլեկտրական հոսքի, լարման և դիմադրության կապը, դիտարկել դրանց ազդեցությունները առօրյա կյանքում և իրականացնել փորձարարական հետազոտություն։

    1.Տրվել հստակ սահմանումներ՝ հոսանք, լարում, դիմադրություն, հզորություն։

    Էլեկտրական հոսանք — լիցքավորված մասնիկների (էլեկտրոնների կամ իոնների) կարգավորված շարժումն է հաղորդչի մեջ։
    Նշվում է I-ով, միավորը՝ ամպեր (A)։

    Էլեկտրական լարում — երկու կետերի միջև էլեկտրական դաշտի կատարած աշխատանքի չափն է՝ լիցքի միավորի վրա։
    Նշվում է U-ով, միավորը՝ վոլտ (V)։

    Էլեկտրական դիմադրություն — հաղորդչի հատկությունն է, որը ցույց է տալիս, թե որքանով է այն խոչընդոտում հոսանքի անցմանը։
    Նշվում է R-ով, միավորը՝ օհմ (Ω)։

    Էլեկտրական հզորություն — ժամանակի միավորի ընթացքում էլեկտրական շղթայում կատարված աշխատանքի չափն է։
    Նշվում է P-ով, միավորը՝ վատ (W)։

    2.Բացատրել Ohմ-ի օրենքը՝ I=UR​։

    եթե լարումը մեծացնենք, հոսանքը կավելանա,

    եթե դիմադրությունը մեծացնենք, հոսանքը կնվազի։

    3.Բացահայտել հոսանքի ազդեցությունները՝

    ջերմային
    Հոսանքի անցման ժամանակ հաղորդիչը տաքանում է, քանի որ էլեկտրական էներգիան վերածվում է ջերմայինի։
    Օրինակներ՝ էլեկտրական վառարան, արդուկ, լամպի թելիկ։

    քիմիական
    Հոսանքը կարող է առաջացնել քիմիական փոփոխություններ նյութերում՝ լուծույթներում կամ հալույթներում։
    Օրինակներ՝ էլեկտրոլիզ, մետաղների ծածկում (արծաթապատում, ոսկեպատում)։

    մագնիսական

    Հոսանք անցնող հաղորդչի շուրջ առաջանում է մագնիսական դաշտ։
    Օրինակներ՝ էլեկտրամագնիս, էլեկտրական շարժիչ, ռելե։

    կենսաբանական
    Հոսանքը ազդում է կենդանի օրգանիզմների վրա՝ գրգռելով նյարդերը և մկանները։
    Օրինակներ՝ էլեկտրական հարված, բժշկության մեջ՝ էլեկտրաստիմուլյացիա։

    4.Կատարել փորձեր լարման, հոսանքի և դիմադրության չափման համար։

    5.Ուսումնասիրել, թե ինչպես են այս երևույթները օգտագործվում սարքերում (լամպ, ջեռուցիչ, լիցքավորիչ, տան անջատիչներ)։

    Լամպում հոսանքը լույս է առաջացնում, ջեռուցիչում՝ ջերմություն։ Լիցքավորիչում հոսանքը փոխակերպվում և կուտակվում է մարտկոցում։ Տան անջատիչները հոսանքը միացնում կամ անջատում են։

    6.Կազմել աղյուսակներ, գրաֆիկներ, հաշվարկել հզորություն և էներգիայի ծախսը։

    Կազմվում են աղյուսակներ և գրաֆիկներ՝ արդյունքները ներկայացնելու համար։ Հաշվարկվում է հզորությունը՝ P = U·I, և էլեկտրական էներգիայի ծախսը՝ E = P·t։

    7.Ձևակերպել եզրակացություններ։

    Կատարված փորձերից պարզվում է, որ լարումը, հոսանքը և դիմադրությունը փոխկապակցված են։ Լարման մեծացման դեպքում հոսանքի ուժը մեծանում է, իսկ դիմադրության աճի դեպքում՝ նվազում։ Ստացված գիտելիքները օգնում են հասկանալ էլեկտրական սարքերի աշխատանքը և էներգիայի ճիշտ օգտագործումը։

    Հայաստանի և Ռուսաստանի բնակչության համեմատությունը

    Հայաստանի և Ռուսաստանի բնակչությունը շատ է տարբերվում։ Հայաստանում բնակչությունը փոքր է, մոտ 3 միլիոն, իսկ Ռուսաստանում շատ ավելի մեծ՝ շուրջ 146 միլիոն։ Հայաստանում ավելի շատ են երիտասարդները, իսկ Ռուսաստանում՝ ծերերը։ Ծնելիությունը Հայաստանում մի քիչ բարձր է, իսկ Ռուսաստանում ցածր, ինչն ազդում է բնակչության աճի վրա։ Հայաստանը հիմնականում միաեթնիկ է, իսկ Ռուսաստանը բազմազգ։ Մահացությունը Հայաստանում ցածր է, կյանքի տևողությունը ավելի երկար, իսկ Ռուսաստանում մահացությունը բարձր է, հատկապես տղամարդկանց շրջանում։ Այս բոլոր տարբերությունները պայմանավորված են տարածքով, սոցիալ-տնտեսական պայմաններով, միգրացիայով և ազգայնությամբ։